00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոսկե սուր` Ռուսաստանի կայսրից. ինչպես էր արցախցի Մադաթով զորապետը հաղթում թուրքերին

© Photo : Portrait of General Valerian Madatov by George Dawe from the Military Gallery, 1820 / Portrait of General Valerian Madatov by George Dawe from the Military Gallery, 1820Князь, генерал-лейтенант русской армии Валериан Григорьевич Мадатов
Князь, генерал-лейтенант русской армии Валериан Григорьевич Мадатов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրող Րաֆֆին Շուշիի մոտակայքի Ավետարանոց գյուղում 1782 թվականին ծնված մարդուն համարում էր ջորեպան Մեհրաբենց Գյուքի անունով մարդու որդին։ Ռոստոմը` հենց այսպես էր ջորեպանի որդու անունը, իբր թե պատանի տարիքում Աստրախան էր գնացել, պարենավաճառի աշակերտ եղել, ռուսերեն սովորել ու բանակում մնացել։

Վալերիան Մադաթովի ծագման հարցն այդպես էլ անպատասխան է մնում։ Երկու–երեք  ճշմարիտ վարկածներ կան, սակայն դրանք լիովին համոզիչ չեն, թեև բոլորն էլ ճշմարտանման են։ Հաստատ ճիշտ է այն, որ ռուսական գվարդիա ընդունվելիս նա Մադաթով ազգանունն է վերցել` ռուսաֆիկացնելով մոր Մադաթյան ազգանունը։

Մյուս կողմից էլ, կայսր Պավելը խստիվ արգելում էր սպայի պաշտոն տալ մարդկանց, որոնք ազնվական ծագում չունեին։ Թե ինչպես 17–ամյա Վալերիան Մադաթովը 1799 դարձավ իշխան ու Պրեոբրաժենսկու գնդի լեյբ–գվարդիայի վառատար, նույնպես հայտնի չէ։ Սակայն փաստ է, որ այդ անունով Վալերիան Մադաթովը հավերժ զինվորական փառքի արժանացավ։

Иосиф Лорис-Меликов - Sputnik Արմենիա
Օղի և քաղաքակրթություն պարտադրելու դեմ․ ինչո՞ւ Տրոցկին ասպարեզից հեռացրեց Լորիս–Մելիքովին

Նրա բախտը բերեց. նա Պետերբուրգում ազդեցիկ հովանավորներ գտավ` արքեպիսկոպոս Հովսեփ Արղության – Երկայնաբազուկին ու չափազանց ազդեցիկ Իվան Լազարևին, որը հայտնի ոսկերիչ էր։ Լազարևը երիտասարդին իր տանը բնակեցրեց։ Կայսերական մայրաքաղաքի հայկական գաղութի ղեկավարները հավանեցին խիզախ արցախյան զինվորին։

Մադաթովը կռիվ էր տենչում ու շուտով նա մարտում իրեն դրսևորելու հնարավորություն ստացավ։ 1809 թվականին նրան ուղարկեցին հերթական ռուս–թուրքական պատերազմին ու միանգամից հենց ամենաթեժ վայրը. Դունայի վրա նա կռվում էր ատաման Պլատոնովի կողքին ու ծառայում էր գեներալ Տրուբեցկոյի ենթակայությամբ։

«Արշավանքի ժամանակ նրան օգտագործում էին ամեն տեղ, որտեղ աշխատանք ու վտանգ կար, որտեղ դիպուկ աչք ու խիզախ կուրծք, խելամիտ հաշվարկ ու սաստիկ ճնշում էր հարկավոր», – այսպես էր ասում Տրուբեցկոյը Մադաթովի մասին։

Նա փոխգնդապետ դարձավ, շքանշաններ ստացավ, իսկ բանակում այսպիսի արտահայտություն ձևավորվեց. «Ես իշխան Մադաթովի հետ եմ եղել»։ Իսկ Մադաթովի հետ լինելը նշանակում էր մասնակցել ամենաթեժ մարտերին, հրաշալի սխրանքներ գործել ու հաջողացնել այս ամենից հետո ողջ մնալ։ Արցախցի մարտիկը թուրքերի դեմ էր կռվում, իսկ ի՞նչ էիք ուզում…

Պաշտոններից ու շքանշաններից բացի ռուս կայսրը Մադաթովին անվանական ոսկե սուր է նվիրել։

Нападающий Арарата Гамлет Мхитарян во время футбольного матча Арарат - Торнадо (1984 год) - Sputnik Արմենիա
Պայթյունավտանգ հարձակվողը. ինչպես էր Համլետ Մխիթարյանը ստիպում ծափահարել իրեն

1812 թվականի հայրենական պատերազմը Մադաթովը ծայրից ծայր անցել է, միայն մեկ անգամ է վիրավորում ստացել` ըստ սովորության մասնակցելով ամենադաժան մարտերին։ Ապա երկրորդ ոսկե սրին է արժանացել ու Լայպցիգի մոտակայքում մարտից հետո գեներալ–մայորի պաշտոն է ստացել։ Նա հաղթել է Դենիս Դավիդովին, որն անսահման խիզախ էր ու ասես ինքնապահպանման բնազդից զուրկ։ Դավիդովը Մադաթովին անվանել է «անհավանականորեն անվախ գեներալ»։ Դավիդովից ստացած այդպիսի բնութագիրը շատ բան արժե։

Այդ պատերազմից հետո Մադաթովն ավելի քան մեկ տասնամյակ Կովկասում էր։ Կարճ ժամանակով հայրենիք վերադառնալով` Արցախում արշավանքների էր մասնակցում Երմոլովի հետ, պաշտպանում էր արցախյան գյուղերը պարսից խանի ներխուժումից ։ Բայց հետո Մադաթովի հարաբերությունները Պասկևիչի հետ չդասավորվեցին։ Պասկևիչը չէր սիրում Երմոլովին ու նրա բոլոր մտերիմներին։ Նա, Նիկոլայ I–ի թույլտվությամբ, Մադաթովին թիկունք ուղարկեց, ինչը տանելի չէր մարտական գեներալի համար։ Նա նեղացավ ու արձակուրդ գնաց` Պետերբուրգ, հետո Կովկասում ու արտասահմանում բուժվում էր մարտերի ընթացքում ձեռք բերած թոքախտից։

Вступление частей Красной Армии в город Бердянск 15 марта 1919 года. - Sputnik Արմենիա
Խորհրդավոր գնդապետ Աբալյանցը. ինչպես էր հայը պաշտպանում Բերդյանսկի բնակիչներին

Սակայն ռուսական բանակը չէր կարող առանց իշխան գեներալ–մայոր Մադաթովի. սկսվեց 1828-1829 թվականների նոր ռուս–թուրքական պատերազմը։ Նրան հետ կանչեցին ու նա վայրկենական մոռացավ բոլոր վիրավորանքներն ու մարտի դաշտ նետվեց։ Նրան վստահեցին գուսարական դիվիզիան, որը գլխավորելով նա կռվում էր թուրքերի դեմ Բալկաններում։ Սակայն նա բարեգութ էր, բացում էր միջանցքները, որ հազարավոր գերիներն ու վիրավորները վերադառնան։

Պատերազմում պարտված Թուրքիան 1829 թվականի սեպտեմբերի 14–ին խաղաղության պայմանագիր կնքեց, իսկ սեպտեմբերի 16–ին Մադաթովը մահացավ թոքախտի նոպայից։ Մադաթովը մեծ հարգանք էր վայելում, այնքան, որ նույնիսկ թուրքերը (նրանցից ով կսպասեր) բացեցին Շումլայի ամրոցի դարպասը, որ Մադաթովին թաղեն քրիստոնեական գերեզմանատանը։

Իսկ մի քանի տարի անցավ, Նիկոլայ 1–ի թույլտվությամբ Մադաթով իշխանի աճյունը Պետերբուրգ տեղափոխեցին ու թաղեցին Ալեքսանդրո–Նևսկայա գերեզմանատանը, Սուվորովի գերեզմանի մոտակայքում. անհաղթ զորապետները հավերժ կողք- կողքի են։

Լրահոս
0