Գյուղ Ֆիոլետովո

Կարկանդակ և բորշչ`առանց Wi-Fi-ի․ի՞նչն է զբոսաշրջիկներին տանում մոլոկանների Ֆիոլետովո գյուղ

366
(Թարմացված է 13:43 15.09.2018)
Ժաննա Պողոսյան
Մոլոկաններին համարում են գաղտնապահ, չշփվող։ Սակայն արդեն հինգ տարի է, ինչ հայաստանյան Ֆիոլետովո գյուղում, որում հիմնականում մոլոկաններ են ապրում, մեծ հաջողությամբ հյուրատուն է գործում։

Հաճախ մեզ՝ երևանցիներիս մոտ խնդիրներից, քաղաքի աղմկից ու բուռն քաղաքական կրքերից փախչելու ցանկություն է առաջանում։ Եթե բյուջեն սուղ է, ապա փախուստ է կազմակերպվում է դեպի Հայաստանի սահմաններ, ու այդ դեպքում չի հաջողվում հանգստանալ իրարանցումից ու ձանձրացնող լուրերից․ այստեղ տեղեկությունը հասանելի է նույնիսկ ամենահեռավոր գյուղերում։

Կարող եք պատկերացնել ուրախությունս, երբ հայտնաբերեցի, որ հենց Հայաստանում հայկական ամեն ինչից հանգստանալու կատարյալ տեղ կա։ Դա Ֆիոլետովո մոլոկանների գյուղում գործող Ռուդոմյոտկինների հյուրատունն է։

«Սկզբում վախենում էինք նման մի բան ձեռնարկել։ Մեր համայնքի պես փակ համայնքներում չեն ողջունում զբոսաշրջիկներին, օտար մարդկանց։ Մտածում էինք՝ բա որ վատ մարդիկ գան։ Բայց ամեն ինչ լավ ստացվեց, արդեն հինգ տարի է տարբեր երկրներից մարդկանց ենք դիմավորում ու ճանապարհում», — պատմում է տեղի «հյուրանոցի» տիրուհի Նատալյա Մաքսիմովնան։

Հինգ տարի առաջ զբոսաշրջային գործակալություններից մեկը Ֆիոլետովոյի ամենագեղեցիկ տանը ապրող ընտանիքին առաջարկեց այդ տարածքով անցնող զբոսաշրջիկների համար ճաշեր պատրաստել։ Ռուդամյոտկինները վախենալով համաձայնեցին, իսկ հիմա ոչ միայն կերակրում են զբոսաշրջիկներին, այլև լրացուցիչ գումարի դիմաց գիշերակացի տեղ են տրամադրում։

Պատահական չէ, որ գյուղի ամենագեղեցիկ տունը հենց այս ընտանիքին է պատկանում։ Նատալյայի ամուսինը՝ Միխայիլը, ոսկե ձեռքեր ունի, ժամանակին ռուսական Կալուգա քաղաքում է  աշխատել, աշխարհահռչակ թանգարանում։ Նա է պատրաստել փայտե աստիճանը, կահույքը, դրսի կողմից տունը ներկել է հին սլավոնական ոճով։

Житель села Фиолетово Наталья Максимовна перед гостевым домом
© Sputnik / Asatur Yesayants
Նատալյա Մաքսիմովնան

«Երեխաների համար երկրորդ տունն ենք կառուցել, իսկ նրանք մեկնեցին Ռուսաստան ապրելու։ Այսպիսի բաներ։ Երիտասարդները լքում են գյուղը, քանի որ այստեղ անելու բան չկա։ Երկրորդ տունը մենք ամբողջովին հանձնում ենք զբոսաշրջիկներին, երբեմն մեզ մոտ խմբերով են գալիս ու մնում», — տխուր ասում է Նատալյա Մաքսիմովան։

Ամռանը հյուրատանը բազում այցելուներ կան։ Առավել հաճախ գերմանացիներ ու ռուսներ են գալիս։ Հայեր՝ ավելի հազվադեպ։ Նատալյա Մաքսիմովնան հյուրերին ավանդական ռուսական ուտելիքներ է մատուցում՝ բորշչ, կաղամբով կամ կարտոֆիլով  կարկանդակներ։ Կարտոֆիլը, բազուկը, լոբին` այս ամենը սեփական պարտեզից է։

Житель села Фиолетово Наталья Максимовна
© Sputnik / Asatur Yesayants
Նատալյա Մաքսիմովնան

«Գյուղում դժվար է ապրելը։ Կաթը հիմա ջրից էժան է` մեկ լիտրի դիմաց 120 դրամ են տալիս։ Միթե՞ այդ գումարով հնարավոր է ապրել։ Մենք ամուսնուս հետ մի կերպ գումար ենք վաստակում։ Երբեմն գումարը բավականացնում է, երբեմն՝ ոչ։ Լավ է, որ երեխաներս ու թոռներս ամռանը տուն են վերադառնում, օգնում են մեզ», — ժպտում է Նատալյա Մաքսիմովնան։

Село Фиолетово
© Sputnik / Asatur Yesayants
Ֆիոլետովոյի գետը

Տան մոտ գետ կա, իսկ այնտեղ՝ ձուկ։ Գետի վրա Միխայիլ Ռուդոմյոտկինը ձեռքի տակ եղած նյութերով ճոճարան է սարքել։ Մեկ մարդու նախաճաշը հյուրատանը 5000 դրամ արժե, իսկ գիշերակացը՝ 10 հազար։

Հյուրատան մասին մարդիկ իմանում են կա՛մ զբոսաշրջային գործակալություններից, կա՛մ ծանոթներից։ Ամուսինները սոցիալական ցանցերում էջեր չեն վարում, թեև նրանք մոլոկանների գյուղում ամենաազատն են համարվում, սակայն տանը հեռուստացույց ու համակարգիչ չունեն, ինչպես և նրանց այլ համագյուղացիները։

Село Фиолетово
© Sputnik / Asatur Yesayants
Ֆիոլետովոյի հյուրատունը
366
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Մուսա լեռան վերջին «մոհիկանները». ամերիկյան հայացք` Թուրքիայի հայկական գյուղի ուղղությամբ
Տունը թողել, գյուղ են գնացել. ի՞նչն է ստիպել աղջիկներին գյուղի դպրոցի ուսուցչուհի դառնալ
«Ով սիրուն, սիրուն». ինչպես է Մարիաննա Գևորգյանի քանոնը հիացրել Թեղուտ գյուղի փոքրիկին
Գյուղի ճամփան դժվար է, երկար... Հայաստանում տրանսպորտային ցանց են մշակում գյուղերի համար
Ինչ գաղտնիքներ է պահպանում Եղեգիս գյուղի հրեական գերեզմանատունը