00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դուխով» պոզահարելն իմաստ չունի. ինչպես Վրաստանի տխուր փորձը կարող է օգնել Փաշինյանին

© Photo : official site of the Prime minister of RAОфициальный визит премьер-министра Никола Пашиняна в Грузию (30 мая 2018). Тбилиси
Официальный визит премьер-министра Никола Пашиняна в Грузию (30 мая 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարիներ շարունակ ամեն ամռանը մեկ շաբաթ հանգստանում եմ Բաթումում։ Ինչո՞ւ Բաթումում։ Որովհետև մոտ է, վրացական խոհանոցը սիրում եմ, լեզվի խնդիր չկա, ու ամենակարևորը` վրացիների մտածելակերպն ինձ հոգեհարազատ է ու հասկանալի։

Եթե նախկինում տարատեսակ տոնական միջոցառումների ժամանակ, լսելով Նոյի ծոռների` Հայոսի (Հայկի) ու Քարթլոսի մասին պատմությունները, դրանք ընկալում էի որպես կենացների դիվանագիտություն, ապա հիմա վստահ եմ` ճշմարտություն է։ Հայոսն ու Քարթլոսը շատ հարցերում ոչ միայն եղբայրներ են, այլև կհամարձակվեմ ենթադրել` երկվորյակներ։

Вице-премьеры Арарат Мирзоян и Тигран Авинян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Աշխատել չգիտեն, լսել չեն ուզում. Փաշինյանին թիկունքից հարվածում են իր կադրերը. փորձագետ

Բաթումում հանգստանալն ասես պտուտախաղ լինի։ Եթե բախտդ բերի, մի ամբողջ շաբաթ կլողաս ու արևային լոգանք կընդունես։ Այս անգամ բախտս չբերեց։ Ծովը ալեկոծվում էր, իսկ անձրևը չէր դադարում։ Դրա փոխարեն այնքան ազատ ժամանակ ունեի, որ կարող էի մարդկանց հետ շփվել, նոր ֆիլմեր դիտել։ Ֆիլմերից մեկը կոչվում էր «Պորտալ». «սխալ» դուռ ես բացում ու այլ իրականության մեջ ես հայտնվում։ Նույն քաղաքն է, նույն մարդիկ են, բայց իրադարձություններն այլ կերպ են զարգանում։ Մի դռան հետևում մարդիկ գոհ են իրենց կյանքից, մյուս դռան հետևում նույն կերպարները ստիպված են հերոսաբար պայքարել արդարության համար։ Հետո իրավիճակը սկսում է փոխվել, ու հակառակ պատկերն ենք ստանում։

Վերջին 15 տարվա ընթացքում, շփվելով Վրաստանի նույն շարքային քաղաքացիների (ոչ թե պատգամավորների ու քաղաքագետների) հետ, ես ինձ համար գծագրեցի մեր հարևանների տրամադրությունների հետևյալ սինուսոիդը։ Սկզբում նրանք գոհ էին Միխեիլ Սահակաշվիլուց և ուրախանում էին Բիձինա Իվանիշվիլու հայտնվելուց։ Հիմա էլ նրանք դժգոհ են Իվանիշվիլուց ու կարոտով են հիշում (ոչ բոլորը, բայց շատերը) Միշիկոյի ժամանակները. «Նա շատ լավ բաներ է արել, պարզապես Սահակաշվիլու շրջապատը, որին նա շատ էր վստահում, դավաճանեց»։

Այժմ առաջարկում եմ լուծել հետևյալ հանելուկը.

Сасун Микаелян, Никол Пашинян и Ален Симонян во время митинга на площади Республики (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Վենդետա Հայաստանում». Արևմտյան ԶԼՄ–ների մեսիջը Փաշինյանին՝ Քոչարյանի գործի ֆոնին

1. Մեզ մոտ միայն գներն են աճում, այլ ոչ թե թոշակներն ու աշխատավարձերը։

2. Մեկը մեկ միլիոն գողացավ ու գնաց, մյուսը` երկու միլիարդ թռցրեց ու հրաժարական տվեց։ Ե՞րբ են պատասխան տալու։

3. Ռուսները մտածված խցանումներ են ստեղծում Լարսում, որպեսզի…

4. Այս գործարանը գնել են… Նրանց համար ենք աշխատում։ Իսկ արդյո՞ք մեզ լավ աշխատավարձ են տալիս։ Միթե դրանք… (վատ բնութագիր է հնչում) մեզ նորմալ կվճարեն։ Ամբողջը սեփական գրպանն են դնում։

Հիմա գուշակե՞ք` որ ազգի ներկայացուցիչ տաքսիստը կարող է այսքանն ասել` Հայկոսի՞, թե՞ Քարթլոսի հետնորդը։ Չեք կարողանո՞ւմ գուշակել։

Հուշում եմ`

Ռուսները մտածված են կիլոմետրանոց խցանումներ ստեղծում Լարսում, որ մեզ մոտ հանգստանալու եկող ռուսները շրջվեն ու Ղրիմ գնան հանգստանալու։

Այդ գործարանը գնել են թուրքերը։ Մենք նրանց համար ենք աշխատում։ Լա՞վ աշխատավարձ են տալիս։ Մի՞թե այդ թուրքերը մեզ նորմալ կվճարեն։ Ամբողջն իրենց գրպանն են դնում։ (Ի դեպ, աշխատավարձը թեյի ֆաբրիկայում մոտ 150 դոլար է)։

Մեր նորագույն պատմությունը չի հիշեցնո՞ւմ, տեղ-տեղ` մեր օրերը։

88-ին սուլում էին Կարեն Դեմիրճյանին, 98-ին` քվեարկում նրա օգտին։ Լևոն Տեր-Պետրոսյանին 88-ին աստվածացնում էին, հետո` ատում ու անիծում, իսկ 2008 թվականին մահվան էին գնում` փորձելով վերադարձնել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը։

Премьер-министр Армении Никол Пашинян на совещании по жилищному вопросу молодым семьям и военнослужащим (26 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կարելի է կերակրել խոստումներով, բայց ոչ երկար ժամանակ. ի՞նչը կարող է խանգարել Փաշինյանին

Համաձայնեք, որ շատ նման է։ Միայն թե ժամանակի սինուսոիդները չեն համընկնում։ Ասենք, եթե այս ամռանը վրացիները դժգոհ են իրենց իշխանությունների գործողություններից, հայերը Սև ծովի ափի երկայնքով երգում ու պարում էին «Հայեր ջան, դուխով»։

Ռուսական արտադրության երկրորդ ֆիլմը կոչվում էր «Սևագիր»։ Այստեղ հերոսները հեշտությամբ տեղափոխվում էին ժամանակի միջով։ Բայց եթե ասենք «Տերմինատորում» մարդիկ ապագայից անցյալ էին վերադառնում` սխալները ուղղելու, որոնք հետագայում ամբողջ մարդկության համար մահացու վտանգ էին դառնալու, ապա «Սևագրում» մարդիկ անցյալից ապագա են մեկնում ու շտկում իրենց գործողությունները։

— Այսօր 1941 թվականի հունիսի 22-ն է, Հիտլերը կհարձակվի մեզ վրա։

— Չի հարձակվի, մենք զգուշացրել ենք նրան` ինչով այդ ամենը կավարտվի ու ինչ է նրան սպասում։ Այնպես որ Ադոլֆն իր համար հանգիստ նստած է Վիեննայում ու նկարում է։

Սա ասում եմ այն նկատառումով, որ մեր այսօրվա իշխանությունները, նայելով մեր մերձակա հարևաններին, պետք է շտկեն իրենց գործողությունները։ Սեփական սխալների վրա սովորելը, ինչպես հայտնի է, ամենախելացի լուծումը չէ։

Իմ կողմից ուզում եմ մի դիտարկում անել։ Կարող եք մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ուղղված հուշում համարել։ Պե՞տք է արդյոք Եվրամիության հետ բանակցություններում այդքան ակտիվորեն առաջ մղել վիզային ռեժիմը հեշտացնելու հարցը։ Վստա՞հ եք, որ հենց սահմանները բացվեն, հայերը Եվրոպա կմեկնեն միայն Լուվրը տեսնելու և Լազուր ափին արևային լոգանք ընդունելու համար ու հետո կվերադառնան։ Ես վստահ չեմ։

Դեռ մի քանի տարի առաջ նույն հարցը վրացի ընկերներիս էի տալիս։ Ոչ թե Բաթումի վարորդներին, այլև Թբիլիսիի քաղաքագետներին ու հասարակական գործիչներին։ «Վստա՞հ եք, որ սահմանների բացումը օգուտ կբերի, ու բնակչության արտահոսք չի լինի»։

Премьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանին ուղղված 3 մտահոգություն. ի՞նչ պետք է հիշի նոր իշխանությունը

Շատ վստահ ասում էին. «Ամեն ինչ լավ կլինի։ Ով ուզում էր գնալ, վաղուց գնացել է»։ Փորձն այլ բանն ապացուցեց։ Չվերադառնալու հետ կապված խնդիրներ կան, և պետք է ասել, որ խոսքը լուրջ թվերի մասին է։ Միայն առաջին վեց ամիսների ընթացքում փոքր Դանիայում ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել են Վրաստանի 124 քաղաքացի։

— Բայց նրանց ոչ մի տեղ քաղաքական ապաստան չեն տա, Վրաստանը ժողովրդավարական երկիր է, բոլորին հետ կբերեն, — ասում եմ ես ծանոթ տաքսիստ Գիվիին, որն ասում է` հիմա նորաձև է ընտանիքով Ֆրանսիա փախչելը, հանձնվելն ու այնտեղ ապաստան խնդրելը։

— Կարևոր չէ, նրանք այնտեղ փախստականների ճամբարներում չաշխատելով ավելի լավ են ապրում, քան այստեղ` աշխատելով։

Ինչ վերաբերում է ավելի գլոբալ խնդիրներին, ապա մեր իշխանությունը` նախկին, ներկա և, վստահ եմ, ապագա, առանց վրացական տխուր փորձի էլ շատ լավ հասկանում է, որ պոզահարել ու մրցել ծանրաքաշային հարևանների հետ, լինեն նրանք Հյուսիսից, Հարավից, թե Արևմուտքից, անիմաստ ու վտանգավոր է։ Ու այն, ինչ մեր հարևանների մոտ եղավ 08.08.08-ին, մեզ մոտ չի լինի։

Լրահոս
0