00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գլամուրային բարձունքից Հայաստան. ինչպես Բիլզերյանը գժտեցրեց սոցցանցերի օգտատերերին

© Sputnik / Asatur YesayantsДен Билзерян обедает в кафе на Северном проспекте (27 августа 2018). Еревaн
Ден Билзерян обедает в кафе на Северном проспекте (27 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեր այս քաղաքականացված ժամանակաշրջանում ցանկացած քիչ թե շատ նշանակալի իրադարձությունը լայն հանրության արձագանքին է արժանանում սոցցանցերի միջոցով։ Ընդ որում ` քաղաքականության տեսակետից գնահատական է ստանում նաև այն, ինչն ամենևին էլ այդպիսի համատեքստ չունի, օրինակ` միլիոնատիրոջ այցը կամ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը։

Սոցիալական ցանցերում ներկայացված դատողությունների որակը շատ կասկածելի է, բայց վերջիվերջո սոցցանցերը հենց նրա համար են, որ յուրաքանչյուրը կարողանա արտահայտվել, երբեմն` սեփական բառերով, իսկ ավելի հաճախ` ուրիշի։ Կարծիքների անառարկելիությունը կարելի է դիմանալ. այսօր շատերը համարում են, որ միայն իրենք են իրավացի։

Ден Билзерян на площади Республики (27 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Արցախ այցելած Բիլզերյանի նկատմամբ

Հենց այստեղ են սկսում վեճերը, որոնք դատարկ տեղը ծայրահեղ հակասության են վերածվում։ Միաժամանակ քննարկման թեման կամ օբյեկտը կարող են բացարձակապես կապ չունենալ քննարկվող կատեգորիաների հետ։ Ահա ամենաթարմ օրինակը` միլիոնատեր Բիլզերյանը եկել էր Հայաստան։

Բնականաբար, ո՛չ նա, ո՛չ էլ Քիմ Քարդաշյանը դեմ չեն փիառին, այն էլ` անվճար։ Ընդ որում` եթե կրքոտ հեռուստաաստղի այցը տեղի ունեցավ հասարակական-քաղաքական առավել հանգիստ  մթնոլորտում, ապա միլիոնատեր Դենը Հայաստան եկավ հենց ամենաթեժ պահին։

Եվ ահա սոցցանցերը երեք մեծ մասի բաժանվեցին։ Երկու խմբի ներկայացուցիչներն անհապաղ եզրակացություններ արեցին այն փաստից, թե ում հետ է ճաշել ու լուսանկարվել Բիլզերյանը։ Պարզ է, որ ոմանք նրան յուրային համարեցին, մյուսներն էլ` հայրենիքի դավաճան։ Իսկ միլիոնատերն իր համար շրջեց, ու Հայաստանում նրա համար աննախադեպ անվճար գովազդ ապահովեցին մի ամբողջ պետության մակարդակով։

Սոցցանցերի օգտատերերի երրորդ խմբի ներկայացուցիչներն էլ, բազմոցին նստած, պարզապես հիացան Դենի մկաններով ու միաժամանակ երազեցին, որ մի օր, երբ երկնքից փող թափվի, իրենք էլ են թանկարժեք վայրերում հանգստանալու։ Օգտատերերի չորրորդ խմբին, որն անտարբեր է Դենի պես հայտնի մարդկանց հանդեպ, կարելի է հաշվի չառնել, քանի որ նրանց թիվը չափազանց քիչ է։

Ден Билзерян с отцом Полом Билзеряном на прогулке по городу (27 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դեն Բիլզերյանի հայրը խոստացել է վերադառնալ պատմական հայրենիք` Հայաստան ու Արցախ

Բազում անգամ խոսվել է այն մասին` որքան վտանգավոր է անհաշտ կարծիքների բևեռացումը, ընդհանարապես ամեն ինչի բևեռացումը, պիտակներ կպցնելու ձգտումը, սեփական դիրքորոշումից մի փոքր տարբերվող կարծիքը «թշնամական» համարելը։ Այն մասին, որ սիրուց մինչև ատելություն մեկ քայլ է, վաղուց է հայտնի, և սովորաբար հենց նրանք են մեկ ակնթարթում փոխում իրենց նախապատվությունները, ովքեր որևէ մեկի կամ որևէ բանի մոլի կողմնակիցներ են։

Այն մարդիկ, որոնք նախանձում են Քիմին կամ երազում են իրենց շրջապատել սքանչելի գեղեցկուհիներով, ինչպես Բենն է անում, հաճախ մտածում են, որ ճանաչման հասած մարդիկ էլ են բազմոցին նստած եղել, երբ երջանկությունը թափվել է գլխներին։ Նախանձողները նույնիսկ չեն պատկերացնում` որքան տաղանդ ու ջանք է հարկավոր թեկուզ այդպիսի գլամուրային բարձունքների հասնելու համար։ Բազմոցին նստելուց բացի, մարդը շատ գումար վաստակելու ու այն ճիշտ տնօրինելու տաղանդ գոնե պիտի ունենա։ Ջանքեր են պետք նաև ձիգ ու ախորժալի պահելու համար այն, ինչը Քիմի մոտ ձիգ ու ախորժալի է։ Ու բազում այլ բաներ։

Ինչ վերաբերում է քաղաքականապես մոտիվացված կարծիքներին, դրանց քիչ ու սահմանափակ լինելն ավելի հեշտ է բացատրել։ Մենք չունենք քաղաքական ուժեր, որոնք մշակված քաղաքական և գաղափարախոսական հարթակ ունեն ու իրենց ասելիքը կարողանում են հասցնել մարդկանց, հատկապես` երիտասարդներին։

Ден Билзерян на площади Республики (27 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դեն Բիլզերյանն Արցախում ցուցադրել է կրակելու հմտությունները. տեսանյութ, լուսանկարներ

Այն կուսակցություններն ու կազմակերպությունները, որոնք իրենց գործունեության հիմքում հստակ գաղափարախոսություն ունեն, բավարար չափով ազդեցություն չունեն մարդկանց վրա ու չեն կարողանում տարածել այդ գաղափարախոսությունը։ Ահա և ստացվում է, որ դատարկ տեղերը սեփական դատողություններով են լրացվում։ Իսկ այդ դատողություններն այսօր ձևավորվում են հիմնականում հենց նույն սոցցանցերում, ամբողջ աշխարհում կրթության մակարդակի աղետալի անկման ֆոնին։ 

Եվ այս իրավիճակում, երբ քաղաքացիական ու ազգային հստակ կողմնորոշիչներ չկան, իսկ համընդհանուր արժեքները լղոզվել են, շատ ավելի հեշտ է նոր բարոյականություն պարտադրել մարդկանց, հատկապես` երիտասարդներին։

Չափազանցության շատ քիչ տարրեր մտցնելով` այդ բարոյականությունը երկու բառով կարելի մոտավորապես այսպես շարադրել. պետք է կյանքից հաճույք ստանաք, սպառեք այն ամենը, ինչն առաջարկում են ձեզ, նույնիսկ պարտադիր չէ աշխատել, ձեր փոխարեն ամեն ինչ կանեն, իսկ դուք վերցրեք ու փոխարենը ոչինչ մի տվեք։

Ден Билзерян с подружкой Сайлен Медейрос в кафе на Северном проспекте (27 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դեն Բիլզերյանի «արկածները» Հայաստանում և նրա ընկերուհու օդային համբույրը. լուսանկարներ

Արդյունքում ի՞նչ է ստացվել։ Վերացել է «սեփական կարծիք» հասկացությունը։ Այսօր «սեփական կարծիքը» նույնիսկ մանրուքներում համընկնում է այն խմբի կարծիքի հետ, որին պատկանում է այդ կարծիքն արտահայտողը։ Խումբը կարող է միավորվել ցանկացած կանխադրույթի շուրջ, պարզապես այն պետք է հեշտ հասկանալի ու հեշտ արտահայտելի լինի։ Ամենապարզ դեպքում դա հետևյալ տեսքն ունի. «Ա-ն մեսիան է, իսկ Բ-ն` թշնամին»։ Ընդ որում` «մեսիան» ու «թշնամին» աբսոլյուտի են հասցված։

Քանի դեռ անհատը համացանցում նստած երազում է` երբ է այնքան գումար ունենալու, որքան պայմանական Բիլզերյանը, նա անջատվում է հասարակական կյանքից, նա վտանգավոր չէ, նրան կառավարելու կարիք էլ գրեթե չկա։ Կամ հակառակը` քանի դեռ ատում է պայմանական Բիլզերյանին, նույն բանն է։

Կգա մի օր, երբ այդ անհատի աչքերը կբացվեն, երբ նա այդպես էլ չի ունենա այն միլիոնները, որոնց համար մատը մատին չի տվել։ Բայց այդ ժամանակ էլ նա արդեն անվտանգ կլինի, որովհետև տարիքն այն չի լինի ու ինչ-որ բան փոխելու հնարավորություն էլ չի ունենա։

Ու պայմանական Քարդաշյաններն ու Բիլզերյաններն էլ նոր կլինեն. միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք իրենց կյանքով են ապրում ու հայտնի են դառնում, երբ նրանց գովազդում են որևէ մեկի չարչիական նպատակներով։ Հաճախ դա անհիմն գովազդ է, բայց այն բազում հարցեր է լուծում։

Լրահոս
0