00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համոզել, որ օրենքներին հետևեն բոլորը, դժվար է. փողոցային առևտրի հեշտ լուծվող բարդ խնդիրը

© Sputnik / Laura SarkisianУличная продавщица Заназан Манукян
Уличная продавщица Заназан Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին ամիսներին Երևանի փողոցներ են սկսել վերադառնալ արդեն մոռացված առևտրականները, որոնք վաճառում են ամեն ինչ` սկսած խաղողից, դեղձից ու քաղցր բամբակից, վերջացրած՝ արդիական թեմաներով շապիկներն ու փուչիկները։ Քաղաքը 1990–ականների առաջին տարիների տեսքն է ստանում, ու բնակիչներն ահազանգում են։

Ոչ, Հայաստանում փողոցային առևտրի գաղափարը դեռ ոչ ոք չի կարողացել ամբողջովին վերացնել։ Նույնիսկ խորհրդային տարիներին, երբ մասնավոր առևտուրն արգելված էր, այն կար։  Ավագ սերնդի ներկայացուցիչները կհիշեն, որ տատիկները քաղաքի որոշ հատվածներում արևածաղկի սերմ էին վաճառում, ծամոն, շաքարաքլոր ու մանր–մունր այլ բաներ։

Уличная торговля в центре Еревана - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը չի ցանկանում, քաղաքապետարանը չի կարող. փողոցային առևտրի փակուղային կողմը

Սակայն այդ տատիկները քաղաքով մեկ չէին ծավալվում ու առավել ևս՝ «էստի համեցեք» չէին  կանչում։ Ամեն ինչ միանգամից փոխվեց 1990 թվականների սկզբին,  երբ ամբողջ փողոցներն ու անցումները գրավեցին սիգարետների, թուրքական զզվելի շոկոլադի ու իրանական  թխվածքաբլիթների սեղանիկները։

Աս սեղանիկների վրա վաճառվում էր ամեն ինչ`ընդհուպ մինչև ներքնազգեստ ու նորվեգական հալած յուղ, որը նախատեսված էր աղքատացած «ազգաբնակչությանը» (ինչպես մեզ սկսեցին այն տարիներին անվանել) անվճար  բաժանելու համար։

Ժամանակի ընթացքում անցումների սեղանիկները սկսեցին վերափոխվել մի փոքր ավելի քաղաքակիրթ տաղավարների ու փոքր խանութների, իսկ փողոցային առևտրականներն անհետացան։ Մնացին միայն մի քանի վայր, որտեղից նրանք համառորեն չեն վերանում` Մաշտոցի պողոտայի Փակ շուկան, օրինակ. Դրանցից պահպանվել են նաև յուրաքանչյուր թաղամասում, որտեղ այդ երևույթին արդեն սովոր են։

Վերջին ամիսներին քաղաքում վերսկսել է փողոցային ակտիվ առևտուրը։ Առանձնապես նկատելի են Հանրապետության հրապարակին մերձակա խաչմերուկներում նստող մրգավաճառները, որոնք երեկոյան են հայտնվում, քանի որ այրող արևի տակ նստելն անհնար է։ Համ էլ պոտենցիալ զոհերը, այսինքն` գնորդները, շատ ավելի շատանում են:

Միանգամից ասեմ, որ այդ մարդկանց դեմ ոչինչ չունեմ. լավ կյանից չես նստի մարդաշատ հրապարակի մեջտեղում ու կասկածելի որակի քաղցր բամբակ վաճառես։ Հասկանալի է, որ գրեթե իրենց համար դա գոնե ինչ–որ բան վաստակելու վերջին հնարավորությունն է։ Բայց, այնուամենայնիվ, մայրաքաղաքը սկսել է ոչ հեռավոր անցյալի արևելյան շուկա հիշեցնել` փոշով, վաճառողների կեղտոտ ձեռքերով, ավտոբուսների արտանետած  ծխով համեմված մթերք։

Образцы курятины для лабораторного анализа - Sputnik Արմենիա
Հայաստանում վաճառում են վտանգավոր թռչնամիս. ներմուծողներն ու խանութները «տեր չեն»

Հավանաբար, այդ իրավիճակը նկատելի դարձավ նաև իշխանություններին, ու երեքշաբթի երեկոյան փորձ արվեց վերացնել առևտրային ինքնագործունեությունը Հանրապետության հրապարակում։ Չեմ մանրամասնի այդ հուզիչ իրադարձության բոլոր մանրամասները, լրատվամիջոցներն ու ֆեյսբուքի օգտատերեր դա արել են տեսանյութեր դնելով։

Աղմուկն այն մասին, որն մարդկանց «վերջին կոպեկից են զրկում», ակնհայտորեն չափազանցված է։ Փորձը ցույց է տալիս, որ եթե քաղաքային իշխանություններն ու ոստիկանությունը  մի փոքր համառություն ցուցաբերեն, կարելի կլինի խուսափել տհաճ տեսարաններից։

Իհարկե, այդ մարդկանց խնդիրները չեն անհետանա, դրանք չլուծված կմնան, պարզապես մարդկանց աչքերից հեռու։ Խնդիրները տներով կցրվեն, կկուտակվեն ու, վաղ թե ուշ, կպայթեն։ Խոսքը դերասանավարի պրոֆեսիոնալ գոռացողների մասին չէ, խոսքն այն մարդկանց մասին է, որոնք լուռ հավաքել են իրերն ու գնացել։

Եթե համառություն ու հետևողականություն ցուցաբերվի, փողոցային առևտուրը կարելի է շատ շուտ վերացնել, մարդիկ կգնան։ Բայց այս անգամ կգնան ու չեն հասկանա` ինչու օրինակ վարորդներին կարելի է ուզածի պես երթևեկել, անցորդներին չզիջել կանաչ լույսի տակ հատել փողոցը, կամ գիշերվա 11–ին հրավառություններ անել։ Ինչո՞ւ մարդը, որը տաղավարում է  միրգ վաճառում, հանում ու արկղերը մայթին է դնում, այնպես, որ հնարավոր չէ անցնել, ու ինչո՞ւ ինքը չի կարող նույն բանն առանց տաղավարի անել։

Խոսքն, իհարկե, բոլոր վարորդների ու մրգավաճառների մասին չէ. դաստիարակված մարդը միշտ լավ է երթևեկում։

Ու ահա այստեղ անհրաժեշտություն է առաջանում, որ իշխանությունները լինեն հետևողական ու համբերատար։ Դժվար չէ ցրել փուչիկ ու շապիկ վաճառող մարդկանց, իսկ համոզել, որ օրենքներին հետևեն բոլորը, արդեն դժվար է։

Ի դեպ, նկատե՞լ եք, որ վերջերս հայտնվել  է մարդկանց կարծես անհետացած այն տիպը, որը ամենաաշխույժ փողոցը ցանկացած հատվածում անցնում է ։ Դա նույն օպերայից է։

Լրահոս
0