Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկինը

Ինչպե՞ս երեխաներին շեղել համակարգչային խաղերից. մշակույթի նախարարության ողջունելի նախագիծը

212
(Թարմացված է 23:55 24.08.2018)
Մեր մշակույթի նախարարությունը մտադիր է հոկտեմբերին ներդնել մի ծրագիր, որը դպրոցականներին հնարավորություն կտա անվճար, սեփական ընտրությամբ մշակութային միջոցառումներ այցելել։ Օգտակար նախաձեռնություն է, նույնիսկ ազնվական, եթե այն իրական աշխատանքի վերածվի։

Հայաստանի մշակույթի նախարարությունը պատրաստվում է խթանել դպրոցականների հետաքրքրությունը դեպի թանգարանները, թատերական ներկայացումներն ու համերգները։

Նախարար Լիլիթ Մակունցը Մշակույթի նախարարությանը ենթակա թանգարանների տնօրենների հետ վերջերս կայացած հանդիպմանը ներկայացրել է սկզբունքներն ու հիմնավորել է դպրոցական աբոնեմենտների համակարգի ներառման անհրաժեշտությունը։

Մակունցը կարծում է, որ այդ համակարգը կամրապնդի դպրոցների ու մշակույթի օջախների միջև եղած կապը։

«Երեխան առնվազն վեց տարեկանից պետք է սովորի այցելել մշակութային հաստատություն՝ ազատ ընտրության սկզբունքով, առանց որևէ պարտադրանքի, իսկ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի համար պատրաստ է ապահովել առնվազն երեք մշակութային հաստատություն անվճար մուտք գործելու հնարավորություն»,–ասել է Մակունցը։

Նոր համակարգը կսկսի գործել այս հոկտեմբերին, երբ պարզ դառնա Հայաստանի աշակերտների թիվը։ Բանն այն է, որ երեք մշակութային միջոցառման (թատրոն, թանգարան ու համերգասրահ) այցելության աբոնեմենտները թողարկվելու են աշակերտների հստակ քանակի համապատասխան։

Նախաձեռնությունը միայն ողջունելի է. մշակույթի նախարարությունը հիշել է խորհրդային ժամանակների պրակտիկան, այն ժամանակ աբոնեմենտները սովորական բան էին։

Լավ կլինի, եթե հաջողվի այսօրվա դպրոցականներին պոկել համակարգիչներից ու ամբողջովին նրանց կլանած սմարթֆոններից և տանել թանգարաններ ու համերգներ, թեկուզ՝ տարեկան երեք անգամ։

Ճիշտ է, կարելի է վիճել դպրոցականներին տրամադրված «ազատ ընտրության» հետ. դժվար թե հայ–հնդկական սերիալների սերունդը կարող է 6–7 տարեկանում ազատ ընտել`որ համերգին գնալ ու արդյո՞ք արժե տեսնել, օրինակ, իմպրեսիոնիստներին։ Դա նույնիսկ մեծերից շատերին կարող է փակուղու առաջ կանգնեցնել, էլ ինչ ասենք երեխաների մասին։ Այդ պատճառով պարտադրանք ինչ–որ չափով անխուսափելի է։

Բայց ասենք, ծնողների օգնությամբ ազատ ընտրություն կատարվեց։ Երևանցի երեխաներն օրինակ ոչ մի դժվարություն չեն ունենա մշակույթի ցանկացած օջախի այցելության հարցում։ Իսկ հեռավոր գյուղերի դպրոցականների աբոնեմենտները կարող են չօգտագործված մնալ։ Ծնողներ են, կարող է պարզապես երեխային մայրաքաղաք տանելու ժամանակ ու գումար չունենան, հատկապես դաշտի աշխատանքների թեժ պահին։ Մեղրեցի դպրոցականին Երևան գալու ու ներկայացում նայելու համար պետք կլինի գիշերակաց։

Այդ ժամանակ պետք է մտածել` ինչպես մարզերի երեխաների համար Երևան էքսկուրսիաներ կազմակերպել։  Դա իր հերթին մի շարք կազմակերպչական խնդիրներ է առաջ քաշում. տրանսպորտի, վառելիքի, ազատ ժամանակի…

Ազատ ընտրության սկզբունքն էլ է տուժում. մայրաքաղաք եկած բոլոր երեխաները կարող են միայն մեկ միջոցառում այցելել, իսկ մեկն ուզում է գնալ ասենք ոչ թե թատրոն, այլ՝ համերգասրահ, երրորդը` Կենդանաբանական այգի, իսկ մեկն ընդհանրապես «Ջրաշխարհ»։

Վերջերս փորձում էին ստեղծագործական համույթներն ուղարկել հանդիսատեսի մոտ. հնարավոր է, որ դպրոցականների համար նախատեսված աբոնեմենտների պարագայում էլ այդ փորձն էլ օգտագործվի։

Այս ամենը դեռ չի նշանակում, որ մշակույթի նախարարության նախաձեռնությունն անպետք է։ Հակառակը, ցանկալի կլիներ, որ այն հերթական ձևական միջոցառման չվերածվի։

Հայաստանում դպրոցական տարիքի բազում երեխաներ կան, որոնք կյանքում Երևանում չեն եղել։ Երևի, կարելի է այնպես անել, որ մայրաքաղաք կատարած իրենց առաջին այցելությունը հիշվի վառ գույներով և ուրախ տպավորություններով։

212
թեգերը:
Լիլիթ Մակունց, Հայաստան
Ըստ թեմայի
Հայտնի է` ինչ սկզբունքով երեխաներին կընդունեն Երևանում մեծ շուքով բացված «չինական» դպրոց
Դպրոցականներին սովորեցնելու են թանգարան, թատրոն ու համերգ գնալ, առնվազն` տարին մեկ անգամ
Կրթության նախարարը դիմել է դպրոցականների ծնողներին
Հայ դպրոցականները մեդալներ են բերում հայրենիք. պատանի մաթեմատիկոսների հաղթարշավը
Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Թրամփը. արխիվային լուսանկար

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

75
(Թարմացված է 21:26 06.07.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Եթե ասեմ, որ հայաստանցիների և ամերիկացիների միջեւ լիքը նմանություններ կան, ոմանք երևի շատ կզարմանան։ Բայց վերցրեք թեկուզ անցած շաբաթավերջը՝ շաբաթ օրը ամերիկացիները նշում էին Անկախության օրը, կիրակին մեզ մոտ Սահմանադրության օրն էր։
Մենք ենք ու Ամերիկան

Ուղղակի մի նախադասություն մեջբերեմ, փորձեք կռահել՝ սա ամերիկյան մամուլից է, թե մեր՝ հայաստանյան թերթերից։

«Մեր հասարակությունում տիրում է գաղափարական պառակտվածություն և սոցիալական խորը անհավասարություն»։

Շտապեմ տեղեկացնել, որ սա մեջբերում էր ամերիկյան համացանցային թերթերից մեկից, բայց, համաձայնեք, ճիշտ նույն ձևակերպումները գրեթե ամեն օր հայաստանյան լրատվամիջոցներում կարող ենք հանդիպել։

Կան նաև հիմնարար թեմաներ, որոնք քննարկվում են թե՛ Հայաստանում, թե՛ Ամերիկայում։ Այսպես ձևակերպենք այդ հավերժական թեմաները՝ մտորումներ ազգի անցյալի, ներկայի և ապագայի մասին։ Հենց հիմա մտեք Ֆեյսբուք և անպայման կհանդիպեք բազմաթիվ նման լրջագույն ու նաև անզիջում քննարկումների՝ ինչպիսին է մեր ազգը, որտեղից է գալիս և ուր է գնում, արդյո՞ք չի հեռանում իր արմատներից, մի խոսքով՝ ինչպես ասում են՝ թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ։

​Պատկերացրեք զարմանքս, երբ  նույն թեմայով բավական ծավալուն հոդված կարդացի ամերիկյան թերթերից մեկում։

Ամերիկացիներն են ուզում հասկանալ՝ իրենք ազգ են, թե ոչ։ Առիթը, բնականաբար, հուլիսի 4-ն է։ Հեղինակն էլ բավական հայտնի գործիչ է՝ Փեթ Բյուքենենը, որը որպես ավագ խորհրդական աշխատել  է Սպիտակ տանը՝ ամերիկացի երեք նախագահների՝ Ռիչարդ Նիքսոնի, Ջերալդ Ֆորդի և Ռոնալդ Ռեյգանի օրոք։

Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները

Բյուքենենի գլխավոր միտքը սա է՝ այն ժամանակ, երբ ստեղծվում էր ամերիկյան պետությունը, մենք բոլորովին ուրիշ էինք, հիմա այլ ենք։ Ու վկայակոչում է 18-րդ դարավերջի հայտնի քաղաքական գործիչ Ջոն Ջեյին, որն Ամերիկայի հիմնադիր հայրերից մեկն է, Գերագույն դատարանի առաջին նախագահը։

​Ջոն Ջեյը ժամանակին՝ 1787 թվականին, այսպես է նկարագրել նրանց, ովքեր պայքարեցին անկախության համար և ստեղծեցին Միացյալ Նահանգները.

«Մենք մեկ միասնական ժողովուրդ ենք՝ սերում ենք նույն նախնիներից, խոսում ենք նույն լեզվով, նույնն է մեր հավատքը և հավատարմությունը կառավարման որոշակի սկզբունքներին»։

Հիշեցնելով այս բառերը, Բյուքենենն այսօր հարց է տալիս.

«Արդյո՞ք հիմա էլ կարող ենք պնդել, որ մեր նախնիները նույնն են։ Ո՛չ, նրանք տարբեր գույնի են և ամենատարբեր երկրներից։ Արդյո՞ք մենք խոսում ենք նույն լեզվով։ Ո՛չ, մենք խոսում ենք անգլերեն, իսպաներեն և բազմաթիվ այլ լեզուներով։ Արդյո՞ք նույնն է մեր հավատքը։ Ո՛չ, մենք բողոքական ենք, հուդայական, մորմոն, մահմեդական, բուդդայական, նաև աթեիստ ենք։ Մենք քանդում ենք մեր կոթողներն ու արձանները, փոխարինում ենք դրանք նորերով, վերանվանում ենք մեր կառույցներն ու փողոցները, վերախմբագրում ենք մեր գրքերը, վերանայում ենք պատմական ճշմարտությունները»։

​Չգիտեմ՝ կարդում էի ու զարմանում՝ մի՞թե այս ամենը, մանավանդ վերջին հատվածը, Ամերիկայի մասին է։ Կարծես մեր՝ հայաստանյան իրականության մասին գրված լինի։

Բայց վերջում թույլ տվեք մի սկզբունքային նկատառում. երեկ մեր Սահմանադրության օրն էր։ Ընդամենը 25 տարում հասցրեցինք երկու անգամ փոխել մեր հիմնական օրենքը։ Սա նորմալ է։ Ամերիկացիներն էլ դեռ նոր էին հաստատել իրենց Սահմանադրությունը, երբ միանգամից տասը ուղղում մտցրին, ընդ որում, կարևոր ուղղումներ, ու հետագայում էլ շարունակեցին վերափոխել սահմանադրական դրույթները։

Մենք փոխեցինք մեր կառավարման ձևը և ընտրակարգը։ Սա էլ է միանգամայն նորմալ։ Ամերիկայում, մանավանդ այս վերջին նախագահական ընտրություններից հետո, երբ ընտրված նախագահն իր մրցակցից երեք միլիոնով ավելի քիչ ձայն ստացավ, ավելի ու ավելի հաճախ էին հնչում առաջարկները՝ ժամանակն է հրաժարվել հին, իր դարն ապրած ընտրակարգից, որը լիովին չի արտահայտում ընտրողների կամքը։

Սահմանադրության և օրենքների անկատարության մասին կարելի է անվերջ խոսել, բայց օրենքներից զատ` կա չափազանց կարևոր մի հանգամանք։ Խոսքն ավանդույթների մասին է։

Արդյո՞ք Լավրենտի Բերիան է սպանել Աղասի Խանջյանին

Ավանդույթների ձևավորումը հույժ կարևոր է մանավանդ այն ժամանակաշրջանում, երբ անկախություն հռչակած պետությունը դեռ նոր է ձևավորվում։ Այն ժամանակ՝ գրեթե երկուսուկես դար առաջ, որևէ տեղ գրված չէր, թե քանի ժամկետ կարող է պաշտոնավարել Ամերիկայի նախագահը, որևէ սահմանափակում գոյություն չուներ Ջորջ Վաշինգտոնի համար, որին մերձավորները հորդորում էին՝ կրկին առաջադրիր թեկնածությունդ՝ հարյուր տոկոսով կընտրվես։

Բայց նա չարեց, բավարարվեց երկու ժամկետով, և նրա դրած այդ ավանդույթը պահպանվեց մոտ 150 տարի։  Ունենք երկու երիտասարդ հայկական պետություն։

Արդյո՞ք մեր պետական այրերը ձևավորում են այն ավանդույթները, որոնք ամուր հիմք կդառնան ապագա սերունդների համար։

Չգիտեմ՝ թող դատեն սերունդները։

Մի՛ թերագնահատեք ընդդիմադիրներին, թե չէ ստիպված կլինեք ուտել ձեր գրած գիրքը

75
թեգերը:
Եկեք անկեղծ լինենք, Արմեն Դուլյան, ԱՄՆ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ինչով են տարբերվում բազմակողմանի զարգացած հայը և նման բրիտանացին, կամ մենք ամեն ինչ գիտենք
Ինչո՞ւ Խրուշչովը կոշիկով խփեց ՄԱԿ-ի սեղանին, ում ելույթն էր հունից հանել ԽՍՀՄ առաջնորդին
Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞
Ալիկ Ավդալյանի նախնիների տունը Մուշում

Մուշ-Անապա-Մուշ․ Ավդալի գերդաստանի ոդիսականը

236
(Թարմացված է 09:11 06.07.2020)
Մուշում ապրող հայերի թիվը տարեցտարի ավելանում է։ Եթե 2011թ.-ին Մուշում ու շրջակա գյուղերում պաշտոնապես հայ ներկայացող բնակիչների թիվը չէր անցնում 2000-ը, ապա այսօր նրանք ավելի քան 29․000 են։

Արևմտյան Հայաստանում հերթական դաշտային աշխատանքի ու ֆիլմի նկարահանումների ժամանակ Մուշի հայերի հետ այցելեցի տեղի այն գյուղերը, որոնցում առավել շատ են պահպանվել հայկական պատմամշակութային հուշարձաններն ու ազգային ինքնությանը տեր կանգնող հայերը։ Մուշից մի քանի կիլոմետր հեռու Քրդագոմ գյուղն է։

Село Крдагом в Муше
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Քրդագոմ գյուղը

Անվանումից պարզ է դառնում, որ նախկինում ևս այն հիմնականում քրդերով է բնակեցված եղել։ Այսօր նույն վիճակն է։ Տեղացի տարեց քրդերից մեկը ներկայացնում է գյուղի պատմությունը.

-Սա Ավդալ աղայի գյուղն է եղել։
-Ո՞վ է Ավդալ աղան,- հարցնում եմ։

Հարցուփորձը վերածվում է մի մեծ ու ողբերգական պատմության սկզբի։ Քուրդը պատմում է ինչպես Ավդալ աղայի, այնպես էլ նրա թողած ժառանգության մասին։  

Курд села Крдагом в Муше
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Քրդագոմ գյուղի քուրդ բնակիչ

«Մեծ մարդ էր Ավդալ աղան։ Հարուստ մարդ էր, բայց բարի մարդ էր»,-նշում է քուրդ գյուղացին։

Մեզ ուղեկցող մշեցի հայ Արմեն Գալուստյանից հետաքրքրվում եմ, թե ով է եղել Ավդալը, որ այդպիսի հետք է թողել քրդերի հիշողության մեջ։ Մուշում ապրող և հայկականությունը ամուր պահող մեր հայրենակիցը ցավով է պատմում, որ 1915-ի կոտորածի ժամանակ Ավդալը սպանվել է դաժանաբար, սպանվել հենց այն մարդկանց կողմից, որոնց ինքը տարիներ շարունակ օգնել է։

Մի օր բոլորս վերադառնալու ենք. ծպտյալ հայերն ու Արմեն Բաքըրջըօղլուի հայկական ընտանիքը

Հարյուրավոր հայերի լցրել են Ավդալի կառուցած ցորենի ամբարները և այրել դրանք։ Մի քուրդ երեխայի օգնությամբ, սակայն, փրկվել են Ավդալի որդին ու թոռը։ Ամիսներ անց սովի ու տառապանքի ճանապարհին մահացել է նաև որդին՝ 12-ամյա երեխային թողնելով բախտի քմահաճույքին։

Армянин из Муша Армен Галустян в селе Крдагом
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Մշեցի հայ Արմեն Գալուստյան

Քրդագոմի՝ մեզ արդեն ծանոթ քուրդը շարունակում է պատմությունը՝ նշելով, որ մի քանի տարի առաջ իրենց են այցելել Ավդալի հետնորդները՝ Ցեղասպանությունից հրաշքով փրկված 12-ամյա թոռան՝ Տիգրան Ավդալյանի զավակները։ Այսօր նրանք ապրում են Ռուսաստանում և ոչ միայն չեն մոռացել իրենց ազգային արմատները, այլև վերադարձել ու գտել են իրենց բնօրրանը։

Алик Авдалян с Арменом из Муша у родового дома
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ալիկ Ավդալյանն ու Արմեն Գալուստյանը

Մշեցի Արմենի օգնությամբ կարողանում եմ կապ հաստատել Ավդալի՝ Ռուսաստանում բնակվող հետնորդների հետ։ Երկու եղբայր, որոնք իրենց կյանքը նվիրել են հայկական ինքնության խնդիրների բարձրաձայնմանը և ազգային արժեքների պահպանմանը։ 12 տարեկանում Ցեղասպանության արհավիրքի միջով անցած նրանց հայրը բոլոր մանրամասնություններով նկարագրել է այն դաշտերը, լեռներն ու շինությունները, որոնք շրջապատել են իրեն Մուշում։

Ինչպես Ուդի Երվանդը ԱՄՆ-ից վերադարձավ ու սկսեց հայկական երգը տարածել Արևմտյան Հայաստանում

Որդիները հիմա պարբերաբար այցելում են Մուշ, իրենց աչքերով տեսնում այդ դաշտերը, լեռներն ու կիսավեր շինությունները՝ հագեցնելով Ավդալին միացած իրենց հոր կարոտը։

Алик и Петрос Авдаляны
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ալիկ և Պետրոս Ավդալյանները

«300-ից մեկը մնաց, ու դա, երևի, մերանի համար մնաց, Մշո մերանի համար, իսկ Մշո մերանը շատ ձիգ մերան է»,-հուզմունքով ասում է Ալիկ Ավդալյանը՝ Տիգրանի ավագ որդին։

Алик Авдалян
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ալիկ Ավդալյան

Եղբոր խոսքը շարունակում է Պետրոսը՝ անդրադառնալով Մուշի հայերի հետ իրենց կապերին։ Նրա խոսքով` Քրդագոմում և Մուշի մյուս բնակավայրերում իրենք հանդիպել են բազմաթիվ հայերի, խոսել ինչպես իրենց նախապապի մասին պահպանված հուշերի, այնպես էլ յուրաքանչյուրի անցած ճանապարհի, այսօրվա կենսակերպի մասին։

Петрос Авдалян
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Պետրոս Ավդալյան

Նրանք նշում են, որ եթե Արևմտյան Հայաստանում ապրող էթնիկ հայերն այսօր չեն թաքցնում իրենց ծագումն ու անկաշկանդ խոսում են այդ մասին, ապա սփյուռքում մեծ արագությամբ ձուլում է ընթանում։ Պետրոս Ավդալյանն առաջարկում է օրինակ վերցնել Մուշի, Դիարբեքիրի, Սասունի և Արևմտյան Հայաստանի մյուս բնակավայրերի հայերից։

Армяне села Крдагом в Муше
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Քրդագոմ գյուղի հայ բնակիչներ

«Ես պատկերացնում եմ, որ ամեն մի հայ պետք է մտածի բոլորիս ապագայի մասին, որ մենք մեր ազգությունը չկորցնենք։ Ես ցանկանում եմ, ձգտում եմ, որ մեր գերդաստանն էլ չվերջանա մեզանով, մեր երկու եղբայրներով»,–ասում է Պետրոսը։

Село Крдагом в Муше
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Քրդագոմ գյուղը

Մուշում ապրող հայերի թիվը տարեցտարի ավելանում է։ Եթե 2011թ.-ին Մուշում ու շրջակա գյուղերում պաշտոնապես հայ ներկայացող բնակիչների թիվը չէր անցնում 2000-ը, ապա այսօր նրանք ավելի քան 29․000 են։

Մշեցի Արմեն Գալուստյանն այդ բազմաթիվ հայերից մեկն է։ Նրա կյանքի ոդիսականի մասին, սակայն, կպատմեմ հաջորդ ակնարկներում։

Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին

236
թեգերը:
քուրդ, Նաիրի Հոխիկյան, Արևմտյան Հայաստան, հայեր, հայ, Մուշ
թեմա:
Զարթիր, լաո
Ըստ թեմայի
«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները
Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»
Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերը. ինչն է նրանց ավելի ինքնավստահ և ուժեղ դարձնում
 Ջեններ քույրերը, արխիվային լուսանկար

Կորոնավիրուսային սկանդալ․ Ջեններ քույրերը ժխտել են աշխատակիցների շահագործման մասին լուրերը

0
(Թարմացված է 00:50 07.07.2020)
Ակտիվիստներն ու իրավապաշտպանները կարծում են, որ ինչ-որ բան այն չէ և այս գործի բոլոր մասնակիցները ինչ-որ բան են թաքցնում։ Նրանք պահանջում են թույլ տալ իրենց մուտք գործել Բանգլադեշում գտնվող գործարաններ։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը քույրերը՝ սուպերմոդել Քենդալ Ջենները և աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենները պատասխանել են իրավապաշտպանների մեղադրանքներին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kendall + Kylie (@kendallandkylie)

Բանն այն է, որ հունիսին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որի համաձայն Kendall + Kylie ապրանքանիշն իբրև թե պատկանում է Global Brands Group (GBG)-ին, որը Բանգլադեշի իր ֆաբրիկաների աշխատակիցներին չի վճարում փետրվար ամսից՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով սկսված ճգնաժամի պատճառով։

Նշվում էր, որ GBG-ի հետ բրենդները շահագործում են աշխատողներին։ Միաժամանակ Ջեններ քույրերի ապրանքանիշը ներկայացված է եղել GBG-ի կայքում։ Այժմ Քենդալն ու Քայլին որոշել են հանդես գալ հայտարարությամբ։ Քիմ Քարդաշյանի քույրերը ժխտում են, թե որևէ կապ ունեն GBG-ի հետ։

«Kendall + Kylie ապրանքանիշը պատկանում է Canada Inc.-ին։ Նախկինում բրենդը համագործակցել է GBG-ի հետ, բայց միմիայն վաճառքի և բիզնեսի զարգացման ոլորտներում»,-հայտարարել են քույրերը։

Այդ ընթացքում GBG-ն իր կայքից հեռացրել է Ջեններ քույրերի ապրանքանիշի լոգոտիպը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ լոգոն հեռացրել են հունիսի 24-ին։ Դրա հետևանքով սկանդալն ավելի է բորբոքվել, քանի որ ակտիվիստները և իրավապաշտպանները կարծում են, որ ինչ-որ բան այստեղ այն չէ և այս գործի բոլոր մասնակիցներն էլ թաքցնելու բան ունեն։ Նրանք պահանջում են իրավապաշտպան ընկերությունների ակտիվիստներին թույլ տակ մուտք գործել Բանգլադեշում գտնվող ֆաբրիկաներ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kendall + Kylie (@kendallandkylie)

Հիշեցնենք, որ Քայլի Ջեններն ունի սեփական Kylie Cosmetics բրենդը, որը հիմնել է 2016թ․-ին։ Կարճ ժամանակում նա վաստակել է մեկ միլիարդ դոլար։ 2019թ․-ի մարտի 5-ին Forbes պարբերականը Քայլիին ճանաչեց աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր։ Այդպիսով 21-ամյա Ջեններն առաջ անցավ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից, որը միլիարդատեր էր դարձել 23 տարեկանում։

0
թեգերը:
աշխատավարձ, կորոնավիրուս, ապրանքանիշ, գործարան, Քիմ Քարդաշյան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը կթողարկի իր սեփական պոդկաստը․ այն գլամուր կյանքի մասին չի լինելու
Քիմ Քարդաշյանի քրոջ` Քայլի Ջենների ավտոմեքենաների տեսականին
Քիմ Քարդաշյանի ամուսինը «Արարատ» անվանումով կոշիկ է արտադրել. լուսանկար
Քիմ Քարդաշյանի ու նրա քրոջ ռեփեր ամուսինները տեսահոլովակ են նկարահանել