00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:47
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեր-Պետրոսյանի դժոխային 90ականները. ու՞ր են տանում պատմությունը ձևախեղելու միտումները

© AFP 2024 / HAKOB BERBERYAN / AFP Левон Тер-Петросян
Левон Тер-Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատմագիտությունը, թերևս, բոլոր գիտություններից ամենասուբյեկտիվն է. յուրաքանչյուր մարդ, որը բավարար իշխանություն ունի, կարող է իր ուզածի պես փոխել այն։ Ու մարդկությունը միշտ էլ արել է դա, այնպես որ հիմա անհնար է վերականգնել նույնիսկ 80-100 տարի վաղեմություն ունեցած իրադարձությունների իրական ընթացքը. ամեն ինչ մի քանի անգամ վերագրված է։

Պատմության վերաձևումը, դրա մեկնաբանության փոփոխումը միշտ չէ, որ բխում է հեղափոխական հասարակական-քաղաքական փոփոխություններից. նման աղետների պահը հենց ճիշտ ժամանակն է «անհարմար» պատմությունը դարձնել «պիտանի»։

Митинг оппозиционного Армянского народного конгресса - Sputnik Արմենիա
Չի անցնի. ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կրկին խոսում «հողեր հանձնելուց»

Տակավին վերջերս, 150-200 տարի առաջ, աշխարհի ցանկացած անկյունում ցանկացած իշխան կարող էր հրամայել իր պալատական պատմագրին գրել իր իշխանության պատմությունն  այնպես, ինչպես նա է կամենում։ Իհարկե, տեխնոլոգիաների, ԶԼՄ–ների, տպագիր ու վիդեոտեղեկատվության հայտնվելուն պես իրավիճակը փոքր–ինչ փոխվել է։ Հիմա անհնար է վերցնել ու «չեղարկել» որևէ իրադարձություն, որն իրականում տեղի է ունեցել կամ գոյություն չունեցած իրադարձություն հորինել։ Սակայն հիմա էլ իրական իրադարձությունները մեկնաբանվում են այնպես, ինչպես շահավետ է իշխանություն ունեցողներին։

Մի վառ օրինակ. ոչ ոք կասկածի տակ չի առնում Երկրորդ համաշխարհայինի փաստը, սակայն արևմուտքից արևելք տարբեր կարծիքներ կան այն հարցում, թե ով է որոշիչ ներդրում ունեցել ֆաշիզմին հաղթելու գործում, ու խորհրդային բազմաչարչար ժողովրդի հաղթանակը Արևմուտքում արդեն վաղուց երկրորդական բան է համարվում, իսկ գլխավոր հաղթողը համարվում  է անգլո–ամերիկյան կոալիցիան։

Այսօր հայկական ԶԼՄ–ները զարմանալի հայտարարություն են տարածել, որն արել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: Պարզամտորեն, թե լրջորեն նա ասել է, որ «դասագրքերում պետք է փոփոխություններ կատարվեն, չէ՞ որ պատմությունը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է, եւ այդ գրքերում զետեղված նյութերը, որոնք կորցնում են նաև որոշակի արդիականությունը, պետք է կրեն փոփոխություն»։

Այդ հայտարարությունը լսած լրագրողները, հավանաբար, հիացած էին, ու պաշտոնյային հարցախեղդ արեցին. հարցրեցին նաև՝ ի՞նչ կլինի, եթե յուրաքանչյուր նոր իշխանություն կարողանա իր հայեցողությամբ փոխել պատմությունը։ Հետևյալ պատասխանը հնչեց.

«Ես չեմ անդրադառնա պատմությանը, օրինակը բերեմ այսպես՝ տեխնոլոգիաները զարգանում են, բնագիտական առարկաները՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, հետ են մղվել, անհրաժեշտ են լաբորատորիաներ, փոփոխություններ, ժամանակակից տեխնոլոգիաներ: Այս ամենը խոսում է նրա մասին, որ մենք ժամանակ առ ժամանակ առաջ ենք ընթանում, եւ պետք է փոփոխություններ անենք»:

Չգիտեմ` ինչպես է տիկին Ստեփանյանը (կամ դրանով զբաղվող մարդիկ) պատրաստվում խմբագրել բնական գիտությունները. թվաբանության չորս գործողությունները, օրինակ, կամ մեխանիկայի հիմնարար օրենքները։ Համարձակվեմ նշել, որ Պյութագորասի թեորեմը հենց Պյութագորասի ժամանակներից խմբագրություն չեն անցել ու ոչինչ. մարդկությունը սովոր է այդպիսի հետամնացությունը։

Բայց վերադառնանք պատմությանը։ Բնականաբար, Աննա Ստեփանյանի խոսքերը աղմուկ առաջացրին ոչ թե նրա անձի հետ կապված, անձամբ նրա դեմ ոչ ոք ոչինչ չունի։ Հարցեր կան միայն նշմարվող վտանգավոր միտման հանդեպ, պետական մակարդակի վրա։

Митинг оппозиционного Армянского народного конгресса - Sputnik Արմենիա
Տեր–Պետրոսյանի կողմնակից. «Մենք բոլորս պետք է օգնենք մարտի 1–ի գործի քննությանը»

Այդ միտման համաձայն` վերանայման ու հերքման են ենթական միայն վերջին երկու տասնամյակների իրադարձությունները։ Ակնհայտ է, որ դիտարկումից, այսինքն` ադեկվատ գնահատական տալու հնարավորությունից դուրս են մնում 1991-1998 թվականների իրադարձությունների հնարավորությունը։ Դա Լևոն Տեր–Պետրոսյանի ու ՀՀՇ–ի կառավարման տարիներն են, որոնք ստեղծել են պետության մի այնպիսի համակարգ, որը հետագա իշխանությունները  չեն փորձել ձևափոխել։

Նկատվում է, որ ՀՀՇ–ի ժամանակաշրջանը «լվանալու» միտում կա. դա այն ասպեկտներից մեկն է, որը հիմա կարող է ներդրվի դպրոցական ծրագրում։ Ուզում են այնպիսի տպավորություն ստեղծեն, որ մեր բոլոր դժբախտությունները սկսել են 1998 թվականից, միանգամից ու վայրկյանական, իսկ մինչ այդ նախնադարյան կարգեր էին, որը որպես լրիվ այլ համակարգ նույնիսկ պետք չէ դիտարկել։

Դա ճիշտ է, 40 տարեկանից երիտասարդ մարդիկ չեն կարող հիշել ՀՀՇականների կառավարման տարիներն այն օբյեկտիվ պատճառով, որ այն ժամանակ պարզապես ծնված չէին։ Իսկ ավելի մեծերին կարելի է հաշվի չառնել. ոմանք արդեն ողջ չեն, ոմանք հեռու են, ոմանք էլ մի ոտքով արդեն թոշակի տարիքում են կամ էլ լրիվ ծեր։ Նրանց կարելի է հաշվի չառնել։

Կարելի է  պատմությունից ջնջել այն հանգամանքը, որ արդեն 1992 թվականին մարդիկ, որոնք դրանից մի տարի առաջ իսկապես համաժողովրդական քվեարկությամբ Տեր–Պետրոսյանին նախագահ ընտրեցին, էլ չէին համբերում, թե երբ է վերջանալու նրա կառավարումը։

Կարելի է գրել, որ 1991–ից 1998 թվականներին մենք ապրել ենք մի դրախտում, որը դժոխքի է վերածվեց երկու հաջորդ նախագահների մեղքով։

Հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա, ու այսօր այդքան համառորեն բացահայտվող  ցանկացած անօրինականությունների սկիզբն է համարվելու Տեր–Պետրոսյանի ու նրա կուսակցության իշխանության գալը։

Իսկ ավելի լավ է, իհարկե, չփոխել պատմությունը, հատկապես` դրա կենդանի ականատեսների աչքերի առաջ։

Լրահոս
0