00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արարատից» «Լոկոմոտիվ». ինչպես տաղանդավոր Սարգիս Հովհաննիսյանը նվաճեց Մոսկվան

© Sputnik / Владимир Родионов / Անցնել մեդիապահոցВ борьбе за мяч Вадим Евсеев и Саркис Оганесян
В борьбе за мяч Вадим Евсеев и Саркис Оганесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի «Արարատի», Մոսկվայի «Դինամոյի» և «Լոկոմոտիվի» ու Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Սարգիս Հովհաննիսյանն օգոստոսի 17-ին դարձավ 50 տարեկան։ Ստաժավոր երկրպագուները նրան հիշում են դեռևս ԽՍՀՄ առաջնությունում հանդես գալու ժամանակներից ազգային հավաքականի խաղերով։ Այսօր նա Ռուսաստանի չեմպիոնների, երկաթուղայինների մարզչական շտաբում է։

Կյանքի կեսից ավելին Հովհաննիսյանը Մոսկվայում է անցկացրել` խաղալով մայրաքաղաքի ակումբների կազմում։ Իսկ մեծ ֆուտբոլը Սարգսի համար սկսվեց իր երազանքների թիմից` Երևանի «Արարատից», որտեղ նա ընդամենը չորս խաղաշրջան անցկացրեց. ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ, հսկայական երկրի առաջնությունը ցրվեց անկախ հանրապետություններով, և Հովհաննիսյանը Մոսկվա մեկնեց` «Լոկոմոտիվի» հետ «արծաթ» և «բրոնզ» նվաճելու։

Հարցը վիճակագրությունը չէ, սակայն պետք է ասել, որ նա Հայաստանի պատանեկան հավաքականում խաղաց 5 տարի` 1994-1999 թվականներին, 16 խաղ անցկացրեց անկախ Հայաստանի ազգային հավաքականի կազմում և նույնիսկ ավագ դարձավ։

Массовая драка во время женского футбола в Аргентине - Sputnik Արմենիա
Արգենտինացի ֆուտբոլիստ աղջիկները «պայթեցրել» են սոցիալական ցանցերը. տեսանյութ

Իսկ ֆուտբոլ եկել էր այնպես, ինչպես գալիս են հարյուրավոր տղաները` հարազատներն էին բերել` տեսնելով նրա մեջ այդ մարզաձևի նկատմամբ ունեցած ինքնամոռաց սերը և բակային խաղերի հաջողությունները։ Իսկ երբ լրացավ նրա 19 տարին, Սարգիսը դաշտ դուրս եկավ «Արարատի» շապիկով, ճիշտ է` այն ժամանակ արդեն ոչ թե մանկության լեգենդար թիմի, այլ բարձրագույն լիգայի միջին թիմի, որը ժամանակ առ ժամանակ բավականին լավ խաղ էր ցուցադրում։ Հովհաննիսյանն ամենևին էլ ավելորդ չէր երևանցիների պաշտպանական կարգերում, երևանցիների, որոնք այն ժամանակ այդքան էլ չէին տարբերվում իրենց ամրությամբ։

Նա «Արարատում» այնքան լավ սկսեց խաղալ, որ նրան նկատեց Անատոլի Բիշովեցը` խորհրդային հավաքականի մարզիչը։ Ճիշտ է` այդ հավաքականում Հովհաննիսյանն ընդամենը ընկերական մեկ խաղ խաղաց Իսրայելի հետ, սակայն դա էլ էր կարևոր։ Այնուհետև Սարգիսը զղջաց, որ ԽՍՀՄ հավաքականի շապիկ չունեցավ. շուտով այդ թիմը պարզապես դադարեց գոյություն ունենալ։

Նախկին խորհրդային, իսկ այժմ անկախ հանրապետությունների ազգային առաջնություններն իրենց մակարդակով լրջորեն զիջեցին միության առաջնություններին։ Քիչ թե շատ ընդունելի մակարդակը պահպանվեց Ռուսաստանում և գուցե Ուկրաինայում, թեև նույնպես համեմատել չի կարելի։ Նման իրավիճակում Հովհաննիսյանը, որի վարպետության համար կործանարար կլիներ Հայաստանի առաջնությունում խաղալը, մեկնեց Մոսկվա։

Մոսկվա, այն էլ ոչ արտահաստիքային ակումբներ, այլ «Դինամո»։ Այստեղ նրան բոլորովին այլ պայմաններ էին սպասում. չէր կարելի խաղալ այնպես, ինչպես «Արարատում», Երևանի ակումբում երբեմն կարելի էր խնայել ուժերը, իսկ «Դինամոյում» պետք էր ջանք գործադրել ամեն վայրկյան։

Саркис Овсепян - Sputnik Արմենիա
«Զենիթի» միակ հայը. ինչի՞ համար է հայ ֆուտբոլիստը երախտապարտ Սարգիս Հովսեփյանին

«Թիմը չէր կարող թույլ տալ միավորներ կորցնել։ Ինձ համար սա նորություն էր. սկզբնական շրջանում ես ամեն ինչ լուրջ չէի ընկալում և մտածում էի, որ այստեղ կարելի է խաղալ, ինչպես «Արարատում»։ Մեկ խաղ լավ խաղալ, իսկ հաջորդում մի փոքր ավելի թույլ, հանգստանալ որոշակի պահի։ Սակայն այստեղ դա անել չէր կարելի, քանի որ հենց մի փոքր վատ խաղաս, քո տեղն անմիջապես այլ ֆուտբոլիստ կզբաղեցնի։ Ինչպես էլ, ի դեպ, եղավ», — պատմում է ֆուտբոլիստը Մոսկվայի երկաթուղայինների երկրպագուների ակումբի կայքէջում։

Բացի այդ, վնասվածք ստացավ, այն էլ ծանր։ Ամեն ինչ վերջացավ նրանով, որ մյուսները Դինամոյի պաշտպանությունում զբաղեցրին Սարգսի տեղը, իսկ լեգենդար Բեսկովը խորհուրդ տվեց, պահեստային նստարանին հագուստը մաշելու փոխարեն, մեկ այլ ակումբ փնտրել։

Մյուսն արագ գտնվեց։ Եվ այնպես ստացվեց, ինչպես ասվում է մի ասացվածքում, բարին դա էր` շուտով «Դինամոն» սկսեց արգելակել, իսկ «Լոկոն», հակառակը, թափ հավաքեց և դարձավ ռուսական առաջատար թիմերից մեկը, Հովհաննիսյանն էլ` առանցքային խաղացողներից մեկը։ Միևնույն ժամանակ Սարգիսը Բեսկովից ընդհանրապես չնեղացավ։ Բեսկովն էլ նրան էր լավ վերաբերվում։

Хорен Оганесян - Sputnik Արմենիա
Արարատի լեգենդար ֆուտբոլիստը կփոխարիներ Պելեին.ինչու Խորիկին մեղադրեցին խաղը վաճառելու մեջ

«Հիշում եմ` «Լոկոմոտիվի» կազմում առաջին գոլս խփեցի, դուրս եկա հանդերձարանից և Բեսկովին տեսա։ Մոտեցա նրան, բարևեցի, նա ուսիս խփեց ու ասաց. «Տեսնո՞ւմ ես, ասում էի, որ դու լավ ֆուտբոլիստ ես և ուրիշ թիմում էլ կկարողանաս խաղալ, իսկ մեզ մոտ հիմա նստարանին էիր նստած լինելու»։ Ծիծաղեցինք նրա հետ, զրուցեցինք` հաճելի էր նման մեծ մարզչի ուշադրությունը։ Մեկ տարի անց ես գիտակցեցի նրա ասածը. գուցե իսկապես, եթե «Դինամոյում» մնայի, պահեստայինի նստարանին մնայի, և պարզ չէ, թե ինչպես հետագայում կդասավորվեր կարիերաս», — երկրպագուների համար հիշում է Սարգիսը։

Իսկ պահեստային նստարանին Սարգիս Հովհաննիսյանը երբեք և ոչ մի տեղ չի նստել, գուցե միայն վատառողջ ժամանակ։ Այսօր էլ նա ֆուտբոլում է. ոչ թե դաշտում, այլ եզրում։ Իսկ «Լոկոմոտիվը» գնում է դեպի նոր հաղթանակներ և ձեռքբերումներ, և դրանում, այդ թվում, կա նաև այսօրվա հոբելյարի վաստակը։

Լրահոս
0