ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը՝ Sputnik Արմենիայի համար
Քոչարյանին ազատ արձակելը հիմնավորվել է նրա` որպես պետության նախկին ղեկավարի անձեռնմխելիության սկզբունքի խախտումով։ Այս պատմության մեջ վերջակետ դեռ չի դրվել։ Քննությունն արդեն հայտարարել է Վերաքննիչ դատարանի որոշման անօրինականության մասին։
Քոչարյանից ոչ ոք պաշտոնապես մեղադրանքները չի հանել։ Ամենայն հավանականությամբ, գլխավոր դատախազությունը բողոք կներկայացնի երրորդ ատյան` Վճռաբեկ դատարան։ Նախկին նախագահի գործի հետագիծը դեռ կարող է փոփոխությունների ենթարկվել։ Մինչ իրավաբանները պարզում են սահմանադրական և դատավարական բախումները, ժամանակն է վերլուծել «Քոչարյանի գործի» նախնական քաղաքական արդյունքները։
Դա առավել ևս կարևոր է, քանի որ նախկին նախագահի քրեական հետապնդման հետ կապված պատմությունն անմիջականորեն կապված է քաղաքականության հետ։ Եթե նույնիսկ մենք նախօրոք հերքենք հաշիվներ մաքրելու մեջ նոր իշխանությունների շահագրգռվածությունը, Քոչարյանի հասցեին մեղադրանքները կասկածի տեղիք չեն տալիս։ Նա չի մեղադրվում ֆինանսական խարդախությունների, չարաշահումների և անձնական շահույթ հետապնդելու նպատակով ծառայողական դիրքն օգտագործելու մեջ։
Քննությունը փորձում է ապացուցել նրա մեղավորությունը 2008թ.–ի մարտի 1–ի ողբերգական դեպքերի համար, երբ Հայաստանի ուժային կառույցների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև բախումների հետևանքով մարդիկ են մահացել։ Այսպիսով, քաղաքականությունից հեռու չես փախչի, որքան էլ փորձեն այդ գործոնը մղել երկրորդ պլան։
Այսքան տարբեր մի ժողովուրդ
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո (օգոստոսի 17–ին կլրանա Նիկոլ Փաշինյանի վարչապետության հարյուր օրը), հանրապետությունում խոսում են ժողովրդի ու նոր իշխանության համերաշխության մասին։ Սոցիալական ցանցերում և բլոգներում կարելի է հանդիպել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր պնդումների, որ նախորդ ղեկավարները լիովին սնանկացրել են երկիրը, և փոփոխությունները նախորդների` ներքին ու արտաքին քաղաքական գործելաոճը ժողովրդի կողմից չընդունելու արդյունք են։ Պարբերաբար փաստարկ է առաջ մղվում, որ «ժողովուրդը» ռևանշ թույլ չի տա կամ բաց չի թողնի ձեռք բերած հաղթանակի արդյունքները։
Պրոֆեսիոնալ քաղաքագետները, որպես կանոն, զգուշությամբ են վերաբերվում ֆեյսբուքում կամ «կենդանի» բանավեճերին։ Ընդհանուր առմամբ, ընդունելով նման մոտեցումը` ցանկալի կլիներ բաց չթողնել երկու նրբություն։ Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո առայժմ չի արվել պրոֆեսիոնալ ուսումնասիրություն, որը կարող էր պատասխանել երկրում իրական հասարակական նախընտրությունների, ինչպես նաև առկա մտավախությունների մասին շատ հարցերի, որոնք ծնում է ցանկացած մասշտաբային վերակառուցում։
Եվ երկրորդ։ Որքան էլ մենք քննադատաբար վերաբերվենք «ֆեյսբուքյան զորքերին», պետք է նշել, որ այնտեղ հավաքվում են ակտիվ դիրքորոշում ունեցող մարդիկ, ինչպես նաև փորձագետներ, լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ։ Այսինքն` նրանք, ում անտարբեր չէ իրենց երկրի ճակատագիրը։ Հավանաբար, այդ բանավեճերը չպետք է ընդունել որպես նույնիսկ նախավերջին ատյանի ճշմարտություն, սակայն դրանք հասարակական ընկալման մասին տալիս են որոշակի պատկերացում։
Քոչարյանի դեպքում պարզ դարձավ, որ նրա կալանքի, ինչպես նաև նախկին քաղաքական գործունեության վերաբերյալ միասնական կարծիք չկա։ Ավելին, նախկին նախագահի դեմ քննչական գործողություններն ակտիվացրել են Լևոն Տեր–Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի պատասխանատվության մասին բանավեճը։ Հետխորհրդային Հայաստանի գրեթե ամբողջ ուղին ակտուալացված է, ինչը նախկինում նման ծավալներով չէր նկատվում։
Այդ վեճերն ընթանում են ոչ միայն սոցիալական ցանցերում, այլ նաև ավանդական ԶԼՄ–ներում։ Եվ դրանք ցուցադրում են մոտեցումների ու դիրքորոշումների մեծ տարբերությունը։ Այո, կարելի է հավանականության մեջ աստիճանով նշել, որ այսօր նոր իշխանություններն ավելի հայտնի են, քան նրանց նախորդները, այլապես «թավշյա հեղափոխությունը» պարզապես տեղի չէր ունենա, կկրկնվեր 2015թ.–ի ակցիաների կամ 2016թ–ի հուլիսյան ելույթների սցենարը։ Սակայն ցանկացած հեղափոխություն ծնում է հակահեղափոխություն։
Հասարակությունում, ինչպես նաև ֆիզիկայում գործողությունը ծնում է հակագործողություն։ Այսպես, Քոչարյանին աջակցել են Ազգային Ժողովի 46 պատգամավոր, ինչը կազմում է խորհրդարանի ավելի քան մեկ երրորդը։ Նրանցից 42–ը ՀՀԿ ներկայացուցիչներ են, երեքը` դաշնակցականներ և մեկը Գագիկ Ծառուկյանի դաշինքից է։
Կարելի է որքան ասես խոսել այն մասին, որ Ազգային ժողովի ներկա կազմը չի ներկայացնում հայ հասարակությունում իրերի իրական դրությունը, իսկ պատգամավորները կորցնում են իրենց լեգիտիմությունը։ Բայց փաստը մնում է փաստ։ Քաղաքական ճնշման պայմաններում, երբ նոր իշխանության կողմնակիցներից ՀՀԿ–ին անդամակցելը դիտարկվում է որպես հետագա քաղաքական կարիերայի արգելք, նման նոնկոմֆորմիզը թանկ արժե։
Չպետք է անտեսել, որ խորհրդարանի պատգամավորների երաշխավորությանն աջակցել են նաև Արցախի պատգամավորները։ Արցախի Հանրապետությունը, իհարկե, նույնիսկ Երևանի կողմից չճանաչված պետություն է։ Սակայն նրա բնակիչներն ունեն հայկական անձնագրեր, հետևաբար` քաղաքացիություն, և «ղարաբաղյան գաղափարը» հետխորհրդային հայկական ինքնության հիմնասյուներից է։ Քոչարյանի համար նման երաշխավորությունը (որը մինչ այդ ղեկավարել է Արցախի Հանրապետությունը) կարևոր քաղաքական ազդանշան է։
Եվս մի քանի նրբություն։ Ժամանակին «Բարգավաճ Հայաստանը» ստեղծվել է որպես ՀՀԿ պատճեն կուսակցություն և Քոչարյանի հիպոթետիկ «երրորդ ժամկետի» կուսակցություն։ Ժամանակները փոխվել են։ Եվ այսօր Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի գործընկերն է։ Բայց նույնիսկ դա չի խանգարել նրա համախոհներից մեկին չհետևել «գլխավոր գծին»։
Այո, ՀՀԿ–ը նախկին իշխող կուսակցություն է։ Բայց Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիների ընթացքում այն զգալիորեն հեռացել էր Քոչարյանից։ Եվ երբ տարաձայնություններ են ծագել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների միջև, հանրապետականները եղել են Սարգսյանի կողքին, այլ ոչ թե Քոչարյանի։ Այսպիսով, պետության նախկին ղեկավարի քրեական հետապնդման համատեքստում առաջին պլան են մղվել ոչ միայն անձնական դրդապատճառները, այլ նաև այլ դատողություններ։ Այլապես ինչպես բացատրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որը 1996թ.–ի զանգվածային բողոքների գլխավոր մասնակիցներից է։ Նրան դժվար է կասկածել Քոչարյանի նկատմամբ համակրանքի մեջ, սակայն պետության նախկին ղեկավարի դեմ գործ հարուցելու վերաբերյալ նրա քննադատական գնահատականներում տագնապ է հնչել Հայաստանի ապագայի համար, որում հաշիվներ մաքրելու դրդապատճառները կարող են դառնալ առաջատար։
Բոլոր այդ փաստերը կասկածի տակ են դնում համաժողովրդական համերաշխության մասին տեսությունը։
Ժամանակին գրող Անդրեյ Պլատոնովն արդարացիորեն նշել է, որ «առանց ինձ իմ ժողովուրդը լիարժեք չէ»։ Հայաստանում մարդիկ այսօր տարբեր նախասիրությունների ու գնահատականների իրավունք ունեն։ Եվ նույնիսկ, եթե բնակչության ինչ-որ մասը փոքրամասնություն է կազմում, դա առիթ չի տալիս նրան դուրս մղել հասարակական–քաղաքական հավասարումից։
Նոր իշխանության քաղաքական երկընտրանքները
Երևանցի քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով` «Քոչարյանի անձը շատ խիստ սատանայացվել է նրա ընդդիմադիրների կողմից», իսկ հաջորդը 10 տարվա իշխանավարության ընթացքում այդպես էլ չի կարողացել մինչև վերջ դուրս գալ նախորդի ստվերից։
Փաստացի 2008-2018թթ–ին Քոչարյանն իշխանության մեջ չի եղել։ Նրա մասնակցությունը քաղաքականության մեջ չափաքանակով է եղել և ամբողջացել է կառավարության ու նախագահի գործունեության առանձին ուղղությունների հանրային քննադատությամբ միայն։
Այսօր Քոչարյանի քրեական հետապնդումը նրան վերադարձել է քաղաքական խաղի մեջ։ Սա, հավանաբար, այս պատմության ամենակարևոր արդյունքն է։ Նախկին նախագահի ընդդիմադիրներն արդեն արտահայտվել են այն առիթով, որ նրան ազատ արձակելու մասին որոշում կայացրած դատավորն իր կարիերայի աճով պարտական է Հայաստանի երկրորդ նախագահին։ Իսկապես, երկրի դատական համակարգը զգալիորեն ձևավորվել է Քոչարյանի ժամանակներում։ Բայց մի՞թե նույն բանը չի կարելի ասել դիվանագետների, ոստիկանների, զինվորականների մասին։
Այդ առումով նոր իշխանության առջև դրված է բարդ երկընտրանք։ Հասարակությունում տրամադրություններ կան, որ պետք է հրաժեշտ տալ անցյալին` պատժելով մեղավորներին։ Այդ սպասումներին կարելի է նպաստել` զոհաբերելով երկրում իրավական փաստարկները կամ կայունությունը։ Բայց փաստ չէ, որ նոր կառավարության հեղինակությունն անփոփոխ կլինի երկար տարիներ։ Տվյալ իրավիճակում դա որոգայթ չի՞ դառնա արդյոք նրանց համար, ովքեր այսօր իրենց հաղթանակած են տեսնում։
Կա «փոքր օպրիչնինայի» տարբերակը, երբ իշխանությունը փորձում է ժողովրդի հետ կապ հաստատել հին պաշտոնյաներին զանգվածաբար զոհաբերելու հաշվին։ Բայց այս դեպքում չի բախվի նա արդյոք այն խնդրին, որը փայլուն ձևակերպված է հայտնի խորհրդային անեկդոտում. «Իսկ ո՞վ կմնա կրպակում»։ Որտեղից կարճ ժամկետներում գտնել խելացի, որակավորված, ազնիվ, անկաշառ, արդյունավետ դատավորներ, գեներալներ, մաքսատան աշխատակիցներ, իրավաբաններ ու դիվանագետներ։
Ռոբերտ Քոչարյանի գործն արդիականացրել է արտահերթ ընտրությունների խնդիրը։ Կառավարությունը ե՞րբ կգնա դրան և կդադարի ժամանակավոր լինել։ Եվ ինչպե՞ս կգնահատվեն դրանց արդյունքները, եթե Փաշինյանի կողմնակիցները քվեարկության արդյունքներով չստանան փայլուն առավելություն։ Ժամանակը գնում է, և իշխանություններից ակնկալում են ոչ միայն գեղեցիկ խոստումներ, իսկ ընդդիմադիրները, դատելով ամեն ինչից, չեն շտապում նահանջել։
Կրկին ծագում է «հարցի արժեքի» խնդիրը. կամ խորացնել հեղափոխությունը, արմատականացնել պահանջները, շեշտը դնել առճակատման և «շարքերի մաքրության» վրա, կամ փոխզիջումների գնալ հանուն համազգային գործի։ Եվ թեև այսօր հեղափոխական հռետորությունը զգալի պահանջարկ ունի, Հայաստանում իշխանափոխությունը խաղաղ ճանապարհով տեղի է ունեցել առաջին հերթին պայմանավորվել կարողանալու շնորհիվ։ Հաշվի առնելով բոլոր թեր և դեմ կողմերը` պետք է նկատի ունենալ դա։
Անկասկած Բաքվի իշխանությունների ձգտումը՝ արագացնել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը, ուղղակիորեն կապված է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հասնելու` Արցախի ղեկավարության վճռականության հետ։ Այս թեման արդիական է դարձել եռակողմ հայտարարության կնքումից անմիջապես հետո․ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Խոսելով դեպի Արցախ ուղիղ թռիչքների իրականացման ժամկետների մասին՝ հանրապետության իշխանությունը բազմից կոնկրետ ժամկետներ է նշել։ Սկզբում խոսքը դեկտեմբերի 25-ի մասին էր։ Հետո սկսեցին խոսել հունվարի 10-ի մասին։ Բայց ո՛չ դեկտեմբերին, ո՛չ հունվարին, ո՛չ էլ փետրվարին օդանավակայանն այդպես էլ չաշխատեց։ Պատճառը Ադրբեջանի հակազդեցությունն է: Բաքուն կարծում է, որ ուղիղ միջազգային չվերթերն Արցախի մայրաքաղաք` կընկալվեն որպես դրա ինքնիշխանության անուղղակի ճանաչման դրսևորում։
Հիշեցնեմ, որ օդանավակայանը կառուցվել է 1974-ին՝ Ստեփանակերտից 9 կմ հեռավորության վրա՝ Իվանյան բնակավայրի (նախկին Խոջալու) մոտ։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է դեպի Երևան և Բաքու չվերթերի համար։ 1991-ին ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո օդանավակայանը անգործության մատնվեց։ 2012 թվականին այն վերակառուցվել է՝ հաշվի առնելով ժամանակակից բոլոր պահանջները։ Համապատասխան ավիացիոն կազնակերպություներ հայտեր են ներկայացվել այն որպես միջազգային օդանավակայան շահագործելու թույլտվություն ստանալու համար։ Պրահայի ավիացիայի միջազգային կազմակերպության մասնագետները տեղում ուսումնասիրել են օբյեկտն ու դրական եզրակացություն տվել։ Սակայն պաշտոնական Բաքվի բողոքները թույլ չտվեցին հարցը վերջնականապես լուծել։
Ադրբեջանցիները դիրքավորվել ու օդանավակայանի մոտ վրաններ են տեղադրել. Կապանի քաղաքապետ
Այդ պատճառով օդանավակայանը սպասարկում էր միայն ուղղաթիռներն ու փոքր ավիացիան։ Երևան-Ստեփանակերտ ուղիղ չվերթն այդպես էլ չկայացավ։ Թեև Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք անձամբ հայտարարեց դրա մասին ու նույնիսկ խոստացավ, որ կդառնա չվերթի առաջին ուղևորը, սակայն ռիսկի չդիմեցին Բաքվից հնչած սպառնալիքների պատճառով։ Ադրբեջանի քաղավիացիայի պետական գործակալության տնօրեն Արիֆ Մամեդովն ու երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այն ժամանակ հայտարարություններ էին արել, որոնցից հետևում էր, որ եթե Երևանից ինքնաթիռը փորձի վայրէջք կատարել Ստեփանակերտում, ապա այն հրթիռներով կխոցվի: Հնչեցված սպառնալիքը միանգամայն իրատեսական էր հնչում, քանի որ նման մի բան իսկապես տեղի ունեցավ 90-ականների սկզբին, Երևան-Ստեփանակերտ չվերթը կատարող Յակ-40 քաղաքացիական ինքնաթիռը խոցվեց, ինչի հետևանքով զոհվեցին բոլոր 39 ուղևորները և անձնակազմի 4 անդամները։
Պարզ է, որ հիմա նման բան դժվար լինի։ Եռակողմ համաձայնագրի ստորագրումը շատ բան փոխեց։ Իսկ ամենակարևորն այն է, որ հայտնվել է նոր կողմ, որը շահագրգռված է արտաքին աշխարհի հետ Արցախի ուղիղ օդային հաղորդակցությամբ։ Նկատի ունեմ ռուս խաղաղապահներին։ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը թույլ կտա լուծել լոգիստիկայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Այժմ զորախմբի մատակարարումն իրականացվում է բավական բարդ տրանսպորտային սխեմայով։ Բեռներն ու տեխնիկան տեղափոխվում են ադրբեջանական Բարդա կայարան, որից հետո բեռնվում են ու ավտոտրանսպորտով գնում ևս հարյուր կիլոմետր, մինչև Ստեփանակերտ: Դա անհարմար է, ժամանակատար ու թանկ։ Ավելի դժվար կլինի, երբ գա ռուս զինվորականների հերթափոխի ժամանակը։ Անձնակազմի ռոտացիան, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու տարին երկու անգամ։
Հենց ռուսական կողմն է այս անգամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման շուրջ բանակցությունների գլխավոր նախաձեռնողը։ Խաղաղապահ ուժերի մտցնելուց անմիջապես հետո նրանք ականազերծել են օդանավակայանի շուրջ գտնվող տարածքը։ (Չնայած պատերազմի ընթացքում ռմբակոծություններին՝ դրա շենքն ու թռիչքուղին այնքան էլ շատ չեն տուժել։) Ռազմական ինժեներներն ամրացրել են ուղիները, որ դրանց վրա վայրէջք կատարեն ոչ միայն մարդատար «Աերբասներն» ու Boeing–ները, այլև ծանր տրանսպորտային ինքնաթիռները: Ի դեպ, տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս երկարացնել թռիչքուղին։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ընդունել նույնիսկ «Իլ-76» ինքնաթիռները։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոն հաշվարկել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի արդիականացման գործում ռուսական կողմի ներդրումները միանգամայն արդարացված են, քանի որ դրա շահագործումը թույլ կտա տեղափոխման վրա մեծ գումարներ տնտեսել:
ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում
Ինժեներական և տեխնիկական տեսանկյունից օդանավակայանն արդեն լիովին պատրաստ է աշխատանքի։ Միակ խոչընդոտն Ադրբեջանի համաձայնության բացակայությունն է։ Իսկ առանց դրա դժվար կլինի գործը գլուխ բերել։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնների համաձայն (ինչպես նաև Չիկագոյի կոնվենցիայի ու Վարշավայի համաձայնագրի պահանջների համաձայն)` միջազգային չվերթերը կարող են իրականացվել միայն այն երկրի ազգային ավիացիոն վարչության թույլտվությամբ, որտեղ գտնվում է օդանավակայանը: Քանի դեռ Արցախի վերջնական կարգավիճակը որոշված չէ, միջազգային հանրությունը շարունակում է այն Ադրբեջանի մաս համարել։ Ուստի, պաշտոնական Բաքուն դեռ օգտվում է օդանավակայանի վերագործարկման մասին որոշման վետոյի իրավունքից։
Մոսկվան արդեն առաջին ամիսը չէ, որ բանակցում է Բաքվի հետ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության պայմանների շուրջ։ Ի սկզբանե Ադրբեջանը կեղծ անիրատեսական պահանջներ էր ներկայացնում։ Ինչպես հարցազրույցներից մեկում պարզաբանել էր Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, Բաքուն պատրաստ է արտոնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը միայն այն դեպքում, եթե ինքը որոշի դրա կառավարման կանոնները: Պատգամավորը պնդում էր, որ թույլտվություն կտրամադրվի, եթե ամբողջ մաքսային ու սահմանային հսկողությունն իրականացնեն ադրբեջանցի մասնագետները, իսկ անձնակազմը ենթարկվի Բաքվի ավիանավիգացիային: Պարզ է, որ նման պայմանների առաջադրումը, ըստ էության, բանակցությունների տապալման փորձ էր։ Ըստ ամենայնի՝ ռուսական կողմը բանակցային գործընկերներին զիջումների դրդելու միջոցներ է գտել։ Այս ամենի մասին կարելի է դատել պաշտոնատար անձանց հայտարարություններից:
Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա
«Դրական միտում կա։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում հարցը վերջնականապես կլուծվի», - վերջերս տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Լավատեսորեն է տրամադրված նաև հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Ճիշտ է, նրանց գնահատականներում կարևոր շեշտադրումների որոշակի տեղաշարժ է տեղի ունեցել։
Եթե նախկինում Բաբայանը խոսում էր օդանավակայանը քաղաքացիական ավիացիայի համար որպես օդային դարպաս օգտագործելու մասին, ապա այժմ խոսքն առաջին հերթին բեռնափոխադրումների մասին է։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարարն ասել է․
«Ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին օդանավակայանը կշահագործվի խաղաղապահների կողմից՝ որպես ռազմական օբյեկտ նրանց կարիքներն ու անվտանգության հարցերի ապահովման համար»:
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ օդանավակայանը քաղաքացիական նպատակներով օգտագործելը նույնպես սարերի հետևում չէ։
«Պարզապես պետք է իրատես լինել, դա միանգամից հնարավոր չի լինի», - եզրափակել է նա:
Բայց վերադառնանք Արցախից Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում երեք նոր օդանավակայան կառուցելու` Իլհամ Ալիևի մտադրությանը։ Որոշումը կարող է տարօրինակ թվալ, եթե նկատի ունենանք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը գրեթե լուծված է։ Եթե Ալիևն իսկապես հավատում է նախկին ինքնավարության ինտեգրման հնարավորությանը, ապա ի՞նչ իմաստ ունի հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել նոր օդանավակայանների կառուցման համար։ Չէ՞ որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող էր սպասարկել ամբողջ տարածաշրջանը։
Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է, որ այլևս չի օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, քանի որ Ղարաբաղի լեռնային և հարթավայրային հատվածներն ունեն և ունենալու են նույն կարգավիճակը։ Կարծում եմ, որ եթե նա իր ասածին հավատար, կափսոսար հարկատուների փողերը։
Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում
Հեռու չգնանք՝ հենց հիմա, երբ Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև թեժ բանավեճ է ծավալվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ, գլխավոր հարցերից մեկը սա է՝ իսկ ո՞ւմ է ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումը. արդյոք պառլամենտում այժմ շատ մեծ առավելություն ունեցող մեծամասնությունը կկարողանա՞ եթե ոչ պահպանել դիրքերը, գոնե առաջ անցնել ընդդիմադիր քաղաքական ուժերից, որոնք երևի թե գիտակցում են, որ իրենց բոլոր դեպքերում սպասում է շատ ծանր պայքար պատգամավորական մանդատների համար։
Այնուամենայնիվ, համոզված եմ, որ թե′ իշխանությունները, թե′ ընդդիմությունը հրաշալի հասկանում են, որ իրենց հրավիրած միտինգներում հավաքվածների թվով չի որոշվելու ամեն ինչ, և ոչ էլ նույնիսկ սոցիոլոգիական հարցումներին կարելի է հավատալ։
Ինչո՞ւ։ Բերեմ մի քանի օրինակ։
Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ Շոտլանդիան ուզում էր անկախանալ Մեծ Բրիտանիայից։ Հանրաքվեից առաջ գրեթե ամեն օր սոցիոլոգիական գործակալությունները հարցումներ էին անցկացնում ու միաբերան պնդում՝ այո′, ընտրողների տրամադրությունները հաշվի առնելով, հաստատ կարելի է պնդել, որ Շոտլանդիան կանջատվի։ Թե ինչ եղավ հետո, բոլորս շատ լավ գիտենք, և այժմ Շոտլանդիան Լոնդոնին ասում է՝ թույլ տվեք նորից հանրաքվե անցկացնել, բայց վարչապետ Բորիս Ջոնսոնը անդրդվելի է. «Շանսը ձեզ տրված էր, օգտագործեիք»։
Շարունակեմ, այսպես ասած, բրիտանական թեման։ 1971 թվականին բարոնուհի Մարգրետ Թետչերը առաջին կինն էր ողջ Եվրոպայում, որը վարչապետ դարձավ։ Նրա վարկանիշը մե′կ բարձրանում էր, մե′կ իջնում, բայց 1990 թվականին, երբ նա ի վերջո հրաժարական տվեց, բրիտանացիների գրեթե 75 տոկոսը հավանություն տվեց «երկաթյա լեդիի» այդ քայլին։ Հիմա, ուշադրություն՝ միևնույն ժամանակ հարցվածների 60 տոկոսը հավանություն տվեց Մարգրետ Թետչերի գործունեությանը վարչապետի պաշտոնում։ Հայերը մի լավ ասացվածք ունեն՝ «Գնա մեռի′, արի սիրեմ»։
Ի դեպ, երբ բրիտանացիներին հարցրել են՝ ո՞վ է հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենամեծ բրիտանացի գործիչը, արդյունքն այսպիսին է եղել. առաջին տեղում՝ Ուինսթոն Չերչիլը, երկրորդ տեղում՝ Մարգրետ Թետչերը։
Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում
Դե, քանզի Չերչիլին հիշատակեցինք, թույլ տվեք հակիրճ անդրադառնալ նաև նրա տարօրինակ վարչապետական ճակատագրին։
2002 թվականին ԲիԲիՍի հեռուստառադիոկայանի անցկացրած հարցման արդյունքներով Ուինսթոն Չերչիլը ճանաչվել է ոչ միայն հետպատերազմյան ժամանակաշրջանի, այլև Մեծ Բրիտանիայի պատմության ողջ ընթացքում ամենահզոր գործիչը։ Համաձայնե′ք, արդարացի է, մարդը պաշտոնավարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որը հաղթական ավարտ ունեցավ։ Եվ ինչ, 1945 թվականին՝ պատերազմից անմիջապես հետո անցկացված ընտրություններում նրա Պահպանողական կուսակցությունը անսպասելիորեն պարտություն կրեց։ Տարբեր պատճառներ են նշում վերլուծաբանները, այդ թվում, որքան էլ զարմանալի է՝ այն հանգամանքը, որ Չերչիլը, ի տարբերություն այլ քաղաքական գործիչների, որոնք ոսկե սարեր են խոստանում ընտրողներին, բավական անկեղծ էր մարդկանց հետ։
Միայն մի հայտնի օրինակ բերեմ։ 1940 թվականին դառնալով վարչապետ, նա իր առաջին ելույթում ասաց. «Ես բրիտանացիներին այլ բան չունեմ առաջարկելու, բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից ու քրտինքից»։ Սա սկզբունքային դիրքորոշում էր, քանզի բրիտանացի որոշ գործիչներ, մասնավորապես արտգործնախարար լորդ Հալիֆաքսը հակված էին լեզու գտնել Ադոլֆ Հիտլերի հետ։ Ուինսթոն Չերչիլը շատ ծանր տարավ ընտրություններում իր պարտությունը, ու երբ թագավորը նրան պատվո շքանշան էր հանձնում, Ուինսթոնն ասաց. «Ընտրողներն արդեն շնորհել են ինձ կոշիկի շքանշանը»։ Նկատի ուներ՝ ոտքով խփել ու դուրս են շպրտել վարչապետի աթոռից։
Արտահերթ ընտրություններ կանցկացվեն միայն մեկ դեպքում. ինչի՞ է սպասում իշխանությունը
Միգուցե հենց մարդկանց երեսին ճշմարտությունն ասելու սովորությունը նպաստեց Չերչիլի պարտությանը։։ Չէ՞ որ, ըստ որոշ մասնագետների, ընտրողն այնքան էլ չի սիրում, երբ իրեն ասում են ճշմարտությունը ու ավելի շատ անձնական նախասիրություններով է ղեկավարվում, ընդ որում, եթե կարծում եք, թե ինտիլիգենտ մարդկանց դա չի վերաբերում, չարաչար սխալվում եք։
Դեյվիդ Փերկինսը՝ Հարվարդի համալսարանից, փաստում է. «Ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ եթե ինտիլիգենտ ընտրողին դուր է գալիս այսինչ թեկնածուն, այդ ընտրողը իր ողջ մտավոր կարողությունները կօգտագործի իր սիրելի թեկնածուի ակնհայտ սուտը հիմնավորելու և արդարացնելու համար»։ Համաձայնե′ք, սա մենք ամեն քայլափոխի ենք տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում են պահանջում նախագահի հետ։



