00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ «կնքահայրը». լեգենդար «օրենքով գող» Սվո Ռաֆը միշտ առաջինն էր հարվածում

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցТюремная наколка на руках
Тюремная наколка на руках - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի օրենքով գող Ռաֆայել Բաղդասարյանի (Սվո Ռաֆ) անվան շուրջ տարբեր լեգենդներ են հյուսվել։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է քրեական հեղինակության կյանքի վառ դրվագների, ինչպես նաև այն սկզբունքների մասին, որոնցով առաջնորդվում էր հայ «կնքահայրը»։

Նրա կյանքի ամենալուսավոր օրը թաղման օրն էր։ 1993 թվականի հուլիսի 27-ին Երևանում հուղարկավորում էին Ռաֆայել Բաղդասարյանին։ Էներգետիկ շրջափակման մեջ գտնվող քաղաքն արդեն որերորդ տարին ապրում էր առանց հոսանքի, և հանկարծ բնակչությունը երկու օր շարունակ լույս տեսավ։ Ինչպե՞ս։

Ասեմ` ինչպես։ Ամենահայտնի օրենքով գողին ճանապարհ դնելիս նրա ընկերները կարողացել էին ՋԷԿ-ի համար մազութ հասցնել Երևան և նաև այդպես հարգանքի տուրք մատուցել նրան։

Պարզվեց, որ հանգուցյալի ընկերները շատ էին (ավելի քան 800) ու աշխարհի մի շարք երկրներից` ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից և, ինչն է հետաքրքիր, Թուրքիայից և Ադրբեջանից։ Հայաստանի ոստիկանությունը կարող էր հավերժական ճանաչում ձեռք բերել` Ինտերպոլին հանձնելով համաշխարհային կրիմինալի ամբողջ «վերնախավին», բայց հայ ոստիկանները գիտեին համարձակության և անխոհեմության սահմանը։

CC BY-SA 4.0 / Garik Hovsepyan / Сво Раф (resized)Սվո Ռաֆ
Рафаэль Багдасарян (Сво Раф) - Sputnik Արմենիա
Սվո Ռաֆ

… Հրաժեշտի արարողությունն անցկացվեց Սվո Ռաֆի հայրական տանը (այն ժամանակ Ալավերդյան փողոցում), ուր մենք ընկերոջս հետ եկանք ցավակցություն հայտնելու հանգուցյալի եղբորը` մեր վաղեմի բարեկամին, խորհրդային Հայաստանի օրոք կուսակցական գործչին և հետխորհրդային շրջանում գերատեսչություններից մեկի ղեկավարին։

Եթե ներկաներին բաժանենք ծանոթ ու անծանոթ դեմքերի, ապա երկրորդ կատեգորիային պատկանող մարդկանց թիվն ավելի մեծ էր, և բոլորովին դժվար չէր եզրակացնել, որ նրանք հյուրեր են։ Սակայն չէինք կարող իմանալ` նրանցից ով է «Վասյա Բրիլիանտը», ով` «Յապոնչիկը», իսկ ով` Անվար Զինաֆուտդինովը («Ֆերգանսկի յաստրեբ») կամ, ասենք, Դեդ Հասանը։ Չէ՞ որ չես մոտենա ու հարցնես. «Իսկ, դու, ընկեր, պատահաբար Ջաբա Իոսելիանին չե՞ս»։

Сотрудники правоохранительных органов в Ереване - Sputnik Արմենիա
«Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին հայի անուն–ազգանունով երկու տարի ապրել է Հայաստանում

Նրանք իրենց պահում էին այնպես, ինչպես մարդիկ իրենց պահում են հոգեհանգստի արարողության ժամանակ, և եթե ինչ-որ բանով առանձնանում էին ու տարբերվում շրջապատողներից, ապա միայն իրենց մեկուսացվածությամբ` սովորաբար այդպես են իրենց դրսևորում հատուկ խմբի պատկանող մարդիկ։ Թեև նման պահվածքը կարող էր նույնիսկ թվալ։

Ի՞նչ կարող է երևանաբնակների ավագ սերունդը հիշել Բաղդասարյանի մասին։ Մի շարք բաներ։ Նրանից առաջ երևանաբնակները ճանաչում էին Ժոժոյին` մայրաքաղաքի գողական աշխարհի ճանաչված պարագլխին։ Նա ապրում էր «Առաջինը հարվածիր» սկզբունքով, հաշիվ պարզելու գնալիս կրկնում էր. «Մենք չենք հարցնում, թե քանիսն եք դուք, մենք հարցնում ենք` որտեղ և երբ»։

Հենց նա էլ դարձավ Ռաֆայելի կնքահայրը, որի խնամակալության տակ դպրոցականը պատանի գող դարձավ, առաջին գողությունն արեց ու սովորեց հարվածել առաջինը` չմտածելով հակառակորդների քանակի մասին։ Այնուհետև Ռաֆայելը սկսեց բաց թողնել դպրոցի դասերը, անհարգալից վերաբերմունք դրսևորել մեծերի նկատմամբ և ընդհանրապես իրեն ոչ պատշաճ պահել, ինչի համար բազմաթիվ անգամ ծեծ կերավ հորից։ Բայց` ապարդյուն։

14 տարեկանում, հաղթական 45 թվականին, երբ պատանի պիոներները հավատարմության երդում էին տալիս Լենինին և նմանվում Տիմուրին ու նրա թիմին, Ռաֆայելը օրենքով գող դարձավ և ստացավ «Սվո Ռաֆ» մականունը։

Ինչո՞ւ «Սվո»։ Բացատրություն չկա, այդ պատճառով փորձեմ ինքս ենթադրել։ Որովհետև եթե Ռուսաստանում բակային խաղը «город за город» է կոչվում, ապա հայերենում այն «գործագործ» է արտասանվում։ Ռուսերեն ասում էին «брать на испуг», հայերեն այն հնչում էր «նասպուգ», պայմանական ռուսերենով արտասանվում էր «шлагбаум», կենցաղային հայերենով ասում են «շլամբավո»։ Եվ այսպես շարունակ. «Սվո»-ն «Ռաֆի» պարագայում նույն շարքից է` «свой», «парень не промах» (անվրեպ տղա)։ Մի խոսքով` Ռաֆը յուրային էր («свой»)։ Հարցն այն է, թե ո՞ւմ համար։

Полиция Армении обыскала дома воров в законе - Sputnik Արմենիա
Ոստիկանները խուզարկել են «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների տները. տեսանյութ

Անվրեպ էր, թե ոչ, բայց 15 դատվածություն ուներ (ստացվում է` 15 անգամ վրիպել է) և, մինչև վերջ բոլոր ժամկետները նստելով, բանտում անցկացրել է ուղիղ 34 տարի։ Բայց ինչպե՜ս։ Որևէ թուղթ չստորագրելով, ղեկավարների որևէ հրաման չկատարելով և ոչ մի օր աշխատանք չկատարելով։ Այսինքն, այն տարիներին, երբ բալետի պարուհիներն ու մետաղագործները թոշակի էին անցնում, մեր հերոսը նույնիսկ աշխատանքային գրքույկ չուներ։ Իսկ եթե նույնիսկ ուներ, ի՞նչ գրել մեջը։ Կողոպո՞ւտ, ավազակությո՞ւն, սպանություն ծանրացուցիչ հանգամանքներո՞ւմ։

Քրեական աշխարհի ներկայացուցիչների աշխատանքային առօրյայի մասին պատկերացումները խիստ տարբերվում են հասարակության մեջ ընդունվածից, սակայն, ինչն է հետաքրքիր. հանցագործները միշտ ձեռքերը համաշխարհային տնտեսության զարկերակին են պահում և այդ առումով գտնվում են ժողտնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխությունների ավանգարդում։ Ահա և Գորբաչովյան վերակառուցման տարիները գողերին հանկարծակիի չբերեցին, չստիպեցին ձեռքերը վեր բարձրացնել։ Ինչը հաստատվում է ստորև բերված խոսքով։

«Բարեկամնե՛ր։ Պետք է խոստովանենք, որ նոր ժամանակներ են եկել։ Ե՛վ քաղաքական գործիչները, և՛ այսպես կոչված «ցեխավիկները» սիրում են ասել, որ ուժեղ քաղաքականություն գոյություն չունի առանց ուժեղ տնտեսության։ Այս միտքը հաստատում է Ամերիկայի և Եվրոպայի նման հզոր պետությունների օրինակը։ Դա նկատելի է նաև մեզ մոտ` Խորհրդային Միությունում։ Ուզենք, թե չուզենք, բայց պետք է մասնակցենք քաղաքական գործընթացներին։ Ավելի կոնկրետ, մենք, անկախ մեր կամքից, քաղաքական գործընթացներին արդեն մասնակցում ենք», — սա ոչ թե ԽՄԿԿ համագումարում կուսակցական ղեկավարի խոսքն է, այլ օրենքով գող Ջաբա Իոսելիանիի ելույթը («Դյուբա»)։ Ի դեպ, հետագայում Իոսելիանին դարձավ Վրաստանի ռազմական խորհրդի անդամ, որը իշխանության բերեց Էդուարդ Շևարդնաձեին։

Հանդիպումը տեղի էր ունենում Թբիլիսիում։ Հստակ խնդիր էր դրված. աշխատել իշխանության հետ սերտաճման ուղղությամբ (Հայաստանում, որքան գիտենք, հաջողությամբ կյանքի էր կոչվել)։ Միևնույն ժամանակ Վրաստանի մայրաքաղաքում վերջնական փոխհամաձայնության գալ չհաջողվեց` ընդդիմությունն ի դեմս ավանդապահ-գողերի (նախևառաջ` «Վասյա Բրիլիանտի») նախագծին չաջակցեց (ուշադրություն դարձնենք` ընդդիմադիրի ազատ կամարտահայտումը որևէ մեկի կամ որևէ կերպ չէին կանխել)։

Полиция Армении - Sputnik Արմենիա
«Օրենքով գողն» ու քրեական հեղինակությունն առևանգել են Երևանի բնակչին

«Չի կարելի ապրել հասարակության մեջ և ազատ լինել նրանից», — ասում էր առաջնորդը, և նա գիտեր` ինչ էր ասում։ 80-90-ականների սահմանագծին խորհրդային հասարակությունը ազգամիջյան հակամարտությունների մեջ էր, և Սվո Ռաֆը, ֆիզիկապես Հայաստանից հեռու լինելով, հոգով հայրենիքի հետ էր։ Ինչով կարողանում էր (իսկ Սվո Ռաֆը շատ բան էր կարողանում), օգնում էր հայրենիքին։

… 1992 թվականի դեկտեմբեր, Մոսկվա, «Մինսկ» հյուրանոց, «լյուքս» համար։ Համարում երկու հոգի էին։ Սվո Ռաֆն ու Ֆիկրետ Մագերամովը` չհաշված ամերիկյան արտադրության Ingram 9 մմ տրամաչափի գնդացիր ատրճանակը։ «Մինսկ» հյուրանոցի «լյուքս» համարը Սվո Ռաֆի համար գրասենյակի նման մի բան էր ծառայում, որտեղ միայն մարդասիրական բնույթի գործողություններ չէին ծրագրվում։

Օպերատիվ խումբը հստակ գործեց. ձեռնաշղթաներ — ավտոմեքենա — «Լեֆորտովո» (ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիտե) բանտ, որն արտաքին աշխարհից հարյուր տոկոսանոց մեկուսացում էր ապահովում)։

Բնական էր` ոչինչ չխոսել, ոչինչ չստորագրել, ոչ մի հարցում հանցանքը չխոստովանել։ Ինչպես ամենուր էր, այնպես էլ Լեֆորտովոյում։

Սվո Ռաֆի կենսագրությունից մի հատված. «1993 թվականի հունիսի 13-ին «Լեֆորտովո» մեկուսարան մտան Գերմանիայից ժամանած ոստիկանները` իրենց տարածքում տեղի ունեցած մի քանի սպանության մասին օրենքով գողին հարցաքննելու համար, սակայն հանդիպումը տեղի չունեցավ։

Հունիսի 20-ին հարազատները փորձել են նրան մթերքով ծանրոց փոխանցել, բայց այն չընդունեցին` ասելով, թե հեղինակության բանտախցում այդ օրը «երկու հոգու են տեղավորել»։ Գողի հարազատներն առանձնապես չվշտացան. հունիսի 23-ին նրան պետք է ազատ արձակեին` կոնկրետ մեղադրանքներ ձերբակալվածին այդպես էլ չէին կարողացել առաջադրել։ Դուրս չեկավ»։

Օրենքով գողի կենսագիրները նշում են, որ հունիսի 18-ին Սվո Ռաֆի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Խիստ գաղտնիության պայմաններում նրան տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկն ու վիրահատել այլ անվան տակ։ Հունիսի 23-ին 63 տարեկանում հայ «կնքահայրը» մահացել է` այդպես էլ գիտակցության չգալով։

Իսկ 1993 թվականի հուլիսի 27-ին Երևանում լույսը շատ էր` հուղարկավորում էին Ռաֆայել Բաղդասարյան անուն-ազգանունով Սվո Ռաֆին…

Լրահոս
0