Հարսանեկան տորթ

Վաղվա օրվա երջանիկ այրիները, կամ ում են պետք «ջիգարխանյաններն» ու «պետրոսյանները»

240
(Թարմացված է 14:14 08.08.2018)
Հայտնի Արմեն Ջիգարխանյանից հետո այսօր մարդիկ խոսում են ոչ պակաս հայտնի Եվգենի Պետրոսյանի բաժանության մասին։ Զառամյալ երիտասարդների և երիտասարդ կանանց ճակատագրի մատուցած անակնկալների մասին որոշել է պատմել Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։

Հետաքրքրություն առաջացրած առիթը նույնն է. այնտեղ էլ է ամուսնալուծություն, այստեղ էլ։ Սակայն տարբերություն էլ կա։

Օրինակ`այսուհետ երիտասարդ աղջիկները Արմեն Ջիգարխանյանին հազիվ թե կպչեն, մինչդեռ Եվգենի Պետրոսյանի վրա «որս» կարող է սկսվել ցանկացած պահի։ Եթե դեռ չի սկսվել։

Ո՞րն է պատճառը։ Սե՞րն առաջին հայացքից, արտիստի անունն ամեն անգամ հիշատակելու պահին սրտի կա՞նգը, թե՞ տաղանդի նկատմամբ ունեցած մեծարանքը։ Սա միամիտների համար է, որոնք այսօր քիչ են։

Խելացիները կհարցնեն` ինչո՞ւ երիտասարդները գլուխները չեն կորցնում արդյունաբերական գոտում բնակվող կամ սոցիալական քարտ ունեցող տարեցների համար։ Չեն թակում նաև ծերանոցների դռները` ինքնագիր վերցնելու կամ սելֆի անելու համար։ Ինչո՞ւ։

Պատասխանը` ո՞ւմ են պետք անպետք ծերերը։ Այլ հարց են հարուստ և անվանի մարդիկ` նրանց «կպցնում» են, սիրաշահում, նրանց պատճառով պատրաստ են օրինական կանանց մեջտեղից ճղել։

Նպատակը պարզ է` բարեկեցիկ կյանք ունենալ, որպեսզի 10- 12 տարի անց (որքան շուտ, այնքան լավ)` բոլորի կողմից սիրված համաշխարհային աստղին ճանապարհ դնել այն աշխարհ և հարուստ այրի դառնալ։ Սա ավելի երիտասարդ աղջիկների մասին։

Իսկ աստղային ասպետները բացի քրոնիկ հևոցից էլ ի՞նչ ունեն։ Նրանք փորձում են փախնել ծերությունից, վերջին սերը վայելել, վերջին սեքսը և նախավերջին շանսը` վերադարձնելու լայն հանդիսատեսի ուշադրությունը։ Իսկ հետո Ռոժդեստվենսկու գրած բառերի հիման վրա Առնո Բաբաջանյանի երգի նման. «…был жених серьёзным очень, а невеста ослепительно была молодой» (…փեսացուն շատ լուրջ էր, իսկ հարսը շատ երիտասարդ)։

Հաճախ է լինում, երբ պատկառելի տարիքով փեսացուներից երեխա են ունենում բավական երիտասարդ կանայք, թեև այդ հայրերի կենսաբանական ժամացույցն արդեն չի գործում։ Սակայն, ենթադրենք…

Միևնույն ժամանակ, միայն երեխա ունենալը բավարար չէ, նրան դաստիարակել է պետք, ոտքի կանգնեցնել, ինչի համար վատ չէր լինի, եթե ինքդ կարողանայիր ոտքերիդ վրա ամուր կանգնած լինել։

Մանկության հուշերից։ Ցածր դասարանի աշակերտներին դպրոց էին բերում մայրիկներն ու հայրիկները, և ով ում բարեկամն է` բոլորը գիտեին։ Մի օր տղաներից մեկին տղամարդ էր բերել, որի մասին ասում են` «լավ տարիքով է»։ Նա գնդապետի համազգեստով էր` կիտելի վրա ափի լայնությամբ շարված շքանշաններ` հպարտ նայելու և սեփական ուժը զգալու հիմքեր կային։ Սակայն գնդապետին ինչ-որ բան խանգարում էր…

– Պա՞պդ է, – տղային հարցրին համադասարանցիները։

– Այո, – ստեց տղան։

Գնդապետը նրա հայրն էր։ Սակայն սա այն դեպքն էր, երբ տարիքային տարբերությունն ամուսիններին չխանգարեց իրենց դարն ապրել սիրո և համերաշխության մեջ։ Այդպես էլ է լինում։

Այժմ նույն բանի մասին, սակայն մի փոքր այլ կողմից։ Բացարձակ լսողություն ունենալ պետք չէ նկատելու համար, որ Մենդելսոնի «Հարսանյաց քայլերգն» այսօր ավելի հազվադեպ է հնչում։ Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։

Սկզբում աշխարհի մասին։ Առավել հաճախ ամուսնալուծություններ գրանցվում են Հունգարիայում, Չեխիայում, Շվեդիայում և Պորտուգալիայում։ Ամենաամուր ընտանիքիները Չեռնոգորիայում են, Մակեդոնիայում, Իտալիայում և Մալթայում։ Ինչո՞ւ է այդպես` ոչ ոք չգիտի։

Հայաստանը քիչ թե շատ դիմանում է, և դա լավատեսություն կներշնչեր, եթե չիմանայինք, որ սկզբում ամուսնանում են եկեղեցով` հարաբերությունների պաշտոնական ամրապնդումը թողնելով հետո (էլ չենք խոսում այսպես կոչված քաղաքացիական ամուսնությունների մասին). եկեղեցում ամուսնանալու արարողությունը խեղաթյուրում է վիճակագրությունը։

Ամուսնալուծության պատճառները, եթե կարճ ասենք, նույնպես երկուսն են` տնտեսական և բարոյական։ Սակայն մի նրբություն կա։ «Շատացել են նուրբ տղամարդիկ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր «Եվրոպայի» վիցե-միսս Աննա Դեմիրխանյանը և նա իրավացի է։

Ամուր կնոջ ուսին ձգտող տղամարդկանց խնդիրը` այս մասին նաև երգերում են արդեն երգում. «Ах, какая женщина, какая женщина, мне б такую…» («Ա՜խ, ինչպիսի կին է, երանի իմը լիներ»)։ Դե մի նվնվա, աստծու սիրուն, տղամարդ եղիր, հասիր նրան։

Որտեղի՞ց այդ ինֆանտիլիզմը։ Ասում են այնտեղից։ Ավանդական ընտանեկան արժեքները մի կողմ հրած եվրոպական արժեքների հետ մեկտեղ, Հայաստանի վրա կասկածելի կապերի (այդ թվում ինտիմ), վարքագծի, խոսքերի և սկզբունքների տեղատարափ է ընկել, որի հետևում հայկական մտածելակերպին անհարիր, օտար մշակույթ է կանգնած։ Միայն առաջին հայացքից է այն անվնաս։

Ո՞րն է վտանգը։ Ինչպես արդարացիորեն նշեց գործընկերս, դա այն մշակույթն է, որը «սկզբում սերմանում են երկրին և ժողովրդին, այնուհետև օգտագործում որպես ազդեցության գործիք»։ Եվ ահա արդեն տղամարդը ոչ թե ընտանիքի գլուխն է, ինչպես եղել է նախկինում, այլ կնոջ կողքին անվճար լրացում։

Ամերիկացի գիտնականների ուսումնասիրություններից։

Մոտավորապես անցյալ դարի 30-ականների կեսերին էին նկատել. մարդկանց ամեն նոր սերնդի IQ–ի մակարդակը նկատելիորեն ավելի բարձր էր լինում, քան նրանց ծնողներինը, տատիկներինը և պապիկներինը։ Ամուսնությունները ևս ավելանում էին, աճում էր նաև ծնելիության թիվը։

Այսօր հակառակն է տեղի ունենում` IQ–ի մակարդակը սկսեց ընկնել, սերունդը շարունակել ցանկացող խելացի մարդկանց թիվը նվազում է։ Անկախ տնտեսության, բժշկության և գիտության զարգացումից։ Զարմանալի է…

Ռուսական տեղեկատվական գործակալությունների լրահոսից. «Ծեր զույգը` 97-ամյա Արփենիկը և 96-ամյա Արամը, որոնք միասին 77 տարի են ապրել, մահացան իրենց հարսանիքի հերթական հոբելյանի հաջորդ օրը։ Զույգը 5 երեխա ուներ, 12 թոռ, 10 ծոռ և 2 թոռան թոռ»։

Այն դեպքն է, երբ ամուսնությունը մեկ անգամ է լինում, սակայն ընդմիշտ և կյանքն իզուր չեն ապրում։ Երկար ապրեք։

Հ.Գ.

Արմեն Ջիգարխանյանի և Եվգենի Պետրոսյանի ամուսնալուծությունների պատմությունների տարբերության մասին կրկին մի փոքր։

Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան կյանքի ինտիմ մանրամասները (հաճախ դերասանի մասնակցությամբ) բոլորի աչքի առաջ էին քննարկում երկար ամիսներ։

«Մեկնաբանել չեմ կարող։ Դա իմ անձնական կյանքն է և այն չի վերաբերում իմ մասնագիտական գործունեությանը», – ասել է Եվգենի Պետրոսյանը։ Եվ ճիշտ է արել։ Անկախ նրանից, որ քննարկումները թափ են առնում։

240
թեգերը:
Արմեն Ջիգարխանյան, Ռուսաստան
թեմա:
Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի բաժանությունը (35)
Ըստ թեմայի
«Լենա, դու նրան ձանձրացրել ես». Ժիրինովսկին պաշտպանում է Եվգենի Պետրոսյանին
Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը կարող են երկու տարով ազատազրկել
Արմեն Ջիգարխանյանի ընկերն ասել է` իրականում ինչ է պատահել դերասանի հետ
Վիտալինայի շոուն ավարտված է. Ջիգարխանյանի պաշտպանը խիստ զայրացել է
Ջիգարխանյանի նախկին կնոջ գաղտնի սիրեցյալը. ինչ սենսացիա է բացահայտել Էլինա Մազուրը
Դոնալդ Թրամփ

COVID-ը և ընտրությունները. ԱՄՆ-ում դրանք կանցկացվեն 3 ամսից, ՀՀ-ում էլ՝ 7 սարի հետևում չեն

91
(Թարմացված է 00:31 05.08.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Համավարակի տարածումից ի վեր՝ ամենաթեժ վեճը Հայաստանում սա է՝ նախ, արդյո՞ք իշխանություններն ամեն ինչ արել են հիվանդության տարածումը կանխելու համար, և երկրորդ՝ եթե արել են, ինչո՞ւ է իրավիճակն այսքան տխուր։
Ամերիկյան ընտրությունները՝ երեք ամսից, հայաստանյան ընտրությունները՝ կորոնավիրուսային 7 սարի հետևում

Երկու հարցադրումներին էլ կառավարությունը շատ հստակ պատասխանն ունի։ Առաջին՝ արել ենք ոչ միայն առավելագույնը, այլև անհնարինը՝ տեսեք, թե մեր բժիշկներն ինչպես են օր ու գիշեր աշխատում մարդկանց կյանքը փրկելու համար։ Համաձայնեք՝ իրենց համար շատ շահեկան  տեղից են բռնացրել իշխանությունները՝ դե հո չես հակաճառի՝ ոչ, բժիշկները լավ չեն աշխատել։

​Երկրորդ հարցադրումը՝ բա ինչու ենք այսքան վատ վիճակում, նույնպես շատ կոնկրետ պատասխանն ունի՝ բոլորովին էլ այդքան վատ վիճակում չենք, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք։ Գնացեք Ամերիկա և վերջ․․․

Գնանք Ամերիկա։ Այդ երկիրն, իհարկե, շատ ուրույն առանձնահատկություններ ունի՝ 50 նահանգներից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ և Վաշինգտոնը բոլորին չի կարող թելադրել իր կանոնները։ Իսկ դա հասկանալի՞ է չէ, թե ինչի է հանգեցնում՝ վիրուսով հիվանդ եմ, Կալիֆոռնիայից գնում եմ Լաս Վեգաս ու վարակում Նևադա նահանգի բնակիչներին։ Բայց ճիշտ այնպես, ինչպես մեր իշխանություններն են ժխտում, թե ամենավատ ցուցանիշներն ունենք տարածաշրջանում, Ամերիկայի ղեկավարները ևս ժխտում են, որ համավարակի տեսանկյունից ամենավատն են ամբողջ աշխարհում։

Ինչ պետք է անել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի տեսլականների իրականացման համար

​Մեր ու Ամերիկայի տարբերությունն այս հարցում գիտե՞ք որն է։ Մեզ մոտ ընդդիմությունը կամ ավելի ճիշտ խիստ ընդդիմադիր տրամադրվածները ամենասուր քննադատության են ենթարկում կառավարությանը, առողջապահության նախարարին, գլխավորապես վարչապետին, իշխանությունն էլ կուռ պաշտպանության քաղաքականությունն է որդեգրել՝ էն հռոմեական լեգեոնների նման, այնինչ՝ Ամերիկայում նույնիսկ իշխանությունների նկատմամբ միանգամայն դրականորեն տրամադրված վերլուծաբանները փաստում են՝ ինչ-որ բան այն չէ Թրամփի թագավորությունում։ Բերեմ ընդամենը մեկ օրինակ։ Հանրապետականների հետ սերտ կապեր ունեցող տնտեսագետ Մայքլ Սթրեյնը Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտից օրերս «Նյու Յորք թայմս» թերթին տված հարցազրույցում փաստել է՝ Թրամփը, իրոք, չի հասկանում, թե որքան բարդ է տնտեսության վիճակը և որքան օրհասական է որոշ աշխատողների և նրանց ընտանիքների վիճակը։

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

​Էլի կարելի է զուգահեռներ անցկացնել Հայաստանի և Ամերիկայի միջև, որքան էլ դա անսովոր թվա։ Թրամփը վերջին տարիներին փայլուն տնտեսական ցուցանիշներ ուներ վերընտրվելու համար։ Շատ կոնկրետ օրինակ բերեմ։ Անցած տարի դասընկերս եկել էր Լոս Անջելեսից, սրճարաններից մեկում գարեջուր էինք խմում ու ասաց․ «Էս խեղճ Թրամփին բոլորը քննադատում են, ծաղրում են, բայց ախր իր օրոք կյանքն, իրոք, լավացել է, իր օգտին եմ քվեարկելու»։

​Հիմա ամեն ինչ փոխվել է՝ կորոնավիրուսը սարսափելի հարված հասցրեց Թրամփի վարկանիշին և դա միանգամայն հասկանալի է՝ վերջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի անկումն Ամերիկայում կազմեց գրեթե 10 տոկոս։ Վերջին 75 տարում նման բան չէր եղել՝ փաստում են ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով Նյու Յորքի օրինակը։ Մարտի սկզբից այդ քաղաքում փակվել է մոտ 3 հազար ձեռնարկություն։ Պատկերացրեք՝ 3 հազար։ Բայց, ճիշտն ասած, ինձ համար էլ էր անակնկալ, որ Նյու Յորքում աշխատատեղերի 98 տոկոսն ապահովում են  խանութները, սրճարանները, վարսավիրանոցները, քիմմաքրման կետերը և այլն….  Եվ, ըստ մասնագետների կանխատեսումների՝ դրանց մեկ երրորդն այլևս երբեք չի վերաբացվի։

Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»

​Հայաստանի և Ամերիկայի միջև, իհարկե, մի շատ էական տարբերություն կա։ Գրեթե 3 ամսից՝ նոյեմբերի 3-ին Միացյալ նահանգներում նախագահական ընտրություններ են։ Կորոնավիրուսն իր ամենաանմիջական ազդեցությունն է ունենալու քվեարկության վրա։ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրություններն էլ յոթ սարի հետևում չեն, բայց, համաձայնեք՝ ամենակարևորն այն է, թե ինչպիսին կլինեն այդ 7 սարերը։

91
թեգերը:
Դոնալդ Թրամփ, վարկանիշ, Ընտրություններ, կորոնավիրուս, ԱՄՆ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Սեպտեմերիանա. ինչպես հույներին վտարեցին Թուրքիայից
Եթե լրագրողը ճշմարտությունն է ասում, նրա ի՞նչ գործն է հոգալ հետևանքների մասին. Բրեդլի
Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դավադրությունը. ինչպես աշխարհը խուսափեց մեծ վտանգից
Հիշեք այս խոսքերը, երբ հերթական անգամ անցնելու կլինեք Կասկադում պառկած ծխող կնոջ կողքով
Թերթեր, արխիվային լուսանկար

Եթե լրագրողը ճշմարտությունն է ասում, նրա ի՞նչ գործն է հոգալ հետևանքների մասին. Բրեդլի

113
(Թարմացված է 20:45 03.08.2020)
Եկեք անկեղծ լինենք: Յուրաքանչյուր մարդու մեջ իրականում թաքնված է երկու էություն: Մեկն անընդհատ ձգտում է փոփոխության, մյուսը վախենում է այդ փոփոխություններից:

 

Բեն Բրեդլի. «Եթե լրագրողը ճշմարտությունն է ներկայացնում, նրա գործը չէ՝ հոգալ հետևանքների մասին»

Չգիտեմ, միգուցե ես չափազանցնում եմ, որովհետև  Երկվորյակների նշանի տակ եմ ծնվել: Բայց ախր Բուլատ Օկուջավան էլ է ժամանակին նկատել․ «Բոլորն ուզում են, որ ինչ-որ բան տեղի ունենա, բայց բոլորը վախենում են՝ հանկարծ մի բան չպատահի»։

​Եվ հաճախ փոփոխությունները տեղի են ունենում միանգամայն անսպասելի՝ անկախ այն բանից՝ հավատում ենք մենք, թե չենք հավատում, վախենում ենք, թե չենք վախենում, դիմադրում ենք, թե չենք դիմադրում:  Մի շատ հայտնի օրինակ բերեմ։ 1974 թվականին հրաժարական տվեց Ամերիկայի նախագահը: Նման բան ո՛չ Ռիչարդ Նիքսոնից առաջ, ո՛չ էլ նրանից հետո չի եղել: Եվ ով պաշտոնանկ արեց նախագահին՝ իմ գործընկերը՝ ամերիկացի լրագրող, «Վաշինգտոն փոստ» օրաթերթի թղթակից Բեն  Բրեդլին, որը մի քանի տարի առաջ կյանքից հեռացավ 93 տարեկան հասակում:

​Հիմա չեմ կարող շատ մանրամասն անդրադառնալ Ուոթերգեյթի այդ սկանդալին: Եվ դրա կարիքն էլ չկա, որովհետեւ, ինչպես ասում են՝ տոննաներով գրքեր ու հոդվածներ են գրվել այդ մասին, ֆիլմեր նկարահանվել: Բոլորդ գիտեք՝ 1972 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքում, ի դեպ, Ռիչարդ Նիքսոնը վերընտրվեց ձայների զգալի առավելությամբ, նրա ղեկավարած հանրապետականները փորձեցին գաղտնալսում իրականացնել հակառակորդների՝ դեմոկրատների գրասենյակում ու բռնվեցին: Եվ Նիքսոնն ամեն ինչ արեց կոծկելու այս ամենը, որպեսզի հասարակությունը չիմանա, որ հետքերը տանում են ուղիղ նախագահական:  Եվ, երբ Ուոթերգեյը սկսեց փորփրել «Վաշինգտոն փոստը», Ամերիկայի այն ժամանակվա արդարադատության նախարար Ջոն Միթչելը թերթի կին հրատարակիչ Քեթրին Գրեհեմին իր մարդկանց միջոցով փոխանցեց հետևյալը․ «Այդ կնոջը ասեք, որ կբռնենք ու ծիծիկները մեծ քամիչով կքամենք»: Համաձայնեք՝ բավական օրիգինալ սպառնալիք է:

​Իսկ Բեն Բրեդլին չընկրկեց: Նրան վերևից՝  նախագահականից անընդհատ հասկացնում էին․ «Դու գիտե՞ս, թե քո սկսած հետաքննությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ Ամերիկայի համար, ապակայունացնում ես իրավիճակը, երբ մենք Վիետնամական պատերազմի մեջ ենք խրված»։ Համաձայնեք՝ շատ ծանոթ փաստարկ է՝ չի կարելի իշխանությունների հանդեպ որևէ բան ձեռնարկել, քանի դեռ փաստացի պատերազմական վիճակում ենք:

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

​Հայաստանում էլ այդ փաստարկը միշտ համոզիչ ու տրամաբանական է թվացել: Այնինչ, Բրեդլին ասում էր․ «Եթե լրագրողը ճշմարտությունն է ներկայացնում, նրա ինչ գործն է հոգալ հետևանքների մասին»: Կներեք, պարզապես համոզված եմ, որ  Բեն Բրեդլիին, որին տարիներ առաջ Բարաք Օբաման հանձնեց Ամերիկայի քաղաքացիական բարձրագույն պարգևը՝ Ազատության մեդալը, և, որի գործունեությունը օրինակ է դարձել ամերիկացի լրագրողների մի քանի սերունդների համար, Հայաստանում  շատերը միանշանակ կորակեին որպես անպատասխանատու լրագրող:

​Ու դժվար է դատապարտել այդ մարդկանց։ Ակնհայտ է, որ մեզ մոտ կա հասարակության որոշակի շերտ՝ ազնիվ ու պարկեշտ մարդիկ, որոնք համոզված են՝ չի կարելի ոչինչ անել իշխանությունների դեմ, ինչպիսին էլ նրանք լինեն, չի կարելի ապակայունացնել իրադրությունը, մանավանդ որ բոլորովին միանշանակ չէ, թե ինչի կհանգեցնեն փոփոխությունները, արդյոք ավելի արժանի մարդիկ կգան, արդյոք կբարելավվի իրավիճակը, արդյոք ես անձամբ և իմ ընտանիքը, իմ հարազատները կշահենք դրանից: Լիովին հասկանում եմ, թե՛ այդ մարդկանց, թե՛ նրանց մտահոգությունները:  Այս հարցերը բոլորիս են հուզում:

​Ինչևէ, մինչ «Վաշինգտոն փոստը» փորձում էր պարզել ճշմարտությունը, նախագահականն ամեն ինչ արեց մամուլը վարկաբեկելու համար: Մոտավորապես այսպես․ «Մենք մաս մաքուր ենք, այ սրանք՝ այս սրիկա լրագրողներն են գաղջ մթնոլորտ ստեղծում մեր երկրում»: Ու դա ազդեց: Լրատվամիջոցների վարկանիշը իջավ մինչև 40 տոկոս, այսինքն՝ ամերիկացիների մեծ մասն այլևս մամուլին չէր հավատում:

​Բայց գիտե՞ք, թե ինչ կատարվեց հետո: 74-ին Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց, նրա շրջապատից մի քանի տասնյակ մարդ  ձերբակալվեց և դատվեց: Իսկ այդ նույն թվականին սկսվեց դիմորդների աննախադեպ հոսք դեպի ժուռնալիստիկայի ֆակուլտետներն ու դպրոցները՝ բոլորը ուզում էին լրագրող դառնալ: Այսպես հաղթեց ճշմարտությունը:

Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»

113
թեգերը:
Բարաք Օբամա, ԱՄՆ, լրագրություն, Լրագրող
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Արդյո՞ք մարդը մոտ ապագայում կապրի 150 տարի
Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները
Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր
Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»
Բեռնատար, արխիվային լուսանկար

ՌԴ-ից ՀՀ պայթուցիկ նյութեր տեղափոխող բեռնատարները մնացել են Վրաստանում․ ո՞րն է պատճառը

79
(Թարմացված է 01:07 05.08.2020)
Հանքարդյունահանման ոլորտում հայկական ձեռնարկությունների կողմից օգտագործվող պայթուցիկ նյութով բեռնված յոթ ֆուռերն արդեն երկու շաբաթ է ՝ գտնվում է Վերին Լարսի չեզոք գոտում ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik․ Հանքարդյունահանման ոլորտում հայկական ձեռնարկությունների կողմից օգտագործվող նյութով բեռնված յոթ բեռնատարներն արդեն երկու շաբաթ է՝ գտնվում են «Վերին Լարսի» սահմանային անցակետի չեզոք գոտում։ Բեռնատարները հատել են ռուսական կողմի սահմանը, սակայն վրացական սահմանապահ ծառայությունը չի թույլատրում դրանց տեղաշարժը Վրաստանի տարածքով։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Geo Pro Mining ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ սահմանապահները չեն մեկնաբանում, թե ինչու  բեռնատարների մուտքը Վրաստան չեն թույլատրում։ ՀՀ ԱԳՆ-ն, և Վրաստանում Հայաստանի դեսպանատունն  արդեն զբաղվում են խնդրով։

Ինչի՞ համար են պայթուցիկ նյութերը

Հանքարդյունահանող GPM Gold ընկերության, ինչպես նաև Ագարակի կոմբինատի համար նախատեսված բեռնատարները բեռնված են ԱՍ-25 Պէմուլսիոն բաղադրանյութով․ պայթուցիկ նյութը նախատեսված է լեռնային աշխատանքների համար: Այն արդեն մի քանի տարի է՝Ռուսաստանից Հայաստան է ներկրվում Վրաստանի տարածքով։

Այս ապրանքի մատակարարման մասին GPM Gold-ը ռուսական «Պրոմսինթեզ» ընկերության հետ պայմանագիր է կնքել դեռևս 2018 թվականին։ Այդ ժամանակից ի վեր,միայն իր ներքին սպառման համար,ընկերությունը մատակարարում է 160 տոննա նշված նյութից՝ 12-13 տրանսպորտային միջոցներով. Գրիգորյանը նշեց, որ 2 տարվա ընթացքում որևէ խնդիր չի առաջացել։

«Ապրանքը չեն ընդունել և անցումը չեն թույլատրել վրացի սահմանապահները, չնայած որ մատակարարը՝ ռուսական «Պրոմսինթեզ» ընկերությունը, ունեցել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու ներկրման իրավունքը»,- պարզաբանեց նա։

«Ֆուդ սիթիի» խնդիրը չի լուծվել, բայց մթերքով բեռնված և արգելափակված բեռնատար չկա. Տողանյան

Գրիգորյանը նշեց, որ այդ ապրանքը պարբերաբար օգտագործվում է ընկերության ակտիվների ներկարտադրական ցիկլում և վերահսկվում է ՀՀ իրավասու մարմինների կողմից: Հետևաբար, բեռը երրորդ կողմին հանձնելու հնարավոր սպառնալիքների մասին խոսք լինել չի կարող։

Նշված նյութը հատուկ տեսակի ապրանքների կատեգորիայի մեջ է։ Ոչ մի ընկերություն չի կարող հենց այնպես, ինքնուրույն մատակարարել այն, դրա համար հատուկ ծառայություններից ստացած թույլտվություն, ինչպես նաև երկրի կառավարությունների երաշխավորական պարտավորագրեր են հարկավոր։ Բացի առևտրային համաձայնագրի կնքումից, Էկոնոմիկայի նախարարությունը հատուկ հավաստագիր է տրամադրում, համաձայն որի՝ ապրանքը հասնում է վերջնական օգտագործողին՝ պատվիրատուին, տվյալ դեպքում՝ GPM Gold-ին։

Ընկերությունում հույս ունեն, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների և Վրաստանի համապատասխան կառույցների միջև բանակցությունները կավարտվեն կառուցողական եզրակացությամբ, և կարճ ժամանակում ապրանքը տեղ կհասնի։

Խնդիրը տեխնիկակա՞ն է

Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան կարծում է, որ խնդիրը զուտ տեխնիկական տիրույթում է։

«Սա սովորական ապրանք չէ և սովորական բեռնափոխադրումների ու բարդ տրանզիտի մեջ չի տեղավորվում»,-շեշտեց նա։

Ցիպուրիան վերհիշեց, որ մեկ անգամ բեռը հետ են ուղարկել պարզապես այն պատճառով, քանի որ հնարավոր չի եղել այն թունելով անցկացնել։ Մեկ անգամ էլ պատճառ է դարձել նախապես նշված չափերի ու ծավալի գերազանցումը։ Մեկ այլ դեպքում՝ բեռը կանգնեցրել են, քանի որ վարորդի որակավորման ժամկետը լրացած է եղել։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել այս անգամ՝ նա որևէ մեկնաբանություն չի տվել։

Ինչ կտա «կանաչ միջանցքը» հայկական բեռնատարներին. «Վերին Լարսի» հերթերը կմնա՞ն անցյալում

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն քաղաքական ենթատեքստը բացառեց․ «Ես լավ գիտեմ նման իրավիճակները։ Բացառված է, որ որևէ մեկը հենց այնպես վերցնի ու որոշի բեռնատարները ներս չթողնել»։

Մամրաձեն ևս կոչ արեց սպասել պաշտոնական հայտարարությունների։

79
թեգերը:
դեսպանատուն, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), բեռնափոխադրում, բեռնատար, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
ՀՀ քաղաքացիների հետ միջադեպ Վերին Լարսում․ դեսպանությունը բացատրեց` ինչ է տեղի ունեցել
«Մենք ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե Վերին Լարսում ֆիզիկական զննում չլինի». Փաշայան
Ինքնագործունեությունը բարդացնում է իրավիճակը Լարսում` ստեղծելով լարումներ. Թանանյան
Տևական ժամանակ Վերին Լարսում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան