00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ատոմային հրաժեշտ Եվրոպային. Փաշինյանն անտեսում է արևմուտքն ու բանակցում Ռուսաստանի հետ

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցАрмянская АЭС
Армянская АЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանը մտադիր չէ հրաժարվել ատոմային էներգետիկայից։ Ավելին, դիտարկվում է նոր կայանի շինարարության հնարավորությունը, իսկ հնի ծառայության ժամկետը փորձում են երկարացնել մինչև 2040թ–ը։

Ատոմային էներգետիկան շատ կարևոր է Հայաստանի համար, և Մեծամորի ԱԷԿ–ի ծառայության ժամկետը կերկարացվի մինչև 2040թ.–ը, իսկ այդ ընթացքում պետք է մտածել նոր կայանի շինարարության մասին, ինչում, հնարավոր է, կօգնի Ռուսաստանը։ Այդ փաստերը և ցանկությունները վարչապետ Փաշինյանը հնչեցրել է «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Հայաստանը հույս ունի, որ Ռուսաստանը կօգնի նոր ատոմակայանի կառուցման գործում

Այժմ Մեծամորի ատոմային էլեկտրակայանում ընթանում է հիմնանորոգում, որը թույլ կտա երկարացնել դրա անվտանգ շահագործումը մինչև 2027թ.–ը։ Երկիրը միջոցներ չունի նորը կառուցելու համար, բայց, հնարավոր է, որ այդ հարցում օգնեն այլ պետություններ. առաջին հերթին՝ հույսեր են կապում Ռուսաստանի հետ։

Ռուսաստանը հիմա հավակնոտ նախագիծ է իրագործում Թուրքիայի հարավում, կառուցում է «Ակույու» ԱԷԿ–ը։ Այդ նախագծի մասին շատ է ասվել և գրվել, մեզ հիմա հետաքրքրում է դրա հետ մապված միայն մի հարց։

Եվրամիությունը փաստացի պահանջում է փակել և շահագործումից հանել Հայկական ատոմային էլեկտրակայանը` ոչ մի խոսք չասելով այն մասին, թե ինչ աղբյուրներից է Հայաստանն էլեկտրաէներգիա ստանալու։  Փակել և վերջ։ Եվրապաշտոնյաների նման մոտեցումը չի կարելի կառուցողական անվանել. նշանակում է` պաշտոնյաներին կարելի է անտեսել։ Առավել ևս ակնհայտ է` պահանջները ներկայացվում են ԵՄ–ում թուրքամետ լոբիի կոշտ ճնշման տակ, և կրակի վրա յուղ է լցնում Ադրբեջանը։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Հայկական ատոմակայանի գեներատորները կարող են 2027 թվականից հետո էլ հոսանք տալ

Այդ երկու երկրները ձևացնում են, թե վախենում են Հայաստանի «հին» ԱԷԿ–ից, չնայած՝ ՀԱԷԿ-ի մասին ՄԱԳԱՏԷ–ի և «Ռոսատոմի» մասնագետների դրական պնդումներին։ 1988թ–ի երկրաշարժը,  ինչպես նաև դրա կրկնակի գործարկումը ժամանակավոր դադարից  հետո ցույց տվեցին կայանի ամրության ահռելի պաշարը։ Բայց մեր օրերում ո՞վ կլսի բանականության ձայնը և մասնագետների եզրակացություններին, եթե խնդիր ունի հասնել դրված նպատակին։

Բայց հիմա «Ակույուի» փաստը կարող է օգտագործել Հայաստանը, որպեսզի ամրապնդի  իր կայանի շահագործումը երկարացնելու հիմնավորումները։ Թուրքիան բոլորովին էլ չի մտածում բնապահպանության մասին, հիանալի իմանալով, որ իրեն ոչ մի բան չի սպառնում։ Նրան պետք է զրկել Հայաստանն ընդհանուր և էներգետիկ անվտանգության հզոր գործոնից։

ԵՄ մեջ չմտնող Հայաստանը կարող է իրեն ազատ համարել միության հրահանգներին ենթարկվելու անհրաժեշտությունից, այդ թվում` ատոմային էներգետիկայի հարցում։ Մեր դեպքում գլխավոր հսկիչ միջազգային մարմինը կարող է համարվել միայն ՄԱԳԱՏԷ–ն և այլևս ոչ մի այլ մարմին, նույնիսկ՝ «Եվրատոմը» (ԵՄ միջազգային  կազմակերպություն, որն աջակցում է միության անդամ երկրների միջուկային էներգետիկայի խաղաղ օգտագրոծման զարգացմանը)։

«Միաժամանակ Հայաստան պետք է հետևի «Եվրատոմի» չափանիշներին, եթե նոր ԱԷԿ–ի շինարարությունը նախաձեռնի եվրոպական կողմը եվրոպական միջոցների հաշվին։ Առայժմ նման բան չի նկատվում։ Համենայն դեպս, այսօր խոսք չկա նոր բլոկի շինարարությունում ԵՄ անմիջական մասնակցության մասին, ինչը լիովին հասկանալի է։ «Եվրատոմն» այսօր ունի չլուծված խնդիրների կծիկ` կապված հակաատոմային լոբբիի հետ, որի արդյունքում անցկացվում է ատոմային ռեակտորների կոնսերվացման հետևողական քաղաքականություն Գերմանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում և նույնիսկ Ֆրանսիայում, որն առաջատար երկիր է ատոմային էներգետիկայի ոլորտում», – հիշեցնում է էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Ինչ ճակատագիր է վերապահված Հայաստանի ատոմակայանին ԵՄ-ի հետ համաձայնագրով

Լիտվայում, ինչպես մենք գիտենք, այդ կազմակերպությունը ֆինանսավորել էր Իգնալինսկի ԱԷԿ–ի փակումը` խոստանալով դառնալ նորի հովանավորը: Բայց կայանը փակվեց, իսկ նորի մասին «Եվրատոմը» բարեհաջող կերպով մոռացել է։ Նույնը նաև Հայաստանի հետ. նոր բլոկի շինարարությւան մասին խոսք չկա (շնորհակալություն, որ գոնե ասել են), իսկ փակման համար պատրաստ են հատկացնել 200 միլիոն եվրո։

Վարչապետ Փաշինյանը հիանալի հասկանում է, որ Հայաստանում եթե ինչ–որ մեկը զբաղվի էլ նոր ԱԷԿ–ի շինարարությամբ (նույնիսկ ոչ այնքան լայնածավալ, ինչպես գործողը), ապա դա կլինի միայն Ռուսաստանը։ Այսօրվա դրությամբ այդ նախագծի նկատմամբ հետաքրքրություն չի երևում, բայց այդ ուղղությամբ պետք է աշխատել` նոր փաստարկներ բերելով հօգուտ նախագծի, անցկացնելով մշակումներ և ստուգելով տեխնիկական մանրամասները։

Միաժամանակ իմաստ չունի հետևել եվրոպական խորհուրդներին. «Եվրատոմը» Հայաստանի դեպքում ոչինչ չի որոշում, նրա դիրքորոշումը հայտնի է, իսկ փող էլ պատրաստ է տալ միայն Մեծամորի ատոմակայանը փակելու համար:

Երևի որպեսզի հետ գան այդքան  հիշարժան մութ ու ցուրտ տարիները:

Լրահոս
0