ՀՀ նախագահի երդման արարողություն

Տագնապալի իրավիճակ Հարավային Կովկասում կամ աշխարհիկների «տարաշխարհիկ» գործերը

308
(Թարմացված է 21:19 16.07.2018)
Այն, ինչ այսօր տեղի է ունենում կաթողիկոսի շուրջ, սպառնում է ժողովրդի համար դառնալ պատմության վերջին դասերից մեկը։ Դա չափազանցություն չէ և կապ չունի Գարեգին Բ–ի հակասական և, անկեղծ ասած, քիչ համակրելի կերպարի հետ։ Խնդիրն անձի մեջ չէ, այլ«Հայ առաքելական եկեղեցի» հասկացության նկատմամբ վերաբերմունքի։

Հայ առաքելական եկեղեցին այնքան խորն է սերտաճել պատմության, ժողովրդի ինքնագիտակցության և ինքնության, կենսակերպի մեջ, որ վաղուց դարձել է նրա գոյության անկյունաքարերից մեկը. օրինակ` ինչպես ընտանիք հասկացությունը։ Եթե այդ քարերից մեկը հեռացնես, ամեն ինչ կփլուզվի`  ավերակելով հազարամյա ժայռաբեկորները և հայ ժողովրդի հնագույն պատմությունը, ինչպես նաև նրա այսօրվա օրը։ Եվ ոչ մի «վաղվա» մասին արդեն խոսք չի լինի։

Նույնիսկ հեթանոսին է հասկանալի, որ հայերի համար ՀԱԵ–ն ավելին է, քան ուղղակի եկեղեցի ու կրոն։ Դա չես կարող բացատրել մարդու, որը ձևավորվել է այլ հասարակությունում, նույնիսկ` ծագումով հայի։ Հայկական մտածողության և աշխարհայացքի մեջ եկեղեցու դերը գիտակցելու և զգալու համար պետք է դաստիարակված լինել հայկական բարոյական, արժեքային համակարգով, մեծամասամբ` չգրված, որը փոխանցվել է հորից որդուն, մորից` դստերը։

Սա լավ կամ վատ չէ, սա ընդհանրապես որակական չափանիշներով չի չափվում։ Սա ուղղակի իրողություն է։

Այս տողերի հեղինակը երկար տարիներ շփվում է հայ հոգևորականության տարբեր ներկայացուցիչների հետ։ Հիմնականում նրանց հետ, ովքեր եկեղեցուն ծառայելու մեջ են տեսել այս երկնքի տակ իրենց առաքելությունը։ Նրանց ընչաքաղցներից և կարիերիստներից տարբերելը շատ հեշտ է. այս ոլորտում մարդու մեջ նստած կեղծիքը միանգամից երևում է, և այն տեսնելու համար պետք չէ հոգեբան լինել։

Չեմ պաշտպանում Գարեգինին, որին շատ իսկական հոգևորականներ տանել չեն կարողանում։ Խոսքերը, որոնք ես լսել եմ նրանց շուրթերից կաթողիկոսի մասին, չի կարելի այստեղ մեջբերել։ Ընդ որում` չի կարելի մեջբերել ոչ անպարկեշտության պատճառով. իմ զրուցակիցներն իրենց հայհոյանքներ թույլ չեն տվել։

Խոսքը հենց եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի մասին է։ Հիմա հայտնի ճշմարտություններ չեմ կրկնի, թե եկեղեցին անջատ է պետությունից, և այդ պատճառով հայերը չպետք է խառնվեն նրա գործերին։ Ոչ, մենք` աշխարհիկներս, եկեղեցի ենք գնում (նրանք, ովքեր գնում են), պսակադրվում այնտեղ և մկրտում մեր երեխաներին։ Եվ պնդել, որ դա չի վերաբերում հասարակ մարդկանց, անհնար է։

Բայց բանն այն է, որ եկեղեցուն չի կարելի վերաբերվել փողոցային բողոքների և պահանջների մակարդակով։ Եթե մենք սկսենք փողոցից թելադրել եկեղեցուն և հոգևոր այրերին, թե նրանք ինչպես վարվեն, ապա արդեն կունենանք ոչ թե եկեղեցի, այլ սովորական պետական ինստիտուտ, որին կարելի է հարկադրել ամեն ինչի` հեղափոխական կամ  կեղծ հեղափոխական մեթոդներով։ Եթե հոգևորականության միջավայրում հասունացել են տարաձայնություններ այդ կամ այն սրբազան տեքստի մեկնաբանության, ինչ–որ ծես կատարելու կարգի կամ կոնկրետ անձի վերաբերյալ, որը եկեղեցական պաշտոն է զբաղեցնում. թող դա որոշի հենց հոգևորականությունը։

Մարդկանց շարքում, որոնք նաև ապօրինի մեթոդներով պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, անշուշտ, եղել են նրանք, ովքեր իսկապես մտահոգ են իրավիճակով։ Բայց, ինչպես միշտ լինում է, եղել են մարդիկ, որոնք ձուկ են բռնում պղտոր ջրում, լուծում իրենց խնդիրները։

Վերցնենք թեկուզ «Լոնգինի գեղարդի» հետ կապված պատմությունը։ Ինչո՞ւ էր Էջմիածինն այդպես հապաղում այն ցուցադրելու հարցում, անկեղծ ասած, ինձ համար անհասկանալի էր, կարելի էր միանգամից ցույց տալ և փակել հարցը։ Ինչ վերաբերում է վարկածներին այն մասին, որ ցույց են տվել պատճենը, ապա կարելի է ոչ մի բանի էլ չհավատալ` ուղղակի ընդունելով անհաշտ կեցվածք։ Գեղարդը ցույց են տվել, բայց ցույց են տվել դժկամորեն և ուշ։ Արդյունքում հարցը փակվել է, բայց ոչ ամբողջությամբ. նստվածք է մնացել։

Հայ եկեղեցին իր գոյության ավելի քան 17 դարերի ընթացքում տեսել է կայսրությունների և պետությունների կործանում, ժողովրդի վիշտ և ուրախություն, փրկել մարդկանց կոտորածներից, գրքերը` խարույկից։ Փրկել է գիտությունը, կրթությունը, գիտելիքները։ Եվ այսօր այն կանգնեցել պետական ինստիտուտի վերածվելու վտանգի առաջ, որտեղ ղեկավարը կարող է հեռացվել բարձրաստիճան անձանց ցանկությամբ, առավել ևս` փողոցի աղմուկի թելադրանքով, անթույլատրելի է։

Կրկնում եմ, խնդիրը Գարեգինի անձի մեջ չէ, ես ժողովրդի ներկայացուցիչներից մեկն եմ և հիանալի գիտեմ հեղինակության մասին, որը նա ունի` որպես հոգևոր հովիվ։ Ավելի ճիշտ, այդ հեղինակության բացակայության մասին։

Բայց եթե պայմանական «փողոցը» հասնի կաթողիկոսի հրաժարականին, դա վատ միջադեպ կստեղծի, որը սպառնում է կործանարար դառնալ։ Վաղը հաջորդ կաթողիկոսից կարող են պահանջել էլի ինչ–որ բան` դրանով այդ աստիճանը նսեմացնելով մինչև հասարակ պետական ծառայողի մակարդակի։ Եթե եկեղեցու անառարկելի հեղինակությունը (ՀԱԵ, այլ ոչ թե առանձին անձանց) դադարի գոյություն ունենալ, ապա դա կլինի կրակոց ազգի քունքին։ Եվ հայտնի չէ, թե պետք կգա արդյո՞ք երկրորդ` ստուգիչ կրակոցը։

Հայաստանում հիմա տագնապալի վիճակ է։ Եվ ոչ միայն Հայաստանում, հարևան երկրում ծավալվում է իսլամիստական հեղաշրջման փորձի թեման, որի նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն։ Զուգադիպությո՞ւն է։

Վրաստանում խռովություններ են, որոնք սկսվել են թմրանյութեր կիրառելու օրենսդրական պահանջների դեմ բողոքներից հետո։ Թմրանյութերի հարցերը վերածվել են քաղաքական պահանջների։

Զուգադիպությո՞ւն է։

Տագնապալի իրավիճակ է հիմա ամբողջ Հարավային Կովկասում։

308
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

347
(Թարմացված է 11:48 05.03.2021)
Զինվորականները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդդիմությունն էլ իր հերթին հույս ունի իր օգտին ծառայեցնել գործադիր իշխանության և գեներալիտետի հակամարտության ալիքը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։

ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։

Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։

Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:

«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։

Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։  

Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։

Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։

Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»

«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։

Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։

«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։

Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել

«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։

347
թեգերը:
Ընտրություններ, Իշխանություն, ընդդիմություն, Վազգեն Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, Հայրենիքի փրկության շարժում, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Հանրահավաքի մասնակից

Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն

70
(Թարմացված է 21:26 04.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ փոխվել է բոլորիս արտաքինը։ Այո, մեր արտաքինի անքակտելի մասն է դարձել դիմակը, որն օգնում է քողարկել մեր արտաքինը։ Ճիշտ է, մեր հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ակամա հարց է ծագում՝ իսկ ինչու եմ ես դիմակ դնում։
Այդ ատելի ու սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է պարգևում, մյուսին՝ անհանգստություն

Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։

Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։

Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։

Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։

Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։

Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

70
թեգերը:
հանրահավաք, մատուցող, դիմակ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Армянская оппозиция проводит факельное шествие к военному пантеону Ераблур (18 декабря 2020). Еревaн

Արմեն Սարգսյանի անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հուշարձանին

0
Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 62 տարեկան։

 

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ այսօր` մարտի 5–ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Սպարապետը կդառնար 62 տարեկան։

«Վազգեն Սարգսյանի  ծննդյան օրվա առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր ծաղիկներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին, ինչպես նաև նրա ծննդավայրում գտնվող՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանն ու հուշարձանը գտնվում են Արարատի մարզի Արարատ գյուղում։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

0
թեգերը:
ծնունդ, Ծաղիկ, Եռաբլուր պանթեոն, գերեզման, Հուշարձան, Վազգեն Սարգսյան, Արմեն Սարգսյան