Raffles հյուրանոցը Սինգապուրում

Արևելքի հեքիաթների մարմնավորումը, կամ ինչպես են հայ եղբայրները պատմություն կերտել Ասիայում

451
(Թարմացված է 09:10 20.06.2018)
Հարավարևելյան Ասիայում հյուրանոցների առաջին ցանցը, որոնց շարքում եղել է The Raffles Hotel–ը, հիմնել են Սարգիս եղբայրները։ Նրանց հաջողության անհավանական պատմությունն այսօր էլ կարող է զարմացնել և հիացնել...

Հարավարևելյան Ասիայի երկրներ Հայաստանից գնալու համար անհրաժեշտ է ինքնաթիռով թռչել մոտ 10 ժամ։ Երևի հենց այդ պատճառով շատ զբոսաշրջիկների զարմացնում է Ասիայի երկրներում հայկական տեղանունների առկայությունը։ Ամեն ինչ հասկանալու համար պետք է ուսումնասիրել պատմությունը։

Братья Саркис: Аршак, Тигран и Авет
Սարգիս եղբայրներ` Տիգրան, Ավետ և Արշակ

XVII-XIX դարերում հայ վաճառականներն ակտիվ առևտրային ու ձեռնարկատիրական գործունեություն են իրականացրել Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում։ Նրանցից մի քանիսի անուններն անխզելիորեն կապված են այդ երկրների զարգացման և կայացման հետ։ Այսպես` հայերը դարձել են Հարավարևելյան Ասիայում հյուրանոցների առաջին ցանցի հիմնադիրները և մակրոշրջանում հյուրընկալությունն ու սպասարկումը բարձրացրել բոլորովին նոր մակարդակի։

Լեգենդար հյուրանոցատերերը. ինչպես է ամեն ինչ սկսվել

Սարգիս ազգանունով չորս եղբայրները` Մարտինը, Տիգրանը, Ավետը (Ավիետ) և Արշակը, որոնք Հարավարևելյան Ասիա են տեղափոխվել Պարսկաստանից 19–րդ դարի վերջին, դեռ կենդանության օրոք դարձել են հյուրանոցային բիզնեսի իսկական լեգենդներ։

Սարգիս եղբայրները, օգտագործելով Պարսկաստանում իրենց կապերը, Կասպից ծովից խավիար են առաքել Սինգապուր, Փենանգ (կղզի Մալայզիայում) և Ռանգուն (Բիրմա, ներկայում` Մյանմա)։

1869թ.–ին ավագ եղբոր` Մարտինի Փենանգ տեղափոխվելը համընկել է Սուեզի ջրանցքը բացելու հետ։ Ջրանցքը կտրուկ կրճատել Եվրոպայի ու Ասիայի միջև հեռավորությունը, որի արդյունքում Ասիայի նավահանգիստներում առևտուրն ավելի է աշխուժացել։ Դա սկիզբ է դրել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը, առավել ևս, որ ճանապարհորդությունները կատարվել են միայն շոգենավերով։

Չնայած մայրցամաքների միջև կապերի զարգացմանը` Հարավարևելյան Ասիան «տառապել» է հյուրատների պակասից, իսկ Եվրոպայում արդեն տարածված են եղել «լյուքս» դասի հյուրանոցները։ Այն, ինչ առաջարկում էին խոնջացած ճամփորդներին` նեղ և անհարմար սենյակներն էին` չափազանց բարձր վճարով։ Դա էլ լավագույն դեպքում։ Բայց ազատ տեղեր կարող էին նաև չլինել։ Թեև Փենանգը կարևոր նավահանգիստ էր, բայց այնտեղ էլ նույն իրավիճակն էր։

Շուտով Մարտինի հետևից կղզի են գնացել Արշակը, Ավետը և Տիգրանը։ Հենց Փենանգում 23-ամյա Տիգրան Սարգիսը սկսել է առաջին քայլերը կատարել հյուրանոցային բիզնեսի ոլորտում։ Որոշ ժամանակ անց նա միավորվել է Մարտինի և Ավետի հետ, և նրանք միասին հիմնել են The Eastern and Oriental Hotel–ը, որը կարճ անվանում են E.&O։

Бюст сэра Томаса Раффлза в отеле Raffles, Сингапур
Ռաֆայել Թոմասի կիսանդրին Սինգապուրի Raffles հյուրանոցի բակում

Հյուրանոցի հաջողությունը գերազանցել է բոլոր սպասումները։ Դա նկատել է նաև այն տարածքի տերը, որտեղ գտնվել է հյուրանոցը։ Շուտով նա սկսել է եղբայրներից ավելի բարձր վճար պահանջել վարձակալության համար։ Ով գիտի, հնարավոր է, եթե չլիներ լենդլորդի այդ նենգ քայլը, չէր հայտնվի նշանավոր The Raffles Hotel–ը, որը դարձել է Սինգապուրի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։

Սարգիս եղբայրները հիանալի հասկացել են, որ առափնյա գոտին հյուրանոց հիմնելու համար լավագույն վայրն է։ Շուտով նրանք սկսել են որոնել ուրիշ, ավելի շահավետ տարբերակներ և 1887թ–ին հարմար վայր են գտել Սինգապուրում հյուրանոց կառուցելու համար։ Շենքը մի ժամանակ պանսիոնատ է եղել տղաների համար և գտնվել է ափամերձ գոտում։ Պայմանավորվելով արաբ սեփականատիրոջ հետ` նույն տարի նրանք փոքր հյուրանոց են բացել` 10 ննջարաններով և անվանել այն ի պատիվ բրիտանացի գաղութային ադմինիստրատոր սըր Թոմաս Սթեմֆորդ Ռաֆլզի, որը համարվում է ժամանակակից Սինգապուրի հիմնադիրը։

Այդ ժամանակ Փենանգում լենդլորդը գիտակցել է, որ ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել հաջողակ հայ գործարարներին։ Այդպիսով, Սարգիս եղբայրները Սինգապուրում և Փենանգում դարձել են երկու հյուրանոցի տեր։

Շուտով նրանք ստեղծել են եվրոպաասիական հյուրընկալության յուրահատուկ խառնուրդ, որը մինչ այդ գոյություն չի ունեցել Հարավարևելյան Ասիայում։ Նրանք կառուցել են, բացել և զարգացրել հյուրանոցներ, որոնք դարձել են լեգենդար։

Հյուրանոցը` որպես ազգային արժեք

Եղբայրների հիմնված գրեթե բոլոր հյուրանոցները վերածվել են պատմական և ճարտարապետական տեսարժան վայրերի։

Ջորջթաունի Eastern & Orienta հյուրանոցում, որը համարվում է Ասիայի պատմական և ամենաշքեղ հյուրանոցներից մեկը, հյուրընկալվել են գաղութային ղեկավարության բարձրաստիճան անդամները, հարուստ պլանտատորները, կոմերսանտները և հայտնի մարդիկ։

Внутренний дворик отеля Raffles, Сингапур
Սինգապուրի Raffles հյուրանոցի ներքին բակը

Ճավա կղզում Սարգիս եղբայրների հիմնադրած Majapahit Hotel Surabay–ը, որը գտնվում է Սուրաբայի կենտրոնում, ոչ միայն քաղաքի, այլ նաև ամբողջ կղզու պատմական և ճարտարապետական տեսարժան վայրերից է։ Այդ հիասքանչ շենքում մնացել են բելգիացի Լեոպոլդ III արքայից ու Շվեդիայի արքայադուստր Աստրիդից մինչև Ջոզեֆ Քոնրադը, Պոլետ Գոդար և Չառլի Չապլին։ Հյուրանոցն այսօր էլ պահպանել նախկին շքեղությունը և ծառայության բարձր չափանիշները։

Ճիշտ նույն կերպ Բիրմայի մայրաքաղաք Յանգոնի սրտում գտնվող Strand Hotel 5 աստղանի հյուրանոցը հայտնվել է քաղաքի պահպանության արժանի ժառանգության ցուցակում։ 2003թ–ին Անդրեաս Ավգուստինը առաջին անգամ հրապարակել է հյուրանոցի պատմությունը բազմամյա հետազոտություններից հետո։

Ինչ վերաբերում է The Raffles–ին, ապա հյուրանոցի փառքը տերերի կենդանության օրոք դուրս է եկել Հարավարևելյան Ասիայի սահմաններից։ Սոմերսեթ Մոեմը մի անգամ հյուրանոցն անվանել է Սինգապուրի լեգենդար խորհրդանիշը և նկարագրել այն որպես «էկզոտիկ Արևելքի հեքիաթ»։ 1987թ.–ին Սինգապուրի կառավարությունը հայտարարել է, որ հյուրանոցն ազգային հուշարձան է։ 130 տարի շարունակ աշխարհի ամենահայտնի հյուրանոցների շարքում The Raffles հյուրանոցը պահպանում է առաջատարի դիրքերը` մտնելով Top-Ten Hotels–ի լավագույն տասնյակի մեջ։

Армянская улица в Сингапуре
© Sputnik / Lusine Adamyan
Армянская улица в Сингапуре

 

The Raffles–ի թանգարանը կարող է հպարտանալ 700 արևելյան գորգերի հավաքածուով։ Հյուրանոցում հանգրվանել են անցած դարի ականավոր մարդիկ` Ջոզեֆ Քոնրադը, Սոմերսեթ Մոեմը, Ռեդյարդ Քիփլինգը, կինոաստղեր Ավա Գարդները, Նոել Քուարդը, Ջոին Հարլոուն, Չառլի Չապլինը, Էլիզաբեթ Թեյլորը։ Այստեղ եղել են նաև թագավորական ընտանիքների ադամներ, օրինակ` արքայազն Չարլզը, փոփ արքա Մայքլ Ջեքսոնը, «Spice Girls» խմբի անդաները և ուրիշներ։

Այսպիսով, կարելի է ասել, որ Հարավարևելյան Ասիայում հայերի թողած ժառանգությունն այնքան նշանակալի և խորն է, որ հայկական տեղանունների առկայությունը, որոնցով, ի դեպ, հպարտանում են տեղի բնակիչները, բոլորովին զարմանալի չէ։

451
Ըստ թեմայի
Ինչ ասես, որ չեն անի հայերը. Երևանում կրկին կաշի են արտադրում կոշիկի համար
Անահիտ Չոբանյանի գրադարանային կյանքը, կամ ինչպես են ապրում Սանկտ Պետերբուրգի հայերը
Հայերը կատարյալ են անում. հանրահայտ վարսահարդարը պատմում է` ինչ է գտել հայի արյան մեջ
Հայերը Լիբանանում հրաշքներ են գործել. արաբ լրագրող
Հանրահավաքի մասնակից

Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն

66
(Թարմացված է 21:26 04.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ փոխվել է բոլորիս արտաքինը։ Այո, մեր արտաքինի անքակտելի մասն է դարձել դիմակը, որն օգնում է քողարկել մեր արտաքինը։ Ճիշտ է, մեր հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ակամա հարց է ծագում՝ իսկ ինչու եմ ես դիմակ դնում։
Այդ ատելի ու սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է պարգևում, մյուսին՝ անհանգստություն

Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։

Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։

Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։

Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։

Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։

Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

66
թեգերը:
հանրահավաք, մատուցող, դիմակ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Ալաա Ալ-Սաիդ

«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում

788
(Թարմացված է 19:03 03.03.2021)
22-ամյա Ալաան ծնվել ու մեծացել է Իրաքում։ Արդեն երեք տարի է` Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող է։ Sputnik Արմենիան զրուցել է Ալաայի հետ, որը մատնաքաշի լուսանկարներ է ուղարկում հայ ընկերոջը և իր բառացանկում ավելացրել է հայերեն «պատերազմ» բառը։

«Տարբերակներ ունեի՝ կա՛մ Ադրբեջանում սովորելու, կա՛մ էլ Հայաստանում։ Ընտրեցի Հայաստանը»,– ժպտալով ասում է թխամաշկ բարետես երիտասարդը։ Ասում է արտահայտված առոգանությամբ, բայց գրագետ հայերենով։ Ալաա Ալ-Սաիդն է, ծնունդով` Իրաքից, ազգությամբ` արաբ, կրոնով՝ մուսուլման։ 22 տարեկան է, երեք տարի առաջ է ընտրության առաջ կանգնել՝ ո՞ր երկրում շարունակի կրթությունը։

«Երկու երկրների տարբերակներն էլ լավն էին, բայց ես որոշեցի, որ պատրաստ եմ ինձ համար լրիվ անծանոթ միջավայրում լինել։ Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, Հայաստանը՝ քրիստոնյա։ Ես գիտեի, որ ինձ այստեղ ավելի անսովոր է լինելու», - բացատրում է Ալաան։

Այժմ նա ուսանում է «Եվրասիա» միջազգային համալսարանի դեղագիտության ֆակուլտետում։ Դասերը անգլերենով են անցնում, վարժ հայերենը սովորել է Հայաստանում կամավորություն անելու միջոցով։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид с однокурсниками
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդը համակուրսեցիների հետ

«Սկզբի ամիսներին անգիր էի արել «ես հայերեն չեմ խոսում» արտահայտությունը ու դա էի ասում տաքսու վարորդներին։ Մեկ ա՝ շարունակում էին հետս հայերեն խոսել, - ասում է ու ծիծաղում, - հետո սովորել էի «հորս արև, հայերեն չեմ խոսում, ախպերս»։ Մեկ ա՝ լսող չկար»։

Ալաան մինչև հիմա իր հեռախոսի մեջ հավաքում է նոր լսած հայերեն բառերը։ Իր ցանկում «արևից» մինչև «մեռնեմ քեզ» ու «լվացքի փոշի» բառերը կան։ Վերջերս դրանց ավելացավ «պատերազմ» բառը։ Այս բառի հայերեն տարբերակը նորություն էր Ալաայի համար, բայց բովանդակությունը` ոչ։

«Դե, Իրաքից եմ, - տխուր ժպիտով ասում է Ալաան, - մեր տունը բուն մարտական գործողություններից հեռու է եղել, բայց շատ ընկերներ, ծանոթներ, բարեկամներ ունեմ, որոնց վնասել ա պատերազմը։ Նույնը, ինչ էստեղ եղավ՝ մարդիկ վախեցած էին, մահանում էին երիտասարդներ, կանայք լացում էին․․․»։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդ

Ալաան պատմում է, որ պատերազմի օրերին մարդիկ սկսեցին ավելի սերտ ասոցացնել իսլամը Ադրբեջանի հետ։

«Ադրբեջանը վատն է, Ադրբեջանում իսլամ են դավանում, ուրեմն իսլամը վատն ա։ Նման մտածող մարդիկ իրենց կյանքում մուսուլմանների չեն տեսել, լսել են միայն մեդիայից։ Եթե ես էլ միայն մեդիայից պատկերացում կազմեի մուսուլմանների մասին, ես էլ կմտածեի՝ վատն են», - պատմում է իրաքցին։

Պատերազմի օրերին մի անգամ ընկերոջ հետ տաքսի է նստել։ Վարորդը, իմանալով, որ Ալաան մուսուլման է, ընկերոջն ասել է՝ չարժի հետը շփվես։ Չի իմացել, որ Ալաան հասկանում է հայերեն։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդ

«Հիմնականում կոպիտ են լինում հենց վարորդները։ Իմ հայ ընկերները շատ ուշադիր են իմ նկատմամբ ու շատ հարգանքով են վերաբերվում կրոնիս։ Եթե փաբ ենք գնում, մատուցողին խնդրում են ինձ ալկոհոլի մենյու չտալ․ իմ կրոնով թույլատրված չէ խմել։ Աղջիկներից մեկը անգամ ուսումնասիրում էր աղցանս՝ համոզվելու, որ մեջը խոզի միս չկա (դա էլ մուսուլմանները չեն ուտում)», - պատմում է Ալաան։

Ասում է, որ բաց է կրոնի մասին խոսելու համար, որովհետև մարդկանց հետ հարաբերությունները իր համար հորիզոնական դիրքի վրա են, իսկ աստծո հետ՝ ուղղահայաց․ մեկը մյուսին չի հատվում ու չի կարող խանգարել։ Պատմում է, որ մի օր Facebook-ով իրեն ընկերության առաջարկ է ուղարկել մի հայ տղա ու հարցրել՝ իսկ ճի՞շտ է, որ մուսուլմանների համար արդարացված է քրիստոնյաների սպանությունը։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид на озере Севан
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդ

«Նման հարց են տալիս, երբ Ղուրանում մի ամբողջ հատված կա՝ նվիրված քրիստոնեությանը, Մարիամին, Հիսուսին, երբ ասված է, որ պետք է հարգել մյուս կրոնները ու խաղաղության մեջ ապրել քրիստոնյաների ու հրեաների հետ։ Հիմա այդ հարց տվող տղան իմ ամենամոտ ընկերներից է։ Այժմ Գերմանիայում է սովորում, ես էլ իրեն Հայաստանից մատնաքաշի ֆոտոներ եմ ուղարկում, որ կարոտի», - ասում է Ալաան։

Ալաան այստեղ ապրելու տարիներին շատ է շրջագայել Հայաստանով, եղել է ամենահայտնի եկեղեցիներում, շատ է սիրել Գառնու տաճարը։ Երևանի Կապույտ մզկիթում էլ է եղել, բայց աղոթք չի արել․ այն որպես թանգարան է դիտարկել։ Ասում է՝ աղոթքը դրսի աշխարհի մասին չէ, և դրա համար տաճարի պատերից առավել կարևոր են ներսի կայացած պատերը։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид с друзьями у храма Гарни
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդն ընկերների հետ
788
թեգերը:
հայերեն, մուսուլման, Իրաք, Ուսանող, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մենք դատապարտված ենք հարևանության. միակ ուղին երկխոսությունն է». թուրքահայ հոդվածագիր
«Օրորոցային վրեժ». ո՞րն է հիմա Արծրուն Հովհաննիսյանի և իր ընտանիքի հաղթանակի բանաձևը
Երբ գործ չկա, մարդիկ ամեն ինչի պատրա՞ստ են. Վանաձորում նոր արտադրամաս է բացվել, բայց...
Անդրանիկ Մակարյան

Ինչո՞ւ չի միացել ԳՇ–ի հայտարարությանը. Անդրանիկ Մակարյանը հարցին հարցով պատասխանեց

0
(Թարմացված է 11:23 05.03.2021)
Անդրանիկ Մակարյանը խուսափեց անդրադառնալով ԳՇ–ի հայտարարությանը և հայտնել իր կարծիքը` ի վերջո, ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փո՞րձ էր, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի կողքին են։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը` ի պատասխան հարցին, թե շատ զինվորականներ ասում են, որ բանակի կողքին են և միանում են գլխավոր շտաբի հայտարարությանը։

Նշենք, որ Մակարյանն այն չորս պաշտոնյաներից մեկն է, որոնք չեն միացել ԳՇ–ի հայտարարությանը։ Անդրանիկ Մակարյանն այսօր այցելել էր Եռաբլուր` ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։

«Ես չեմ մեկնաբանելու ոչինչ, չեմ մեկնաբանելու ԳՇ–ի հայտարարությունը»,–ասաց Մակարյանը։

Ի պատասխան լրագրողի նկատառմանը, թե չի՞ կիսում ԳՇ–ի մոտեցումը, որ չի միացել հայտնի հայտարարությանը, Մակարյանը լրագրողին հարցրեց` նա ԶԼՄ–ների կողքի՞ն է, թե ոչ։ Ստանալով դրական պատասխան` Մակարյանն ինքն էլ հավելեց, թե հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են ու բանակի կողքին։

Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` Անդրանիկ Մակարյանը չի միացել այդ հայտարարությանը, քանի որ նրա գործողությունների մասով կա հարուցված քրգործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը չմիացած 4 պաշտոնյաներն են Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ԶՈւ սպառազինության պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը և ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

 

0