00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը Իջևանով կզբաղվի վերջին հերթին. ինչո՞ւ են այդպես մտածում քաղաքի բնակիչները

© Sputnik / Janna PoghosyanЖители Иджевана
Жители Иджевана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծնունդով Իջևանից է։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են վարչապետի հայրենի քաղաք և պարզել, թե ինչ կարծիքի են իջևանցիներն իրենց հնարավոր արտոնությունների մասին։

Հայաստանի շատ ուրիշ փոքր քաղաքների նման Իջևանի գլխավոր փողոցը կրում է Հայաստանի մայրաքաղաքի հպարտ անունը` Երևանյան։ Հենց այդ փողոցում արդեն 12 տարի գործում է Վարդան Վարդանյանի փոքրիկ սրճարանը։ Պարզ անուն է ընտրել. իր պատվին կոչել է «Վարդանանք»։

Վարդանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ վարչապետի հայրը դպրոցում նրան ֆիզկուլտուրա է դասավանդել։

«Նա այն սակավաթիվ մարդկանցից է, որն ինձ իսկական անունով է դիմում, ինչպես անձնագրում` Վարազդատ։ Փաշինյանները լավ, բարի, ջերմ մարդիկ են։ Աստված նրանց առողջություն տա», – ասում է Վարդանյանը։

© Sputnik / Janna PoghosyanՎարդան Վարդանյան
Владелец уличной кафешки в Иджеване Вардан Варданян - Sputnik Արմենիա
Վարդան Վարդանյան

Նա վստահ է, որ իջևանցիներն ինչ–որ արտոնություններ չեն վերագրի իրենց` հանրապետության բնակավայրերի բնակիչների համեմատ։ «Նիկոլը արդար մարդ է։ Ավելին ասեմ, նա կբարեկարգի Հայաստանի բոլոր գյուղերն ու քաղաքները, իսկ Իջևանով կզբաղվի վերջին հերթին։ Եվ դա ճիշտ կլինի. մարդիկ վարժվել են, որ ամեն ինչ որոշում են բարեկամական կապերը։ Նիկոլը մարդկանց աստիճանաբար հակառակ համոզմունքի կբերի։ 

Ի տարբերություն Երևանի երիտասարդության, Իջևանի դեռահասները համատարած չեն կրում «թավշյա հեղափոխության» խորհրդանիշներից մեկը` «Դուխով» գրությամբ գլխարկները։ Սակայն Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը նույնն է` բոլորը սիրում և հարգում են։

«Իհարկե, լավ է, որ նա Իջևանից է, մենք այդքան շատ չէինք ուրախանա, եթե նա ուրիշ քաղաքից լիներ», – ասաց 14–ամյա Օնիկը։

Նրա ընկեր և հասակակից Գրիգորն ավելացնում է. «Բայց նա, միևնույն է, լավն է, լինի թեկուզ Վանաձորից կամ Գյումրիից, մենք բոլորս սիրում և հարգում ենք նրան»։

© Sputnik / Janna PoghosyanԻջևանցի պատանիները
Иджеванские подростки Григор и Оник - Sputnik Արմենիա
Իջևանցի պատանիները

Բնիկ իջևանցի Մայիլյանները յուրահատուկ արվեստանոց–խանութ ունեն։ Նրանք տարբեր նյութերից պատրաստում են զուտ հայկական հուշանվերներ։ Այստեղ կա և՛ խաչքար, և՛ աղջկա ֆիգուր` տարազով, և՛ նույնիսկ մեծ հայկական քիթ` հարմարանք ակնոցի համար։

© Sputnik / Janna PoghosyanՄայիլյանների արվեստանոց–խանութը
Մայիլյանների արվեստանոց–խանութը - Sputnik Արմենիա
1/2
Մայիլյանների արվեստանոց–խանութը
© Sputnik / Janna PoghosyanՄայիլյանների արվեստանոց–խանութը
Մայիլյանների արվեստանոց–խանութը - Sputnik Արմենիա
2/2
Մայիլյանների արվեստանոց–խանութը
1/2
Մայիլյանների արվեստանոց–խանութը
2/2
Մայիլյանների արվեստանոց–խանութը

Հայրը` Թելման Մայիլյանը, պատմում է, որ անցյալում` մինչև ԽՍՀՄ–ը, Իջևանն անվանել են «գեղեցիկ տղամարդկանց և կանանց աշխարհ»։

«Մեզ մոտ մարդիկ ոչ միայն արտաքուստ են գեղեցիկ, այլ նաև ներքուստ, բոլորովին տարօրինակ չէ, որ հետխորհրդային շրջանում Հայաստանի առաջին արդար ղեկավարը հենց իջևանցի եղավ», – ասաց նա։

Որդին` Թելման Մայիլյանը, վստահ է, որ իջևանցիներն ինչ–որ առավելություններ չեն ունենա։ Եվ նույնիսկ եթե Փաշինյանն այնպիսի մարդ լիներ, որ բարեկարգեր միայն Իջևանը կամ աշխատանքի ընդուներ միայն իջևանցիների, երիտասարդները նման բան չէին հանդուրժի, ասում է Թելմանը։

Նա վստահ է` երկրի երիտասարդությունը հասկանում է, որ ուժը մնում է ուժ։ Եվ վերջին հաշվով ոչ մի ղեկավար չի համարձակվի դուրս գալ դրա դեմ։ Իջևանցիները հիմնականում մի բան են ուզում, որպեսզի մարդիկ մի քիչ ավելի շատ փող ունենան։

Ժողովուրդը կարող է անդադար ստեղծել ու արարել, բայց գնորդներն ու հաճախորդները քիչ են, բողոքում են նրանք։ Թող Փաշինյանը «մաքրի» ամբողջ կեղտը` կոռուպցիան, անարդար բարձր գները, մաքսատանը հանդիպող խոչընդոտները, քավոր–սանիկությունը և այլն։ «Իսկ մնացածից մենք ինքներս էլ գլուխ կհանենք», – մի մարդու պես ասում են իջևանցիները։

Լրահոս
0