00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղալիքներ, շենքեր ու գործարաններ. ի՞նչ հիշատակ են թողել ռազմագերիները Հայաստանում

© Блог Овика ЧархчянаНемецкие военнопленные строят мост Победы. 1944г.
Немецкие военнопленные строят мост Победы. 1944г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե հավաքենք ԽՍՀՄ տարածքում պահված հիտլերյան ռազմագերիների թվի վերաբերյալ տարբեր աղբյուրների տվյալները և դուրս բերենք ողջամիտ, հավաստի միջին թիվ, ապա կստանանք մոտ երեք միլիոն մարդ։ Շատերը մահացել են վերքերից ու հիվանդություններից, քչերն են մնացել Խորհրդային Միությունում, մնացածը պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց վերադարձել են իրենց երկրներ։

Ռազմագերիներ եղել են նաև Հայաստանում։ Այդքան էլ կոռեկտ չէ «գերմանացի ռազմագերիների» մասին խոսելը, քանի որ գերմանական բանակում ծառայել են տարբեր երկրների քաղաքացիներ ու տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։ Օրինակ` Հայաստանում գերմանացիներից բացի, եղել են հունգարացի, ռումինացի, իտալացի, գնչու և նույնիսկ հրեա ռազմագերիներ։

Հայկական ԽՍՀ տարածքում ռազմագերիները պաշտոնապես գրանցվել են №115 ճամբարում, դա եղել է ընդհանուր անվանում նրանց բանտարկության մի քանի վայրերի համար։ Հայաստանով անցել են մոտ 20 հազար ռազմագերի, այստեղ մահացել են շուրջ 1500 մարդ։ Այսքանը` ըստ վիճակագրության։

Рейхстаг после взятия Берлина советскими войсками. - Sputnik Արմենիա
Չարդախլուն ու Թամանյան դիվիզիան. Ռայխստագի քոչարին՝ Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ

… Մանկությունից հիշում եմ հին փայտյա սուլիչը, որը դրված էր հորս գրասեղանի դարակում։ Ինձ թույլ էին տալիս ցանկացած ժամանակ սուլել դրանով, որը սուր ճիչ էր արձակում, այնքան սուր, որ անգամ շատ հեռվից էր լսվում։ Բայց թույլ չէին տալիս բակում սուլել. խաղալիքը չպետք է դուրս գար տնից։

Երբ մեծացա, հայրս պատմեց, որ սուլիչը պատրաստել է գերմանացի գերիներից մեկը։ Նրանք փայտից ու ոսկորից տարատեսակ սուլիչներ ու սրինգներ, խաղալիք գազանիկներ և մարդուկներ են պատրաստել, հետո փոխանակել մի կտոր հացով կամ մի կում կաթով, իսկ ավելի հաճախ ուղղակի նվիրել են երեխաներին՝ փոխարենը ոչինչ չպահանջելով։

Գուցե նա բոլորովին էլ գերմանացի չի եղել, այլ, օրինակ, հունգարացի։ Հայրս պատմում էր, որ երբ նրա մոտ երեխաներ էին գնում, բոլորի հետ հաճույքով խաղում էր, իսկ հետո շրջվում և թաքուն սրբում արցունքները։ Մի գեղեցիկ օր Երևանից անհետացան բոլոր ռազմագերիները, անհետացավ նաև այդ գերմանացին կամ հունգարացին՝ իր սուլիչներով և տիկնիկներով։

Այդ ժամանակները հիշող մարդկանց վկայություններով՝ ռազմագերիները գրեթե այնպիսի բժշկական սպասարկում էին ստանում, ինչ տեղի բնակիչները։ Բժիշկները կանխակալ վերաբերմունք չունեին այդ դժբախտ մարդկանց նկատմամբ. ինչ կարողանում էին՝ անում էին։ Հետո էլ տղամարդկանց թիվը սարսափելի կրճատվել էր, աշխատանքային ձեռքերը չէին բավականացնում, և գերիները լրացնում էին բացը։ 1943թ-ի վերջին Հայաստանում ռազմագերիներն այնքան էին, որ նրանց փակի տակ պահելն անհնար էր դարձել, ինչպես նաև անիմաստ։

Оборона Одессы - Sputnik Արմենիա
Սակրավոր և հետախույզ Սերգեյ Սիվիկյանը, որ հաղթեց և մահացավ մայիսի 9-ին

Նրանց աշխատանքն օգտագործվել է ամենածանր աշխատանքներում։ Ճիշտ է` որոշ ռազմագերիներ, որոնք որոշակի մասնագիտություն են ունեցել, նշանակվել են պատերազմից հետո բացված մեծաթիվ գործարանների ու ֆաբրիկաների խորհրդատուներ։ Բանն այն է, որ Գերմանիայից Հայաստան են բերվել ռազմաավարային հաստոցներ, ներմուծվել գերմանական արտադրական տեխնոլոգիաներ, և ռազմագերիների շարքում սակավաթիվ մասնագետները ոսկու գին են ունեցել։ Հայաստանում գերության մեջ երկու տարի է անցկացրել Քոնրադ Լորենցը՝ ականավոր կենդանաբանը և կենդանիների հոգեբանը, որը հետագայում դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Մնացածներին ուղարկել են տարբեր տեսակի ծանր աշխատանքների։ Ռազմագերիները Երևանում նաև բնակելի շենքեր են կառուցել, օրինակ, «Նաիրի» կինոթատրոնի հայտնի շենքի առաջին և երկրորդ հարկը, գերմանացիները դրել են Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի, ֆիլհարմոնիայի, Մատենադարանի շենքերի հիմքերը։ Ես նույնիսկ հիշում եմ, թե ինչպես էին այդ ժամանակ ասում, որ այդ շենքերը դարերով կմնան, գերմանացին գերության մեջ էլ է գերմանացի, ամեն ինչ անում է խղճով և բարձր որակով։ Հայ շինարարները, որոնք ամբողջ աշխարհում հայտնի են իրենց հմտություններով, շատ բան են սովորել գերմանացիներից։

Оборона Севастополя и битва за Крым - Sputnik Արմենիա
Ձեռնամարտ գրեթե յուրաքանչյուր խրամատում. ինչպես է Հարություն Չաքրյանն ազատագրել Սևաստոպոլը

«Հաղթանակի» կամուրջը նույնպես ռազմագերիների ձեռքի գործն է, ինչպես նաև Երևանի Հաղթանակի զբոսայգին կենտրոնի հետ կապող ոլոր-մոլոր ճանապարհի երկայնքով ձգվող պատերը։ Այդ օբյեկտները կառուցել են Ստալինգրադից այստեղ բերված «բրիգադները»։

Ռազմագերիները ներգրավվել են Քանաքեռի ալյումինի գործարանի, «Դինամո» մարզադաշտի, Սևանի յուրահատուկ ստորգետնյա ՀԷԿ-ի, Սպիտակի շաքարի արտադրության գործարանի, Կիրովականի ազոտի գործարանի շինարարությունում, նաև որպես ինժեներներ մասնակցել Արարատում և Արթիկում կրաքարի ու տուֆի հանքերի մշակմանը։ Մնացած ռազմագերիները սևագործ բանվորներ են եղել նույն հանքերում։

Ի դեպ, Վանաձորի բնակչության մեծ մասը մինչև հիմա էլ օգտվում է ռազմագերիների կառուցած ջրմուղի ջրից։

Լրահոս
0