00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դարի կողոպուտը. Հայոց ցեղասպանության շնորհիվ Օսմանյան կայսրությունը փրկվեց սննկացումից

© Photo : ORDFILMСъемки фильма "Геноцид.Начало"
Съемки фильма Геноцид.Начало - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանության գլխավոր պատճառներից մեկը հայերի մեծ ունեցվածքին տիրանալն էր: Հայերը միշտ խնայասեր են եղել, դարեդար հավաքել են, կուտակել թոռների համար, բացի դրանից, միայն ոսկիով ու փողով էր հնարավոր ամբարտավան թուրքի ձեռքը բռնել: Իսկ պատերազմում պարտություն կրած Թուրքիային օդ ու ջրի պես պետք էր այդ ահռելի հարստությունը:

20-րդ դարի սկզբին հրատարակվող թուրքական «Ալեմտար» թերթի խմբագիր Րեֆի Ջևադ բեյն ասել է, որ իր համոզմամբ՝ հայերի նկատմամբ թուրքերի ատելությունը ոչ քաղաքական է, ոչ էլ կրոնական, այլ միայն տնտեսական:

«Ես 1915-ից հետո շրջեցի Թուրքիայով և չգտա թուրքական մի տուն, ուր չլիներ հայկական կահ կարասի, գորգեր, ունեցվածք»,-գրել է թուրք խմբագիրը:

Геноцид армян в Османской империи - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ դադարեցվեց ցեղասպանության զոհերի ժառանգներին տրվող փոխհատուցումը

Այդպես է նաև այսօր: Թուրք խմբագրի կարծիքը լիովին կիսում է Մատենադարանի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանն, ով 7 տարի շարունակ հայկական, թուրքական և օտար աղբյուրներում ուսումնասիրել է 1914-23 թթ-ներին Օսմանյան կայսրությունում հայերի ունեզրկման դեպքերն ու փաստերը։ Տարիների ուսումնասիրությունից հետո գիտաշխատողը փաստում է՝ հայոց ցեղասպանության առաջնային նպատակներից մեկը հայերի հարստությունը խլելն էր, որովհետև 1-ին համաշխարհային պատերազմից առաջ հայերը` թե՛ որպես արհեստավորներ, թե՛ որպես դրամատերեր, ազդեցիկ կշիռ ունեին Օսմանյան տնտեսության համար:

Արդյունաբերությունն ու, մանավանդ, առևտուրը հայերի ձեռքում էր: Երիտթուրքական իշխանությունները խիստ մտահոգված էին, որ հայերի տնտեսական հզորացումը կբերի նաև քաղաքական հաղթանակների: Նրանք իրենց գաղտնի ժողովներում քննարկում էին հայերի վերացումով տնտեսությունը թրքացնելու և հայրերի ունեցվածքը յուրացնելու ծրագրեր:

Օսմանյան տնտեսության մեջ հայերի ներդրումը 69-80%-ի էր հասնում, իսկ օտար աղբյուրներն անգամ 90%-ի մասին են վկայում:

Ունեզրկման ծրագիրն իրականացնելու համար թուրքերն անգամ հատուկ օրենսդրություն մշակեցին: 1915 թ-ի հունիսի 1-ին հրապարակվեց «Տեղահանության մասին օրենքը», որի գործադրմամբ մեկ ու կես միլիոն հայ տեղահանվեց և բնաջնջվեց: Հունիսի 10-ին հրապարակվեց «Հայերի լքյալ գույքերի» հետ վարվելու մասին 34 հոդվածից բաղկացած հրահանգը, որից հետո նույն թվականի սեպտեմբերի 13-ին արդեն Օսմանյան խորհրդարանի մակարդակով ընդունվեց «Լքյալ գույքերի օրենքը»: Այսպիսով, օրինականացվեց հայերի լքյալ գույքի յուրացումը:

Портрет мучеников геноцида армян в эчмиадзинском кафедральном соборе - Sputnik Արմենիա
Օսմանյան կասրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը. ո՞ր երկրներն են ճանաչել

Թուրքական իշխանությունը պնդում էր, որ այս ամենը ստեղծված է հայերի իրավունքների պաշտպանության համար: Բայց դա զանգվածային կողոպուտը զսպելու և իրենց գանձանակը լցնելու համար էր արվում: Իհարկե, եղավ նաև զանգվածային վայրի կողոպուտ, որովհետև հնարավոր չէր զերծ մնալ դրանից: Նույն օրենքով յուրացվեցին նաև հայերի` դրամատներում եղած գումարները: 1,5 միլիոն հայի ունեցվածքը առասպելական թիվ էր, մարդու ուղեղի մեջ չտեղավորվող, որովհետև հարյուրամյակներով ստեղծած արժեքներ էին:

Հայտնի է, որ 1919 թ-ի ազգային միացյալ պատվիրակության թողած տեղեկագիրն արևմտահայության նյութական կորուստները այդ օրերի համարժեքով գնահատում է 15 միլիարդ ֆրանկ, բայց դա շատ մոտավոր է: Ի վերջո, հայերի ունեցվածքի կողոպուտը շարունակվեց նաև քեմալական շրջանում, այս շրջանում թալանվեցին կայսրության ամենահարուստ հայկական համայնքները` Իզմիրը և Պոլիսը. դրանք 1922թ-ին մաքրեցին հայերից ու հույներից: Իսկ հետո Օսմանյան կայսրությունն անմիջապես օրենք ընդունեց, որ հայերն իրավունք չունեն հետ գալու, նրանց նաև զրկեցին քաղաքացիությունից, և ամբողջը մնաց թուրքերին:

Անահիտ Աստոյանն իր ուսումնասիրություններից մի քանի զարհուրելի տվյալ ներկայացրեց: Կոստանդնապոլսի փոքրիկ արվարձաններում, օրինակ, ըստ թուրքական թերթի տվյալների` բռնագրավվել են հայերի ձիթենու այգիները, մի այգին ուներ 4000, մյուսը` 30 000 ձիթենի: Եվ իրենք այդ ամբողջը կտրել են, խաշնարած են, ի վերջո:

Церемония вручения Aurora Prize - Sputnik Արմենիա
Հայտնի են «Ավրորա» մրցանակի այս տարվա երեք հավակնորդները

Աստոյանն ասում է` թուրքերին շատ մարդասեր չկարծեք, հայերից ով փրկվել է, փրկվել է նրանց կաշառելով: Իզմիրը չի տեղահանվել, որովհետև հույներն ու հայերը մեծ փողեր են տվել:

Ավազակախմբերում, որոնք կազմված էին բանտերից ազատված հանցագործներից, 300 000 թուրք ու քուրդ է ներգրավված եղել: Նրանց քրեական հետապնդումից ազատել են միայն մի պայմանով, որ թալանեն հայկական գյուղերը, սպանեն հայերին, բայց թալանածի կեսը կենտրոն ուղարկեն: Թուրքական «Սաբահ» թերթը վկայում է, որ ամեն մի հանցագործ 15 000 հնչուն ոսկի է ստացել: Իսկ պայքարելն ահավոր դժվար, գրեթե անհնար էր, որովհետև Ցեղասպանությունը փայլուն ծրագրված էր` սկզբում զրկել են մարտական ուժերից` 300 000 զինվոր տարել են բանակ, հետո ազգին զրկել են մտավորականությունից, ապա` հավաքել զենքերը: Հետևը սուր, առաջը` ջուր, հայերն այլընտրանք չունեին:

Անտանտի երկրների ճնշման տակ 1920թ-ի հունվարի 8-ին Օսմանյան կայսրությունը որոշում ընդունեց վերապրածներին վերադարձնել իրենց ունեցվածքը և հատուցում տալ: 1920թ-ի Սևրի դաշնագիրն անվավեր ու անօրինական համարեց թե՛ տեղահանության և թե՛ լքյալ գույքերին տիրանալու օրենքները: Հայերը, հավատալով եվրոպացիներին, խանդավառված վերադարձան: Միայն Կիլիկիա վերադարձավ 160 000 հայ` հույս ունենալով, որ անկախություն ձեռք կբերեն: Անահիտ Աստոյանը փաստում է, որ այդ ժամանակվա Պոլսո մամուլում զետեղված է պարտված Թուրքիայի խոստովանությունը:

Թուրքական պետությունն այդ ժամանակ ահռելի պարտքերի տակ էր, բացի դա, ներգրավվել էր պատերազմում ու պարտվել: Ահռելի ռազմական տուրքերը, պատերազմական ծախսերը,ամբողջը հայկական ունեցվածքով է մարվել: Միայն 5 միլիոն հնչուն ոսկի վճարել են որպես ռազմատուգանք, և թուրքերն իրենք են խոստովանել, որ դա հայերի լքյալ գույքերից ստացված գումարն է:

Թուրք պատմաբան Ալիսա Չաթինօղլուն տպագրել է 1914-18 թվականների թուրքական պետական բյուջեի աճը: Այն աննախադեպ աճ է արձանագրել հայկական ունեցվածքի հաշվին:

Город Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Ստամբուլի իշխանությունը փորձել է արգելել Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները

Քեմալն ազգայնական շարժման մասնակիցներին ասում էր. «Էֆենդիներ, դուք մեզ պիտի օգնեք, վաղը հայերը հետ կդառնան և ձեր վերցրածը հետ կուզեն: Ու բոլորը դուրս եկան իրենց իսկ ավարը պահպանելու. դրա համար քեմալական ջարդերն ավելի սարսափելի էին: Նրանք խնդիր ունեին նաև իրենց գողացած հայ կանանց ու որբերին պահելու: Ըստ Մորգենթաուի տվյալների` 250 000 հայ կին է եղել թուրքական հարեմներում, որոնց հաճախ վաճառել են:

Հայերի ունեցվածքի կողոպուտին մասնակցել են նաև օտարները` մանավանդ եվրոպական ապահովագրական ընկերությունները, որոնք գործում էին Թուրքիայի տարածքում: Անահիտ Աստոյան ասում է, որ իր ուսումնասիրությունների արդյունքում գտել է 63 օտար ապահովագրական ընկերություն, որոնք յուրացրել են մեր ունեցվածքը: Դրանց թվում են` ամերիկյան հայտնի «Նյու-Յորք լայֆը», ֆրանսիական «Յունյըն», «Լա Ֆոնսիերը», 22 անգլիական ընկերություն և այլն: Հայերը չեն վստահել թուրքերին և ապահովագրել են իրենց կյանքն ու ունեցվածքը օտար գործակալություններում: Նույնկերպ են վարվել նաև օտար դրամատները, որտեղ յուրացվել են տեղահանված հայերի հսկայական գումարները:

Լրահոս
0