00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղթամարի տաճարը նա գլուխգործոց անվանեց ու հեռացավ․ Արշիլ Գորկին երբեք չդադարեց հայ լինել

© Public domainАршил Горки и Фиорильо Ла Гуардия на открытии Федеральной картинной галереи (27 декабря 1935). Нью Йорк, США
Аршил Горки и Фиорильо Ла Гуардия на открытии Федеральной картинной галереи (27 декабря 1935). Нью Йорк, США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յոթանասուն տարի առաջ Արշիլ Գորկին 44 տարեկան էր։ Հիանալի տարիք է, կարելի էր ապրել ու աշխատել, նկարել ու վայելել վաստակված փառքը, թեկուզ և պիտակավորված «իզմերով», որոնցից ոչ ոք գաղափար չուներ։ Սակայն նրա կյանքում սև շրջան էր սկսվել, չափազանց սև ու անտանելի երկար, ու Արշիլը նախընտրեց ինքնասպան լինել։

Ոստանիկ Մանուկ Ադոյանը 1915 թվականին 11 տարեկան էր, նա ընտանիքի հետ Վանից ռուսական Անդրկովկաս էր փախչել։ Այստեղ չէին սպանում, բայց կյանքը շատ ավելի թեթև չէր․ մայրը սովից մահացավ, իսկ նա բարեկամների օգնությամբ քրոջ հետ Վրանստանով Կոնստանդնուպոլիս փախավ, իսկ այնտեղից՝ Ամերիկա։ Նահանգներում, մի քանի տեղափոխությունից հետո, նրանք բնակվում են շատ ավելի վաղ օվկիանոսից այն կողմ հայտնված հոր տանը։

Анна Абамелек-Баратынская - Sputnik Արմենիա
Հայկական Russian Lady–ին, ում հիացմունքով խնամում էր Պուշկինը

Մանկության ու վաղ պատանեկության իրադարձություններն անջնջելի հետք էին թողել Ոստանիկի աշխարհայացքի վրա. թերևս չափազանց կպչուն հիշողությունները խլացնելու, դրանցից թաքնվելու ենթագիտակցական ցանկություն կար։ Ամերիկայում նա շատ շուտ պրոֆեսիոնալ նկարիչ դարձավ, հավանաբար, նա նկարներով բուժում էր հիշողության մրմռացող վերքերը։ Այստեղ կեղծանուն ընտրեց, սակայն դժվար թե «Գորկի» կեղծանունը ոգեշնչված էր Մաքսիմ Գորկու նորաձև լինելու փաստից, ինչպես ասում են շատ հետազոտողները․ նախ Մաքսիմ Գորկին առանձնապես նորաձև, հետո էլ՝ ի՞նչ կապ ունի Գորկին․․․

Այնպես չէ, որ նա ձգտում էր մոռանալ իր ազգային ծագումը, արմատներից կտրված ամերիկացի դառնալ, ամենայն հավանականությամբ, նա սահմանագիծ էր անցկացրել այն բանի միջև, որը եղել էր նախկինում ու ոչ նրա մեղքով, և այն բանի, ինչը պետք է լիներ, ու ինչի տերը ինքն էր լինելու։ Այն ժամանակ էլ, հիմա էլ հայկական սփյուռքն այդքան էլ չի ողջունում նման դիրքորոշումը, սակայն իր կտավների վահանից այն կողմն Արշիլին ավելի հեշտ էր։

© Public domainԱրշիլ Գորկի
Аршил Горки - Sputnik Արմենիա
Արշիլ Գորկի

Նա երբեք չէր դադարում հայ լինել. հիշենք թեկուզ միայն նրա խոսքերը «Մոր դիմանկարի» մասին (նա հիշողությամբ ու լուսանկարին նայելով էր նկարում)․ «Մորս հայկական աչքերը նրանք «պիկասոյական» են անվանում, հայկական տխրությունը՝ բյուզանդական ու ռուսական։ Եվ երբ ուղղում եմ նրանց ու ասում՝ ոչ, պարոնայք, սխալվում եք, սրանք հայկական աչքեր են, նրանք տարօրինակ կերպով նայում էին ինձ ու ասում, որ դա «փոքր ազգի շովինիզմի» դրսևորում է։ Ինչ-ինչ, բայց «շովինիստ» Գորկին երբեք չի եղել։

Серго Амбарцумян - Sputnik Արմենիա
Ինչպես հայ հսկան ձեռքերով բարձրացրեց բեռնատարն ու տապալեց Հիտլերի սիրելի ծանրորդին

Արշիլ Գորկին ստիպված էր ինքնուրույն յուրացնել ժամանակակից արվեստի միտումները՝ սեփական փորձով ու այն տարիների առաջատար ամերիկացի գեղանկարիչների հետ շփվելով։ Հաջողությունը ու հիմավոր հաջողությունը, արագ եկավ՝ տաղանդի ու աշխատասիրության ուղիղ համեմատականությամբ։ Շուտով նա Նյու Յրոքում արվեստանոցի սեփականատեր դարձավ, մասնակցում էր բավականին մեծ աղմուկ հանած ցուցահանդեսներին: Հետզհետե դուրս եկավ իմպրեսիալիստների աաջին պահի մոգական ազդեցությունից։

Երևի, այդ ժամանակ Գորկին սկսեց նկարել այն, ինչը հետո կանվանեն քիչ հասկանալի «աբստարկտ սյուռեալիզմ» տերմինով, իսկ Արշիլին կկոչեն դրա հիմնադիրներից մեկը։ Սակայն նկարիչը «իզմերով» չի չափվում, այդ սահմանումները քննադատական վերլուծությունների ու ատենախոսությունների համար օժանդակող բառեր են։ Իսկ կյանքը, հատկապես՝ նկարչի կյանքը, այն էլ՝ այդպիսի նկարչի, գիտական անհամ եզրույթներից անհամեմատ ավելի հարուստ է։

«Հայրս այգի ուներ, այնտեղ բերք տվող մի քանի խնձորենի կար։ Առանձահատուկ թաքնված անկյուն էր դա, այնտեղ անհավանական չափով վայրի ստեպղին էր աճում ու մացառախոզեր էին ապրում։ Նաև երկնագույն գետնաքար կար, որը կիսով չափ սևահողի մեջ էր խրված ու տեղ-տեղ պատված էր մամուռով, որոնք նման էին երկրի վրա ընկած ամպերի», — այսպես էր նա քննադատներին նրանց իսկ խնդրանքով բացատրում իր նկարներից մեկը։ Գրողը տանի, ինչքան ավելի հասկանալի է, քան արհեստական գրքերում ու բառերում գրվածները։

Бюст Левону Орбели - Sputnik Արմենիա
Եվս մի Օրբելի. ինչպես էր Հովսեփի եղբայրը փրկում երկրի գենետիկան

Երեսունականները՝ հետաքրքիր, հագեցած ու հաջողակ, արագ անցան։ Իսկ 1941 թվականին Գորկին Սան Ֆրանցիսկո գնաց. իրեն ու նկարները ցուցահանդեսի էր տանում։ Նրա հետ մեկնեց նաև երիտասարդ լրագրող Ագնեսը, ու ամեն ինչ հարսանիքով ավարտվեց։ Ցուցահանդեսն էլ հաջողվեց, երիտասարդ կինն էլ գեղեցիկ էր ու սիրող։

Սև շրջանն էր մոտենում, սակայն նա դեռ չգիտեր դրա մասին։ Երբ իմացավ, արդեն շատ ուշ էր․ չափազանց շատ բան նրա ուսերին ընկավ, չափազանց շատ ու շատ միանգամից։

1946 թվականին Կոննեկտիկուտի արվեստանոցում հրեհ բռնկվեց․ նրա՝ վերջին տարվա բոլոր աշխատանքներն այրվեցին։ Նա այդ հարվածից ուշքի կգար, առաջին ու վերջին նկարիչը չէ, որի կտավները հոշոտում է կրակը, սակայն դրան հետևեցին ճակատագրի ուրիշ հարվածներ, մեկը մյուսից ծանր ու դիպուկ, մեկը մյուսից ցավոտ ու նույնիսկ մահացու։

Հայրն է մահանում, իսկ նրա մոտ աղիքի քաղցկեղ են հայտնաբերում, վիրահատում են։ Ով գիտի, վիրահատությունից հետո ինչքան կապրեր, հնարավոր է համեմատաբար երկար, սակայն նա երկու կտավ է ստեղծում՝ «Հոգեվարք» ու «Արորը և երգը»՝ ասես հանձնվելով ու արդեն հրաժեշտ տալով։ Երևի մի բան զգում էր, այդպիսի մարդիկ նախօրոք իրենց մասին գիտեն․ նա ավտովթարի է ենթարկվում, ողջ է մնում, սակայն աջ ձեռքը անդամալուծվում է։

Էլ ինչ նկարեր․․․ Հիվանդ՝ ֆիզիկապես ու հոգեպես կոտրված, Գորկին իր մեջ ոտքի կանգնելու ուժ չգտավ, ու մեղադրելու չէ։ Հետո էլի հարված. կինը լքում է նրան ու երկու երեխաների հետ հեռանում է։ Նա այլևս չի ապրում իր կյանքը, այն արդեն անհետաքրքիր ու անիմաստ էր. ու ամեն դեպքում, նկարիչը հաղթում է ճակատագրին՝ չթողելով, որ այն մինչև վերջ տապալի իրեն։

Դա ամենահեշտն է․ պարզապես կախվել սեփական տան մեջ։

«Ես Ամերիկայում եմ ապրում, բայց ինձ անընդհատ հետ է ձգում, դեպի հարազատ վայրեր։ Ես հիշում եմ իմ երկրի հին հուշարձանները։ Ջերմ քարերը պահպանել են զարմանալի, առեղծվածային բնականությունն ու կենդանությունը։ Ես ձեռք էի տալիս դրանց ու սիրտս ճմլվում էր։ Երջանիկ եմ, որ ծնվել եմ հուշարձաններով ու արվեստի գործերով լի երկրում։ Աղթամարի տաճարը, օրինակ, իմ մեջ անսահման հիացմունք է առաջացնում։ Մահից առաջ ես այն բոլոր ժամանակների ճարտարապետության գլուխգործոց կանվանեի», — ասաց նա ու գնաց։

 

Լրահոս
0