Ընդդիմության բողոքի ակցիան Երևանում

Ինչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի մարդիկ գնան նրա հետևից. նախընտրելի կայունությունը

91
(Թարմացված է 23:25 10.04.2018)
Ռուբեն Գյուլմիսարյան
ՀՀ երրորդ նախագահը հանձնեց լիազորությունները, Արմեն Սարգսյանը դարձավ չորրորդ նախագահ, բայց արդեն խորհրդարանական հանրապետությունում երկրի գլխավոր անձը վարչապետն է լինելու։ Մի ամբողջ շաբաթ երկրում ձևականորեն «անիշխանություն» է հաստատվելու։ Նման բան դեռևս չի եղել։

Խորհրդարանի կողմից վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է ապրիլի 17-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստի ժամանակ։ Մինչդեռ իշխող կուսակցության թեկնածուի անունն արդեն բարձրաձայնվել է, և ոչ մի անսպասելի բան տեղի չի ունեցել։ ՀՀԿ-ն, ինչպես և կարելի էր ենթադրել, վարչապետի պաշտոնի համար առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Չի կարելի ասել, որ ընդդիմությունն այդ հարցում տարբերակներ էր ակնկալում, նույնիսկ հակառակը։ Բոլորը համոզված էին դրանում, և շատերը բացահայտորեն իրենց անհամաձայնություն էին հայտնում` ամենատարբեր եղանակներով ` թույլատրված և ոչ այնքան, սակայն ընդհանուր առմամբ քաղաքական ուժերի դիրքորոշումը հասկանալի էր։ Հարցն այն է, թե ով և ինչպես էր պատրաստվում օգտագործել «անիշխան շաբաթը»։

Իշխող Հանրապետական կուսակցությունը, ինչպես և հարկն է, վստահ էր պահում ու շարունակում է այդպես դրսևորել իրեն, ինչը չի կարելի ասել ընդդիմության մասին, որը չի ընդունում Սերժ Սարգսյանին` որպես երկրի նախագահ։ Ընդ որում` ընդդիմության այդ հատվածը անջատ է գործում, ամեն մեկն իր համար ու այն միջոցներով, որոնք հասանելի են իրենց։

Ոմանք պաստառներով ցույցեր են անում Հայաստանի քաղաքներում ու գյուղերում և նույնիսկ արտասահմանում։ Ցույցերի այդ միայնակ ու տխուր փորձերը ոչ ոքի չոգեշնչեցին, չէին էլ կարող։ Ոմանք գնացին զբոսնելու երկրով ու վերադառնալուց հետո սկսեցին սպառնալ, որ ընտրությունների օրը կշրջափակեն Ազգային ժողովը։ Թե որքանով է դա համապատասխանում հասարակական կարգի նորմերին ու երկրի օրենքներին, պետք է պարզեն իրավապահ մարմինները։

Մյուսները նույնպես, ինչպես միշտ, նախատեսում են ցույցեր կազմակերպել Ազատության հրապարակում։ Չեմ կանխատեսի` ինչքան մարդ կհավաքվի, այլապես նորից իրավացի կլինեմ։ Հավանաբար, համաձայն լինելով այդ կանխատեսումների հետ, ոմանք արդեն հացադուլ են սկսում այդ նույն հրապարկում։

Ի դեպ, դա ևս շատ բան է ասում ընդդիմության մասին. Հայաստանի պայմաններում դժվար է ընտրել բողոքի ավելի անարդյունավետ միջոց, քան հացադուլը։ Քաղաքական պայքարի այդ գործիքը մեզ մոտ հեղինակազրկվել է ԽՍՀՄ-ի վեջին տարիներին նմանատիպ ակցիների ժամանակ, հետո էլ միշտ նույնն էր կրկնվում։ Օպերայի շենքի մոտ հացադուլ անողներն այն ավարտում էին էլ ավելի գիրացած, իսկ այդ թեմայով բազմաթիվ անեկդոտները ցույց են տալիս մարդկանց վերաբերմունքը դրա նկատմամբ։

Այդպիսի միջավայրում, այդպիսի ընդդիմությունով մեր իշխող կուսակցությունը կարող է իրեն պատկառելի ու վստահ զգալ։ Իրենց ընդդիմություն կոչողները անհասկանալի ակցիաներով միայն լավություն են անում իշխանությանը։

Հայկական ընդդիմությունը չի կարողանում մի պարզ բան հասկանալ. Ժողովրդին իրնց ձայնը լսելի դարձնեոլու համար պետք չեն բարձրախոսներ հրապարակում, առողջության համար օգտակար հացադուլներ, անթոների մեջ կղանք ու արշավներ։ Պետք է երեք քայլ անել, ճիշտ է դժվար ու ոմանց ուժերից վեր։

Քայլ առաջին` պետք է իրական քաղաքական ու տնտեսական ծրագիր ներկայացնել, որը ընդդիմությունը իշխանության գալու դեպքում կսկսի կյանքի կոչել։ Ծրագիրը պետք է լինի ոչ թե «աշխարհը կփլենք ու մերը կկառուցենք» գաղափարով, այլ գործնականորեն կիրառելի, ստուգված ու գիտության տարբեր ոլորտների ներկայացուցիչների կողմից գրված, որոնցում ոչ թե կարգախոսեր կլինեն, այլ մեծ մասի համար ընդունելի զարգացման ճանապարհ` առանց հեղափոխական ցնցումների, առանց սեփականության արյունալի վերափոխությունների և այլ ծայրահեղ միջոցների։

Քայլ երկրորդ` այդպիսի ծրագիր կազմելուց հետո ընդդիմությունը պետք է հասարակությանը ներկայացնի կոնկրետ անձանց, հեղինակավոր մասնագետների թիմ, որն ընդունակ է իրականացնել այն, ինչ գրված է ծրագրում, ինչպես ասում են` խելքի բերել։ Նրանք պետք է իսկապես մասնագետներ լինեն, այլ ոչ թե պատահական մարդիկ, որոնք ի սկզբանե ընդունակ չեն որևէ բան ստեղծել, այլ նստում են ղեկավար անձնաց աթոռներին, բոլորին հասկանալի է` ինչի համար։

Եվ վերջապես, քայլ երրորդ, որն այնքան դժվար է, որ օբյեկտիվորեն անհնար է թվում։ Եթե ընդդիմությունն այդպիսի ծրագիր է գրել ու այն իրականացնողների է գտել, պետք է ցույց տա, որ պատրաստ է խաղաղ, առանց բողոքի ցույցերի ու հեղափոխությունների հրաժարական տալ ծրագրի ոչ թե ձախողման, այլ նույնիսկ կիսատ իրականացման դեպքում։ Այդ կետը բարդ է նաև այն պատճառով, որ նախադեպ է պետք, քանի որ ձախողման դեպքում հեռանալու բանավոր խոստումներին ոչ ոք չի հավատա։

Ահա և ստացվում է, որ մենք դեռ երկար ժամանակ իսկական ընդդիմություն չենք ունենա, իսկ իշխող կուսակցությունը գնալով կդառնա ավելի պատկառելի ու ավելի վստահ։ Քանի որ մարդիկ քվեարկելով նրանց օգտին` իրենց ձայները տալիս էին հօգուտ կայունության, որպեսզի խուսափեն անկարողների հեղափոխական գործողություններից։ Հայաստանը հեղափոխություններ շատ է տեսել, ու հիմա դրանց հետ կապված վախեր ունի։

Միայն թե պետք չէ ասել, որ 10 հազար դրամի համար են ընտրել, ընդհանրապես ընտրում էին ոչ թե «ում», այլ «ինչը»` այն, թեկուզ և վատ, բայց կայունությունը` սարսափելով հնարավոր ցնցումներից։

91
Ըստ թեմայի
Ուր են կորել Արմեն Սարգսյանի միլիոնները. նոր նախագահի ունեցվածքը
Նոր նախագահի տիկինը կհետևի Ռիտա Սարգսյանի օրինակին
Նոր նախագահի երդմնակալությունը շատ կարճ կտևի. նրա տեքստում միայն բարի ցանկություն կա
Կա՛մ Ելքը Փաշինյանին կառաջադրի վարչապետի թեկնածու, կա՛մ նա մենակ կգնա Ազատության հրապարակ