00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանցու անհետացող տեսակը. ինչպես են գողին ծեծել պրոթեզով ու գիշերն անցկացրել պատշգամբում

© Sputnik / Asatur YesayantsЗдание на перекрестке проспекта Маштоца и улицы Пушкина, Ереван
Здание на перекрестке проспекта Маштоца и улицы Пушкина, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը պատմում է մի երևանցու մասին, որը մեծացել է քաղաքի կենտրոնում և իր կարևոր դասերը ստացել «Երևան» հյուրանոցի սրճարանում։

Ցանկացած քաղաք շարունակվում և կենդանանում է մարդկանց հիշողության մեջ, առավել ևս այնպիսի յուրահատուկ և շատ առումներով եզակի քաղաքը, ինչպիսին Երևանն է։ Հիանալի կլիներ, իհարկե, հիշողություններ հավաքել քաղաքի, այստեղ ապրող մարդկանց և այստեղ տեղի ունեցած իրադարձությունների մասին Երևանի պատմության ամբողջ 2800 տարիների ընթացքում, բայց դա ֆանտաստիկա է, ուստի թող խոսեն նրանք, ովքեր եղել են նրա ժամանակակից պատմության ականատեսը։

Кессоны. Потолок кинотеатра Россия в Ереване. 1979. Архитекторы Г. Г. Погосян, А. А. Тарханян, С. Е. Хачикян и др. - Sputnik Արմենիա
«Ռոսիա» կինոթատրոնի ներկան. ինչու են գերմանացի ճարտարապետները հոտնկայս ծափահարել հայերին

Կինոգետ և կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը բնիկ երևանցիների անհետացող տեսակից է` ինտելիգենտ և հանգիստ, քաղաքի ու հայոց հողի հարազատ զավակը։ Նման մարդկանց հետ կարելի է ժամերով զրուցել, հատկապես եթե նստած ես խաղողի որթի տակ, գարնան բուռն զարթոնքի մեջ հայտնված Քանաքեռի տան բակում։

Գարեգինը դպրոց է գնացել 1950-ականների առաջին կեսին. այն ժամանակ, երբ Երևանը դուրս է եկել ամրոցով փոքր քաղաքի «տաբատից», կառուցապատվել, բայց դեռ մինչև վերջ չի ընտելացել մայրաքաղաքի դերին։ Մարդիկ սովորել են ժամանակակից քաղաքային կյանքին, կառուցվող քաղաքը` իր բնակիչներին, և նրանք հարգանքով են վերաբերվել միմյանց։

«Մենք ապրում էինք Լենինի պողոտայի և Պուշկինի փողոցի անկյունում գտնվող շենքում, որը գրեթե մինչև դպրոց է ձգվում։ Այդ ժամանակ բակը П-աձև էր, ուղղանկյուն, որի մեջ մտնում էին բնակարանների բաց պատշգամբները, հիմնականում` կոմունալ», — պատմում է Զաքոյանը։ Ամռանը տղամարդիկ քնում էին այդ պատշգամբներում, պատշգամբից պատշգամբ զրույցները չէին դադարում մինչև առավոտ, միմյանց սկսում էին բարի լույս ասել դեռ վաղ արշալույսին։ Ապրում էին մի ընտանիքի պես։

Երբեմն անհավանական բան էր պատահում, պատմում է զրուցակիցս։ Մի անգամ նման բազմամարդ ամառային գիշերը գողը մտել է բակը և սկսել պրպտել պատշգամբները։ Նա ինչի՞ վրա էր հույսը դրել այդքան մարդու մեջ։ Հավանաբար այդ հարցին պատասխանել են նույնիսկ ոչ թե ոստիկանները, այլ հոգեբույժները։ Գողը մտածել էր, թե ինչ տանի նախկին ճակատային զինվորի պատշգամբից, որը պատերազմի ժամանակ կորցրել էր ոտքը, քայլել պրոթեզով և քնից առաջ հանել ու դրել մահճակալի մոտ։

© Sputnik / Asatur YesayantsՄաշտոցի և Պուշկին խաչմերուկում գտնվող շենքի բակը
Մաշտոցի և Պուշկին խաչմերուկում գտնվող շենքի բակը - Sputnik Արմենիա
1/2
Մաշտոցի և Պուշկին խաչմերուկում գտնվող շենքի բակը
© Sputnik / Asatur YesayantsՄաշտոցի և Պուշկին խաչմերուկում գտնվող շենքը
Մաշտոցի և Պուշկին խաչմերուկում գտնվող շենքը - Sputnik Արմենիա
2/2
Մաշտոցի և Պուշկին խաչմերուկում գտնվող շենքը
1/2
Մաշտոցի և Պուշկին խաչմերուկում գտնվող շենքի բակը
2/2
Մաշտոցի և Պուշկին խաչմերուկում գտնվող շենքը

Պատմությունը լռում է, թե վայ-գողն ինչ է տեսել այդ պատշգամբում, բայց հարցն ավարտվել է մեծ անախորժություններով։ Նախկին զինվորն արթնացել է, գողին հարվածել այդ պրոթեզով ու ավելի ուշ բացատրություն տվել իրավապահներին։ Հետաքրքիր է մի բան` իրավապահներն ի՞նչ են արվել հանցագործության զենք դարձած պրոթեզը, որը պետք է առգրավվեր որպես իրեղեն ապացույց։

Կոմունալ և առանձին բնակարաններից յուրաքանչյուրում գլանաձև տարաներ են եղել ջրի համար, լողանալու համար ջուրը տաքացվել է ածուխով կամ փայտով։ Բայց, ինչպես պատմում է Զաքոյանը, հարևաններից ոչ մեկը չի լողացել տանը, բոլորը բաղնիք են գնացել, այդ թվում` ինքն ու պապը, և դա մի ամբողջ արարողություն է եղել։ Կանխատեսելով հաջորդ հարցը` Գարեգինը պարզաբանում է, որ գնացել են ոչ թե Մարքսի փողոցում գտնվող բաղնիք (այդ շենքում հիմա ոսկու շուկան է), որովհետև այն այդ ժամանակ նոր է եղել և քչերին է դուր եկել, այլ հին բաղնիք, որը չէր փոխվել Նոյի թվից և գտնվել է այսօրվա Կողբացի փողոցում։ Քարե նստարաններով, հին ունկավոր տաշտերով, ամեն ինչով…

ՀԱՅՏՆԻ ԲԱԼԵՏՄԵՅՍՏԵՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ - Sputnik Արմենիա
Պեպոյից մինչև երևանյան զբոսանք. Sputnik LifeStyle-ը գտել է իսկական երևանցուն

Այդ ժամանակ պողոտայի զգալի մասը նոր էր կառուցվել։ Քանդել էին հին, անհրապույր տների և հյուղակների առաջին շարքերը, մնացածը հատվածում հայտնվել էր ուրվածգվող թաղամասերի մինչև ընկած տարածությունը, որոնք շրջապատվել էին փայտյա ցանկապատերով, ծածկվել «Կառուցենք Երևանը մինչև 1965թ-ը» գրությամբ պաստառներվ։ Հիմա հասկանալի է, թե ում հետնորդն է ժամանակակից «ավելի բարեկարգ Երևանը»։

Գարեգին Զաքոյանը գնացել է «չսովորելու», նա այդպես է բնութագրում տարբեր դպրոցներում պարտադիր գիտելիքների նկատմամբ իր ձգտումը, իսկ ավագ դասարաններում նրան սկսել է ձգել «Երևան» հյուրանոցի սրճարանը, որն անվանել են «նկարիչների սրճարան»։ Այնտեղ հավաքվել է երևանյան բոհեմը, երիտասարդի համար հնչել են չափազանց հետաքրքիր զրույցներ, իսկ այդ խոսակցությունների մակարդակը գերազանցել է այն, ինչ կարող էր տալ միջնակարգ դպրոցը։ Այնտեղ ստացած գիտելիքները պարտադիր չեն եղել դպրոցական ծրագրի համար, բայց անհրաժեշտ են եղել սեփական ճակատագրի հետագա ընտրության ժամանակ։

Այնտեղ այցելել են Լևոն Ներսիսյանը և Քոչարը, Մինասը, Շիրազը և անգամ Կոստան Զարյանը, որը Լենինին ողջ է տեսել և կարողացել է պատմել այդ մասին. հավանաբար հիանալի տեսարան է եղել։ Նա երևի միակ երևանցին է եղել` հպարտ ու բարետես, որը քաղաքում շրջել է թիթեռնիկով կոստյումով։ Զարյանին անհնար էր չնկատել, իսկ նկատելուց հետո հարգանքով չլցվել նրա հանդեպ։

Այստեղից էլ սկսվել է Փարաջանովի հետ նրա ծանոթությունը, բայց այդ իրադարձությունը արժանի է առանձին պատմության։

Լրահոս
0