00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տուն, որտեղ անօթևաններն են, կամ երբ սկսում ես կասկածել, որ կարևորն ընտանիքն է

© Sputnik / Asatur YesayantsПриют для бездомных в Варташене
Приют для бездомных в Варташене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի անօթևանների համար բացառիկ ապաստարանում ապրողների դժվար ճակատագրերը հայտնվեցին Sputnik Արմենիայի սյունակագիր Ժաննա Պողոսյանի ուշադրություն կենտրոնում, որը ոչ միայն անձամբ զրուցեց նրանից մի քանիսի հետ, այլև տեղ–տեղ տխուր, տեղ–տեղ լավատեսական պատմություններից իր համար կյանքի դասեր քաղեց։

Ընտանիքը մարդու համար ամենակարևորն է. ակամայից սկսում ես կասկածել, երբ լսում ես պատմություններ այն մարդկանց մասին, որոնք ապաստան են գտել անօթևանների համար նախատեսված տներում։ Երևանի Էրեբունի համայնքում գտնվող ապաստարանը բացվել է 2011 թվականից, ֆինանսավորվում է պետության և հայ–դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կողմից։ Ապաստարանում ներկա պահին 100 մարդ է բնակվում։

Sputnik Արմենիան զրուցել է նրանից մի քանիսի հետ։

«Պատմելու բան չունեմ, կյանքը կյանքի նման է», – կտրուկ ասում էին ապաստարանի բնակիչները, որոնց մոտենում էի հարցուփորձ անելու։ Սակայն, ինչպես և կարելի էր կռահել, բոլորի պատմությունները ինքնատիպ են և ողբերգազավեշտական. իզուր չեն ասում, որ դժվարին պահերին կյանքը հիանալի ռեժիսոր է դառնում։

  • Հրանտ Երզնկյան
  • Ծնվել է 1956 թվականին, Երևանում
  • Արդեն 7 ամիս է ապաստարանում է։
  • Այստեղ է հայտնվել քրոջ հետ վիճելու պատճառով։
  • Ծրագրերը` տեսնենք, ինչպես կստացվի։

22 տարվա ընթացքում` մինչև 1989 թվականը, Հրանտ Երզնկյանը փողային նվրագարանի երաժիշտ էր, նվագում էր դիրիժոր Մելիք Մավիսակալյանի ղեկավարության տակ գտնվող Հայաստանի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում։ Այն օրերի մասին ժպիտով է հիշում։

© Sputnik / Asatur YesayantsԱնօթևանների կացարանում
Приют для бездомных в Варташене - Sputnik Արմենիա
Անօթևանների կացարանում

– Իսկ ձեր գործիքն այսօր ձեզ հե՞տ այստեղ է, – հարցնում եմ ես` աննկատ ուսումնասիրելով սենյակը։

– Ոչ, – խորամանկորեն և մանկական ժպիտով ասում է Հրանտը, – վաղուց եմ հրաժարվել դրանից։ Շատերն էին աչք դրել գործիքիս վրա, վաճառեցի, նույնիսկ չեմ հիշում` ում… Այն ժամանակ երաժշտական գործիքն ինձ արդեն անհրաժեշտ չէր, փող էր պետք. ընտանիքով որոշեցինք Ռուսաստան տեղափոխվել։

– Չէի՞ք զղջում, որ բաժանվում եք նվագախմբից։

Продолжаются работы по выявлению и поддержке людей, занимающихся попрошайничеством - Sputnik Արմենիա
Մուրացիկ երեխան տեղափոխվել է անօթևանների ժամանակավոր կացարան

– Զղջում էի։ Սակայն ես ավելի քան 20 տարի նվագել էին այնտեղ, այնպես որ բավական էր։ Ժամանակն էր գումար վաստակել։

Հրանտը կնոջ և երկու դուստրերի հետ սկզբում Մոսկվա, այնուհետև Վոլոգդա տեղափոխվեց, հետո` Ուկրաինա։ Արտերկրում ընտանիքն ապրեց 17 տարի։ Հրանտն ապրելու համար գումար էր վաստակում` խոհարար աշխատելով։ Հանգամանքները ստիպեցին ընտանիքին Հայաստան վերադառնալ, այնուհետև կյանքն ամենասարսափելի հարվածը հասցրեց. քաղցկեղից մահացավ Հրանտի կինը։

– Երևանում սկսեցի ապրել մայրիկիս և չամուսնացած քրոջս հետ։ Նրա հետ մենք այդպես էլ ընդհանուր լեզու չգտանք։ Կնոջս չսիրեց առաջին իսկ հայացքից և նույնիսկ մահից հետո էր շարունակում վատաբանել նրան։ Մի օր ես չդիմացա և հեռացա տանից։ Մի շաբաթ փողոցում անցկացրեցի, այնուհետև ծանոթ բուժքրոջ շնորհիվ իմացա անօթևանների համար այս ապաստարանի մասին. այժմ այստեղ եմ։

– Իսկ ո՞րտեղ են ձեր դստրերը։

– Ամուսնացել են և մոռացել հոր մասին, – տխրությամբ ասում է Հրանտը, – ավագ դուստրս ընտանիքով Հայաստանում է ապրում, կրտսերը` արտասահմանում։ Սակայն մենք չենք շփվում։ Կարևորը` ես գիտեմ, որ նրանք լավ են, նրանց մոտ ամեն ինչ նորմալ է, մնացածը` այդքան էլ կարևոր չէ։

– Կարոտո՞ւմ եք նախկին կյանքը։

– Կարոտում եմ։ Սակայն ամենից շատ կնոջս եմ կարոտում։ Նրա մահից հետո ինձ համար ապրելն արդեն հետաքրքիր չէ։ Փառք աստծո և՛ պատուհանը, և՛ գերեզմանատունը մոտ են, – Հրանտը հայացքով ցույց է տալիս Էրեբունի գերեզմանատունը, որը երևում է պատուհանից։

Ապաստարանի բնակիչների հետ ինձ ծանոթացրած հոգեբանը, որը նստած էր քիչ հեռու, հանկարծակի խառնվեց իրար ու շփոթվեց.

– Այդ ի՞նչ մտքեր են, Հրանտ, չէ՞ որ դու գիտես. որքան շատ ես ապրում, այնքան…

–… երկար ապրելու ցանկություն է առաջանում, – շարունակեց խոսքը Հրանտը, – գիտեմ, գիտեմ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ես չուզեմ։ Չէ՞ որ իմ իրավունքն է` չցանկանալը։

– Մի լսեք նրան, – միացրած ձայնագրիչին նայելով` մի փոքր լարված ասաց հոգեբանը, – մենք նրանց բոլորին խիստ հետևում ենք, և նման մտքերը մեզ մոտ այստեղ հնարավոր չէ իրականացնել։

Հրանտն աչքով է տալիս, որպեսզի հոգեբանը չնկատի, և երկնագույն ձեռնոցը քաշում ձախ ձեռքին։

– Իսկ սա ուղեղի կաթվածից հետո է մնացել, – բացատրում է նա, – արյունը ձեռքիս չի հասնում։ Ի՞նչպես հասնի, նա իր դարն արդեն ապրել է։

Մեր զրույցի վերջում Հրանտ Նորիկովիչը քաղաքավարի ու նրբանկատ ձևով համբուրում է ձեռքս և մաղթում «իմ մարդուն» գտնեմ. չէ՞ որ դա ամենակարևորն է։ Իսկ ես նայեցի պատուհանի կողմ. հավանաբար, նա իրավացի է, միայնակ լինելը` հավերժական հանգստից վատ է։

  • Արևիկ Մարտիրոսովա
  • Ծնվել է Բաքվում 1957 թվականին։
  • Ապաստարանում ապրում է արդեն 5 ամիս։
  • Այստեղ է հայտնվել ամուսնու պարտքերի և բնակարանը վաճառելու պատճառով։
  • Նախատեսում է աշխատանք գտնել և աշխատել` աման լվացող, հավաքարար. ինչ պատահի։

– Մյուս բաքվեցիների հետ Երևան եկա 1988 թվականին։ Ինձ հետ միայն որդիս էր, իսկ ամուսինս այն ժամանակ գումար աշխատելու էր մեկնել Մոսկվա, – պատմում է գզգզված մազերով և ամբողջությամբ սև հանդերձանքով կինը։

© Sputnik / Asatur YesayantsԱնօթևանների կացարանում
Приют для бездомных в Варташене - Sputnik Արմենիա
Անօթևանների կացարանում

Ձայնը զրույցի ընթացքում, երբեմն, դողում է։

– Պատերազմը մեզ չէր հետաքրքրում, մենք պարզապես ողջ մնալ էինք ուզում։ Նույն մտքերն այսօր են ինձ այցելում. ես պարզապես ապրել եմ ուզում։ Տարբերությունն այն է, որ այժմ ես լրիվ միայնակ եմ։

Երևան գալով` Արևիկ Մարտիրոսովան որդու հետ սկզբում հոր մոտ էր ապրում, այնուհետև բնակարան վարձակալեցին։ 16-ամյա որդուն բանակից` ավելի ճիշտ ռազմաճակատից, փրկելու համար, Արևիկը վաճառեց մոր կովը և որդուն ուղարկեց հոր մոտ` Ռուսաստան։ Այնտեղ նա աշխատանք գտավ, ընտանիք կազմեց։ Եվ մահացավ ավտովթարից։ Այնուհետև մահացավ նաև ամուսինը։ Արևիկը երկրորդ անգամ ամուսնացավ։

Военнослужащая Анаит Мартиросян - Sputnik Արմենիա
Սումգայիթի, Բաքվի ջարդեր. ինչպես հայ կինը լուծեց ամուսնու վրեժը

– Երկրորդ ամուսնուս հետ 14 տարի ապրեցինք։ Մահացավ մեկ տարի առաջ` մեծ պարտքեր թողելով ինձ «նվեր»։ Բնակարանը ստիպված վաճառեցի։ Չէ՞ որ նա մահացել է, ազատվել խնդիրներից, իսկ ես մնացի փողոցում` առանց աշխատանքի, առանց գումարի, առանց որևէ բանի։ Մի օր ինձ երկու երիտասարդ աղջիկներ մոտեցան և ասացին այս ապաստարանի մասին։ Ահա և ապրում եմ այստեղ այդ օրից։

– Իսկ Բաքվում լա՞վ էիք ապրում, – հարցնում եմ ես` կռահելով, թե ինչ պատասխան է տալու։

– Շատ։ 16 տարի աշխատել եմ նավանորոգման գործարանում, գումար էի տնտեսում արձակուրդի համար, գեղեցիկ զգեստներ էին գնում։ Երևանում նույնպես սկզբում վատ չէինք ապրում, երիտասարդ էինք, և հեշտ էի աշխատանք գտնում. մե՛կ մատուցողուհի էի աշխատում, մե՛կ աման լվացող։ Այսօր ամենակարևորն ինձ համար աշխատանք գտնելն է։ Այստեղ մեզ կերակրում են, ամեն ինչ լավ է, սակայն մարդն իր գումարը պետք է ունենա։

Արևիկը քույր ու թոռ ունի, երկուսն էլ, նրա խոսքով, չեն ցանկանում իր հետ հաշվի նստել։ Միակ մնացած հոգեհարազատ իրերը երկու փափուկ խաղալիքներն են, որոնք 10 տարուց ավել նրա հետ են։

«Չեմ հիշում, թե ով է նվիրել, հավանաբար, հարազատներից մեկը։ Օտար մարդը նման նվերներ չի անում։ Թեպետ ով էլ նվիրել է` կամ մահացել է, կամ էլ մենք չենք շփվում։ Ի՞նչ տարբերություն», – դառնակսկիծ ժպտում է Արևիկն ու իջեցնում գլուխը։

Իսկապես. եթե հեռախոսը երբեք չի զանգում, արդյոք կարևո՞ր է, թե ո՞րտեղ է գտնվում։

  • Նատալյա Մարաևա
  • Ծնվել է Պերմում 1948 թվականին։
  • Ապաստարանում է ապրում արդեն 4 ամիս։
  • Այստեղ է հայտնվել, երբ մահացել է այն կինը, ում մասին հոգ էր տանում ու խնամում էր, ինչպես նաև ապրում նրա հետ։
  • Ծրագրում է գումար տնտեսել սեփական անկյունն ունենալու համար։

Նատալյա Մարաևան ծնվել ու գրեթե ողջ կյանքն անցկացրել է Ռուսաստանում, դասավանդում էր, զբաղվում որդու և դստեր դաստիարակությամբ։ 11 տարի առաջ` երկրորդ ամուսնու մահից հետո, որոշեց այցելել Հայաստան և հյուրընկալվել ծանոթներին։

© Sputnik / Asatur YesayantsԱնօթևանների կացարանում
Приют для бездомных в Варташене - Sputnik Արմենիա
Անօթևանների կացարանում

– Ինչո՞ւ որոշեցիք գալ հենց Հայաստան, – հարցնում եմ ես` նկատելով Մարաևայի մահճակալի կողքին սեղանիկի վրա դրված բաց Աստվածաշունչը։

– Շատ էի կարդացել այս երկրի մասին և շատ էի ցանկանում տեսնել Սարյանի կտավներում պատկերված բաց մանուշակագույն սարերը, –պատմում է Նատալյան, – հայերի հետ միշտ լավ հարաբերությունների մեջ եմ եղել, մեր քաղաքում հայկական եկեղեցի կար, հաճախ էի այնտեղ գնում, աղոթում, զրուցում տեղի հայերի հետ։ Առաջին իսկ հնարավորության դեպքում ժամանեցի այստեղ և չեմ զղջում. բավական լավ եմ ինձ զգում` և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Երևանում շատ արև կա. սա տեսնելուց հետո չես ուզում վերադառնալ ձյանն ու անձրևներին։

Нищие в Москве - Sputnik Արմենիա
Փնտրվում են մուրացկաններ

Նատալյան մի քանի տարի ծանոթ ընտանիքի հետ ապրեց Երևանում։ Այնուհետև սկսեց գումար վաստակել` հիվանդ և ծեր մարդկանց խնամելով, բնակարան վարձեց։ Մի կնոջ շուրջօրյա խնամք էր հարկավոր, և Նատալյան տեղափոխվեց նրա մոտ ապրելու։ Իսկ կնոջ մահից հետո, գումար չունենալու պատճառով հայտնվեց անօթևանների ապաստարանում։

– Ծրագրում եմ գումար հավաքել և սեփական անկյուն ունենալ, սենյակ գնել։ Ուզում էի Պերմի տունս վաճառել, սակայն այն արդեն վաճառել են, նույնիսկ չգիտեմ, թե ով է այնտեղ բնակվում։

– Երեխաների հետ կապ կա՞։

– Շփվում եմ, դուստրս գիտի, որ այժմ անօթևանների համար նախատեսված ապաստարանում եմ ապրում, որդիս, հավանաբար` ոչ։ Հարսիս հետ վատ հարաբերությունների մեջ ենք։ Երբ Ռուսաստանում էի ապրում, առաջարկում էի նրանց զբաղվել թոռներիս հետ, չէին համաձայնում։ Դե, իսկ ես օգնություն չեմ խնդրում։ Երեխաներիս տեղավորել եմ, եթե ուզում են թող հյուր գան Երևան։

Մարաևան Հայաստանում ոչ միայն ընկերներ ձեռք բերեց, այլև աշխատանք գտավ և սիրելի մարդուն հանդիպեց։ Զույգը դեռ միասին ապրելու հնարավորություն չունի, սակայն մյուս տարի նախատեսում է ընդհանուր բնակարան տեղափոխվել։

– Ամեն օր Աստվածաշունչ եմ կարդում և միայն մի բանում համաձայն չեմ Աստվածաշնչի հետ։ Այնտեղ ասվում է, որ «մարան» վիշտ, դառնություն է նշանակում, իսկ ես Մարաևա եմ, չեմ կարծում, որ դառը կյանք ունեմ։ Լավ կյանք ունեմ։ Բոլոր փոքրիկ անախորժությունները կարևոր չեն և շտկելի են։

Ապաստարանում ռուս կնոջ շուրթերից դրական տրամադրվածություն է հորդում, և դա միայն հավատքը չէ, այլ ապագայի նկատմամբ վստահությունը, ապագայի, որտեղ ամեն ինչ կարելի է ուղղել։

Լրահոս
0