00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վատ տեսողությամբ ֆուտբոլային Թեմիսը. ֆուտբոլային մրցավարների սխալները

© Sputnik / И. Бромберг / Անցնել մեդիապահոցСудья международной категории Тофик Бахрамов
Судья международной категории Тофик Бахрамов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մրցավարները ֆուտբոլում միշտ էլ սխալներ են գործել և գործելու են, թեև հիմա տեսախցիկների օգնությամբ փորձում են դրանք նվազագույնի հասցնել։ Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը ֆուտբոլային խաղերի ժամանակ դատավորների սխալ որոշումների մի քանի դեպք է վերհիշում։

Երևի չի եղել այնպիսի խաղ, որի ընթացքում դատավորը թեկուզ աննշան չսխալ թույլ տված չլինի, սակայն երբեմն այդպիսի սխալները ճակատագրական են դառնում` ոմանց համար ողբերգության պատճառ դառնալով, մյուսների համար ավելացնելով այդպես էլ հաղթանակ չվաստակելու զգացողության դառնությունը` ի ուրախություն ուրիշների։ Ֆուտբոլային դատավորների ճակատագրական բազմաթիվ սխալներից մենք առանձնացրել ենք երեքը։

Юри Джоркаефф - Sputnik Արմենիա
Ինչպես Ջորկաեֆի գոլը նրան զրկեց Թուրքիա մուտք գործելու հնարավորությունից

Թերևս ամենահայտնի ֆուտբոլային սխալներից մեկի հեղինակը խորհրդային մրցավար Թոֆիկ Բահրամովն է։ Նա 1966 թվականանի Աշխարհի առաջնության եզրափակչում Անգլիա — ԳՖՀ խաղի եզրային մրցավարն էր։ Խաղից հետո Բահրամովին սկսեցին կոչել «Միստր ցվայ-դրայ»։ Բանն այն է, որ խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 2։2 հաշվով, իսկ հավելյալ ժամանակի 10-րդ րոպեին անգլիացիների հարձակվող Ջեֆրի Հերսթն ուժգին հարվածով գնդակն ուղղարկեց դեպի գերմանացիների դարպաս, սակայն այն դիպչելով դարպասի ձողին` հետ թռավ դարպասի գծի մոտով, ու գերմանացի պաշտպաններն այն դուրս մղեցին։ Գլխավոր մրցավար Դինստը հեռու էր այդ հատվածից, ուստի օգնության դիմեց Բահրամովին։

Թոֆիկ Բահրամովի հայացքը, ինչպես և հատուկ էր խորհրդային մրցավարներին, ասես կոմսոմոլական պաստառների դեպքերից լիներ` ուղղված դեպի պայծառ կոմունիստական ապագա։ Անդրդվելիությունը խորհրդային մրցավարների առանձնահատկություններից էր. նրանք չէին կարող սխալվել, ու Բահրամովն, առանց կասկածի որևէ նշույլի, հաստատեց, որ գնդակը հատել է դարպասի գիծը։ Ասում են` տարիներ անց նա խոստովանել է, որ չի տեսել այն պահը, երբ գնդակը գետնին է դիպել` խաղացողները փակել էին տեսադաշտը։ Ագլիացիներն այն ժամանակ առաջին ու թերևս վերջին ագամ աշխարհի չեմպիոն դարձան, իսկ տեսագրության մեջ հստակ երևում էր, որ գնդակը մի քանի տասնյակ սանտիմետրով հեռու էր եղել չարաբաստիկ գծից։

Դաշտում ու դրա տարածքում գտնվող բոլոր գերմանացիները միանգամից շրջապատեցին Բահրամովին։ Օբյեկտիվ լինելու նրանց լալագին աղաչանքները նրան անհողդողդ թողեցին։ «Նայն»` ասաց նա, ինքն անձամբ տեսել էր, որ մաքուր գոլ է եղել, կարճ ասած` «ցվայ-դրայ»։

© Sputnik / Անցնել մեդիապահոցԹոֆիկ Բահրամով
Футбольный арбитр Тофик Бахрамов - Sputnik Արմենիա
Թոֆիկ Բահրամով

Բոլորը հիշում են արգենտինյան «աստծո ձեռքի» մասին։ 1986 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչն էր, Անգլիա — Արգենտինա խաղի 51-րդ րոպեն էր։ Ոչ միայն բազմամիլիոնանոց հեռուստադիտողները, այլ մարզադաշտում նստած յուրաքանչյուր հանդիսական առանց կրկնության ակնհայտորեն նկատեց, որ Մարադոնան բացահայտորեն ձեռքով է հարվածել գնդակին։ Բայց միայն թունիսցի մրցավար Բեն Նասսերը դա չէր նկատել, ուստիև նա հաշվեց այդ գոլը։ Խաղից հետո փքված Մարադոնան հայտարարեց, որ գոլի հեղինակները «աստծու ձեռքն ու Դիեգոյի գլուխն» էին։

Хорен Оганесян - Sputnik Արմենիա
Արարատի լեգենդար ֆուտբոլիստը կփոխարիներ Պելեին.ինչու Խորիկին մեղադրեցին խաղը վաճառելու մեջ

Անգլիացի Գրեմ Պոլը Ալբիրոնի լավագույն մրցավարներից էր համարվում։ Կանխատեսում էին, որ նա 2006 թվականի Աշխարհի առաջնությանն է մասնակցելու։ Սակայն մինչև այդ նշանավոր իրադարձությունը նա պետք է դատեր խորվաթների ու ավստրալիացիների խաղը, իսկ խաղը չափազանց նյարդային ու հուզառատ էր։ Պոլն օբյեկտիվորեն ստիպված էր աջ ու ձախ դեղին քարտեր բաժանել. նա արդեն կորցրել էր հաշիվը։

Նա անգամ խորվաթների պաշտպան Շիմունիչին երկրորդ անգամ էր դեղին քարտ ցույց տվել, սակայն մոռացել էր այդ մասին, քանի որ քարտն այդպես էլ կարմիր չդարձավ, Շիմունիչը շարունակում էր խաղալ, ու ոչ ոք չհասցրեց ասել մրցավարին իր բացթողման մասին։

Շիմունիչը, որն արդեն կորցնելու բան չուներ ու կրկին կոպիտ խախտում արեց, արժանացավ երրորդ դեղին քարտին, որը միանգամից «կարմրեց»։ Ով գիտի` որքան կխաղար Շիմունիչը, եթե իրեն անպատիժ չհամարեր։

Թերևս առաջիկա առաջնության ժամանակ էլ հնարավոր չի լինի խուսափել սխալներից։ Մնում է հուսալ, որ դրանք ողբերգությունների ու հուսահատության պատճառ չեն դառնա։

 

Լրահոս
0