Նելսոն Ստեփանյան

«Դա չի նշանակում, որ ես արդեն կործանվել եմ». ինչ է խոստովանել Նելսոն Ստեփանյանը կնոջը

517
(Թարմացված է 12:25 14.03.2018)
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է լեգենդար օդաչուի` Խորհրդային Միության բալթիական արծիվ Նելսոն Ստեփանյանի մասին։

Ռմբակոծության տակ ընկնելով` էսկադրիլիան նահանջել է։ Հանկարծ կործանիչի հրամանատարը հետ է գնացել է և կրկին հայտնվել հակառակորդի այրվող օդանավակայանի վրա։ ԻԼ-12–ը սկսել է իջնել, բաց է թողել շասիները։ Դա նշանակել է, որ ինքնաթիռը վայրէջք կկատարի թշնամու օդանավակայանում։ Գերմանական զենիթային թնդանոթները դադարեցրել են կրակը։ ԻԼ–ը կառավարել է ԽՍՀՄ հերոս, գվարդիայի կապիտան Նելսոն Ստեփանյանը։

Միաժամանակ, ԻԼ-12–ը շարունակել է իջնել։ Նրա տակ արդեն ինքնաթիռներ են եղել։ Կործանիչը ռումբեր է նետել թշնամու մինչև վերջ չջախջախված «Յունկերսների» վրա, հետ քաշել շասիները և կրկին բարձրացել երկինք։

1944թ–ի դեկտեմբերի 24։ Բալթիկ ծով։ Առավոտ։ Գրոհիչ ինքնաթիռների խումբը` փոխգնդապետ Ստեփանյանի հրամանատարությամբ, թռչում է գրոհելու հակառակորդի նավերը, սակայն դրանց փորձում են զավթել գերմանացիները։ Կործանիչները մտնում են մարտի մեջ։ Վեց գերմանական հսկաները խորտակվում են։

Գրոհիչ ինքնաթիռները վերադառնում են։ Օդանավակայան են վերադառնում բոլորը։ Բացի հրամանատարից։

Դա Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի 259–րդ և վերջին մարտական թռիչքն էր։

Առաջին նահանջն էր` զուտ անձնական։

Նելսոն Ստեփանյանն ամենից երկար թռչել է Բալթիայի երկնքում, պաշտպանել է Լենինգրադը։ Ավագ սերնդի շատ մարդկանց համար Լենինգրադն ասոցացվում է ոչ միայն Ավրորա հածանավի, հեղափոխության օրրանի, երկրորդ մայրաքաղաքի կամ սպիտակ գիշերների հետ, այլ նաև Նելսոն Ստեփանյանի անվան։ Հենց այդ պատճառով Երևանի Լենինգրադյան պողոտան վերանվանելու փորձը հեղինակին անտեղի է թվում։

Акция “Лента Победы: Я помню! Я горжусь!” в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Նելսոն Ստեփանյանի արձանը

Թեև հերոսի հուշարձանները քիչ չեն` Երևանում, Ստեփանակերտում, Շուշիում (ապամոնտաժվել է Բաքվի իշխանությունների, վերականգնվել` Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից), Լիեպայում (հետխորհրդային Լատվիայից տեղափոխվել է Կալինինգրադ), Ուլյանովսկում, Սանկտ Պետերբուրգում։ Հերոսի անունը կրող փողոցներ կան Սևաստոպոլում, Թեոդոսիայում, դպրոց` Երևանում։

Երկու խոսք Երևանի` այն ժամանակ Կիրովի անվան այգում հերոսի կիսանդրու մասին։ Հեղինակն ապրել է Շահումյանի փողոցում` հենց այգու դիմաց։ Մի անգամ, վերադառնալով ամառային արձակուրդներից, տեսել է բրոնզաձույլ օդաչուին։ Գրանիտե պատվանդանի վրա երկու ոսկե աստղեր են, մի քիչ ներքև փորագրված է` Նելսոն Ստեփանյան։ Այդ հիշողությունը թարմ է մնացել ամբողջ կյանքի ընթացքում։ Միշտ թարմ ծաղիկներ, Հաղթանակի օրը դպրոցականները հաճախ նշում էին հուշարձանի մոտ, այստեղ էլ ընդունվում էին պիոներների շարքերը. սեփական հերոսներին ճանաչելը և նրանց հիշատակը պահպանելը շատ է օգնել։

Պատերազմի սկզբում Ստեփանյանն ինքնաթիռով անցել է 300 հազար կիլոմետր և ոչ վթարային աշխատանքի համար ստացել իր առաջին պարգևը։ Այդ ժամանակ նա արդեն ամուսնացած էր, ապրում էին օդանավակայանի մոտ։

«Եթե թռիչքները հանկարծ դադարում են և չի լսվում շարժիչների ձայնը, դու մի անհանգստացիր։ Դա չի նշանակում, որ ես արդեն կործանվել են։ Չեմ կարող երկար մնալ առանց մարդկանց, ուստի դադարեցնում եմ թռիչքները։ Ուշադիր եղիր և կլսես իմ ծիծաղը։ Չէ՞ որ մեր տնից մինչև օդանավակայան մի քանի կիլոմետր է», – ասել է նա կնոջը։

Երրորդ նահանջը` նույնպես անձնական։

Անցած դարի 50–ական թթ.։ Թումանյանի պողոտա` այսօրվա «Հազար ու մի մանրուք» խանութի շենքը։ Շենքի մուտքի մոտ կարելի էր տեսնել «Զիմ»` այն ժամանակ զուտ կառավարական ավտոմեքենա, որը սպասարկել է վերնախավին։ Տվյալ դեպքում` Հայաստանի կառավարության նախագահի տեղակալ Լևոն Սեդրակի Խաչատրյանին։

Տոնական օրերին հետևի նստատեղում Լևոն Խաչատրյանն է` Կարմիր աստղ մարտական շքանշանով և այլ պարգևներով։ Ղեկին Դեմիր Ստեփանյանն է` Նելսոնի եղբայրը` կրկին զարդարված պարգևներով։ Ճակատային զինվորականները կրել են շքանշանները։

Իսկ պատերազմը դեռ շարունակվում էր։ Նելսոն Ստեփանյանի անձնական մարտական հաշվից 1944թ–ի դեկտեմբերին` թշնամու 13 նավ, 18 տանկ, 27 ինքնաթիռ, 600 ավտոմեքենա… Բաժանում ենք թռիչքների քանակը, ստանում ենք փայլուն արդյունք։

Գրոհիչ ինքնաթիռները չէին կարող հարձակվել հակառակորդի ինքնաթիռների վրա, որոնք որպես կանոն ուղեկցվել են կործանիչներով. դրանք նախատեսված են եղել բացառապես ռմբակոծելու համար։ Այուամենայնիվ, Նելսոն Ստեփանյանին հաջողվել է երկու գերմանական ռմբարկուներ կործանել, ուստի եթերում հնչած` «Ախտունգ, ախտունգ, երկնքում Ստեփանյանն է» ազդանշանը, որը ազդարարել է գերմանացի օդաչուներին վտանգի մասին, ավելի քան տեղին է եղել։

Երրորդ նահանջը` զուտ օբյեկտիվ։

Պատերազմի տարիներին Խորհրդային Միության հերոսի կոչում են ստացել 106 հայ մարտիկներ, նրանց 17–ը ծնունդով Արցախից են։ Կրկնակի հերոս են դարձել երկու հայ` մարշալ Բաղրամյանը և գվարդիայի փոխգնդապետ Ստեփանյանը։ Նույնպես արցախցիներ։

Առանց մեկնաբանությունների։

517
Հանրահավաքի մասնակից

Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն

57
(Թարմացված է 21:26 04.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ փոխվել է բոլորիս արտաքինը։ Այո, մեր արտաքինի անքակտելի մասն է դարձել դիմակը, որն օգնում է քողարկել մեր արտաքինը։ Ճիշտ է, մեր հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ակամա հարց է ծագում՝ իսկ ինչու եմ ես դիմակ դնում։
Այդ ատելի ու սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է պարգևում, մյուսին՝ անհանգստություն

Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։

Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։

Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։

Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։

Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։

Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

57
թեգերը:
հանրահավաք, մատուցող, դիմակ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Ալաա Ալ-Սաիդ

«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում

769
(Թարմացված է 19:03 03.03.2021)
22-ամյա Ալաան ծնվել ու մեծացել է Իրաքում։ Արդեն երեք տարի է` Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող է։ Sputnik Արմենիան զրուցել է Ալաայի հետ, որը մատնաքաշի լուսանկարներ է ուղարկում հայ ընկերոջը և իր բառացանկում ավելացրել է հայերեն «պատերազմ» բառը։

«Տարբերակներ ունեի՝ կա՛մ Ադրբեջանում սովորելու, կա՛մ էլ Հայաստանում։ Ընտրեցի Հայաստանը»,– ժպտալով ասում է թխամաշկ բարետես երիտասարդը։ Ասում է արտահայտված առոգանությամբ, բայց գրագետ հայերենով։ Ալաա Ալ-Սաիդն է, ծնունդով` Իրաքից, ազգությամբ` արաբ, կրոնով՝ մուսուլման։ 22 տարեկան է, երեք տարի առաջ է ընտրության առաջ կանգնել՝ ո՞ր երկրում շարունակի կրթությունը։

«Երկու երկրների տարբերակներն էլ լավն էին, բայց ես որոշեցի, որ պատրաստ եմ ինձ համար լրիվ անծանոթ միջավայրում լինել։ Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, Հայաստանը՝ քրիստոնյա։ Ես գիտեի, որ ինձ այստեղ ավելի անսովոր է լինելու», - բացատրում է Ալաան։

Այժմ նա ուսանում է «Եվրասիա» միջազգային համալսարանի դեղագիտության ֆակուլտետում։ Դասերը անգլերենով են անցնում, վարժ հայերենը սովորել է Հայաստանում կամավորություն անելու միջոցով։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид с однокурсниками
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդը համակուրսեցիների հետ

«Սկզբի ամիսներին անգիր էի արել «ես հայերեն չեմ խոսում» արտահայտությունը ու դա էի ասում տաքսու վարորդներին։ Մեկ ա՝ շարունակում էին հետս հայերեն խոսել, - ասում է ու ծիծաղում, - հետո սովորել էի «հորս արև, հայերեն չեմ խոսում, ախպերս»։ Մեկ ա՝ լսող չկար»։

Ալաան մինչև հիմա իր հեռախոսի մեջ հավաքում է նոր լսած հայերեն բառերը։ Իր ցանկում «արևից» մինչև «մեռնեմ քեզ» ու «լվացքի փոշի» բառերը կան։ Վերջերս դրանց ավելացավ «պատերազմ» բառը։ Այս բառի հայերեն տարբերակը նորություն էր Ալաայի համար, բայց բովանդակությունը` ոչ։

«Դե, Իրաքից եմ, - տխուր ժպիտով ասում է Ալաան, - մեր տունը բուն մարտական գործողություններից հեռու է եղել, բայց շատ ընկերներ, ծանոթներ, բարեկամներ ունեմ, որոնց վնասել ա պատերազմը։ Նույնը, ինչ էստեղ եղավ՝ մարդիկ վախեցած էին, մահանում էին երիտասարդներ, կանայք լացում էին․․․»։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդ

Ալաան պատմում է, որ պատերազմի օրերին մարդիկ սկսեցին ավելի սերտ ասոցացնել իսլամը Ադրբեջանի հետ։

«Ադրբեջանը վատն է, Ադրբեջանում իսլամ են դավանում, ուրեմն իսլամը վատն ա։ Նման մտածող մարդիկ իրենց կյանքում մուսուլմանների չեն տեսել, լսել են միայն մեդիայից։ Եթե ես էլ միայն մեդիայից պատկերացում կազմեի մուսուլմանների մասին, ես էլ կմտածեի՝ վատն են», - պատմում է իրաքցին։

Պատերազմի օրերին մի անգամ ընկերոջ հետ տաքսի է նստել։ Վարորդը, իմանալով, որ Ալաան մուսուլման է, ընկերոջն ասել է՝ չարժի հետը շփվես։ Չի իմացել, որ Ալաան հասկանում է հայերեն։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդ

«Հիմնականում կոպիտ են լինում հենց վարորդները։ Իմ հայ ընկերները շատ ուշադիր են իմ նկատմամբ ու շատ հարգանքով են վերաբերվում կրոնիս։ Եթե փաբ ենք գնում, մատուցողին խնդրում են ինձ ալկոհոլի մենյու չտալ․ իմ կրոնով թույլատրված չէ խմել։ Աղջիկներից մեկը անգամ ուսումնասիրում էր աղցանս՝ համոզվելու, որ մեջը խոզի միս չկա (դա էլ մուսուլմանները չեն ուտում)», - պատմում է Ալաան։

Ասում է, որ բաց է կրոնի մասին խոսելու համար, որովհետև մարդկանց հետ հարաբերությունները իր համար հորիզոնական դիրքի վրա են, իսկ աստծո հետ՝ ուղղահայաց․ մեկը մյուսին չի հատվում ու չի կարող խանգարել։ Պատմում է, որ մի օր Facebook-ով իրեն ընկերության առաջարկ է ուղարկել մի հայ տղա ու հարցրել՝ իսկ ճի՞շտ է, որ մուսուլմանների համար արդարացված է քրիստոնյաների սպանությունը։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид на озере Севан
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդ

«Նման հարց են տալիս, երբ Ղուրանում մի ամբողջ հատված կա՝ նվիրված քրիստոնեությանը, Մարիամին, Հիսուսին, երբ ասված է, որ պետք է հարգել մյուս կրոնները ու խաղաղության մեջ ապրել քրիստոնյաների ու հրեաների հետ։ Հիմա այդ հարց տվող տղան իմ ամենամոտ ընկերներից է։ Այժմ Գերմանիայում է սովորում, ես էլ իրեն Հայաստանից մատնաքաշի ֆոտոներ եմ ուղարկում, որ կարոտի», - ասում է Ալաան։

Ալաան այստեղ ապրելու տարիներին շատ է շրջագայել Հայաստանով, եղել է ամենահայտնի եկեղեցիներում, շատ է սիրել Գառնու տաճարը։ Երևանի Կապույտ մզկիթում էլ է եղել, բայց աղոթք չի արել․ այն որպես թանգարան է դիտարկել։ Ասում է՝ աղոթքը դրսի աշխարհի մասին չէ, և դրա համար տաճարի պատերից առավել կարևոր են ներսի կայացած պատերը։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид с друзьями у храма Гарни
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդն ընկերների հետ
769
թեգերը:
հայերեն, մուսուլման, Իրաք, Ուսանող, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մենք դատապարտված ենք հարևանության. միակ ուղին երկխոսությունն է». թուրքահայ հոդվածագիր
«Օրորոցային վրեժ». ո՞րն է հիմա Արծրուն Հովհաննիսյանի և իր ընտանիքի հաղթանակի բանաձևը
Երբ գործ չկա, մարդիկ ամեն ինչի պատրա՞ստ են. Վանաձորում նոր արտադրամաս է բացվել, բայց...
Արխիվային լուսանկար

Ոստիկանը մերն է. հրապարակում կանգնելու համար ավելի շա՞տ են փող ստանում

10
(Թարմացված է 09:37 05.03.2021)
Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:

Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պե­տական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:

Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել

Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամս­վա համար, մեկն էլ արդեն միանվագ:

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

10
թեգերը:
Հայաստան, պարգևավճար, Ոստիկանություն
Ըստ թեմայի
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Բողոքի ակցիաներ, անթիվ- անհամար ոստիկաններ, բերման ենթարկվածներ. Երևանը` լուսանկարներում
Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը. տեսանյութ