Թեհրանի համաժողով

Ինչպես հայ գործակալը Ստալինի համար հայթայթեց գաղտնի գրությունը կամ կրկին «Թեհրան 43»

1123
(Թարմացված է 23:24 10.03.2018)
Լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններին, ինչպես նաև 1943 թ–ի Թեհրանի համաժողովում միության պետությունների առաջնորդների անվտանգությունն ապահովելու հիանալի օպերացիան հիշելիս` անարդար կլինի չհիշատակել Իվան Աղայանցի անունը։ Նա էր համակարգում Թեհրանի իրադարձությունները, և առանց նրա ղեկավարության օպերացիան կարող էր հաջողությամբ չպսակվել։

Իվան (Հովհաննես) Աղայանցն արտաքին հետախուզության մարմիններում սկսեց աշխատել 1936 թվականից և գրեթե անմիջապես օպերատիվ աշխատանքի ուղարկվեց Փարիզի ռեզիդենտուրա` սկզբում առևտրային ներկայացուցչի գաղտնի քողի ներքո, այնուհետև որպես հյուպատոսական բաժնի վարիչ։ Իսպանիայի հանրապետական ռեժիմի անկումից հետո մասնակցեց Իսպանիայի կոմկուսի առաջնորդներ Դոլորես Իբարուրիին և Խոսե Դիասին Մոսկվա դուրս բերելու գործողություններին։

Այդ ժամանակ էլ մոտ մեկ տարի մնաց Մոսկվայում` մինչև պատերազմը։ Ներքին գործերի ժողմկոմիսարիատի 1-ին վարչության բաժնի պետի տեղակալն էր։ Ազատ խոսում էր ֆրանսերեն, պարսկերեն, թուրքերեն և իսպաներեն, լավ գիտեր անգլերեն ու իտալերեն. սա այն նվազագույն տեղեկությունն է, որը թույլ են տալիս պատկերացում կազմել հետախույզի անձի մասին։

1941 թվականի ամռանը Աղայանցին Իվան Ավալով անվան տակ ուղարկեցին Իրան` ԽՍՀՄ դեսպանատան խորհրդականի պաշտոնի գաղտնի քողի տակ աշխատելու։ Աշխատանքն Իրանում ձգձգվեց չորս տարով, և միայն հաղթական 1945 թվականին նա լքեց Թեհրանը։ Այնտեղ նա համակարգում էր ռեզիդենտական գործունեությունը, իրականացնում էր հայտնի «Ամիրի»` Գևորգ Վարդանյանի խմբի արտաքին ղեկավարությունը։ Աղայանցը այդ խումբը կատակով անվանում էր «թեթև հեծելազոր», խմբի անդամները հեծանիվներով էին շրջում քաղաքում. այդ անունն ամրապնդվեց ու մնաց պատմության մեջ։ Այդ ժամանակ գերմանացիները «Երկար թռիչք» օպերացիան մշակեցին Օտտո Սկորցենիի ղեկավարության տակ. Աղայանցն ու Վարդանյանի խումբը ապահովեցին Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի անվտանգությունը։

Այսպես 19-20 տարեկան պատանիները, որոնց ղեկավարներից մեկը հետախույզ Աղայանցն էր (նոր էր լրացել նրա 32 տարեկանը), ձախողեցին «մեծ եռյակի» վրա նախապատրաստվող հարձակումը, որը ծրագրել էին այդ գործում հմուտ հիտլերյան հատուկ ծառայությունները։ Համաժողովի մեկնարկից մի քանի օր առաջ Թեհրանում սկսեցին ձերբակալել գերմանացի գործակալներին։

Իրանի շահը, եթե առանձնակի սեր չէր տածում նացիստների նկատմամբ, ապա առանձնապես դեմ էլ տրամադրված չէր, և Իրանում ստիպված էին միշտ զգոն լինել. գերմանացիները մեծ ազատություն էին վայելում։ Այստեղ օպերատիվ գործողություններ իրականացնելով` Աղայանցը հասցրեց աշխատել նաև Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում, հատկապես Եգիպտոսում և Իրաքում, նա աշխատանքային կապեր հաստատեց նաև իրանական քրդերի հետ։ Իսկ 1943 թվականի օգոստոսի սկզբին Ստալինի անձնական առաջադրանքով Աղայանցը մեկնեց Ալժիր ֆրանսիացի գեներալ Շառլ դե Գոլի հետ կապ հաստատելու համար։ Առաջադրանքը կատարվեց, և շուտով Մոսկվայում տեղի ունեցավ դե Գոլի և Ստալինի հանդիպումը։

Իրանում Աղայանցը մնաց մինչև 1946 թվականի գարուն` երբեմն Ալժիր այցելելով Դե Գոլի և այլ ֆրանսիացիների հետ հանդիպելու համար: Ամենայն հավանականությամբ հաստատված կապերը պատճառ դարձան, որ Աղայանցին հանկարծ «դուրս քաշեցին» Թեհրանից և ուղարկեցին Ֆրանսիա, որտեղ ընթանում էին Փարիզի խաղաղության կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքները: Արժե՞ արդյոք ասել, թե որքան գաղտնիքներով էր շրջապատված այս հետպատերազմյան միջոցառումը…

Խորհրդային պատվիրակության նախագահը Մոլոտովն էր։ Աղայանցի կապերը, որպես ռեզիդենտ, տանում էին ուղիղ դեպի Մոլոտով, այսինքն նա տեղեկությունը փոխանցում էր Մոլոտովին, որը միության ԱԳՆ ղեկավարն էր, որն Աղայանցի և նրա ռեզիդենտների հայթայթած գաղտնի տեղեկատվության պակաս չուներ։ Հատկապես հիանալի իրականացվեցին այն գործողությունները, որոնց արդյունքում հայտնաբերվեց գաղտնիագույն փաստաթուղթը` հանրահայտ «Մարշալի պլանը»։

Այդ համաժողովի ժամանակ ամերիկացիները կանխազգալով մյուսների նկատմամբ տնտեսական, իսկ դա նշանակում է նաև քաղաքական հաղթանակը, ձեռքերն էին շփում` սպասելով այն պահին, թե երբ կկարողանան դեմ տալ այս հաղթական պլանը, իսկ Մոլոտովը քմծիծաղ էր տալիս. տեքստը դրանից մի քանի շաբաթ առաջ արդեն հասցրել էին նրան։ Արդյունքում Եվրոպայում իրենց դիկտատը հաստատելու ամերիկյան մի շարք ծրագրեր կյանքի չկոչվեցին։

Եվ ոչ միայն «Մարշալի պլանը», Փարիզում Աղայանցը քիչ օգտակար բաներ չէր արել։ Օրինակ` անձնական ջանքերի և կապերի շնորհիվ Փարիզից Մոսկվա Մոլոտովի ինքնաթիռով վերադարձվեցին ռուս նկարիչ Պետր Կոնչալովսկու կտավները։ Ավելի քան հարյուր կտավ ուղարկեցին Փարիզ` մասնակցելու ցուցահանդեսին դեռ մինչև պատերազմը և «պատահաբար» այնտեղ մնացին շուրջ մեկ տասնամյակ։

Աղայանցի կինը տարբեր հետաքրքիր պատմություններ էր գրի առնում. նման մի պատմություն տեղի ունեցավ Թեհրանի համաժողովի ժամանակ։ Բանակցությունների ընթացքում Ռուզվելտը ինչ-որ բան արագ գրեց թղթի վրա և իր օգնականի միջոցով փոխանցեց Չերչիլին։ Վերջինս կարդաց, նույնպես արագ պատասխան գրեց և վերադարձրեց թուղթը Ամերիկայի նախագահին։ Այս փաստը չվրիպեց Ստալինի ուշադրությունից։

Հարցն այն չէր, որ Ստալինն ինչ-որ գաղտնի նամակագրություն էր կասկածում. հիմարություն կլիներ միմյանց գաղտնիքներ հաղորդել բոլորի աչքի առաջ` իրենց վրա ուշադրություն հրավիրելով։ Սակայն նման իրավիճակում ցանկալի էր իմանալ այն ամենի մասին, ինչ կատարվում էր, և ընդմիջման ժամանակ Ստալինը պահանջեց, որ Աղայանցը ներկայանա իրեն. հրամայեց ցանկացած գնով գտնել այդ գրությունը։

Թե ինչպես Աղայանցը գտավ թուղթը, միայն իրեն է հայտնի, բայց փաստն այն է, որ գրությունը հայտնվեց Ստալինի ձեռքում։ Պարզվեց` Ռուզվելտը Չերչիլին գրել էր, որ նրա անդրավարտիքի շղթան բացվել է, Չերչիլն էլ պատասխանել էր. «Հին արծիվը բնից չի ընկնի»։ Աղայանցը պատմել է, որ Ստալինն ընթերցել է գրությունը, և դեմքը նույնիսկ դեմքը պայծառացել է. «Սա դավադրություն չէ, այլ բացարձակ անմեղ բան»։

«Ժողովուրդների հայրը» երևի նկատի էր ունեցել Ուինսթոնի տարիքը, «բանը», ամենայն հավանականությամբ, իսկապես անմեղ էր արդեն։

1123
Նիկոլ Փաշինյանի բրիֆինգը

Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները

285
(Թարմացված է 22:18 03.06.2020)
Հայաստանի քաղաքացիները մեծ մասը դժգոհ է կորոնավիրուսի դեմ պայքարի իշխանության գործողություններից, իսկ հակաճգնաժամային օգնությունը բոլորին չէ, որ հասել է։ Այս ֆոնին քաղաքական գործընթացները նոր երանգներ են ստացել։

Վերջին շրջանում իշխանությունը հաճախ էր խոսում հարկային մուտքերի աճի ու իրականացվող տնտեսական հեղափոխության մասին։ Հնարավոր է՝ այդ պատճառով է, որ կորոնավիրուսի համաճարակին ու գրեթե բոլոր ոլորտների կաթվածահար վիճակին բախվելիս, քաղաքացիները կառավարությունից իրական օգնություն էին ակնկալում։ Առաջին հերթին՝ նյութական, քանի որ շատերը  հատկապես՝ սպասարկման ոլորտում աշխատողները, բառացիորեն գոյատևման եզրին են հայտնվել։  

Կառավարությունը կարծես թե հայտարարել էր բնակչությանն ու բիզնեսին տրամադրվելիք մեծ դոտացիայի՝ 300 միլիոն դոլարի մասին։ Միջոցառումների փաթեթ էր մշակվել, որում մոտ 20 տարբեր թիրախային ծրագրեր կային։ Սակայն ինչ-որ պահի հասկանալի դարձավ, որ այդ ծրագրերը տեղում են դոփում։ Վարչապետն անձամբ հետևում էր դրանց իրականացմանը, կշտամբում էր նախարարներին, զանգում էր քաղաքացիներին։

Այդ պատճառով շատ արդիական է հարցը, թե ինչպես են քաղաքացիներն ընկալում իշխանության կողմից իրենց ցուցաբերված աջակցությունը։ Այսօր արդեն կարելի է գնահատել կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, քանի որ դրանց մեծ մասը միանգամյա էին ու ենթակա չէին երկարացման։

«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբն առցանց հարցում է անցկացրել այդ թեմայով։ Դրան մասնակցել են 18 տարեկանից բարձր 1700 քաղաքացիներ։ Հարցման հիմք է հանդիսացել այն, որ բազում քաղաքացիներ ահազանգել են, թե այս կամ այն պատճառով կառավարությունից ոչ մի աջակցություն չեն կարողացել ստանալ։

«Կորոնավիրուսի պատճառով ՀՀ–ում գործազուրկների քանակը կհատի 40 000–ի սահմանը». Մակարյան

Բավականին մտահոգիչ պատկեր ստացանք հարցումների արդյունքում։ Պարզվեց՝ քաղաքացիների 75%-ը զգալի տնտեսական խնդիրներ ունի (աշխատանքի, բիզնեսի կամ եկամտի կորուստ)։ Ստեղծված իրավիճակում իշխանության իրական օգնության վրա հույսը դրել են հարցման  մասնակիցների միայն 30%-ը (մնացածը հույսները դրել են իրենց, մտերիմների, մարդասիրական կազմակերպությունների և այլնի վրա)։ Հարցվածների 63%-ը ոչ մի օգնություն չի ստացել, ու միայն 9%-ն են հայտնել, որ գոհ են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից։ Եվս մեկ հատկանշական թիվ՝ քաղաքացիների 56%-ը վստահ է, որ համաճարակը զսպելուն ուղղված կառավարության գործողություններն ակնհայտորեն բավարար չեն։

Ի՞նչ հետևանքներ կունենան այս տրամադրությունները։ Արմավիրի մարզի շուկայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ «հետհեղափոխական» շրջանը Հայաստանում ավարտվել է։

Եթե ծանր պահին քաղաքացիներին ոչ ոք չի աջակցում, նրանք փորձում են սեփական աշխատանքով ապահովել իրենց գոյությունը՝ անտեսելով համավարակի բերած սպառնալիքները։ Իսկ եթե մարդկանց արգելում են դա անել, նրանք  սկսում են նորից գիտակցել, որ հենց իրենք են իշխանություն տվողը և կարող են փողոց դուրս գալով ու ընտրություններին մասնակցելով, փոխանցել իրենց վստահության մանդատն այդ քաղաքական գործիչների։

Այժմ Հայաստանի քաղաքական կյանքում դեռ պահպանվում է մինչկորոնավիրուսային իներցիան։ Սակայն և՛ մեր հարցումը, և՛ տեղի ունեցած առանձին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրում աստիճանաբար վերակենդանանում է քաղաքական աշխուժությունը՝ կրքեր բորբոքվելով, ծրագրերի ու անձանց մրցակցություն բերելով։ Կորոնավիրուսի համաճարակն այդ անխուսափելի գործընթացի կատալիզատոր դարձավ։

Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին

285
թեգերը:
համավարակ, ընդդիմություն, Իշխանություն, քաղաքականություն, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելացել է
Փարաքարում կորոնավիրուսից երիտասա՞րդ է մահացել. Մինասյանի խոսքով` մահացողը 62 տարեկան է
Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով քրեական գործ է հարուցվել
Անտոնիո Գուտերեշ

Թքած կորոնավիրուսի վրա. ոչ ոք չի ուզում դադարեցնել զինված հակամարտությունները

345
(Թարմացված է 21:37 03.06.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Կորոնավիրուսային այս ճգնաժամը գրեթե ոչ մի կերպ չի ազդել ռազմական հակամարտությունների վրա, թեև հույսեր կային, որ համընդհանուր աղետը գոնե ժամանակավորապես կարող է հաշտեցնել առճակատվող կողմերին։
Թքած կորոնավիրուսի վրա՝ ոչ ոք չի ուզում դադարեցնել զինված հակամարտությունները

Պատմական փորձը ցույց է տվել, որ համավարակների ժամանակ պատերազմները դադարում են։ Պատմաբանները առնվազն երկու օրինակ են բերում։ 14-րդ դարում, երբ Եվրոպայում սկսեց մոլեգնել այսպես կոչված բուբոնային ժանտախտը կամ Սև մահը, ժամանակավորապես դադարեցվեց Հարյուրամյա պատերազմը անգլիացիների և ֆրանսիացիներ միջև։ Իսկ անցած դարի սկզբին իսպանական գրիպի համաճարակը, որոշ փորձագետների կարծիքով, արագացրեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։

​Այսօրվա զարգացումներն այնքան էլ հուսադրող չեն։  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն է հորդորել պատերազմող կողմերին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինն է համընդհանուր համերաշխության կոչ արել, միջազգային մարդասիրական կազմակերպություններն են անմիջականորեն դիմել հակամարտող կողմերին՝ գոնե ժամանակավորապես մի կրակեք միմյանց վրա, որպեսզի մենք կարողանանք օգնություն հասցնել հիվանդներին։ Արձագանք չկա։
​Վիճակագրությունն այսպիսին է. աշխարհում կա մոտ երկու հարյուր երկիր, դրանցից մոտ 40-ը՝ պատերազմող։ Երևի կզարմանաք՝ այսքան շատ պատերա՞զմ։ Ոչ։ Խոսքը ոչ միայն տարբեր երկրների միջև ընթացող կամ գրեթե ընթացող պատերազմների մասին է, երբ առնվազն միմյանց սահմանապահ դիրքերն են գնդակոծվում և հրետակոծվում, ինչպես հայ-ադրբեջանական սահմանին է։

Զինված հակամարտություն ասելով, միջազգային կազմակերպությունները նկատի ունեն նաև ներքին հակամարտությունները, երբ, ասենք, Աֆղանստանում Թալիբանը պայքարում է իշխանության համար, կամ Ֆիլիպիններում կոմունիստական խմբավորումները կռվում են իշխանությունների դեմ։ Այս վերջին դեպքում գիտեք ինչն է զավեշտալին։ Դեռ մարտին ֆիլիպինցի կոմունիստները հայտարարեցին, թե կողմնակից են հրադադարին, իշխանություններն էլ արձագանքեցին՝ մենք էլ խաղաղության կողմնակից ենք, բայց մարտերը մինչև հիմա շարունակվում են։

Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

​Դեռ շաբաթներ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սկսեց շրջանառվել համաշխարհային հրադադար հաստատելու վերաբերյալ բանաձեւը։ Չանցավ, որովհետև այնտեղ հիշատակվում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, իսկ գիտեք, իհարկե, որ Ամերիկայի միացյալ նահանգների ղեկավարությունը լսել անգամ չի ուզում այդ կազմակերպության մասին, պնդելով, որ այն պաշտպանում է Չինաստանի շահերը։ Հիմա ՄԱԿ-ում մի նոր բանաձև է շրջանառվում, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այլևս չի հիշատակվում։ 

Բայց, ախր, նախօրոք կարելի է ասել, եթե նույնիսկ այս նոր բանաձևն ընդունվի, արդյո՞ք, ասենք, Կոլումբիայի անտառներում իշխանությունների դեմ տասնամյակներով կռիվ մղող ապստամբները կդադարեցնեն պայքարը։ Խիստ կասկածելի է։
​Հակառակը՝ ասում են մասնագետները, կորոնավիրուսային այս ճգնաժամը նպաստում է այն բանին, որ ծայրահեղականներին հաջողվում է ավելի շատ մարդկանց անդամագրել իրենց շարքերը։

Որովհետև կարանտինային սահմանափակումների պայմաններում մարդիկ, բնականաբար, սկսում են ավելի ու ավելի վատ ապրել և պատրաստ են միանալ ցանկացած շարժման, միայն թե մի կերպ ապահովեն իրենց ընտանիքների գոյատևումը։ Գոնե սնունդը։

​Սննդի հարցն իրոք լուրջ է։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարները փաստում են՝ արդեն հիմա սովամահ լինելու վտանգը կախված է մոտ մեկ միլիոն մարդկանց գլխին՝ 10 երկրում։ Եթե այսպես շարունակվի և իրավիճակը չբարելավվի, սովից մահանալու հեռանկարը կտարածվի աշխարհի մոտ 30 երկրների բնակիչների վրա, զգուշացրել է այդ միջազգային կազմակերպության ղեկավար Դեյվիդ Բիզլին։

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Արցախում․ ինչպես է 26 տարի առաջ կնքվել Բիշքեկի համաձայնագիրը

​Թեև վերջին շաբաթների ընթացքում ամեն օր լսում էինք, թե ինչ վատ վիճակում են գտնվում զարգացած երկրները՝ Ամերիկան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, մասնագետները միանշանակ պնդում են՝ ոչ մի պատրանք մի ունեցեք, զարգացած տերությունները, այսպես թե այնպես, կհաղթահարեն ճգնաժամը, ամենից շատ կտուժեն հենց այն պետությունները, որոնք ոչ միայն ներգրավված են զինված հակամարտությունների մեջ, այլև չեն կարողացել արդյունավետ պայքար մղել կորոնավիրուսի դեմ։  Արժույթի միջազգային հիմնադրամը փաստել է՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները, որոնք անցած տարի ունեցել են տնտեսության մոտ 2 տոկոսանոց աճ, այս տարի ավելի քան 7 տոկոսանոց անկում կգրանցեն։ Համաձայնեք՝ սա լուրջ ահազանգ է նաև մեզ՝ հայաստանցիներիս համար։

«Չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր մեզ վախեցնեն». Փաշինյանը՝ արցախյան խնդրի մասին

345
թեգերը:
բանաձև, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Անտոնիո Գուտերեշ, կորոնավիրուս, Պատերազմ, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Կաննի կիոնփառատոն

Հայ ռեժիսորի ֆիլմը ներկայացված է Կաննի փառատոնին

58
(Թարմացված է 00:04 04.06.2020)
Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնն արդեն հայտարարել է այս տարվա իր ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնին այս տարի ներկայացված կլինի նաև հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Փառատոնի արտ-տնօրեն Թիերի Ֆրեմոն ու նախագահ Պիեր Լեսկյուրը հայտարարել են՝ ինչ ֆիլմեր են ընտրել Կաննի 73-րդ կինոփառատոնի համար։

The First Features ծրագրին մասնակցում է հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի Si Le Vent Tombe (Should the wind fall) «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը, որը Բելգիայի, Ֆրանսիայի ու Հայաստանի համատեղ արտադրությունն է։

Գեղեցկության և շքեղության վերջին ակորդը Կաննում. կինոփառատոնի վերջին լուսանկարները

Սյուժեի համաձայն՝ միջազգային աուդիտոր Ալենն Արցախ է գալիս՝ ինքնահռչակ  հանրապետության օդանավակայանը գնահատելու համար, որպեսզի այն բացվի։ Էդգարը` տեղացի տղան, թափառում է օդանավակայանում ու տարօրինակ գործով է զբաղվում։ Վերջիվերջո տղամարդն ու տղան հանդիպում են։

Հիշեցնենք՝ Կաննի փառատոնը նախատեսված էր մայիսին, ինչպես ամեն տարի, սակայն համավարակի պատճառով փառատոնը չի կայանա, բայց կազմկոմիտեն որոշել է հայտարարել ընտրված ֆիլմերը։

58
թեգերը:
ֆիլմ, Արցախ, ռեժիսոր, հայ, Կաննի կինոփառատոն
Ըստ թեմայի
Սա տեսնել է պետք. Կանն եկած աստղերի զարդերն ու հանդերձանքը. լուսանկարներ
Հայտնի են Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիրները. լուսանկարներ
Դեկամերոն-2020 կամ կարանտինի կաննոնների պահպանման հայկական ձևն ու մեղավորները