00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծանոթացեք, Դավիթ. ինչպես «չսիրելը» Երևանի ամենաերիտասարդ կոշկակարին «փինաչի» դարձրեց

© Sputnik / Asatur YesayantsОбувной мастер Давид
Обувной мастер Давид - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Ժաննա Պողոսյանը զրուցել է «չվերացող» մասնագիտության ամենաերիտասարդ ներկայացուցչի հետ։ Թեև նրա կոշիկը ծակ չէ, բայց իր գործի մասին առանց պաթոսի է խոսում։ Անկեղծ ասում է` ոչ թե սիրում եմ, այլ ապրել է պետք... Ներկայանում է կա՛մ որպես «փինաչի», կա՛մ կոշիկ վերանորոգող վարպետ։

— Ինձ մոտ հաճախ են գալիս ու անհեթեթ հարցեր տալիս` սա կոշկակարի արհեստանո՞ց է, իսկ ե՞րբ կվերադառնա վարպետը, մի՞թե դուք եք կոշկակարը, — պատմում է երկար մազերով և վզին մեծ ու սև վարդի դաջվածքով երիտասարդը` միաժամանակ սոսնձելով իմ մոխրագույն կոշիկները, — հավանաբար մարդիկ սպասում են, որ այստեղ ակնոցով ու բեղերով տղամարդ պիտի տեսնեն կամ որևէ հարբեցողի։ Իսկ ես ոչ բեղեր ունեմ, ոչ ակնոց եմ դնում, ոչ էլ խմում եմ։ Աշխատանքային ժամերին։

Надежда Бенклян - Sputnik Արմենիա
Հայուհին գրոհում է վրացական երկինքը. առաջին կին օդաչու Նադեժդա Բենկլյանը

Մենք փոքրիկ կոշկակարանոցում ենք, որը մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումից դուրս գալու ճանապարհին` հենց աստիճանների վրա։ Դավիթը Երևանի ամենաերիտասարդ կոշկակարն է։ 30 տարեկան է, բայց 15 տարվա աշխատանքային ստաժ ունի։ Իսկ ես կյանքումս առաջին անգամ եմ կոշիկներս հանած հարցազրույց վարում, այն էլ ոչ իմ նախաձեռնությամբ։

- Ի՞նչ է փոխվել քո կյանքում բանակից հետո և ընդհանրապես…

— Ի դեպ, — հարցս ընդհատելով և ուշադիր կոշիկներիս նայելով` ասում է Դավիթը, — քանի դեռ մենք նստած ենք, կարող եմ կոշիկներդ նորոգել։

- Խնդիր կա՞, — զարմացած նայում եմ երեք ամիս առաջ գնած մոխրագույն կոշիկներիս։

— Ծայրերը պոկվել են։ Հանի՛ր, դժվար չէ։

- Դե լավ, թող մնա, չեն խանգարում, դու ավելի լավ է պատմիր, հեշտ էր բանակում, ինչպես…

— Կներես, — կրկին ընդհատում է ինձ Դավիթը, — չեմ կարողանում կենտրոնանալ։

- Կոշիկներս քեզ հանգիստ չեն տալի՞ս։

— Սարսափելի է։ Հանի՛ր։

© Sputnik / Asatur YesayantsԴավթի արհեստանոցում
Обувной мастер Давид - Sputnik Արմենիա
Դավթի արհեստանոցում

Ահա և նստած եմ գուլպաներով և հարցերի տեղատարափ եմ լցնում էսթետի գլխին։ Պատասխանում է մանրամասն, թեթև ու հետաքրքիր։ Զրուցում ենք ռուսերեն. Դավիթը 2-22 տարեկանը Մոսկվայում է ապրել։ Այնտեղ էլ 15 տարեկանում սովորել է կոշկակարի արհեստը։

— Բջնիից Մոսկվա տեղափոխվելուց հետո հայրս տարբեր գործերով է զբաղվել` մթերք էր վաճառում, շինարարությամբ զբաղվում, — հիշում է Դավիթը, — մի օր էլ սկսեց կոշկակարություն անել։ Ես 15 տարեկան էի, երբ նա խնդրեց նստել իր արհեստանոցում, իսկ ինքը գնաց գործերով։ Հաճախորդը կոշիկ էր բերել, և ես վերանորոգեցի։

- Իսկապե՞ս։

— Չեմ ասում, չէ՞, որ լավ վերանորոգեցի (ծիծաղում է), բայց մեղքերը լավ կոծկեցի։ Աղջիկը ոչինչ չկռահեց։ Իմ առաջին ակամա պատվերը սև կոշիկներ էին` ծանր կրունկներով։ Հետո հորս խնդրեցի ինձ կոշկակարություն սովորեցնել, հասկացա, որ հեշտ է տրվում, 5-6 վարպետի մոտ սովորեցի և սկսեցի աշխատել։ 18 տարեկանից վարպետ եմ համարում ինձ։ Այժմ ներկայանում եմ կա՛մ որպես «փինաչի», կա՛մ կոշիկ վերանորոգող վարպետ, նայած ում ոնց (ժպտում է)։

- Իսկ հայրդ մինչև հիմա կոշկակարությա՞մբ է զբաղվում։

— Ոչ։ Նա, անկեղծ ասած, այդքան էլ լավ կոշկակար չէր, բավականին փնթի էր աշխատում։ Այսինքն աշխատում էր այնպես, ինչպես Հայաստանում կոշկակարների մեծ մասը։ Ինձ չեմ գովում, պարզապես այդպես էր։

© Sputnik / Asatur YesayantsԴավթի արհեստանոցում
Обувной мастер Давид - Sputnik Արմենիա
Դավթի արհեստանոցում

Դավթի արհեստանոցում անհրաժեշտ ամեն ինչ կա ամբողջ օրը նստելու և աշխատելու համար` մագնիտոֆոն, սալօջախ, սրճեփ, թուղթ, մատիտներ, ականջակալներ։ Իսկ ամենահետաքրքիրը` Դավթի գլխավերևում գամած փոքրիկ սպիտակ մեխն է, որն ականջակալների համար է հարմարեցված. ականջակալները կախում է այդտեղից և վերևից ականջները մտցնում, որպեսզի աշխատելու ժամանակ լարերը չխանգարեն։

— Երևան եմ վերադարձել 2009 թվականին բանակում ծառայելու համար։ Բանակից հետո այս արհեստանոցը բացեցի, արդեն 7 տարի է անցել։ Որոշեցի և բացեցի. մասնագիտություն ունեմ, վատ չեմ վաստակում, ինչու՞ գումար և ժամանակ վատնել մեկ այլ մասնագիտություն ստանալու համար կամ աշխատել ուրիշի ղեկավարության տակ։ Այստեղ ինքս իմ ղեկավարն եմ և վաստակում եմ այնքան, ինչքանի արժանի եմ։

- Եվ ինչքա՞ն գումար ես աշխատում։

— Որոշակի գումար չկա, բայց ինձ բավարարում է։ Տնտեսել չի ստացվում, բայց ծնողներիս ես եմ ապահովում, վճարում տան վարձը, կոմունալ ծախսերը։

- Շատ հաճախորդներ ունե՞ս։

— Բավականին։ Կոշկակարի մոտ չեն հաճախում նրանք, ովքեր էժան կոշիկ են գնում, նրանց ավելի ձեռնտու է նորը գնել, քան նույնքան վճարել վերանորոգելու համար։ Իսկ նրանք, ովքեր թանկ դասական կոշիկ են գնում և չեն կարող թույլ տալ պարզապես դեն նետել այդ կոշիկը մի փոքր թերության պատճառով, մեր հավերժ հաճախորդներն են։ Բացի այդ, վատ կոշկակարները պատվերներ չեն ունենում։ Իսկ եթե ես պատվեր չունենայի, այստեղ նստած չէի լինի։

- Հայտնի խոսքը կա` «կոշկակարի կոշիկը միշտ ծակ է»։ Սա քե՞զ էլ է վերաբերում։

— Ընդհանրապես իմ մասին չէ։ Արդեն 7 տարի է` ես միայն մի կարած կոշիկներն եմ հագնում։

- Կոշկակարի մասնագիտությունը ստեղծագո՞րծ մասնագիտություն է։

— Ոչ։ Բացի այդ, հետաքրքիր էլ չէ, բայց ապրուստի միջոց է պետք։

- Կուզեի՞ր փոխել մասնագիտությունդ։

— Ուզում եմ նկարչությամբ զբաղվել։ Գեղարվեստի ակադեմիայում սովորելու առաջարկ եղել է, բայց միջոցներ և ժամանակ չունեմ։ Չէ՞ որ ամեն դեպքում կոշկակար եմ (ծիծաղում է)։ Թեև հաճույքի համար նկարում եմ։

- Հիմնականում աղջիկների դիմանկարնե՞ր ես անում։

— Ես շատ դանդաղ եմ նկարում։ Իսկ շաբաթներով տղամարդու դեմքին նայելն այդքան էլ հաճելի չէ։

© Sputnik / Asatur YesayantsԴավթի արհեստանոցը
Обувной мастер Давид - Sputnik Արմենիա
Դավթի արհեստանոցը

Քանի դեռ մենք զրուցում էին, մեկուկես ժամվա ընթացքում Դավթի մոտ 4 հաճախորդ մտավ, ոմանք կոշիկ բերեցին, ոմանք տարան, ինչ-որ մեկն էլ վերանորոգման գինը ճշտեց։ Դավիթն այդ ընթացքում վաստակեց այնքան գումար, որքան մեկ օրվա ընթացքում գործարանի միջին վիճակագրական աշխատողը։

- Քո կարծիքով, վերացող մասնագիտությա՞մբ ես զբաղվում, — հարցնում եմ ես` հագնելով վերանորոգած կոշիկներս։

— Ոչ։ Կոշկակարներ կլինեն և՛ 100, և՛ 1000 տարի հետո, այնքան, որքան մարդիկ դեռ կոշիկներ կհագնեն, և դրանք նորոգման կարիք կունենան։ Իհարկե, գուցե հավերժական, չփչացող կոշիկ ստեղծեն, բայց կասկածում եմ, չէ՞ որ մարդիկ արագ են հոգնում նույն բանից։

Мастерица-сапожник Гаяне Гамбарян - Sputnik Արմենիա
Նրան կոչում են կոշկակար Գայանե

- Երեխայիդ այս արհեստը կսովորեցնեի՞ր։

— Հազիվ թե նրան հետաքրքրի սա։

- Բայց ժամանակին քեզ հետաքրքրեց, չէ՞, իսկ նա քո գենի կրողն է լինելու։

— Ինձ համար սկզբում էր հետաքրքիր, երբ յուրաքանչյուր հաճախորդի և պատվեր անհամբերությամբ էի սպասում. մտածում էի`արդյո՞ք կարող են այնպիսի բան բերել, որը չկարողանամ նորոգել։ Իսկ հետո դա վերածվեց փող աշխատելու միջոցի, և արդեն մեկ այլ գործով զբաղվելու հնարավորություն չկար։ Բայց ծրագրեր կան, — ասաց Դավիթը, նայեց աղջկա կիսավարտ դիմանկարին, հետո ինձ, — երբ իրականանան, կգաս և էլի հարցեր կտաս։ Միայն թե խնդրում եմ` այդ ժամանակ նորոգած կոշիկներով կգաս, ցանկալի է` իմ նորոգած…

Լրահոս
0