00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խիզախ հայ բժիշկը, որը Հայաստանում հաղթահարեց մալարիան

© Sputnik / Евгений Тиханов / Անցնել մեդիապահոցОперационная комната. Архивное фото
Операционная комната. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի բժշկական համալսարանը իրավամբ համարվում է երկրի լավագույն բուհերից մեկը։ Իսկ մտածե՞լ եք երբևիցե այն մարդկանց մասին, որոնց շնորհիվ ոչ միայն հիմնադրվել է այդ համալսարանը, այլև Հայաստանում սկիզբ է դրվել ժամանակակից բժշկական գիտությանը... 132 տարի առաջ այս օրը ծնվել է մի մարդ, առանց որի դժվար է պատկերացնել բժշկության զարգացումը մեր երկրում։

Ճշմարիտ են ասում` մեզնից յուրաքանչյուրը ծնվում է այս երկրի վրա իր յուրահատուկ առաքելությամբ։ Ոմանք լույս աշխարհ են գալիս, որպեսզի հանճարեղ երաժշտություն կամ բանաստեղծություն գրեն, մյուսները` որպեսզի լույս աշխարհ բերեն ու մեծացնեն այդ հանճարներին, մյուսներն էլ ծնվում են, որպեսզի միլիոնավոր մարդկանց կյանքեր խորտակեն։ Իսկ կան մարդիկ, որոնց այս հոդվածի հեղինակը դասում է «հրաշագործների» շարքին…

Նման անձնավորությունների կենսագրությունը կարդալիս ապշում ես, թե ինչպես է մի մարդ իր կյանքի ընթացքում (նույնիսկ եթե երկար կյանք է ունեցել) հասցրել այդքան բան անել։ Ի դեպ, հանուն արդարության պետք է նշել, որ նրանց անունը միշտ չէ, որ հայտնի է դառնում լայն հասարակությանը։ Այդպիսի «հրաշագործներից» է Լեոն (Լևոն) Հովհաննիսյանը, որի անունը, ամենայն հավանականությամբ, ընթերցողներից քչերին է հայտնի։

Пятикратный армянский рекордсмен Давид Фаградян - Sputnik Արմենիա
Բացառիկ ռեկորդ սահմանած գիտնական մարմնամարզիկը չի վախենում 6-րդ ռեկորդից

Այնուամենայնիվ դժվար է կանխագուշակել, թե ինչպես կզարգանար Հայաստանում բժշկությունը, եթե չլիներ Լևոն Հովհաննիսյանը, չէ՞ որ նա Խորհրդային Հայաստանի բժշկության հիմնադիրներից մեկն է, թերապիայի և սրտաբանության ոլորտների հիմնադիրը։ Բացի այդ, Հովհաննիսյանը ԵՊՀ-ի բժշկական ֆակուլտետի հիմնադիրներից մեկն էր, որը հետագայում անջատվեց պետական համալսարանից և դարձավ ինքնուրույն բուհ` Մխիթար Հերացու անվան Երևանի բժշկական համալսարան։ Հարկ է նշել, որ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները մինչև օրս նրա անվան կրթաթոշակ են ստանում։ Լևոն Հովհաննիսյանը հիմնադրել է նաև ՀԽՍՀ առողջապահության նախարարության սրտաբանության ինստիտուտը և մալարիայի և բժշկական ճիճվաբանության ինստիտուտը, որն իր տեսակով Մոսկվայի ինստիտուտից հետո երկրորդն էր Խորհրդային Միությունում։

Բժշկության պատմության մասին գրված մոտ 300 գիտական աշխատությունները մեծանուն գիտնականին համաշխարհային ճանաչում բերեցին։ Նրան բժշկության ոլորտի պատմաբանների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս ընտրեցին։ Այդ կոչմանը ԽՍՀՄ-ում արժանացավ միայն Լեոն Հովհաննիսյանը։

© Public domainԼեոն Հովհաննիսյան
Леон Андреевич Оганесян - Sputnik Արմենիա
Լեոն Հովհաննիսյան

Երիտասարդ մասնագետը

Լևոնը ծնվել է Թբիլիսիում 1885 թվականին, սակայն նախնիները Արցախի «Քարին տակ» գյուղից են եղել։

Թբիլիսիի առաջին գիմնազիան ավարտելով` ապագա բժիշկն ընդունվել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Սակայն դեռ ուսանողական տարիներին`արձակուրդների ժամանակ աշխատել է Թիֆլիսի Միխայլովսկի հիվանդանոցում։

Պատանի բժիշկը մեծ մասնագիտական փորձ ձեռք բերեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Կովկասյան ռազմաճակատում ռազմաբժշկական ծառայություն էր իրականացնում և որպես բժիշկ աշխատում էր զորքերում։ Այն ժամանակ նա ոչ միայն վիրավորների էր բուժում, այլև պայքարում վարակիչ հիվանդությունների դեմ։ Դժվար է պատկերացնել, թե նման պայմաններում Հովհաննիսյանին ինչպես է հաջողվել զուգահեռ զբաղվել նաև գիտությամբ։ Զորացրվելուց հետո նրան Ռուսական կայսրության երկու շքանշաններ շնորհեցին։

Сергей Вартанян и Луве Дален - Sputnik Արմենիա
Վարդանյանի գաճաճ «մամոնտագիտությունը» կամ ինչպես հայը զարգացրեց ռուսական գիտությունը

1919 թվականին տաղանդավոր բժիշկը Երևան է տեղափոխվում, որտեղ նրան նշանակում են քաղաքային 1-ին հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքի ղեկավար և հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ Այդ ժամանակ քաղաքում մալարիա էր տարածված, միայն այդ հիվանդությունից մահացության դեպքերն ավելի շատ էին, քան ծնելիությունը։ Հենց այդ ժամանակ անվանի բժիշկը սկսում է կենտրոնացած զբաղվել Հայաստանում մերձարևադարձային հիվանդությունների կանխարգելմամբ, ինչի արդյունքում 1923 թվականին նրա նախաձեռնությամբ մերձարևադարձային հիվանդությունների ինստիտուտ են հիմնում (ավելի ուշ այն վերանվանվել է «Մալարիայի և բժշկական պարազիտաբանության ինստիտուտ»)։

Հայրենիք տեղափոխվելով Լևոն Հովհաննիսյանը սկսում է զբաղվել նաև հին հայկական և միջնադարի բժշկական ձեռագրերի ուսումնասիրությամբ, ինչի համար ստիպված է լինում գրաբար սովորել։ Արդյունքում նա դառնում է հայկական բժշկության պատմության առաջին մեծածավալ աշխատության հեղինակը. հինգ հատորանի «Բժշկության պատմությունը Հայաստանում հին ժամանակներից մինչև մեր օրերը» գիրքը հետագայում լույս տեսավ նաև վրացերենով և գերմաներենով։ Բժիշկը շատ լավ գիտեր ռուսերեն, վրացերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և գերմաներեն։ Այդ լեզուներից երկուսը նա սովորել էր 84 տարեկանում։

Բացի բժշկությանը վերաբերող աշխատություններից գիտնականը նաև մի քանի պիեսներ ու պատմվածքներ է գրել, ինչպես նաև ֆրանսերեն թարգմանել արտերկրում տպագրված հայ հեղինակների ստեղծագործությունները։

Նոր գյուտեր

Հայաստանն այսօր հայտնի է իր հանքաջրաբուժական առողջարաններով Ջերմուկը, Արզնիում, Հանքավանում։ Այս ուղղության հիմնադիրը ևս Հովհաննիսյանն է։ Նա է դարձել Հայաստանում առաջին առողջարանի ստեղծման նախաձեռնողը` ուսումնասիրելով Արզնիի հանքային ջրերի բուժիչ հատկությունները սրտանոթային հիվանդությունների դեպքում։

Ի դեպ, Հայաստանի հրաշագործ հանքային աղբյուրների մասին անվանի գիտնականն իմացել է հին ձեռագրերից։ 1925 թվականին նա դիմում է Հայաստանի առողջապահության ժողովրդական կոմիսարիատ` առաջարկելով հանքային ջրերի հետազոտություն իրականացնել։ Շուտով սկսում են ուսումնասիրել Արզնիի, իսկ ավելի ուշ Ջերմուկի, Դիլիջանի և այլ վայրերի աղբյուրները։ Արդյունքները գերազանցեցին սպասումները, և նույն տարում սկսվեց առողջարանի կառուցումը։ Այսպես որոշվեց Արզնիի առողջարանի ապագան, որը սրտաբանական հիվանդությունների բուժման համամիութենական նշանակության վայր դարձավ, որտեղ 1927-1960 թթ. Հովհաննիսյանն անփոխարինելի խորհրդատու էր աշխատում։

Նա նաև Թիֆլիսի հանքային ջրերի քիմիական բաղադրության և ֆիզիկական հատկությունների ուսումնասիրմամբ էր զբաղվում։ Ի վերջո, առաջարկեց քաղաքում հանքաջրաբուժական կայան ստեղծել։

Խիզախ գիտնականը

Խորհրդային տարիներին, երբ արգելված էր Հայոց ցեղասպանության մասին խոսելը, և հասարակական գործիչների ու անվանի մարդկանց մեծամասնությունը պարզապես թաքցնում էին այդ հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, Լևոն Հովհաննիսյանը բացահայտ խոսում էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության և տարածքների կորուստների մասին։

Стволовые клетки - Sputnik Արմենիա
Բջիջների «զրույցն» ուսումնասիրող հայազգի գիտնականը` ԱՄՆ գիտությունների ակադեմիայի անդամ

1949 թվականին Մոսկվայում խաղաղության կողմնակիցների համամիութենական գիտաժողովի պատվիրակ լինելով` Հովհաննիսյանն իր ելույթում բացեիբաց խոսեց Ցեղասպանության մասին։ Իսկ 1960-ականներին հանրապետության մտավորականության մյուս ներկայացուցիչների հետ միասին նա Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին խնդրագիր ներկայացրեց` ԼՂՀ ինքնավար մարզը ՀԽՍՀ-ին միացնելու վերաբերյալ։ Միայն պատկերացրեք, թե որքան քաջություն պետք է ունենար այդ մարդը այն տարիներին նման քայլի դիմելու համար։ Այդ խնդրագրի պատճառով Հովհաննիսյանին զրկեցին սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումից։ Թեև ամենատարբեր կոչումների, շքանշանների և պարգևների պակաս նա չուներ։ Նշենք դրանից մի քանիսը` Սուրբ Աննայի IV աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի III աստիճանի շքանշան, մեդալ «Կովկասի պաշտպանության համար», մեդալ «Հայրենական մեծ պատերազմի տարիներին անձնվեր աշխատանքի համար», ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում և այլն։

Բռնաճնշման տարիներին, երբ գիտության և մշակույթի մի շարք գործիչներ շնորհազրկվում էին ու տարբեր մեղադրանքներով դատապարտվում, Հովհաննիսյանը շարունակում էր նրանց հետ մտերմություն անել։ Նա հաճախ այցելում էր տնային կալանքի տակ գտնվող «ժողովրդի թշնամի» Եղիշե Չարենցին։ Նա մտերիմ էր նաև մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի հետ, որը հաճախ էր նկարում անվանի գիտնականի դիմանկարը։ Նրա մտերիմ ընկերն էր դերասան և բեմադրիչ Վաղարշ Վաղարշյանը։

Բարեբեր հող

Լևոն Անդրեևիչի հայրը` Անդրեաս (Անդրեյ) Հովհաննիսյանն, իրավաբան էր և աշխատում էր Թիֆլիսի դատարանում։ Մայրը` Վարվարա Հարությունի Ասրիևան, կիրթ մարդ էր, զբաղվում էր 7 երեխաների կրթությամբ։ Անվանի բժիշկը նրանց առաջին զավակն էր։

Լևոն Հովհաննիսյանի բոլոր երեխաները մեծ հաջողությունների են հասել մասնագիտական ոլորտում. Կոնստանտինը ճարտարապետության դոկտոր է, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Նա հայտնաբերել է Էրեբունի քաղաք-ամրոցը։ Հավանաբար հնագիտության նկատմամբ ունեցած սերը ժառանգել էր հորից, որը Ալավերդու հանքավայրերի մերձակայքում գտնվող հիվանդանոցում աշխատելու տարիներին պեղումներ էր իրականացնում։ Երկրորդ որդին` Ալեքսանդրը, հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր է, իսկ դուստրը` Անահիտը, բանասեր է։

Լրահոս
0