00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքավարության դաս մարշալ Բաղրամյանից. ի՞նչ չեն ուզում իմանալ հայ գեղեցկուհիները

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցИван Христофорович Баграмян
Иван Христофорович Баграмян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքավարությունն ունիվերսալ կատեգորիա է, բայց աշխարհի տարբեր ծայրերում այն տարբեր կերպ է դրսևորվում: Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը մտորում է այն մասին, թե որքան քաղաքավարի են հայերը ժամանակակից աշխարհի չափանիշներով:

Կանադայի, Ավստրիայի և երևանաբնակ Սպարտակ Բզնունու միջև նմանություն գտնել դժվար է, բայց կարելի է: Նմանությունը կոռեկտությունն է: Սպարտակ Բզնունին կիսածանր քաշի բռնցքամարտիկ էր, իրեն վիրավորողին խփելուց առաջ միշտ զգուշացնում էր, որպեսզի դիմացինը չզարմանար:

Կանադայի սենատը երկրի օրհներգում «հայրենիքի որդիներ» արտահայտությունը փոխարինել էր «մեզ» բառով, որպեսզի գենդերային առումով չեզոք լինի: Ավստրիան էլ հայտարարել էր, որ մտադիր է փոխել պետական օրհներգը` հիշատակելով ոչ միայն հայրենիքի «մեծագույն որդիներին», այլև «մեծագույն դուստրերին»: Որպեսզի կանայք չնեղանան:

Конкурс красоты Мисс Армения - 2017 - Sputnik Արմենիա
Հայ գեղեցկուհիների սիլիկոնե ժպիտը կամ ինչպես հարսնացու գտնել Հայաստանում

Այլ կերպ ասած, խոսքը քաղաքավարության մասին է:

Հասկանալի լինելու համար ավելի մանրամասն խոսենք Բզնունու մասին: Նա երևանյան այն ժամանակների կերպարներից է, երբ ատամները դեռ լվանում էին «Օսոբի» փոշիով, «Զապոռոժեցը» լավ մեքենա էր համարվում, իսկ ամերիկյան «Հիանալի յոթնյակ» ֆիլմը մի շարք երևանաբնակներին ստիպեց փոխել ոչ միայն քայլվածքը, այլև շրջակա իրականության վերաբերյալ հայացքը: Փոխվեց նաև Բզնունու հայացքը։ Դարձավ ավելի խիստ, խորաթափանց ու ենթատեքստ ունեցող: Բացի այդ Բզնունին ապշեցնում էր հակառակորդի նկատմամբ ունեցած ընդգծված նրբանկատ վերաբերմունքով, որին հաջորդելու էր անխուսափելի նոկաուտը:

Մոտավորապես այսպես էր ստացվում. «Ընկեր ջան, քանի որ ձեր դաստիարակության հարցում անդառնալի սխալ են գործել, և արդեն հնարավոր չէ համոզել` ինչպես պետք է ձեզ ճիշտ պահեք փողոցում, ապա կներեք, բայց…»: Որից հետո զրուցակիցը հայտնվում էր մասամբ կամ ամբողջությամբ կողմնորոշումը կորցրած վիճակում, երբեմն էլ պատահում էր, որ կորցնում էր նաև գիտակցությունը:

Այժմ հեռավոր անցյալի Երևանի առօրյայից անցում կատարենք այսօրվան: Սոցիոլոգները հավաստիացնում են, որ աշխարհի ամենաքաղաքավարի քաղաքներն են Նյու Յորքը, Ցյուրիխը, Տորոնտոն, ինչպես նաև Ստոկհոլմը: (Մոսկվան թող որ դանդաղ, բայց զարգանում է նաև այդ ուղղությամբ` զբաղեցնելով ոչ այնքան վիրավորական 13-րդ հորիզոնականը):

Քաղաքավարությունը ստուգելը շատ հեշտ է եղել. աշխույժ փողոցներով քայլելու ընթացքում փորձի մասնակիցը իբր պատահաբար ձեռքից գցել է թղթերը և սպասել դեպքերի զարգացմանը: Կամ էլ հաշվել են, թե քանի անգամ և որ դեպքերում են խոշոր մայրաքաղաքների բնակիչները միմյանց «շնորհակալություն» և «ներողություն» ասում: Ամենազարմանալի բացահայտումը եղել է Լոնդոնում, որտեղ պարզվել է` ներողություն են խնդրում նույնիսկ այն դեպքում, երբ ոչ թե իրենք են հրում, այլ իրենց են հրում:

Эребуни-Ереван 2799 - Sputnik Արմենիա
Ճանաչել Հայաստանը հինգ րոպեում, կամ ինչու է այստեղ ամեն ոք կոչումով նախագահ

Անշուշտ, երևանցիները չեն հասնում լոնդոնցիներին, բայց տեղում էլ չեն դոփում: Վերջերս ցանկություն առաջացավ իմանալու` մենք նմա՞ն ենք արդյոք միջին վիճակագրական ավստրիացուն կամ, ծայրահեղ դեպքում, կանադական Տորոնտո քաղաքի բնակչին:

Թղթերը ձեռքից գցելու ֆոկուսը ստիպված եղա մի կողմ թողնել` հաշվի առնելով փողոցների աղտոտվածությունը, ինչը շատ էր խանգարում էքսպերիմենտի մաքուր անցկացմանը:

Ստիպված եղա կենտրոնանալ այն իրավիճակների վրա, որոնք «շնորհակալություն», «ներողություն» բառերի գործածություն և նման այլ նրբանկատ ու չափազանց նուրբ վերաբերմունք են ենթադրում: Ամենահեշտ բանը, որ կարելի էր անել, կանանց զիջելն էր` նրանց հետևից դուռը պահելով կամ գեղեցիկ կանանց ինչ-որ բան հարցնելը` փորձելով նրանց դեմքին ժպիտ տեսնել: Կամ գոնե ժպիտ հիշեցնող մի բան: Կամ գոնե ակնարկ: Բայց այդպես էլ պատասխան չստացա…

Սակայն ամեն ինչ այդքան էլ վատ չէ, քանի որ այսօր մշակույթի շարժիչ ուժն առևտուրն է, իսկ խանութ բոլորն են հաճախում: Այն, ինչը չի տվել դպրոցը, ընտանիքը, հասարակությունը, փորձում ենք ստանալ սուպերմարկետներում: Դրամարկղի մոտ նստած աղջիկների շուրթերից ամեն րոպե հնչող «բարև ձեզ», «շնորհակալություն» և «բարի օր» արտահայտությունները դաստիարակում են: Սկզբունքը նույնն է. «Կրկնությունը գիտության մայրն է»: Սովորում ենք լավ օրինակների վրա: Այդ թվում` պատմական:

Պատմում են, որ Լանկաշիրում (Մեծ Բրիտանիա) տոնակատարությունների ժամանակ թագավորական զույգն այցելել է մի բանվորի տուն: Հրաժեշտի ժամանակ բանվորի կինը խոստացել է, որ հենց Լոնդոնում լինեն, անպայման կայցելեն ձերդ գերազանցություններին: Այդ կապակցությամբ նոր տեղեկություն առայժմ չկա:

Певица Ева Ривас. Архивное фото - Sputnik Արմենիա
Ինչպես գայթակղել տղամարդուն. 7 կանոն Եվա Ռիվասից

Այժմ պատմեմ այն, ինչ տեսել եմ սեփական աչքերով: Երևանի գլխավոր տոնն էր: Արին-Բերդում ԿԿ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանն ու ԽՍՀՄ մարշալ Բաղրամյանը դուրս եկան «Էրեբունի» թանգարանից: Ամենուրեք սեղաններ էին գցած: Քոչինյանն ու Բաղրամյանը մոտեցան մեկին։ Հանկարծ ինչ-որ մեկը մոտեցավ նրանց:

— Խնդրում եմ պատիվ արեք, համեցեք մեր սեղանի մոտ, շատ եմ խնդրում, — ամաչելով ասաց տղամարդը, — շատ մոտ է:

— Հարգե՞նք, — հարցրեց առաջին քարտուղարը Բաղրամյանին:

— Իհարկե, — պատասխանեց մարշալը, — հաճույքով:

Քչերը Երևանում կարող էին պարծենալ, որ իր տանը հյուրընկալել էր սիրելի մարշալին ու սեղան նստել նրա հետ:

… Բացառապես սուբյեկտիվ դիտարկում. ինձ, չգիտես ինչու թվում է, որ երևանաբնակ տղամարդիկ ավելի բարեհամբույր են, քան կանայք: Տեսնելով, որ ձեր հետևից կին է գալիս, դուք պահում եք դուռն ու երկար սպասում, մինչև կինն առանց շտապելու անցնի` ոչ միայն ձեզ շնորհակալություն չհայտնելով, այլ ընդհանրապես ձեզ վրա հայացք չգցելով: Խանութներ մտնող կանանց արքայական քայլվածքն, իհարկե, տպավորիչ է, բայց… Սա չի նշանակում, որ երևանաբնակ բոլոր տղամարդիկ տոհմական ազնվականներ են, պարզապես ուզում ես, որ կինը ժպտա։ Որովհետև ժպիտը սազում է նրանց։
Եվ ինչո՞ւ մեր գեղեցկուհիները չգիտեն այդ մասին կամ չեն ուզում իմանալ։ Ի դեպ, ասեմ, որ հիսունն անց կանայք այդ առումով ավելի սիրալիր են և բարեհամբույր, քան երիտասարդ աղջիկները:

Ինչևէ, ինձ առայժմ չի հաջողվել բավարար հիմքեր գտնել Երևանն աշխարհի առավել քաղաքավարի քաղաքների շարքը դասելու համար:

… Անգլիայում` աննկատ գետակի ափին, հսկայական պաստառ է տեղադրված. «Մեծ խնդրանք, ջրի մեջ քարեր չնետել: Դա կարող է անհանգստություն պատճառել սաղմոնին»:

Արդյո՞ք կարող եք նույնը պատկերացնել Սևանի ափին. լճի մեջ քար չնետելու խնդրանք` իշխանին չանհանգստացնելու համար: Կամ թեկուզ սիգին:

Ահա այս է հարցը:

Լրահոս
0