00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սովորության համաձայն ստուգում եմ` ինձ հետևում են, թե ոչ. հայկական հետախուզության թագուհին

© Sputnik / Дмитрий Коробейников / Անցնել մեդիապահոցВетераны советской разведки Геворк и Гоар Вартаняны
Ветераны советской разведки Геворк и Гоар Вартаняны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հիասքանչ Գոհար Վարդանյանն այսօր տոնում է իր 92-րդ տարեդարձը։ Նա ամբողջ կյանքում զբաղվել է շատերի համար ոչ կանացի գործով` հետախուզությամբ։

Հետախույզի կին է եղել։ Ընդ որում` լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի («Ամիր»)։ Հետախուզությունում հայտնվել է 17 տարեկանում, աշխատել տասնյակ տարիներ։ Մարտական ուղու մեծ մասը մինչ օրս գաղտնի է պահվում, և հայտնի չէ` օրերից մի օր կբացահայտվի, թե ոչ։ Համենայն դեպս, հարցազրույցներից մեկում Վարդանյանն ասել է. «Կան բաներ, որոնք երբեք չեմ բացահայտի։ Ինչ-որ բան գուցե։ Նույնիսկ Թեհրանի գործողություններում այնքան բան կա, որի մասին չի խոսվել և անդրադարձ չի եղել… Թեև ֆիլմեր են նկարահանվել, գրքեր գրվել»։

Кадр из фильма Гайк Оганисян - Sputnik Արմենիա
Ինչպես հայ հետախույզները Պենտագոնին փաստի առաջ կանգնեցրին, կամ Ստալինի և Ռուզվելտի փրկությունը

Ամիրի խմբի ամենաակտիվ անդամներից մեկը նրա մտերիմ ընկերն էր` Հովհաննես (Օնիկ) Փահլևանյանը։ Ամիրն Օնիկի քրոջ` Գոհարի հետ ծանոթացել է, երբ նա դեռ 15 տարեկան է եղել։ 1942 թվականից ապագա ամուսինները սկսել են իրար հետ աշխատել։ Ամուսնացել են 1946 թվականին Թեհրանում, ևս 6 տարի էլ աշխատել են Իրանում։

Գոհար Վարդանյանը խոստովանել է, որ տիրապետում է հինգ օտար լեզվի։ Սակայն իրականում դրանց թիվն ավելի շատ է, բայց այդ մասին խոսելու իրավունք նա այսօր էլ չունի. այդ դեպքում պարզ կդառնա, թե ամուսնական զույգն ուրիշ որտեղ է աշխատել։

Գևորգի ու Գոհարի հարսանիքը տեղի ունեցավ հեռավոր 1946 թվականին` Թեհրանում։ Երբեք չբաժանվեցին, բայց այս հարսանիքից բացի, ևս երկու հարսանիք նշեցին. հանգամանքները ստիպեցին։

1943 թվականին Թեհրանի կոնֆերանսի ժամանակ Վարդանյանները տապալեցին Ստալինին, Ռուզվելտին և Չերչիլին վերացնելու գերմանական հետախուզության ծրագիրը։ Դժվարագույն գործողությունները հաջողությամբ պսակվեցին, ու նրանք հաղթանակ տարան Կայսրության անվտանգության գլխավոր վարչության պետ Կալտենբրուների և ռազմական հետախուզության ղեկավար («աբվեր») ադմիրալ Կանարիսի նկատմամբ, իսկ «Մեծ թռիչք» գործողությունները ղեկավարում էր Օտտո Սկորցենին, որը հայտնի դարձավ Մուսոլինիին փրկելուց հետո։

Геворк Вартанян - Sputnik Արմենիա
Հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի «ոսկե բանալին»

Նրանք երեխաներ չեն ունեցել։ Ինչպե՞ս կարող էին երեխաներ ունենալ, երբ այր ու կին մշտապես աշխատում էին աշխարհի ամենավտանգավոր ասպարեզում, երբ նրանց աշխատանքը այժմեական էր, բայց մի ամբողջ կյանքի պատմություն ուներ։ Սակայն Գոհար Վարդանյանը հաջողություն և փրկություն է համարում այն, որ նրանք միասին են աշխատել։ Այդ անվերապահ և անձնուրաց աջակցությունը չէր քննարկվում, որովհետև օդ ու ջրի պես բնական էր: Այդ պատճառով էլ նրանց հաղթել հնարավոր չէր։

Մի անգամ մի շարք երկրներից մեկում, որտեղ նրանք աշխատել են, Գոհար Վարդանյանը վիրահատության կարիք է ունեցել։ Ամուսինն ամեն ինչ արել է, որ ամեն վայրկյան կնոջ կողքին լինի։ «Ես կարող էի անգիտակից վիճակում, մոռացության մեջ խոսել մի լեզվով, որն ինձ անմիջապես կմատներ, այսինքն` հայերեն», — պատմում է նա, իսկ մենք հիշում ենք «Գարնան տասնյոթ ակնթարթները» ֆիլմը։

Վարդանյանները աշխատել են նաև Իտալիայում` հետևելով ՆԱՏՕ-ի հարավային թևին։ Հռոմում նրանք ազդեցիկ և կարևոր կապեր են հաստատել, անձամբ շփվել Իտալիայի նախագահի և մի շարք նախարարների հետ։

Հիանալի հարաբերություններ են հաստատել ամերիկյան ծովային սպաների և ԿՀՎ-ի ապագա տնօրեն ադմիրալ Տերների հետ։ Այս ծանոթությունները հետագայում շատ են օգնել Վարդանյաններին ԱՄՆ-ում հետախուզական աշխատանքներ իրականացնելիս։

Фотография Геворка и Гоар Вартанян в музее СНБ Армении - Sputnik Արմենիա
Ինչու էր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանն արտասահմանում խուսափում հայերից

«Արտասահմանյան գործուղումները» նրանցից ավելի քան չորս տասնամյակ է խլել, տուն են վերադարձել 1986 թվականին, երբ Գոհար Վարդանյանը 60 տարեկան էր։

«Բացարձակ գաղտնի» նշագրումից, այն էլ ոչ ամբողջությամբ, ամուսիններին ազատեցին ХХ դարի վերջին օրը։ Ճիշտ է` նրանց պարգևատրեցին ավելի շուտ` 1984 թվականին։ Գևորգ Վարդանյանին Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհեցին, իսկ կնոջը պարգևատրեցին Կարմիր Դրոշի շքանշանով։ Ամիրը դարձավ առաջին խորհրդային հետախույզը, որը հերոսի կոչում ստացավ խաղաղ ժամանակ։ Պարգևները նրանց հանձնեցին, բնականաբար, հայրենիք վերադառնալուց հետո։

Գևորգ Վարդանյանն այն ժամանակ ասաց, որ Հերոսի աստղը հավասարապես պատկանում է նաև Գոհարին, աստղը մեկն է, բայց երկուսի համար։

Գոհար Վարդանյանն արդեն 32 տարի է` թոշակի է անցել, իսկ Գևորգ Վարդանյանը շարունակել է աշխատանքը մինչև 1992 թվականը, ապագա հետախույզներ էր պատրաստում։ Գոհարը ծիծաղելով խոստովանում է, որ մինչ օրս նույնիսկ խանութ դուրս գալիս, սովորության համաձայն, ստուգում է` արդյոք իրեն չեն հետևում։

Եվ իսկապես, չէ՞ որ դա մասնագիտություն չէ, ոչ էլ կենսակերպ։ Դա հենց ամբողջ կյանքն է։

Լրահոս
0