00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ազարյանական խաչի» 3 վայրկյանները. ինչպես էին իտալացիները անհնարինը պահանջում նրա համար

© ru.hayazgАльберт Азарян
Альберт Азарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալբերտ Ազարյանը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մարմնամարզության լեգենդար մարզիկ է: Երկու Օլիմպիադաների բացման ժամանակ իր երկրի դրոշի ծածանումը` գերբնական մարզական օժտվածության ճանաչումն է: Ինքը` Ազարյանը, կարծում է, որ ամեն ինչ տրամաբանական բացատրություն ունի:

Գալիք տարում հայկական սպորտի լեգենդ Ալբերտ Ազարյանի համար գրեթե հոբելյանական է. փառահեղ մարմնամարզիկը կդառնա 89 տարեկան: Այն հարցին, թե ինչ կփոխեր նա կյանքում, եթե այդպիսի հնարավորություն ունենար, պատասխանում է. «Ոչինչ: Կրկին օլիմպիական չեմպիոն կդառնայի»:

Ասածն էլ հաստատում է իր «ֆիրմային» անմոռանալի ժպիտով:

Նա մեծացել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր), որտեղ տղաները բավականին լուրջ զբաղվում էին ուժային մարզաձևերով. ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, չէ որ այդ տարիքում այնքան կարևոր է ֆիզիկապես ուժեղ լինելը, հատկապես հաշվի առնելով, այսպես ասենք, քաղաքի մյուս թաղամասերից տղաների հետ ունեցած որոշակի տարաձայնությունները: Բացի այդ 14 տարեկանից Ալբերտը սկսեց աշխատել որպես դարբին, իսկ դարբնոցը, բնականաբար, թույլ մարդու տեղ չէ: Այնպես որ, մարզասրահում և բակում աճեցրած մկաններին, ավելացավ նաև երիտասարդ դարբնի ուժը, որը հետագայում նրան շատ օգնեց:

Первенство СССР по футболу - Sputnik Արմենիա
Եթե «Արարատը» կանգուն մնա. Կոտե Մախարաձեի աղոթքը

Սերգո Համբարձումյանը քիչ ջանք չգործադրեց, որպեսզի համոզի Ազարյանին լրջորեն զբաղվել ծանրաձողով, սակայն այդ մարզաձևը նրան չէր տրվում. նրա հաղթանդամ մարմնի կառուցվածքը մի թերություն ուներ` իրանը բարակ էր և մեջքը դրանից շատ էր ցավում: Իսկ ահա լարախաղությունը նրա համար էր: Երբ նա տեղափոխվեց Երևան և ընդունվեց մարմնամարզական տեխնիկում, սկսեց կանոնավոր պարապել մարմնամարզությամբ, փառք աստծո՝ ուժն ու մարմնի ճկունությունը դա թույլ էին տալիս:

Ազարյանը 16 տարեկան էր, երբ նրան հարյուրավոր այլ մարմնամարզիկների ու մարզիկների հետ Մոսկվա ուղարկեցին համամիութենական հավաքի: Ամբողջ երկրից հսկայական թվով պոտենցիալ մասնակիցներ կային, և անմիջապես սկսեցին նրանց մաղել: Հայկական պատվիրակությունից գրեթե կեսին արդեն հետ էին ուղարկել, և Ազարյանն էլ արդեն մտովի ճամպրուկն էր դասավորում` ուրախանալով, որ տեսավ Մոսկվան գոնե մի քանի օր, սակայն երբ նրա հերթն եկավ, նրան ուշադիր նայեցին հանձնաժողովի անդամները և խնդրեցին հանել շապիկը: Հենց այդտեղ էլ որոշվեց, որ հենց նա է տանելու շքերթի ժամանակ հանրապետության դրոշը, ինչը զարմացրեց երիտասարդ մարզիկին:

© Sputnik / Юрий Сомов / Անցնել մեդիապահոցԱլբերտ Ազարյան
«Ազարյանական խաչի» 3 վայրկյանները. ինչպես էին իտալացիները անհնարինը պահանջում նրա համար - Sputnik Արմենիա
Ալբերտ Ազարյան

Մոտենում էին 1950-ականները, և Ազարյանը 11 անգամ պիտի դառնար Միության չեմպիոն: Օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնությունների ժամանակ տարած հաղթանակների մասին առանձին է պետք խոսել:

Защитник футбольной команды Арарат Норайр Месропян - Sputnik Արմենիա
Մեսրոպյանի տպավորիչ թվաբանությունը․ նա խաղում էր նույնիսկ կոտրված ծնոտով

1951 թվականին նա սպորտի վարպետ դարձավ, իսկ երեք տարի անց, համաշխարհային առաջնությունում հաղթելով, նաև վաստակավորի կոչում դեռք բերեց: Մարմնամարզության մեջ Ազարյանի սիրված գործիքներից էին օղակները, որոնք էլ հենց նրան լեգենդ դարձրին: Հարցն այն չէր, որ մյուս մարզագործիքները նրան նվաճել չէր հաջողվում, պարզապես օղակներն ամենասիրածն էին: Իսկ հայտնի «Ազարյանի օղակը» ինքնիրեն ստացվեց 1953 թվականին Լենինգրադի մրցումների ժամանակ, աշխարհի առաջնության նախաշեմին:

«Հայաստանի հավաքականն այն ժամանակ երկրորդ տեղում էր, հաղթանակից նրան մի քայլ էր բաժանում, սակայն մարզիկները ոչ մի կերպ չէին կարողանում կատարել օղակներով վարժությունները. դրանց համար միավոր չէին տալիս, քանի որ մարմնամարզիկներին չէր հաջողվում կանգուն մնալ անհրաժեշտ երեք վայրկյանը՝ խաչի վարժությունը կատարելիս, և մենք ցածր միավորներ ունեինք: Ես` ջղային էի և վերջում էի ելույթ ունենալու: Վարժությունը կատարել ինձ հաջողվեց և նախքան այն ավարտելը, որոշեցի հերթով բոլոր մրցավարներիցիմանալ՝ արդյոք բավական է պահելը, թե՞ ոչ: Սկզբում հարցրեցի առջևում նստածներից երկուսին, այնուհետև շրջվեցի և ևս երկուսին` հետևում: Ահա այդպես էլ ստացվեց այն խաչը: Ինձ ինչ-որ պահի նույնիսկ որոշեցին որակազրկել, քանի որ վարժություն կատարելու ժամանակ խոսելը` կանոնների լուրջ խախտում է: Սակայն հանկարծ մրցավարների կոլեգիայից ինչ-որ մեկը հայտնեց, որ ես առաջին անգամ այդ վարժությունը նորովի կատարեցի. այնպես, ինչպես դեռ ոչ ոք չէր կատարել, և ինձ ներում շնորհեցին», — հիշում ու ժպտում է Ազարյանը:

Советский футболист Назар Петросян принимает участие в Международном турнире среди ветеранов, посвященном 85-летию футболиста и тренера Никиты Симоняна - Sputnik Արմենիա
Նազար Պետրոսյանն այդպես էլ չխաղաց «Արարատի» դեմ

Դեպի մրցավարները նա շրջվում էր իր «ֆիրմային» ժպիտով, որը շուտով հայտնի դարձավ ամբողջ աշխարհով մեկ: Հետո Ֆրանկֆուրտն էր՝ եվրոպական առաջնությունը, որտեղ Ազարյանը ո՛չ լավ, ո՛չ վատ հանդես եկավ՝ եզրափակչից մի քանի օր առաջ, անհույս փակելով առաջին տասնյակը: Նրանց կարծիքով` կազմակերպիչներն արդեն գիտեին հաղթողներին, և նույնիսկ պատմում էին, որ հաղթողների անուններն արդեն փորագրված էին հատուկ մրցանակների վրա: Սակայն վերջին պահին Ազարյանի ուղեղը փայլատակեց, կամ նա պարզապես իրեն հավաքեց ու բոլորին ցնցեց և առաջին հերթին՝ ինքն իրեն` առաջին տեղն անցնելով. նա փորագրողներին նոր աշխատանք ստեղծեց: Գուցե, հենց այդ պահին նա վերջնականապես հավատաց իր ուժերին:

Մելբուրնի Օլիմպիական ոսկին, այսպես կոչված, «կրկնակի» էր. Ազարյանը չեմպիոն դարձավ օղակներ մարզաձևում և թիմային մրցումներում: Այդ երկու մեդալներին նա ավելացրեց ևս մեկը՝ չորս տարի անց, Հռոմում: Այն ժամանակ դեռ ինտերնետի մասին նույնիսկ խոսք չկար, իսկ հեռուստառեպորտաժ նկարահանելու համար մեծ ջանքեր էր պետք գործադրել: Ազարյանի կատարած խաչի մասին հիացական արձագանքներ գրվեցին թերթերում, դրանք նաև փոխանցվում էին իրար պատմելով:

Բայց չէ որ Հռոմ նա կարող էր չգնալ. Սուխումիի նախաօլիմպիական հավաքի ժամանակ, որակավորման մրցումներում, Ազարյանը զրո միավոր ստացավ, և մարզիչները հայտնեցին, որ իմաստ չունի նրա Հռոմ մեկնելը: Եվ կրկին վերջին պահին մարզիկը լարեց ուժերը. մեկ օրվա ընթացքում նա գերակատարեց որակավորման միավորների պլանը, իսկ ապշած մարչական շտաբը հերթական անգամ ներառեց նրան հավաքականի կազմում: Եվ չսխալվեց:

Президент МОК Томас Бах - Sputnik Արմենիա
Օլիմպիական շիլաշփոթ. հայերը վրդովված են Ռուսաստանի դեմ որոշումից

Հռոմի հանդիսատեսը, Ազարյանի կատարած խաչի մասին մամուլում գրածից հիացմունքից շնչահեղձ լինելով, սպասում էր այդ տեսարանին: Ազարյանը նրանց նման հնարավորություն ընձեռեց. օղակներից կախված, նա անհավանական թեթևությամբ օդ բարձրացավ, ձեռքերը շրջեց տիտանական ուժով և կատարեց հայտնի խաչը, ձախ կողմում, այնուհետև աջ կողմում: Այդ ամենն, իհարկե, ուղեկցվում էր այն նույն ժպիտով, որին կարող էր նախանձել ցանկացած հոլիվուդյան օսկարակիր:

Անհավանական դեպք ոչ միայն մարմնամարզության պատմության մեջ, այլև ընդհանրապես համաշխարհային սպորտում. այն ժամանակ Հռոմում հանդիսատեսը դեմ էր մրցավարների կողմից Ազարյանին շնորհած գնահատականներին: Առավելագույն միավորներ նա ստացավ, 10 միավորից ավելի ելույթի համար դնել պարզապես հնարավոր չէր, սակայն մարդիկ անհավանականն էին պահանջում՝ անհավանական ելույթի համար: Առավելագույն գնահատականը նրանց համար քիչ էր, իսկ խորհրդային հավաքականի մարզիչներն այդ պահին, հավանաբար, հիշում էին Սուխումը, երբ նման տրիումֆի մասնակից դառնալը գրեթե հավասարվել էր զրոյի:

Հավանաբար, հենց Հռոմը պատճառ դարձավ, որ Ալբերտ Ազարյանն օլիմպիական ոսկին ամենից շատն է գնատաում: Օլիմպիադային, ասում է նա, բացարձակ այլ տրամադրվածություն ու ոգի կա, օլիմպիական մրցանակն իր նշանակությամբ չի կարելի համեմատել նույնիսկ համաշխարհային առաջնության հետ:

Հայկական սպորտը մի շարք լեգենդար անուններ է տվել, հատկապես՝ հաշմանդամային մարզաձևերում: Ալբերտ Ազարյանն անցյալ դարի Հայաստանի լավագույն մարզիկ էր ճանաչվել, չէ որ հարյուրավոր ոսկե մեդալները` համաշխարհային սպորտում բացառիկ արդյունք է: Հավանաբար, արդար էր, նույնիսկ հաշվի առնելով այն, որ լավագույններից լավագույնին ընտրելը միշտ որոշակիորեն վիճարկելի է:

Ամբողջ աշխարհը պտտվելով` մարզիչ աշխատելով Նիդեռլանդներում, Ազարյանը խոստովանում է, որ Հայաստանից դուրս երկար ապրել չի կարողանում, նույնիսկ Կալիֆոռնիայում որդու` Էդուարդի մոտ, որը Ամերիկայում սեփական մարմնամարզական կենտրոնն ունի: Չէ՞ որ Էդուարդ Ազարյանն ինքն էլ 1980 թվականի դարձավ օլիմպիական չեմպիոն, ապա՝ ԽՍՀՄ քառակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ: Տեղին է նշել, որ Ազարյանները մարմնամարզության մեջ միակ ընտանիքն են, որտեղ ինչպես հայրը, այնպես էլ որդին օլիմպիական չեմպիոններ դարձան:

Հայաստանում մարմնամարզության ներկայիս վիճակի մասին զրույցն ամենևին էլ չի մթագնում հայտնի ժպիտը, սակայն ձայնի մեջ ափսոսանք կա: «Չկան հովանավորներ,- ասում է նա, —իսկ մարմնամարզությունը ամենաէժան մարզաձևը չէ, գույքը թանկ արժե: Ֆեդերացիան խոշորագույն մրցումների ժամանակ հաճախ իրեն չի կարողանում թույլ տալ ուղարկել նորմալ համալրված թիմ, մեկ-երկու մարմնամարզիկ` լավագույն դեպքում: Այսպես, երկար ընդմիջումից հետո, հայ մարմնամարզիկն Օլիմպիական խաղերին մասնակցեց միայն 2012 թվականին Լոնդոնում:

Բացի այդ, նաև մոտեցումներն են փոխվել. եթե խորհրդային տարիներին յուրաքանչյուր մարմնամարզիկ, մարմնամարզիկ կոչվելու իրավունք ստանալու համար, պետք էր պարտադիր կերպով վեց մարզագործիքներով նորմատիվներ հանձներ, ապա այսօր յուրաքանչյուրը զբաղվում է միայն նրանով, ինչը նրան լավ է հաջողվում անել: Բնականաբար, նման միակողմանի մոտեցումը անդրադառնում է մարզիկների որակի և պրոֆեսիոնալիզմի վրա:

Իսկ խոստումնալից երեխաներ հաճախ են հանդիպում, կարծում է Ալբերտ Վաղարշակովիչը: Ֆիզիկական տվյալների հետ մեկտեղ, եթե նաև ցանկություն լիներ և սեփական ուժերը գերազանցելու կարողություն, ապա ամեն ինչ հնարավոր կդառնար:

Լրահոս
0