00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ատոմակայանն է անվտա՞նգ, թե՞ Թուրքիայի «Ակույուն»

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցАрмянская АЭС
Армянская АЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ե՛վ Թուրքիայի և՛ Ադրբեջանի համար Մեծամորի ԱԷԿ–ն ասես կոկորդին կանգնած փուշ լինի։ Եվ լիովին հասկանալի է, քանի որ այդ երկու երկրները երազում են Հայաստանին վնասելու մասին։ Միևնույն ժամանակ Թուրքիան պատրաստվում է իր ԱԷԿ–ը կառուցել` անգամ սեփական օրենքները խախտելու պայմանով։

Ե՛վ Բաքվում, և՛ Անկարայում հենց «ատոմային» հակահայկական հիստերիա հաճախ է բռնկում, ցանկացած պատեհ ու անպատեհ առիթով. դե, նրանց այդպես էլ հանգիստ չի տալիս Հայաստանի էներգետիկ անկախությունը։ Նրանք իրենցն են պնդում, անկախ այն փաստից, որ մասնագետները (այդ թվում` ՄԱԳԱՏԷ-ի) եզրակացություններ են ներկայացրել, համաձայն որոնց` առաջիկա տարիների ընթացքում Մեծամորի ատոմակայանը կարող է անվտանգ համարվել։

«Հայկական ԱԷԿ-ը թուրքական սահմանից 16 կմ է հեռու, իրանական սահմանից` 60 կմ, իսկ Ադրբեջանից և Վրաստանից` 120 կմ։ Այդ պատճառով Մեծամորի ԱԷԿ-ը ոչ միայն Հայաստանի համար է վտանգավոր, այլև սահմանակից մյուս երկրների», — սա Ստամբուլի Տեխնիկական համալսարանի միջուկային էներգետիկայի մասնագետ Էրոլ Կամի խոսքերն են։

Թուրքական վեզիրները, ներողություն, նախարարները, նույնպես անդադար կրկնում են, որ Մեծամորի ԱԷԿ-ը վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար, քանի որ սարքավորումները հնացած են, և այն սեյսմոակտիվ գոտում է գտնվում։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Ատոմակայանը փակելու փոխարեն կկառուցենք նորը. Հայաստանը գիտի իր անելիքը

Ընդ որում` Իրանն ու Վրաստանը որևէ մտահոգություն չեն հայտնում, նրանց բավարարում են ՄԱԳԱՏԷ-ի և ռուս մասնագետների պրոֆեսիոնալ եզրակացությունները։

Եվ ահա Թուրքիան որոշել է սեփական ատոմակայանը կառուցել իր տարածքում` Միջերկրական ծովի ափին։ Կառուցել` խախտելով սեփական օրենքները. նման օբյեկտների կառուցումն արգելված է զբոսաշրջային գոտիներում, ծովի ափին, ատոմակայան կառուցելու համար չի կարելի հատել անտառները և այլն։ Սակայն դա Թուրքիայի խնդիրն է։ Երկրի հարավային ափը սեյսմիկ առումով ճիշտ այնքան է վտանգավոր, որքան Արարատյան դաշտավայրը։

Ինչևէ, Թուրքիան մտադիր է «Ակույու» ԱԷԿ-ը կառուցել ռուսական փողերով, և կայանն էլ պատկանելու է Ռուսաստանին։ Ոչ մի դեպքում չեմ ցանկանում և չեմ էլ կարող, բնականաբար, խորհուրդ տալ ՌԴ գործարար և քաղաքական ուժերին, նրանք հաստատ հաշվարկել են բոլոր հնարավոր ռիսկերն ու այդ շինարարության դրական կողմերը։ Պարզապես որոշակի դիտարկումներ եմ անում։

Իսկ այդ դիտարկումները վախենալու հիմք են տալիս։ Օրինակ, որ ԱԷԿ-ը ռուսական բյուջեի վրա թանկ կնստի, և գուցե այդ գումարները չկարողանան հետ բերել։ Թուրքիան կարող է յուրացնել այդ գումարները ԱԷԿ-ի հետ միասին, որը, պայմանագրի պայմանների համաձայն, Ռուսաստանին է պատկանելու։ Թուրքիան բազմաթիվ անգամ է նման բաներ արել ոչ միայն ուրիշների փողերի, այլև ուրիշների հուշարձանների, մշակույթների և ժողովուրդների հետ։ Դարերի պատմության ընթացքում մի շարք օրինակներ են կուտակել։

Առավել ևս, երբ Թուրքիայում Էրդողանի պես անձնավորություն կա։ Նա կարող է խոցել ռուսական օդանավը, իսկ հետո հայտարարել բարեկամության մասին ու թախանձել, որ թույլ տան թուրքական լոլիկ վաճառել, նրա նախագահության օրոք կարող է շատ հարմար «հեղաշրջում» իրականացվել, ինչը թույլ կտա բազմաթիվ հակառակորդների հարցերը լուծել մեկ հարվածով, նա կարող է Հունաստան մեկնել ու պահանջել, որ իրեն հանձնեն Էգեյան ծովի կղզիները… Սակայն մեջքից դանակի հարված հասցնելը միայն Էրդողանի ձեռագիրը չէ. դա բոլոր հարևանների հետ Թուրքիայի հարաբերություններ կառուցելու դարավոր սկզբունքն է։

Բայց լավ, ինչո՞ւ է Թուրքիան այդքան համոզված, որ իր ԱԷԿ-ն անվտանգ է։ Բացի այն, որ ամբողջ Մերձավոր Արևելքն ու Փոքր Ասիան սեյսմիկ անկայուն գոտիներ են, դրանք նաև քաղաքական առումով են պայթյունավտանգ։ Թե՞ Թուրքիան այդքան վստահ է նաև իր իսկ ստեղծած ահաբեկչական խմբավորումների և բանակների չեզոքության հարցում, որոնք, օրինակ, Սիրիան գրեթե անապատի էին վերածել։ Այո, այժմ Սիրիայի կանոնավոր բանակի և ռուսական ՕՏՈՒ-ի շնորհիվ երկիրը մաքրվել է նրանցից, բայց ո՞վ գիտի, թե երբ և որտեղ նրանք կրկին գլուխ կբարձրացնեն։ Բայց երևի ոչ ոք չի կասկածում, որ ահաբեկիչները կարող են հեշտությամբ հարված հասցնել իրենց կերակրող «տերերին»։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Ինչպես է Հայաստանը շահագործումից հանելու ատոմակայանը. դուռը փակելո՞ւ է, ու վե՞րջ

Իսկ տարածաշրջանում շարունակում են կրակի վրա յուղ լցնել նրանք, ում ձեռնտու չէ սիրիական հարցի կարգավորումը. Երուսաղեմի հետ կապված պատմությունը մի ակնթարթում այնքան ուռճացրին, որ… Դատարկ տեղը, սեփական վիրավորված հավակնությունների պատճառով։ Բացի այդ, կողքը Իրանն է, Իսրայելը. Մերձավոր Արևելքը, Փոքր Ասիան բավական կոմպակտ տարածաշրջան է, իսկ հակասությունների և պոտենցիալ պայթյունավտանգ խնդիրների կծիկը` բավական մեծ։

Իհարկե, Թուրքիան շահագրգռված է Հայաստանի թուլացմամբ, իսկ դրա համար բոլոր միջոցներն էլ լավ են։ Թուրք-ադրբեջանական «հակաատոմային» տանդեմի հետ կապված մի շարք հայտնի առարկությունների դեմ կարելի է բերել միջուկային էներգետիկայի հարցերով ամերիկացի ինժեներ-փորձագետ Ռոբերտ Քալանթարիի կարծիքը, որը խորհրդատվություն է տրամադրում ԱՄՆ-ի և Կանադայի կարգավորիչ մարմիններին։

Եվ այսպես, Քալանթարին ասում է, որ Մեծամորի ԱԷԿ-ի հիմնական հարցը հավանական երկրաշարժների հետ է կապված։

Այսօր ատոմակայանը կարող է դիմակայել 9,5 բալանոց ցնցումներին. վերջին հարյուր տարվա ընթացքում աշխարհում միայն մի քանի անգամ է նման երկրաշարժ տեղի ունեցել։ Ընդ որում` նման ուժգնությամբ երկրաշարժի համար նախատեսված չէ աշխարհի ոչ մի ԱԷԿ, և փորձագետի կարծիքով, Մեծամորի ԱԷԿ-ը կարող է դիմանալ նաև ավելի մեծ ուժգնությամբ երկրաշարժի։

«Մեծամորի ԱԷԿ--ը նման է աշխարհի ցանկացած այլ ատոմակայանի, միևնույն ժամանակ անվտանգության համակարգը տարբերվում է։ Բոլոր ԱԷԿ-ները վթարի դեպքում պետք է անվտանգ դադարեցնեն աշխատանքը, իսկ Մեծամորի ԱԷԿ-ի կառուցվածքը այնպիսին է, որ այն կարող է շարունակել իր աշխատանքը», — պարզաբանում է Քալանթարին և համոզմունք հայտնում, որ Հայաստանում ԱԷԿ-ը կարող է անվտանգ աշխատել և կարող է նույնիսկ այնպիսի մասշտաբների վթարների դիմակայել, որոնք գերազանցում են նախագծային ցուցանիշները։

Չեմ զարմանա, եթե Ակույուի ԱԷԿ-ի գործարկումից հետո Էրդողանը (կամ նրանից հետո եկածը) Մոսկվա մեկնի ու խնդրի փակել Մեծամորի ԱԷԿ-ը։ Ամենայն հավանականությամբ, այս խնդրանքը, ինչպես ղարաբաղյան կարգավորման մեջ միջամտելու անհագուրդ ցանկությունը, հաշվի չի առնվի։ Բայց նստվածքը կմնա։

Լրահոս
0