00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նազար Պետրոսյանն այդպես էլ չխաղաց «Արարատի» դեմ

© Sputnik / Валерий Левитин / Անցնել մեդիապահոցСоветский футболист Назар Петросян принимает участие в Международном турнире среди ветеранов, посвященном 85-летию футболиста и тренера Никиты Симоняна
Советский футболист Назар Петросян принимает участие в Международном турнире среди ветеранов, посвященном 85-летию футболиста и тренера Никиты Симоняна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նազար Պետրոսյանը ծնվել է թուրքմենական հեռավոր Մառի քաղաքում, բայց արդեն 17 տարեկան հասակում, հասցնելով մարզվել Երևանի ֆուտբոլային դպրոցում, 1969թ–ին հայտնվել է «Արարատում»։

Նազար Պետրոսյանին և Թբիլիսիի «Դինամոյի» Վլադիմիր Գուցաևին հաճախ են համեմատել։ Ճիշտ է` նրանց խաղաոճը շատ նման է. տեխնիկապես հարուստ, հիանալի դրիբլինգով` նրանք իսկական գլխացավանք էին մրցակցի պաշտպանների համար։ Ստաժավոր երկրպագուները հիշում են Նազարի անցնելը դաշտի եզրերով, նա տեխնիկապես այնքան լավ էր խաղում, որ թվում էր` թվիստ է խաղում է եզրագծում։ Գրեթե անհնար էր նրանից գնդակ խլելը, միշտ չէ, որ հաջողվում էր գնդակը դաշտից դուրս բերել, և հաճախ նրան կանգնեցնում էին միայն կանոնները խախտելու գնով։

Сборная СССР по футболу, 1971 год - Sputnik Արմենիա
Չվաճառվող հավատարմություն. ինչպես «ամենահայ ուկրաինացին» երկրորդ կյանք տվեց «Արարատ-73»-ին

Նազարը հիմնական կազմում սկսել է հանդես գալ 1970թ–ից, սկզբում` հազվադեպ, իսկ հետո` ավելի հաճախ։ Հենց այդ պատճառով նրա պարգևների շարքում չկա 1971թ–ի միութենական առաջնության արծաթե մեդալ, երբ «Արարատը» իր պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է պատվո պատվանդանին։

Փոխարենն ունի չեմպիոնական մեդալ, և ԽՍՀՄ երկու գավաթ. նրա ավանդն այդ հաղթանակերում մեծ է եղել։ «Արարատում» Նազար Պետրոսյանը հանդես է եկել մինչև 1977թ–ը, խաղացել 160 խաղում, խփել 20 գնդակ. այդքան շատ չէ հարձակվողի համար, բայց նա կարգին «փչացրել» է մրցակիցների նյարդերը։

Լեգենդար «Հրազդան» մարզադաշտը բազմիցս պայթել է ծափահարություններից և վանկարկել. «Նազա՜ր, Նազա՜ր», երբ նա իր անհավանական հնարքները և ճշտագույն փոխանցումներ է կատարել դաշտում։ ԽՍՀՄ հավաքականում նրա գործերը չեն դասավորվել, ինչպես շատ հայ և շատ վրացի ֆուտբոլիստների։ Նրանք իրենց յուրահատուկ խաղաոճով, տեխնիկայով, այլ ոչ թե աթլետիկությամբ օբյեկտիվորեն խորթ էին Լոբանովսկու և նրա Կիևի «Դինամոյի» հայեցակարգին, որը խորհրդային հավաքականի հիմքն էր։ Նա այս թիմի կազմում ընդամենը երեք խաղ է խաղացել` արգենտինացիների, բրազիլացիների և հարավսլավացիների դեմ։

Первенство СССР по футболу - Sputnik Արմենիա
Հայկական ֆուտբոլի առաջին համարը․ ինչո՞ւ ենք այսօր իրար խառնվել

1978թ–ին Նազար Պետրոսյանին զորակոչել են բանակ, և նա հայտնվել է դժվարին ժամանակներ ապրող ԲԿՄԱ–ում։ Հնարավոր է` ցանկության դեպքում մյուս արարատցիների նման նա կարող էր խուսափել դրանից, բայց այդ ժամանակ Երևանի թիմում տարաձայնությունների և տատանումների շրջան էր, և հավանաբար, այդ պատճառով Նազարը չի հակառակվել։ ԲԿՄԱ–ում նա խաղացել է 53 հանդիպումում և խփել 9 գոլ, իսկ 1981թ–ին տեղափոխվել է Կրասնոդարի «Կուբան», որի կազմում այդ խաղաշրջանում 9 խաղում հանդես է եկել հիմնական կազմում և ևս 8 խաղերում` որպես փոխարինող և դարձել 1 գոլի հեղինակ։

Պետրոսյանը շատ բան է արել ԲԿՄԱ–ի համար, բայց այդպես էլ չի դարձել ակումբի առաջնորդ։ Ուստի բանակում ծառայությունից և «Կուբանում» մեկ տարի հանդես գալուց հետո Նազարը 1982թ–ին վերադարձել է Երևան, որտեղ նրան շատ էին սպասում։ Այստեղ նա խաղացել է երկու տարի` մինչև ֆուտբոլիստի կարիերայի ավարտը։

1990թ–ին արդեն որպես մարզիչ նա մի քանի տասնյակ խաղեր է անցկացրել Աբովյանի «Կոտայքի» համար ԽՍՀՄ առաջնության առաջին լիգայում, հետո գլխավորել Հայաստանի օլիմպիական հավաքականը, դրանից հետո կրկին հրավիրվել է ԲԿՄԱ` իր լավագույն ընկեր, հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Ալեքսանդր Տարխանովի կողմից, որի հետ ընկերություն էր անում 1978թ–ից։ Հետո աշխատել է «Տորպեդո–Լուժնիկի» ակումբում` տարբեր պաշտոններում, Ռուսաստանի հավաքականում, «Սատուրնում», եղել է Մոսկվայի «Նիկա» ակումբի տնօրենների խորհրդի նախագահը։

Ի դեպ, Տարխանովը միշտ շատ ջերմ է արտահայտվել Պետրոսյանի հասցեին. ահա մեջբերում նրա տարբեր հարցազրույցներից. «Նազար Պետրոսյանի հետ ընկերություն եմ անում 1978թ–ից, երբ նա զորակոչվել էր Խորհրդային բանակ և տեղափոխվել ԲԿՄԱ, որտեղ արդեն մի քանի տարի խաղում էի։ Մենք արագ ընդհանուր լեզու գտանք և մեր զուտ աշխատանքային հարաբերությունները վերածվեցին բարեկամության։ Մեր ուղիները չբաժանվեցին նաև խաղային կարիերայի ավարտից հետո»։

Товарищеский матч Армения Белорусь - Sputnik Արմենիա
Հայկական ֆուտբոլ. սպանել չի կարելի վերածնել. որտե՞ղ ստորակետ կդնի Սամվել Կարապետյանը

«Ես համոզվեցի, որ Պետրոսյանը շատ ազնիվ է, երբ Աբովյանում էի` «Կոտայքի» և «Պախտակորի» հանդիպմանը։ Խաղի վերջում, երբ հաշիվը ոչ ոքի էր, հյուրերի դարպասին 11–մետրանոց հարված նշանակվեց։ Բայց «Պախտակորի» դարպասապահ Ալեքսանդր Յանովսկին, որը հետո դարձավ «Ալանիայի» գլխավոր մարզիչը, հետ մղեց գնդակը։ Երեկոյան Նազար Պետրոսյանի բնակարանում հյուրերի շարքում ես անսպասելիորեն տեսա Յանովսկուն, որի հետ, ինչպես պարզվեց, Պետրոսյանն ընկերություն էր անում։ Ակամա մտածեցի, թե ինչու այդ ժամանակվա մրցումներում ընկերներից ոչ մեկը չի խնդրել նրան բաց թողնել գնդակը, իսկ երկրորդը խանգարել է նրան հաղթել»։

«Նազարը չկամեցողներ չունի։ Նա բոլորի հետ սիրալիր է, գիտի, թե ում, ինչպես և ինչ ասի, ոչ մեկին չի վիրավորի կոպիտ խոսքով, բոլորի մասին հոգ է տանում, հուսալի թիկունք է։ Ի դեպ, դա վերաբերում է ոչ միայն հարազատներին։ Երբ Սոչիի «Ժեմչուժինայի» մարզիչ Արսեն Նայդենովի հետ դժբախտ դեպք էր պատահել, Պետրոսյանը առաջիններից էր, որն օգնել էր նրան. գումար էր հայթայթել վիրահատության համար, իսկ հետո ուշադիր հետևել վերականգնմանը. Նայդենովի մասին այնպես է հոգ տարել, ասես նա իր հայրեն է եղել կամ ավագ եղբայրը։ Դա մարդկանց հանդեպ Պետրոսյանի լավ վերաբերմունքի միակ օրինակը չէ»։

Ի դեպ, Նազար Պետրոսյանը, հանդես գալով ԲԿՄԱ–ում, ոչ մի անգամ դաշտ դուրս չի եկել «Արարատի» դեմ բանակային թիմի կազմում` ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երևանում։ Այդ ժամանակ լուրեր են պտտվել, որ Պետրոսյանն այդ խաղերի նախօրեին ուղղակի անհետանում է բանակայիններից թիմից։ Դժվար թե այդպես լինի. ամենայն հավանականությամբ, նա ուղղակի խնդրել է մարզիչներին իրեն դաշտ չհանել այդ խաղերի ժամանակ։ Նա չէր կարող խաղալ հարազատ թիմի դեմ, իսկ եթե հարկադրաբար դաշտ հանեին, ապա վատ կխաղար։ Բայց Նազար Պետրոսյանը չէր կարող վատ խաղալ, ուստի հակասությունը լուծում էր արմատական մեթոդներով։

Լրահոս
0