00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչ Երևան ուղևորվելը. ինչպես Դրեզդենում հայերն իմացան Բրեժնեևի մահվան լուրը

© Sputnik / Сергей Кузнецов / Անցնել մեդիապահոցГорода мира. Дрезден
Города мира. Дрезден - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը 35 տարվա վաղեմության պատմություն է պատմում, երբ հայաստանցի զբոսաշրջիկների խումբը Գերմանիայում էր հայտնվել:

— Բոլորին հավաքեք ավտոբուսներում, և ինքներդ այնտեղ եղեք, — ասաց անձրևանոցով տղամարդը` մատնանշելով ընկերների փոքր խմբին:

—  Ի՞նչ է պատահել:

— Հիմա կիմանաք: Շատ կարևորության տեղեկություն ունենք:

«Մի՞թե պատերազմ է», – մտքովս անցավ։

Проспект Ленина в Ереване - Sputnik Արմենիա
Ինչպես երևանյան «Կազիրյոկը» հրաժեշտ տվեց ԽՍՀՄ ղեկավարին

Դրեզդենում էինք։ Հայաստանցի զբոսաշրջիկների խումբն ավարտել էր ճանապարհորդությունը Գերմանիայով ու Դրեզդենից հետո պետք է Բեռլին վերադառնար, որպեսզի այնտեղից` գնացքով տուն վերադառնար։ Ու հանկարծ հայտարարում են. «Շատ կարևոր տեղեկություն»։ Գնացի կամրջի մոտ, որտեղ նույն մտահոգ դեմքերով կանգնած էին տուրիստական խմբերի մի քանի ղեկավար։ Նրանք էլ ոչ մի բանից տեղյակ չէին։

Վերջապես, անձրևանոցով ընկերը մոտեցավ, շրջանը նեղացրեց, կենտրոնում կանգնեց. «Այսօր Մոսկվայում, կյանքի 77–րդ տարում սրտի հանկարծակի դադարից մահացել է ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պրեզիդիումի նախագահ Լեոնիդ Իլիչ Բրեժնևը»։

Անձրևանոցով մարդը մի պահ լռեց, հետո բոլորի ձեռքերը սեղմեց, հետո ասաց. «Գնացեք ավտոբուսներ ու ասեք ձեր ընկերներին։ Հարցեր կա՞ն։

Երկու հարց կար։ Կշարունակվի՞ արդյոք էքսկուրսիան Դրեզդենով, ու կկրճատի արդյո՞ք պատահածը ԳԴՀ–ում մնալու օրերը։

«Այդ առիթով ԽՍՀՄ դեսպանատունը ոչ մի բան չի ասել։ Հենց ասեն` կհայտնենք»։

Մինչդեռ մեկ հարց էլ կար, այն բոլորի լեզվի ծայրին էր. ինչի՞ էր պետք մարդկանց ավտոբուսներում հավաքել, անհանգստության մեջ պահել, այլ ոչ թե միանգամից հայտնել տեղի ունեցածի մասին։

… Չափազանցություն կլիներ ասել, թե գլխավոր քարտուղարի մահվան լուրն իմանալիս հայկական խումբը հուսահատության մեջ ընկավ. արագ ծերացած Բրեժնևը` կրկնելով Չապաևի ճանապարհը, արդեն անեկդոտների հերոս էր դարձել, իսկ թե ինչ կլինի երկրի հետ հետագայում` անկասկած էր. ամեն ինչ, ինչպես կար, այդպես էլ կմնար։

Маршал Иван Баграмян на XXVI съезде КПСС - Sputnik Արմենիա
Ինչպես Բաղրամյանը տապալեց Հիտլերի նախագիծը

Հաջորդ օրվա կեսօրին նստեցինք «Բեռլին – Մոսկվա» գնացքի վագոն ու ճանապարհ ընկանք։

Վարշավա, կայարան։ «Համերաշխություն» շարժումը` Լեխ Վալենսայի (որն այն ժամանակ Գդանսկում էլեկտրիկ էր, հետո դարձավ Լեհաստանի առաջին նախագահը) գլխավորությամբ, արագորեն թափ էր հավաքում։ Գնացքի վագոններին լեհեր էին մոտենում` ծիծաղելով մատնանշում էին սգո շրջանակի մեջ դրված Բրեժնևի նկարին։

Մոսկվա. «Ալտայ» հյուրանոց։ Երևանի չվերթին մեկուկես օր կա։ Անելու բան չկա. Կինոթատրոններն ու այլ ժամանցային հիմնարկություններն արդեն փակ են։ Որոշեցին վերադարձը ռեստորանում նշել։ Որպեսզի խնդիրներ չառաջանան, կենացները հայերեն ենք ասում ու հաճախ անպատեհ ավելացնում են «Բրեժնև…»։

Սկսվում է թաղման արարողության հեռարձակումը։ Առաջնորդի մարմնով դագաղը հողն է իջեցվում, բոլորը ինչ-որ տարօրինակ ճայթյուն են լսում։Այնպիսի տպավորություն է, ասես դագաղը գցեցին։ Հետագայում լուրեր էին շրջում, թե իբր այդպես էլ եղել է։ Հետո ասում էին` «Խորհրդային իշխանության խորհրդանիշական անկում տեղի ունեցավ, թեև այդ ժամանակ դրա մասին ոչ ոք դեռ չգիտեր։ Այն երկրում, որտեղ հնարավոր է նրան` Բրեժնևին գցել, ինչ ասես հնարավոր էր»։

Իսկ իրականում ի՞նչ էր տեղի ունեցել։ Իրականում դա հրետանային սալյուտ էր, որի առաջին համազարկը հնչեց հենց այն պահին, երբ դագաղը հողի մեջ էին իջեցնում։ Ամենայն հավանականությամբ, հենց համազարկի ձայնը միֆի ստեղծման առիթ դարձավ։

Հաջորդ օրը կեսօրին «Վնուկովո» ենք գնում, Երևան ուղևորվող «Իլ»–ը ճիշտ ժամանակացույցով մեկնում է, երեք ժամից արդեն «Զվարթնեցում» ենք…

Լրահոս
0