00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:06
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կովալենկոյի «ֆիրմային պարը», կամ հայ ընկերների համար սարի պես կանգնած Շուրան

© Sputnik / Dolyagin / Անցնել մեդիապահոցМатч на Кубок СССР между командами "Арарат" (Ереван) и "Динамо" (Киев)
Матч на Кубок СССР между командами Арарат (Ереван) и Динамо (Киев) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի պաշտպան Ալեքսանդր Կովալենկոն իրեն հայ էր համարում։ Եթե նա դաշտում էր, ապա հակառակորդի հարձակվողները բետոնե պատի էին բախվում, գրում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Այս մարզադաշտում երկար ժամանակ ցուցանակ էր փակցված` ««Հրազդան» մարզադաշտի պատմության մեջ առաջին գոլը խփել է Ալեքսանդր Կովալենկոն»։ Դա տեղի է ունեցել 1971 թվականին, խաղի 58–րդ րոպեին. «Արարատը» խաղում էր Ալմաթի «Կայրաթի» հետ։ «Այդպես արդար էր, Շուրան արժանի էր դրան», – շատ տարի անց կասի մեծն Էդուարդ Մարգարովը։

Ինչպես Սերգեյ Բոնդարենկոն, որին անվանում էին «ամենաուկրաինացի հայ», Ալեքսանդր Կովալենկոն ևս իրեն հայ էր համարում. այդպես էր ամենուր ներկայանում, ասում էր` ազգանվանս մի խաբվեք։ Նա ծնվել է Սվերդլովսկի մարզի Պոլևսկոյ փոքր քաղաքում, 17 տարեկանում արդեն տեղափոխվել է Հայաստան` մարզիչ Քաջայր Փոլադյանի մոտ, որն այն ժամանակ պատանիներից պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ էր «ստանում»։ Թիմակիցները հիշում են, որ Կովալենկոն միանգամից հայերեն սովորեց, ընդօրինակեց վարվելակերպն ու շփման ոճը ու «մերոնքական» դարձավ ոչ միայն հայտնի թիմում, այլ, ընդհանրապես, հանրապետությունում։

Гамлет Мхитарян с семьей - Sputnik Արմենիա
Արարատից Վալանս. Համլետ Մխիթարյանի թանկարժեք նվերը ֆուտբոլին ու Հայաստանին

Ալեքսանդրը ողջ կյանքն անցկացրել է երևանյան «Արարատում»։ Գրեթե 300 խաղ, 35 տարի մեկ թիմում ու հավերժ հիշատակ։ «Հրազդանում» այն առաջին գոլից հետո` հատկապես։ Լինելով պաշտպան` նա չպետք էր շատ գոլերի հեղինակ դառնար` 19 գոլ ողջ կարիերայի ընթացքում, բայց այն մեկը` 1971 թվականի մայիսյան գոլն, իսկապես, ամենակարևորն էր նրա կյանքում։

Նա չորրորդ համարով շապիկ ստացավ լեգենդար Մանուկ Սեմերջյանի ձեռքերից իր համար հրաժեշտի խաղում ու պատվով տարավ այդ խորհրդանիշային էստաֆետան։ Էդուարդ Մարգարովը հիշում է. «Այլ ակումբների նրա գործընկեր –հարձակվողները խոստովանում էին, որ վախենում էին ինքնավստահ պաշտպանից, քանի որ նա երբեք կոպիտ չէր խաղում։ Նրա ստացած դեղին քարտերը կարելի է մատների վրա հաշվել»։

Նա պատի պես կանգնած էր, ասես անառիկ ամրոց լիներ, հակառակորդ հարձակողներն իրար էին խառնվում, կորցնում էին թանկարժեք վայրկյանները` մտածելով հետագա գործողությունների մասին։ Փոխարենը, «Արարատի» դարպասապահներ Ալյոշա Աբրահամյանն ու Նորայր Դեմիրճյանն իրենց հանգիստ ու ապահով էին զգում։ Հակառակորդներին զիջելով արագությամբ` նա այդ թերությունը լրացնում էր հիանալի տեխնիկայով, վայրկենական ռեակցիայով ու հրաշալի հիշողությամբ. անծանոթ հարձակվողի հետ մի քսան րոպե խաղը բավական էր, որպեսզի Շուրան հասկանար նրա ուժեղ ու թույլ կողմերը։

Ալեքսանդր Կովալենկոյի մասին պատմող յուրաքանչյուր թիմակից, անպայման, նշում է, որ նրան բոլորը որպես ավագ եղբայր էին ընկալում, թեև նրանց տարիքային տարբերությունն այդքան մեծ չէր։ Նրա հեղինակությունն անվիճելի էր և՛ դաշտում, և՛ դաշտից դուրս։ Առանց նրա չէր անցնում ո՛չ ձկնորսությունը, ո՛չ ընկերական խնջույքը, ո՛չ թատրոն այցելությունները։

Матч Армения - Польша - Sputnik Արմենիա
Հայկական ֆուտբոլի տխուր հոկտեմբերը. ի՞նչ և ինչպե՞ս անել այն տոնական դարձնելու համար

Հենց Կովալեկնկոն է համոզել Էդուարդ Մարգարովին «Նեֆտչիից» «Արարատ» անցնել։ «Իմ ու Էդիկի ընկերությունն ավելի քան 40 տարվա է։ Մենք նրա հետ ծանոթացել ենք ԽՍՀՄ պատանեկան հավաքականում 1959 թվականին։ Նրան երկար ժամանակ համոզում էի Երևան գալ, «Արարատում» խաղալ։ Միայն 1970 թվականի վերջին ինձ հաջողվեց դա անել, այն էլ` միայն մեր անձնական հարաբերությունների շնորհիվ։ Երբ նա եկավ, թիմը կերպարանափոխվեց, սկսեց ավելի խելացի, ավելի զանազան խաղալ, ու հետևեց հաջողությունը»։

Կովալենկոն մտերիմ էր Հայաստանի պարի պետական համույթի ղեկավար, պարող Սուրեն Չանչուրյանի հետ, ընդ որում` Շուրան երբեմն գերազանցում էր պրոֆեսիոնալին` եթե ոչ շարժումների ճշգրտությամբ, ապա արտիստիզմով ու անկեղծությամբ։ Չանչուրյանն ու Կովալենկոն «ֆիրմային» համար ունեին, նրանք երկուսով «թաշկինակով պար էին» կատարում ու կատարում էին այն անգերազանցելի։

Մի անգամ, երբ Չանչուրյանն ինչ-որ տեղ առանց նրա էր այդ պարը պարում, Կովալենկոն չդիմացավ, տեղից վեր կացավ, գեղեցիկ շարժումներով հետևից «սողաց» Չանչուրյանի մոտ ու «գողացավ» թաշկինակը։ Պարն ավարտելուց հետո ասաց. «Սուրիկ ջան, այդպես ողջ կյանքդ թաշկինակներով ժողովրդին խաբում ես, էլի»։

Ֆուտբոլիստների ընկերությունը շարունակվում էր նաև նրանց` մեծ սպորտից հեռանալուց հետո. Կովալենկոն, Զանազանյանը, Ղազարյանը միշտ կապի մեջ էին, մտերիմ էին։ Հովհաննես Զանազանյանն ասում էր, որ Կովալենկոն ցանկացած բարձունքների արժանի մեծություն էր, ու եթե նա դաշտում էր, ապա հակառակորդի հարձակվողները պատի էին բախվում։

Ճակատագրի բերումով` Ալեքսանդր Կովալենկոն ուղեղի կաթված ստացավ հենց Զանազանյանի մեքենայի մեջ. նրանք ինչ-որ տեղ էին գնում, Շուրան ինչ-որ բան էր պատմում ու հանկարծակի խոսքի կեսից լռեց։ 15 տարի առաջ` 2002 թվականին, նա մահացավ, բայց 20 օր անց պետք է դուրս գար «Հրազդան» մարզադաշտ «Արարատի» վետերանների կազմում Միության հավաքականի վետերանների հետ խաղին մասնակցելու. նշում էին Նիկիտա Սիմոնյանը 75–ամյակը։

Խաղից առաջ հայտարարված մեկ րոպե լռությունը շատ ավելի երկար տևեց, քան սլաքները կազդարարեին իրենց պտույտը։

Լրահոս
0