00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խռովատոն նոյեմբերը

© Sputnik / Karen YepremyanГолодовка студентов против отмены отсрочки от армии
Голодовка студентов против отмены отсрочки от армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1939թ.-ին աշխարհագրական քարտեզի վրայից ժամանակավորապես վերացավ Չեխոսլովակիա պետությունը, բայց նույնիսկ երրորդ ռեյխի օկուպացիայի ճիրանները չկարողացան զսպել նոյեմբերյան դիմադրության այն մեծ ալիքը, որի խռովարար մակընթացությունը ապահովում էին ուսանողները:

Ցույցերից մեկի ժամանակ կրակոցից վիրավորվում է բժշկական համալսարանի 24-ամյա ուսանող Յան Օպլետալը, որը ծանր հրազենային վնասվածքով տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ և մահանում է…հենց այն հիվանդանոցում, որտեղ Յանը պատրաստվում էր աշխատել:

Օպլետալի թաղման արարողությունը վերածվում է մի նոր՝ էլ ավելի ուժգին ու էլ ավելի ողբերգական ցույցի՝ 1200 ուսանող աքսորվում է համակենտրոնացման ճամբարր, 9-ը` հրապարակավ գնդակահարվում են նոյեմբերի 17-ին՝ այս օրը: Տարիներ անց, այդ օրը որոշվում է ճանաչել Ուսանողների միասնության միջազգային օր, իսկ ուսանողական դիմադրության նահատակ Օպլետալը դառնում է ուսանողների սոլիդարության խորհրդանիշը:

Акция протеста студентов о принятии решения об отсрочке парламентом РА - Sputnik Արմենիա
Արևմտյան «բլիթներ» հայերի համար. ուսանողների դասադուլն արդյո՞ք միայն Սորոսն է հովանավորում

Ու չնայած նրան, որ ուսանողական շարժումները, ասենք, սորբոնյան Ֆրանսիայում կամ Բրիտանիայում արդեն իսկ ունեին դարավոր պատմություն, հենց 20-րդ դարում է «ուսանողը» օբյեկտից վերածվում  սուբյեկտի, իներցիոն հորիզոնականից՝ հակազդող ուղղահայացի։ Նրանք շատ դեպքերում կանխորոշեցին քաղաքացիական գիտակցության վեկտորը՝ սկիզբ դնելով արևմտյան Եվրոպայի նախագահների և իրանյան շահի գահազրկմանը, վերջ դնելով «պրահայան գարնանը» ու այսպես շարունակ կրակի վրա լցնելով մե՛կ հրահրման յուղը, մե՛կ՝ խաղաղեցնող ջուրը:

Հիշում եմ՝ դպրոցում կամ համալսարանում դասարանի փայլփլուն աչքերին ու հիացական շշուկներին էին արժանանում ոչ այնքան դասի գերազանց պատասխանողները, այլ այն եզակիները, որոնք ընդվզում էին ուսուցչի կամ դասախոսի դեմ՝ երբեմն լկտիաբար, երբեմն՝ արդարացի։ Բայց գրեթե բոլոր դեպքերում դա առաջացնում էր ինչ-որ անբացատրելի ենթագիտակցական ակնածանք,  «հերոսի» մոտ էլ՝ ենթագիտակցական բավարարվածություն, քանի որ ակադեմիական մոդելում «դասատուն» խորհդանշում էր «ռեժիմը», իսկ  «հակառակվողը»՝ «ապստամբին»:

Այսօր՝ պրահայան դեպքերից գրեթե ութ տասնամյակ անց, երևանյան ուսանողական նոյեմբերը նույնպես խռովարար էր, այս օրն էլ՝ հենց նրանց Միասնության միջազգային օրն է:

Ու բարեբախտաբար, սրանք միակ զուգահեռներն են այն դեպքերի հետ, իսկ մնացածը՝ կրկին առաջացնում է այն նույն ենթագիտակցական հիացմունքը, որը զգում էի դպրոցա-ուսանողական նստարանին:

Ես դեռ հետո պիտի իմանայի, որ հասարակության «առողջությունը» չափվում է նաև ուսանողական զգայունակությամբ:

Ու կարևորը այս դեպքում ոչ այնքան պահանջների ճշգրտությունն է, իրատեսությունը կամ հեռանկարայնությունը, այլ այն, որ նրանք կան ու իրենցով տատանում են հասարակության սրտի զարկերի միալար կորագիծը: Ու եթե նրանք կան, ուրեմն կանք նաև մենք և այսօր՝ նրանց տոնի առթիվ, իրականում,  պիտի շնորհավորենք ինքներս մեզ:

Լրահոս
0