00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանի` Սոչիի «լռությունը», կամ Արցախի հարցով թուրքական «ցանկությունների» տապալումը

© AP Photo / Presidency Press ServiceРеджеп Тайип Эрдоган
Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը մտորում է այն մասին, թե ինչ է կանգնած Սոչիում ռուս–թուրքական բանակցությունների հետևում, և արդյո՞ք փակվել է Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Անկարայի մասնակցության թեման։

Եվ այսպես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնեց Սոչի և բանակցեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման նախօրեին որոշ երկրների հասարակության` իրենց իսկ ԶԼՄ–ների կողմից հրահրած չափից մեծ հուզմունքը, կարծես, հանդարտվել է։ Այժմ պարզվում է, որ այդ հուզմունքը վաղաժամ էր։

Президенты РФ Владимир Путин и Турции Реджеп Эрдоган перед началом специальной сессии 23-го Мирового энергетического конгресса. - Sputnik Արմենիա
Թուրքիան արդեն ուշացել է. ինչ է «խոստանում» Արցախին Պուտինի և Էրդողանի հանդիպումը

Իրարանցումը հրահրել էր ինքը` Էրդողանը, որը հայտարարել էր, որ Սոչի է տանում իր հետ արցախյան հիմնահարցի վերաբերյալ առաջարկներ, որոնցից Պուտինը հրաժարվել չի կարողանա, ուրախությամբ կընդունի դրանք և վայրկենապես կլուծի Արցախի հարցը։ Արդյունքում, հանդիպումից հետո հայտարարվեց մի շարք այլ բաների մասին, սակայն չխոսվեց Արցախի հակամարտության կարգավորման մասին։

Հավանաբար, մեծ, թեև, կանխատեսելի հիասթափություն էր։ Ե՛վ Էրդողանի, և՛ Պուտինի համար ավելի արդիական հարցեր կան, քան Արցախի կարգավորման հարցը, որը փակուղի է մտել. կարճ ասած՝ այն պատճառով, որ մի կողմը ցանկանում է ամեն ինչ և միանգամից, իսկ մյուս կողմի մոտ բնական տարակուսանք է առաջանում նման ցանկություններից։

Սիրիան և երկկողմ հարաբերությունները. դա էր քննարկման թեմայի առանցքային հարցերը, և դա հասկանալի էր։ Ըստ ամենայնի, Արցախյան հարցի վերաբերյալ քննարկում եղել է, և Էրդողանին հերթական անգամ (հույս ունենանք` վերջին) հստակ հասկացրեցին, որ ոչ ինքը, ոչ էլ Թուրքիան (նույնիսկ, առանց նրա) այդ կարգավորման մեջ անելիք չունեն։ Այլապես ամբիցիոզ թուրք առաջնորդն անհապաղ կուռճացներ թեման, իսկ այսպես նա լռում է։

Президент РФ Владимир Путин и президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Պուտինի և Էրդողանի հանդիպումն անցավ առանց լոլիկների

Բանակցությունների ողջ պատմության մեջ մի փոքր զարմացնում է ռուսական կողմի հանգստությունը։ Էրդողանը ժամանեց Սոչի՝ նախապես հայտարարելով, որ Ղրիմը ոչ մի դեպքում չի ճանաչում որպես Ռուսաստանի մաս և այն մասին, որ Ռուսաստանն ու ԱՄՆ–ը պետք է զորքերը հանեն Սիրիայից։ Հավանաբար, պետք է հասկանալ, որ Էրդողանն այնտեղ կմտցնի իր զորքերը, որոնք, սակայն, արդեն իսկ կան այնտեղ։

Քաղաքականությունն, իհարկե, նուրբ հարց է, և այժմեական շահերը, երբեմն, կարող են երկարաժամկետ շահերից առաջնահերթ լինել։ Մենք չգիտենք, թե իրականում ինչ է կատարվում ռուս–թուրքական հարաբերություններում, այդ պատճառով ենթադրություններ անել չարժե, թե կոնկրետ ամեն կետի վերաբերյալ Էրդողանն ինչ պարզաբանումներ է ստացել, և թե ինչ տոնով են այդ պարզաբանումները հնչեցվել։

Պուտինը Սոչիի հանդիպումից հետո ասաց հետևյալը. «Ես տեղեկացրել եմ (Էրդողանին) այն մասին, որ Դանանգում տեղի ունեցած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում ԱՄՆ նախագահի հետ մենք համատեղ հայտարարություն ենք արել, որում միացյալ մոտեցումներ ունենք Սիրիայի իրավիճակի վերաբերյալ, ավելի կոնկրետ՝վերջնականապես վերացնել ԻՊ–ը, խստորեն ապահովել սիրիական պետության ինքնիշխանությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Армянская церковь Дер эз-Зор - Sputnik Արմենիա
Անկարայի հատուցումը. քրդերը զրկվեցին Թուրքիայում հայկական արժեքների «սև շուկայից»

Եվ ահա` «սիրիական պետության ինքնիշխանությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը» Էրդողանին, այսպես ասենք՝ այդքան էլ ձեռք չի տալիս։ Առավել ևս, նրան ձեռք չի տալիս, որ Ռուսաստանից բացի, այդ ամենն ապահովելու է նաև Իրանը, որի հետ Անկարան փորձում է մերձենալ վերջերս։ Թեհրանը, սակայն, գիտափորձով այդքան էլ չի ձգտում իր լայն կրծքին սեղմել նրան։

Իրանը լավ գիտի, թե ինչ կարող է արժենալ Թուրքիայի հետ մերձեցումը։ Չխորանանք պատմության մեջ, որպես օրինակ կարող ենք բերել ժամանակակից իրողությունները. գրեթե բոլոր երկրները, մերձենալով Անկարայի հետ, որպես բոնուս որոշակի խնդիրներ ստացան։

Ե՛վ Իսրայելը, և՛ Եվրոպան, հատկապես՝ Գերմանիան և Նիդեռլանդները, և նույնիսկ ԱՄՆ–ն որոշակի առումով սառեցին Թուրքիայի հանդեպ ռուսական հրթիռների վերաբերյալ պայմանագիրը ստորագրելուց և Էրդողանի անվտանգության աշխատակիցների հետ սկանդալից հետո։ Ռուսաստանն, իհարկե, հիանալի հասկանում է դա, այդ պատճառով էլ զրույցը բացառապես գործնական ուղղությամբ է տանում. լոլիկներ, հրթիռներ, ատոմակայան. վճարեք, կտանք ու կկառուցենք, իսկ լոլիկները մեզ մոտ կվաճառենք, իսկ եթե ցանկանում եք Սիրիայում մասնակցություն ունենալ, ապա միայն զսպող իրանական ներկայության հետ միասին, որն, ի դեպ, ավելի արդարացված ու արժանի է, քան թուրքականը։

Ինչ վերաբերում է Արցախյան կարգավորմանը… Եթե որոշ ժամանակ հետո Էրդողանը կրկին ցանկանա միջամտել հակամարտությանը, նշանակում է` այդքան էլ խիստ չեն բացատրել, կամ էլ Էրդողանն այդքան էլ լավ չի գիտակցել բացատրությունները, սակայն հուսանք, որ նրան մատչելի են բացատրել, և Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիայի մասնակցության թեման փակ է։

Լրահոս
0