00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զուրաբյանը՝ հայերեն ու ռուսերեն «տավարների» մասին

© Facebook/Ararat ZurabyanАрарат Зурабян
Арарат Зурабян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինտելեկտուալ փոքրիկ «բանավեճ» տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանի միջև։ Պատճառը «մարդկային կապիտալ» արտահայտությունն էր։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Այսօր, ելույթ ունենալով ԱԺ-ում ընդդիամդիր պատգամավոր Արարատ Զուրաբյանն առաջարկեց տնտեսագետ պատգամավորներին հայերեն բառապաշարից դուրս մղել «մարդկային կապիտալ» արտահայտությունը։ Նա փորձեց բացատրել դրա ծագումնաբանությունն ու նեևկայացրեց վիրավորական կողմերը։

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան. «Ռուսաց լեզվի իմացությունն, ուղղակի, անհրաժեշտ է»

«Մարդկային կապիտալ հասկացություն չկա, որովհետև կապիտալ բառի ծագումնաբանություն այլ է։ Հին Հռոմում մարդկանց հարստության հիմնական կապիտալը անասունն է եղել։ Ռուսերենում այսպիսի հասկացություն կա` տովար, տավար ("товар" и "тварь")։ Դա հայերենից փոխառված «տավար» բառն է։ Բայց երբ մարդուն տավար են կոչում, նա վիրավորվում է։ Դրա համար պետք չէ ասել «մարդկային կապիտալ»։ Եվ առավել ևս մարդկանց չվերաբերվենք որպես մարդկային կապիտալի»,-ասաց Զուրաբյանը` հավելելով, որ 21-րդ դարում տհաճ է, երբ մարդու պայուսակը բացում են, որ ստուգեն` ՀԴՄ կա, թե՞ ոչ։

Նախ մարդկային կապիտալը ռուսերենից չի թարգմանված, human capital անգլիացիներն էլ են ասում, հակադարձեց Կարեն Կարապետյանը:

Բառապաշարի «անասնական» արմատների հարցում Զուրաբյանը ճիշտ է գուշակել, գրեթե ճիշտ։ Ճիշտ բառն է pecunia-ն, որը հռոմեացիների մոտ իսկապես առաջացել է անասուն բառից (pecus):

Իսկ capital բառը դասական լատիներենում չի եղել։ Այն հայտնվել է Միջին դարերում ու կազմված է ոչ թե անասուն արմատից, այլ capitalis (գլխավոր) բառից։

«Զուրաբյանի մեկ այլ նկատողությունն ավելի մոտ է ակադեմիական գիտությանը։ Ռուսերեն «товар» ու «тварь» բառերը հայերեն «տավար» բառից են։ Լավ առիթ է հիշելու, որ «մարդկանց չի կարելի վիրավերվել անասունի, տավարի պես», — հավելեց նա։

Իսկ ահա Զուրաբյանի գիտելիքները «տավարի» հարցում ճշգրիտ էին։ Այդ վարկածը, որպես ամենահավանականը, ներկայացնում է Ֆասմերի ծագումնաբանական բառարանում, որը դասական է ռուսերենի համար։ «Տվար»("тварь") բառը մոտ է «տվորիտ» ("творить") բառին:

 

Լրահոս
0