Լուսնագնաց

Մեծ հայի «մոլորակներով զբոսանքը» կամ ինչպես էր կատաղած Քեմուրջյանը լուսնագնացը լիցքավորում

93
(Թարմացված է 11:25 15.11.2017)
Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը հիշում է աշխարհում առաջին մոլորակագնացներ ստեղծողի՝ Ալեքսանդր Քեմուրջյանի մասին, որն անունով է կոչվել Արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակներից մեկը:

Գիտնականներին, սովորաբար, բաժանում են տեսական և գործնական տեսակների, հատկապես այնպիսի ոլորտում, ինչպիսին տիեզերականն է: Մեկը հեռադիտակով զննում է հեռավոր գալակտիկաները և մոլորակները՝ զբաղվելով խելացի հաշվարկներով, մյուսն աշխատում է սարքեր ստեղծել, որոնք կարող են հասնել մինչև այդ մոլորակները և տեղաշարժվել դրանց վրա: Վերջինների թվին է պատկանում է ականավոր կոնստրուկտոր և ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանը:

Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թ.-ին Վլադիկավկազում՝ հայկական ընտանիքում: Պատանի հասակից  նա անընդհատ  ինչ-որ բան էր պատրաստում, ինչ-որ փոքրիկ մեքենաներ, մեխանիզմներ, որոնց նմաններն, իրականում, գոյություն չունեին և մոր կարծիքով՝ անպիտան էին: Մայրը հավաքում էր նրա սենյակը, և նոր համակարգերը պարբերաբար աղբն էին նետվում: Այդպես շարունակվել է այնքան ժամանակ, մինչև 1940թ-ին Քեմուրջյանին ուղարկել են սովորելու Մոսկվայում՝ Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանում: Բուհի ընտրությունն իդեալական էր. Քեմուրջյանն իր գիտելիքներով և կարողություններով հիանալի համապատասխանեց բուհի պահանջներին:

Ինչպես ընդունված է ասել՝ միջամտեց պատերազմը: Քեմուրջյանը ծառայությունից ազատվել էր կարճատեսության պատճառով, սակայն չկարողացավ անմասն մնալ, հասավ զինկոմիսարիատ և խնդրեց իրեն որպես կամավոր ռազմաճակատ ուղարկել: Զինկոմիսարիատնին համոզելու կարիք չկար: Նա կռվեց պատերազմում մինչև վերջին օրը, ընդ որում,  մասնակցել է ամենաբարդ բախումներին Կուրսկի ճակատում, Վիսլայի և Օդերի համար մարտերին:

Քեմուրջյանը շարունակեց ուսումը պատերազմից հետո և Բաումանի համալսարանը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո նրան հրավիրեցին Լենինգրադ ՝ Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ, այդ ժամանակ այն այդպես էր կոչվում, իսկ ավելի ուշ՝ «Տրանսմաշ»: Բնականաբար, դա խիստ գաղտնի էր: Այդ նշանակումը պատվաբեր էր, այնտեղ աշխատանքի էին վերցնում միայն հատընտիր մասնագետների: Ութ տարի անց Քեմուրջյանը, պաշտպանելով թեկնածուական թեզը, գլխավորեց շարժման նոր սկզբունքների բաժինը: Հիշո՞ւմ եք Ստրուգացկիների «Երկուշաբթին սկսվում է շաբաթ օրը»…

Այդպես սկսվում է լուսնագնացների և մարսագնացների, ընդհանրապես, մոլորակագնացների մշակումը և ստեղծումը, որոնք կարող էին ցատկելով տեղափոխվել Մարսի Ֆոբոս արբանյակում: Դա Խորհրդային միությունում նման մշակումների սկիզբն էր, որը շատ առումներով որոշել է նման հետազոտություններում համաշխարհային միտումները:

Հետո տեղի ունեցավ Չեռնոբիլի աղետը, Քեմուրջյանն անմասն չմնաց դրանից: Կարճ ժամկետում ստեղծեց ռոբոտ՝ վարակված գոտում դիստանցիոն կառավարմամբ շարժվելու համար: Նման երկու ռոբոտները շատ են  աշխատել, մաքրել փլատակները և չեզոքացրել ռադիոակտիվ նյութերը: Դա գիտնականի, հիրավի, հանճարեղ աշխատանքն էր՝ հաշվի առնելով խնդիրները և հրատապության աստիճանը:

Փաստորեն, Քեմուրջյանը հիմնել է սեփական դպրոցը: Դրա համար նա անձամբ փնտրել և գտել է մասնագետներ ամբողջ երկրում, որպեսզի տեսական մշակումները դարձնի գործող ապարատներ: Մեքենաները պետք էր փորձարկել, գիտնականների և ինժեներների թիմը հորինել է փորձարկումների մեթոդներ, իսկ դրա համար պետք էր իմիտացնել վակում, ձգողականության և ջերմաստիճանային պայմաններ այն տիեզերական օբյեկտների մակերեսին, որոնց համար դրանք նախատեսված էին:  Փորձարկումների համար ՀԳԻ-ն (Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ) երկու սեփական զորավարժարան ուներ՝ Միջին Ասիայում և Կամչատկայում:

1965 թ.-ին մեկնարկեցին խորհրդային ապարատի ստեղծման աշխատանքները: Բանավեճեր սկսվեցին այն մասին, որ պետք է հասկանալ լուսնի գրունտի հատկություններն, այն ժամանակ այդ մասին գրեթե տեղեկություն չկար: Մի մասն ասում էր, որ լուսինը ամուր է, մյուսները՝ որ այն փխրուն է, երրորդները պնդում էին, որ լուսինը ծածկված է մանրաքարով: Սերգեյ Կորոլյովն այդ հարցում օգտագործեց իր հեղինակությունը՝ հրահանգելով դիտարկել բավականաչափ ամուր, պեմզայի նման գրուտը: Մեկ տարի անց Լուսնի վրա իջած սարքը հաստատեց, որ Կորոլյովն իրավացի էր:

Մեկ տարի հետո եկավ փորձարկումների ժամանակը: Քեմուրջյանը հրաբխագետների հետ մի քանի փորձնական հարթակներ ստեղծեց Կամչատկայի հրաբուխների մոտ: Շիվելուչ հրաբխից ոչ հեռու ուղարկվեց առաջին լուսնագնացը, որն աշխատում էր մարտկոցներով, հմուտ մասնագետներն այն լիցքավորել էին «Դրուժբա» բենազասղոցի շարժիչով: Իհարկե, առաջին ուղևորության ժամանակ լուսնագնացն առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության էր, քանի որ երկրի ձգողականությունը լուսնից 6 անգամ ավելի է և ինքնին լավ ծանրաբեռնվածություն է: Լուսնագնացի արագությունը չէր գերազանցում 2կմ/ժ-ը:

Իհարկե, մյուսների հետ միասին փորձարկումներին ներկա էր նաև Քեմուրջյանը: Այստեղ սկսվեց ամենահետաքրքիրը.  Շիվելուչից քիչ հեռու գիտնականների ուղղաթիռը սկսեց ընկնել: Բարեբախտաբար, աղետ տեղի չունեցավ, սակայն կոշտ վայրէջքից հետո ուղղաթիռն այլևս չէր կարողանում թռչել, և մարդկանց մեկ այլ ուղղաթիռ տեղափոխեցին, որը նրանց Կլյուչի համայնք հասցրեց: Այժմ պետք էր, վերջապես, հասնել զորավարժարանին, սակայն տեղական ադմինիստրացիան ուղղաթիռ չուներ: 2 օրվա ակտիվ բանակցություններից հետո հաջողվեց «Аэрофлот»-ի ինքնաթիռ գտնել, սակայն դրանում վառելիք չկար: Իրավիճակի զավեշտը կայանում էր նրանում, որ ոչ ոքի չէր կարելի ասել, որ ուղղաթիռն անհրաժեշտ է տիեզերական փորձարկումների համար, ամբողջ օպերացիան գաղտնի էր, հետևաբար, ոչինչ չկասկածող «Աերոֆլոտն» ասաց, որ Պետրոպավլովսկից բենզինով տանկեր է դուրս եկել և տեղ կհասնի 5 օրից:

Մի քանի օր ձգձգելուց հետո «Աերոֆլոտը» ուղղաթիռ տվեց, բայց առանց բենզինի: Այնպես որ, ոչ բենզին կա, ոչ՝ ղեկավարություն, գաղտնի լուսնագնացը՝ բոլորի կողմից լքված, կանգնած է հրաբխի մոտ, իսկ փորձարկումները կապված են Կլյուչերի հետ: Քեմուրջյանը խիստ բարկացել էր, նա որոշեց վառելիքի հարցով դիմել զինվորականներին: Եվ հենց հաջորդ առավոտյան նրան ներկայացավ անհասկանալի մեկը, որը երաշխավորում էր բենզին տրամադրել, սակայն պետական գնից երկու անգամ ավելի վճար էր պահանջում: Դա կազմում էր 10000 ռուբլի՝ այն ժամանակվա համար հսկայական գումար, և թե դրանք աշխարհի որ ծայրում գտնել, հայտնի չէր:

Քեմուրջյանը նստեց հեռագրամեքենայի դիմաց և ինչ-որ հրաշքով կարողացավ անել այնպես, որ 48 ժամից գումարը հասներ իրեն: Գումարը նա ստիպված էր առանց գրության տալ անծանոթ մարդու՝ կարողանալով զերծ մնալ ոստիկանությունից: Ռիսկն արդարացրեց իրեն, անհրաժեշտ քանակությամբ բենզինն անմիջապես տվեցին փորձարկող խմբին, և լուսնագնացի փորձարկումները կայացան:

Քեմուրջյանին բազմիցս առաջարկել են մնալ Ամերիկայում, շահավետ և գայթակղիչ պայմանագրեր առաջարկել, բայց նա անդրդվելի էր, միշտ վերադառնում էր հարազատ ակունքներին՝ այն հողին, որից տիեզերք են թռել նրա  ստեղծած մեքենաները: Ի դեպ, բոլոր մեքենաները միշտ կատարել են իրենց առջև դրված խնդիրները թե՛ Լուսնի վրա, թե՛ Մարսում, թե՛ Վեներայում:

Ալեքսանդր Քեմուրջյանը մահացել է 2003թ-ի փետրվարի 24-ին: Ականավոր գիտնականին հողին են հանձնել Սանկտ Պերտեբուրգի Վասիլյեվսյկի կղզու հայկական գերեզմանատանը:

93
ԵՊՀ

Արժե՞ վստահել վարկանիշներին. ինչ անել, որ հայկական բուհերն էլ լավագույնների շարքին դասվեն

108
Եկեք անկեղծ լինենք: Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի մասին կան բազմաթիվ կարծիքներ, որոնք շատ հաճախ ուղղակի տրամագծորեն տարբերվում են միմյանցից:
Բա լավ, ինչու աշխարհի լավագույն բուհերի ցանկում չկանք

Հարցրեք ոլորտի պատասխանատուներին և նրանք միանգամայն շահեկան պատկեր կներկայացնեն` նշելով բազմապիսի անհերքելի նվաճումներ։ Շատ լավ, կասեմ ես ու կտամ մի հասարակ հարց՝ դե էդ դեպքում ասեք, թե մեր հայաստանյան բուհերը ինչպիսի դիրք ունեն աշխարհի լավագույն համալսարանների շարքում:  

Տեսեք` վերջին տարիներին Հայաստանում արդեն կիրառվում է բուհերի այսպես կոչված ազգային վարկանիշավորում, այսինքն որոշվում է, թե մեր լավագույն բուհերը որոնք են: Սովորաբար ամենալավը  Երևանի պետական համալսարանն է: Լավ, իսկ ինչ դիրք է զբաղեցնում մեր մայր բուհը աշխարհում: Գիտեք, իհարկե, ամեն տարի տարբեր կազմակերպություններ հրապարակում են աշխարհի լավագույն համալսարանների ցուցակները: Դրանցից մեկը «Վեբոմետրիքս» համակարգն է, որի ցուցակում մեր առաջատար բուհը՝ Երևանի պետական համալսարանը, մի քանի տարի առաջ զբաղեցնում էր, կներեք, նույնիսկ անհարմար է ասել՝ 2628-րդ տեղը: Երևանի բժշկական համալսարանը ընդհանրապես աշխարհի 10 հազար լավագույն բուհերի մեջ չէր մտնում:

​Կարող եք իրավացիորեն ասել՝ դե, իհարկե, աշխարհում կան բազմաթիվ հայտնի կրթական հաստատություններ, մենք հո չենք կարող մրցակցել առաջատարների հետ: Միանգամայն հասկանալի է, որ երևանյան մեր համալսարանը Հարվարդի ու Օքսֆորդի հետ չի կարող համեմատվել: Բայց գոնե մեր տարածաշրջանում, քիչ թե շատ մեզ նման երկրների հետ կարո՞ղ ենք մրցակցել: Մեծ Բրիտանիայում կա այսպիսի ընկերություն, կարճ կոչվում է «Քյուէս», որը բացի բուհերի համաշխարհային ցուցակներից վերջերս կազմում է նաև տարածաշրջանային ցուցակներ: Մի քանի տարի առաջ ընկերությունը հրապարակել է «Զարգացող Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի» 150 լավագույն բուհերի ցանկը: Եթե անհասկանալի է, թե որ տարածաշրջանի մասին է խոսքը, կարող եմ պարզապես թվարկել՝ ԱՊՀ, Բալթյան երկրներ, Կովկաս, Թուրքիա և Արևելյան Եվրոպա: Այսինքն՝ բոլոր այն երկրները, որտեղ նախկինում իշխում էր սոցիալիզմը, պլյուս Թուրքիա:

Ուսումնասիրեք այդ պետությունների 150 լավագույն համալսարանների ցուցակը՝ հայաստանյան որևէ բուհ չեք գտնի: Մեր մայր բուհն էլ չկա: Այնինչ, Ղազախստանի ազգային համալսարանն, օրինակ, 21-րդ տեղում է, Բելառուսի պետական համալսարանը՝ 36-րդն է, էլ չեմ ասում, որ Մոսկվայի պետական համալսարանը պարզապես գլխավորում է ցուցակը: Նույնիսկ Ղրղզստանում գործող մի համալսարան կա: Այսինքն` Եվրասիական միության  բոլոր անդամները 150 լավագույն բուհերի ցուցակում ներկայացված են, միայն Հայաստանը չկա: Ի դեպ, այդ ցուցակում կա ադրբեջանական միանգամից մի քանի համալսարան: Համաձայնեք՝ բավական մտահոգիչ է: Սպառազինության մրցավազքը մի կողմ դնենք, բայց կրթության ոլորտում հետ ընկնելը լուրջ հետևանքների կարող է հանգեցնել:

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

​Հիմա կասեք՝ բա, լավ, ինչ անենք։ Այդ հարցը տարիներ առաջ ծագել է Գերմանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։ Ու նրանք գտել են պատասխանը. պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի իր համալսարանները հայտնվեն աշխարհի ամենահեղինակավոր բուհերի ցուցակի պատվավոր տեղերում։ Այսինքն՝ ուղղակի շատ կոնկրետ գումարներով խրախուսել են բուհերին։

Ինչով են տարբերվում բազմակողմանի զարգացած հայը և նման բրիտանացին, կամ մենք ամեն ինչ գիտենք

​Տեսեք, թե Ուսաստանն ինչ է արել: Մի քանի տարի առաջ շատ լուրջ պետական ծրագիր են մշակել, որը կոչվում է 5-100: Ոչ թե 500, այլ 5 և 100: Երևի կռահեցիք, թե ինչ է նշանակում այս անվանումը: Այո, շատ ճիշտ եք՝ այնպես անել, որ մինչև 2020 թվականը ռուսաստանյան առնվազն 5 համալսարաններ հայտնվեն աշխարհի 100 լավագույն բուհերի ցուցակում: Շահագրգռել են բուհերին, մրցույթ են հայտարարել, ասել են՝ ներկայացրեք ծրագիր, թե ինչպես եք մտադիր հայտնվել 100 լավագույնների շարքում, ու մրցույթը շահողները պետությունից կոնկրետ գումար կստանան իրենց այդ ծրագիրն իրագործելու համար: Սա իր արդյունքը տվել է՝ կապ չունի, թե քանիսն են հայտնվել 100 լավագույն բուհերի ցուցակում, ուղղակի այդ խրախուսումը ստացած բուհերից մի քանիսը հսկայական առաջընթաց են ապրել՝ եղել են 400-րդ հորիզոնականներում, այժմ լավագույն 200-ի թվում են։ Հիմա ասեք՝ չարժե արդյոք նույնը անել մեզ մոտ՝ Հայաստանում:

 

108
թեգերը:
վարկանիշ, Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), բուհ, աշխարհ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայաստանում վերացրեք կարիերային վերելակը, թող բոլորն աստիճաններով բարձրանան դեպի պաշտոն
Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները
«Ազնիվ մարդկանց կուսակցություն»` կաշառակեր անդամներով, կամ երբ մեր քաղաքական դաշտը կմաքրվի
ՀՀ նախագահն ու նրա տիկինը այցելել են Նորշենի միակ բնակչին՝ Վահանդուխտ տատին

Սահմանամերձ Նորշենի միակ տերն ու տիրակալը Վահանդուխտ տատն է, կամ ինչո՞ւ է աղմկում գետը

440
(Թարմացված է 22:32 07.07.2020)
Նոր Շեն գյուղը գտնվում է հայ-թուրքական սահմանին։ Նորշենից տեսարան է բացվում դեպի հայոց հին մայրաքաղաք՝ Անի։ Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է այդ գյուղի հետաքրքրաշարժ պատմությունը․ գյուղն այսօր, ցավոք, դատարկվել է։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է հայ-թուրքական սահմանին գտնվող Նորշեն գյուղ։ Թվում է՝ նախագահի մամուլի ծառայության սովորական հաղորդագրություն է, որևէ արտառոց բան չկա, բայց այստեղ տեղ գտած մեկ նախադասությունն աչք է ծակում․ «Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչուհու՝ Վահանդուխտ տատի հետ»։ Ասես՝ կացնով գլխիդ հարվածեն։

Президент Армен Саркисян посетил отряд российских пограничных войск (5 июля 2020). Армения
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է հայ-թուրքական սահման

Չի բացառվում, որ մենակ մնացած տատիկին հանդիպել եմ դեռ երիտասարդ տարիքում, երբ ինքս էի այցելել Նորշեն, որն ավելի հայտնի է Խարկով անունով։ Հիշում եմ այդ գյուղն ոչ միայն գեղատեսիլ, այլև մարդաշատ բնակավայր։

Ինչո՞ւ էի հաճախ լինում այդ գյուղում։ Նույն պատճառով, որի համար գնացել է նախագահ Սարգսյանը։ Այստեղ՝ Ախուրյան գետի ձախ ափին, առավելագույնս մոտ ես Անիի ավերակներին, հետևաբար՝ այստեղից դրանք ամենալավն են երևում։ Բանն այն է, որ ամեն մեկը չէ, որ կարող է գալ այստեղ․ մինչև Թուրքիայի սահմանը երկու քայլ էլ չկա՝ մեկ րոպեի լողի ճամփա է՝ գետը պետք է անցնել։

Развалины моста на границе в Ани
© Sputnik / Dmitrii Pisarenko
Անիի սահմանին գտնվող կամրջի ավերակները

Բայց նախ այն մասին, թե ինչու է գյուղը կոչվում Խարկով։ Ուկրաինայի հայտնի Խարկով քաղաքի անվանումն այստեղ որևէ կապ չունի։ Տեղանունն առաջացել է «խարկել» բայից, որը նշանակում է բովել, թրծել, և այնուհետև վերածվել է Խարկովի։ Իսկ նորշենցիները թրծելու և բովելու բան ունեին․ գյուղի շրջակայքում են գտնվում հայտնի քարհանքերը, իսկ Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքի՝ Անիի, բազմաթիվ ճարտարապետական կոթողներ կառուցվել են տեղական տուֆից, ինչպեսև, ի դեպ, նորշենցիների տների մեծ մասը, այն տների, որոնցում այլևս ոչ ոք չի ապրում։

Развалины армянского города Ани
Պատմական Անիի ավերակները

Եվս մեկ դրվագ այս հիանալի գյուղի պատմությունից։ Հայտնի արևելագետ և լեզվաբան Նիկողայոս Մառը հիշատակում է գյուղը իր «Անի» աշխատության մեջ։ Նախքան 1894թ-ն այստեղ արոտավայր էր, իսկ հետո Շիրակավան գյուղից տեղափոխված բնակիչները գյուղ հիմնեցին, որը կոչեցին Էնիկեյ, և միայն 2006թ-ին այն վերանվանվեց Նորշեն։

Խարկովում կրկին ծածանվեց Հայաստանի եռագույնը. գյուղ, որը զբոսաշրջային ներուժ ունի

Նորշենը հայտնի է նաև «Նորամանուկ» հիասքանչ եկեղեցով։ Տեղաբնակների խոսքով՝ եկեղեցին կառուցել է Մանուկ անունով մեկը, որը Վանից այստեղ բազմաթիվ խաչքարեր էր բերել։ Եկեղեցու ներսում պահպանվել է նաև վանահոր գերեզմանը, ճիշտ է՝ արդեն կիսաքանդ (գանձ որոնողների շնորհիվ)։

Ավարտելով կարճ պատմական անդրադարձը, նշեմ, որ ակադեմիկոս Մառի պեղումները Անիում ֆինանսավորում էր «Հայոց ազգագրական ընկերության» հիմնադիր, միլիոնատեր Միքայել Արամյանցը։

Микаэл Арамянц
Միքայել Արամյանց

Իսկ այժմ այն մասին, թե ինչու էի այդքան հաճախ այցելում այս գյուղ։ Որովհետև անհատ թղթակիցներս հաճախ էինք հյուրեր ունենում, և ուզում էինք նրանց ցույց տալ Հայաստանը՝ իր ողջ բազմազանությամբ ու գեղեցկությամբ, ոչ միայն Մատենադարան և Կոնյակի գործարան տանելով, այլև պատմությանը ծանոթացնելով․ իսկ Խարկովից երևում է մեր հնագույն մայրաքաղաքը՝ թեկուզ արդեն ավերված, բայց իրական։

Եկեղեցին գետի այն կողմից նայում է քեզ, իսկ դու այս ափից լուռ նայում ես նրան։ Զարմանալի է՝ հյուրերը նույնպես լռում էին։ Հարցուփորձն ու բացատրությունները սկսվում էին ավելի ուշ։

Նորշեն սահմանամերձ գյուղի միակ բնակչուհին արժանացավ շնորհակալագրի ու դրամական պարգևի

70-ականներին Խարկովում կոլխոզ կար, բայց նույնիսկ կոլխոզը սահմանամերձ շրջանի փակ կառույց էր, անգամ տեղաբնակների համար ելքի և մուտքի թույլտվություն էր պահանջվում։

Կոլխոզը հարուստ տնտեսություն ուներ, և դա առավելություն էր ոչ միայն բնակիչների, այլ նաև սահմանապահների համար։ Ամեն տարի ղեկավարությունը սահմանապահների համար նվերներ էր առանձնացնում այն ամենից, ինչ աճեցրել, հավաքել ու մշակել էին։

  • Արմեն Սարգսյանն այցելել է հայ-թուրքական սահման
    Արմեն Սարգսյանն այցելել է հայ-թուրքական սահման
    © Photo / official site of the President of RA.
  • Արմեն Սարգսյանն այցելել է հայ-թուրքական սահման
    Արմեն Սարգսյանն այցելել է հայ-թուրքական սահման
    © Photo / official site of the President of RA.
  • Արմեն Սարգսյանն այցելել է հայ-թուրքական սահման
    Արմեն Սարգսյանն այցելել է հայ-թուրքական սահման
    © Photo / official site of the President of RA.
  • Արմեն Սարգսյանն այցելել է հայ-թուրքական սահման
    Արմեն Սարգսյանն այցելել է հայ-թուրքական սահման
    © Photo / official site of the President of RA.
  • Արմեն Սարգսյանն այցելել է հայ-թուրքական սահման
    Արմեն Սարգսյանն այցելել է հայ-թուրքական սահման
    © Photo / official site of the President of RA.
1 / 5
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է հայ-թուրքական սահման

Հասկանալի է, որ այն տարիներին ամեն մեկը չէր կարող հայտնվել Խարկովում, այսօր այդ հարցը, կարծես թե, շատ ավելի հեշտ է։

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտնեց, որ 2020թ-ից սկսած՝ սահմանային ռեժիմում փոփոխություններ մտցնելուց հետո, մարդիկ կկարողանան «հանգիստ այցելել այստեղ և նայել Անիին»։

Անի պատմական մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող բնակավայրի մուտքի ռեժիմը փոխվելու է

Բայց մի բան է նայել Անիին, գտնվելով սահմանից այս կողմ, այլ բան է, երբ կանգնած ես հենց Ախուրյանի ափին ու լուռ լսում ես, թե ինչի մասին է աղմկում գետը։

․․․ Նորշենում մեն-մենակ ապրող Վահանդուխտ տատի մասին նորությունը մի քիչ տխրեցրեց։ Շատ նորշենցիներ, որոնց բազմիցս տեսել եմ, որոնց հետ երկար զրուցել եմ, արդեն չկան․ հասկանալի է՝ ավելի քան կես դար է անցել։ Վատ է, որ նրանց երեխաներն ու թոռները հեռացել են գյուղից։ Իսկ այ Վահանդուխտ տատը մնացել է։ Երկար կյանք մաղթենք նրան․․․

Президент Армен Саркисян с супругой посетили единственную жительницу села Нор Шен (5 июля 2020). Армения
© Photo / official site of the President of RA.
Վահանդուխտ Մելքոնյան, Նորշենի միակ բնակիչը
440
թեգերը:
Անի, Շիրակի մարզ, սահմանամերձ գյուղեր, Գյուղ, Նունե Սարգսյան, Արմեն Սարգսյան, Տատիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Ի նշան հիշատակի ու կյանքի շարունակության. պատմական Անիի դիմաց կծածանվի հայոց եռագույնը
Լքված «կոսմոպոլիտը»․ National Geographic-ը հոդված է գրել Անիի մասին
Թուրք լուսանկարիչը բոլորին հին հայկական մայրաքաղաք Անի է կանչում
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին
Արխիվային լուսանկար

Ինչպես չդառնալ «ֆիշինգի» զոհ. անձնական տվյալների արտահոսքի դեպքերն ավելացել են

0
(Թարմացված է 12:42 09.07.2020)
Անձնական տվյալների արտահոսքի դեպքերը կանխելու համար, ըստ մասնագետի, գոյություն ունեն պարզ կանոններ։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Էլեկտրոնային փոստերի, սոցցանցերի միջոցով անձնական տվյալների արտահոսքի պատճառը ոչ թե տեխնիկական անվտանգության հետևանքով է, այլ ավելի շատ կազմակերպչական միջոցառումների թերի լինելու պատճառով։ Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։

Վերջին օրերին տեղեկատվական արտահոսքի մի քանի դեպքեր եղան` նախ կորոնավիրուսով վարկվածների տվյալները հրապարակվեցին, հետո արդեն ադրբեջանական կայքերը մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիների անձնագրային տվյալները հրապարակեցին։

«Այս դեպքերում գործ ունենք «ֆիշինգի» հետ, այսինքն` հաքերները կեղծ նամակների միջոցով հասանելիություն են ստանում մարդկանց էլեկտրոնային կապի միջոցներին։ Հաքերները կարթը գցում են և սպասում իրենց զոհին, դրա համար էլ այս պրոցեսը կոչվում է «ֆիշինգ» ձկնորսություն»,–ասաց Հայրապետյանը, հավելելով, որ վերջին շրջանում ավելացել են անձնական տվյալների արտահոսքի դեպքերը։

Նրա խոսքով` անվտանգության կանոնները պահպանելու պարզ միջոց կա` կասկածելի նամակներին պետք չէ պատասխանել` նկար ներբեռնել, էլփոստի գաղտնաբառը փոխել և այլն։ Մասնագետը խորհուրդ է տալիս նաև կարևոր ինֆորմացիա չպահել էլեկտրոնային փոստերում։

Իսկ եթե էլեկտրոնային նամակ եք ստանում բանկերից, ապա պետք է զանգել ու ճշտել` արդյո՞ք նամակն իսկապես բանկից են ուղարկել։

Հայրապետյանը հայտնեց, որ լինում են դեպքեր, որ գողանում են ինչ–որ մեկի ընկերների տվյալները, որպեսզի վերջում դուրս գան իրենց թիրախի վրա։ Նա կարծում է, որ իրազեկման խնդիր կա։

Ի դեպ, անձնական տվյալների արտահոսքը կարող է ինչպես տուգանքներ առաջացնել, այնպես էլ քրեաիրավական գնահատականի արժանանալ։

Անձնական տվյալների առնչությամբ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն տարվա առաջին կիսամյակում 15 դեպքով վարույթ է հարուցել։

0