00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի վիզայի չեղարկումը կորավ եվրոպական մշուշում, կամ Փարիզը վախենու՞մ է հայերի «ներխուժումից»

© AFP 2024 / JOHN THYSДевушка с флагом Армении Европа
Девушка с флагом Армении Европа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի գլխավոր կետերից մեկը՝ առանց վիզայի ռեժիմը, որը շատերին է գրավում, առայժմ հեռու է իրագործումից: Մի շարք երկրներ` ներառյալ Ֆրանսիան, դիտավորյալ ձգձգում են բանակցությունները՝ վախենալով, որ հայերը կշտապեն հարազատների մոտ:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայերի համար կարևոր է Եվրոպա մեկնելու, ազգականներին այցելելու կամ աշխատելու հնարավորությունը…

Կոռուպցիայի դեմ պայքարի պրիմիտիվ դիալեկտիկան «վիզային» ոլորտում

Շատերի համար շատ կարևոր է առանց վիզայի Ֆրանսիա կամ, ասենք, Լեհաստան մեկնելը: Կամ ծայրահեղ դեպքում դեսպանատներում մերժում չստանալը, թե չէ վերջին տարիներին մարդիկ վախեցած են կոշտ նորմերից, որոնք գործում են Երևանում գտնվող եվրոպական երկրների դեսպանատներում:

Այնպես չէ, որ բոլորովին չեն մեկնում, բայց յուրաքանչյուր երկրորդի մոտ նստվածք է մնացել բազմաթիվ մերժումներից:

Заграничная виза - Sputnik Արմենիա
ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը 2 տարուց շուտ պետք չէ սպասել

Հասկանալի է, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում վիզայի մերժում ստանալը խորհրդային ժամանակների ժառանգություն է: Իրականում մերժման մեջ ոչ մի ողբերգություն չկա, բայց մեզ մոտ ժողովուրդը վախեցած է:

Առավել ևս, որ կան հսկայական քանակությամբ «միջնորդներ», որոնք Հայաստանում «հանապազօրյա հաց» են վաստակում որոշակի գումարի դիմաց վիզաները Եվրոպա ուղղորդելու միջոցով:

Եվ նրանք միշտ յուղ են լցնում կրակի վրա՝ նպատակադրված բարդացնելով եվրոպական վիզա ստանալու գործընթացը, իբր ավելի լավ է՝ ինձ վստահեք (իսկ հաճախ «մեզ»՝ զբոսաշրջային գործակալությանը), որպեսզի ամեն ինչ լավ լինի: Ավելին, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ որոշ զբոսաշրջային գրասենյակներ իրականում իրենց «ուղիներն» ունեն եվրոպական դեսպանատներում, և դրանց միջոցով իրոք կարող են լուծել պոտենցիալ «մերժվողի» վիզայի հարցը: Իհարկե` որոշակի գումարի դիմաց:

Մենք չենք ասում` կիսվո՞ւմ են նրանք արդյոք այդ կաշառքով դեսպանատների աշխատակիցների հետ, որովհետև չգիտենք:

Ինչ էլ որ լինի, հիմա բոլորը խոսում են Եվրամիության հետ համաձայնագրի մասին, որը Հայաստանը կստորագրի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Հուսանք, որ այդ չարաբաստիկ փաստաթուղթը վերջ ի վերջո կստորագրեն, և եվրոպական երկրների վիզա ստանալն ավելի կհեշտանա: Թեկուզ կարելի է ասել, որ վիզային ոլորտում կոռուպցիոն ռիսկերը կնվազեն հայ և եվրոպացի պաշտոնյաների ջանքերով:

Եվ իսկապես, եթե չլինեն վիզաներ, ապա Հայաստանի քաղաքացիներից կաշառք չեն վերցնի այդ վիզաների համար: Ահա այսպիսի պրիմիտիվ, բայց գործուն դիալեկտիկա:

Президент Азербайджана Ильхам Алиев и председатель Европейской Комиссии Жан-Клод Юнкер - Sputnik Արմենիա
Բրյուսելյան «կաղամբ». ԵՄ–ն Երևանի մեջքի հետևում մոտեցում է փնտրում Բաքվի հանդեպ

Միաժամանակյա անդամակցություն երկու հակադիր մաքսային միություններում

Մի փոքր շեղվենք կոռուպցիոն ռիսկերից՝ կապված վիզային ոլորտի հետ և փորձենք ավելի կոնկրետ պարզել, թե իսկապես ինչ կարող է տալ Հայաստանին Եվրամիության հետ պայմանագիրը:

Առաջին հերթին, սկսենք նրանից, որ պայմանագիրը գոնե չի կարող վնասել ռուսական սպառողական շուկայի կողմնորոշում ունեցող տնտեսությանը և արտադրությանը, դա արդեն լավ է: Հայաստանը բավական իմաստուն է վարվել՝ ժամանակին պահանջելով հանել պայմանագրից առևտրային և մաքսային մասերը:

Եվրամիությունը, իհարկե, համառում էր, սակայն տեսնելով, որ Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ, ստիպված էր հասկանալ ու ընդունել հայերի գործողությունների տրամաբանությունը: Եվ ինչի՞ է նման՝ ունենալ մաքսային պայմանագրեր միաժամանակ Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ: Դա այնպիսի «սև խոռոչ» է՝ ասես հատուկ ստեղծված մաքսային արգելքները շրջանցելու համար` ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմից: Հավատացեք, որ դրանից կօգտվեն ոչ միայն երկու կողմերը, այլ նաև հենց Հայաստանը, որը, մեր մեջ ասած, հիանալի կապրեր:

Պատկերացրեք` Եվրոպայում ինչ-որ ապրանք ես գնում, որն արգելված է ԵԱՏՄ տարածքում և վերավաճառում արդեն սեփական ապրանքի անվան տակ: Կամ անում ես նույնը՝ հակառակ կարգով… Պատկերացնու՞մ եք, ինչ փողեր կարելի էր ձեռք բերել: Հայերի բախտը կբերեր: Ոչինչ չես արտադրում, բայց վաճառում կամ վերավաճառում ես բարձր գնով: Ափսոս, որ դա հասկանում են թե՛ Եվրամիությունում, թե՛ ԵԱՏՄ-ում…

Дональд Туск - Sputnik Արմենիա
Թուրքական շրջափակում և Ցեղասպանության ճանաչում. ԵՄ–ին չեն հետաքրքրո՞ւմ հայերի խնդիրները

Այնպես որ, մնում է հուսալ, որ թեկուզ Եվրոպայի հետ վիզային ռեժիմի հարցում կհաջողվի ինչ-որ բանի հասնել…

Եվրոպայում մեզ  այդքան էլ չեն սպասում

Ինչ վերաբերում է Եվրոպայի հետ վիզային ռեժիմին, ապա ստացվում է, որ նման պայմաններում մեզ այնտեղ այդքան էլ չեն սպասում: Ամեն դեպքում եվրոպական ինտեգրացիայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանն օրերս հայտարարել է, որ որոշ եվրոպական երկրներ դիտավորյալ ձգձգում են բանակցությունների գործընթացը՝ ուղղված Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը:

Ընդ որում, դիտավորյալ նշել է կոնկրետ երկիր, որն այդպես է վարվում՝ Ֆրանսիան: Հավանաբար, շեշտը դրվում է նրա վրա, որ Ֆրանսիայում բավական հզոր հայկական սփյուռք կա՝ ընդունակ ազդելու իշխանությունների վրա:

Ֆրանսիայում բնակվող գրեթե բոլոր հայերը հարազատներ ու մտերիմներ ունեն Հայաստանում: Առանց վիզայի ռեժիմի հարցը կոնկրետ այդ երկրի հետ բավական սուր է դրված հայերի համար:

Ճիշտ է, ևս մեկ նրբություն կա: Առկա են որոշակի ռիսկեր, որոնցից, հավանաբար, վախենում է պաշտոնական Փարիզը:

Չէ՞ որ հենց եվրոպացիները գործարկեցին Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմը, որն Արևելյան գործընկերության անդամ է. վեց ամիս անց պաշտոնական Թբիլիսին և Եվրամիության սահմանային ծառայությունները չէին նախատեսել, որ 10 հազար վրացի «կանհետանա» Եվրոպայում:

Նման դեպքում ի՞նչ ակնկալեն հայերից, որոնք իրենց հայրենիքում աղքատ են ապրում, նորմալ աշխատանք ու կենսաթոշակ չեն ստանում, բայց փոխարենը յուրաքանչյուր երկրորդի ազգականը բնակարան ունի Փարիզի Ալֆորվիլում: Այսպես` յուրաքանչյուր երրորդը կարող է հեռանալ և չվերադառնալ:

Սակայն Դանիան գնացել է ինչ-որ զիջումների՝ կապաված Հայաստանից հյուրերի համար վիզային ռեժիմը հեշտացնելու հետ:

Ստացվում է, որ Եվրամիության հետ պայմանագրի միակ դրական կողմն առայժմ դեռ ուրվագծվում է Վերսալի մթնշաղային հեռուներում: Անկեղծ ասած՝ մնացածը ժողովրդի մեծամասնության համար բացահայտ զազրախոսություն է: Այն ավելի շուտ անհրաժեշտ է քաղաքական գործիչներին, այլ ոչ թե հասարակ քաղաքացիներին:

Լրահոս
0