00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես էին հայերը և ադրբեջանցիները փամփուշտների համար հերթ կանգնում, կամ մեզանից հետո դուք առաջինն եք

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցЗавод по изготовлению патронов
Завод по изготовлению патронов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը դեպք է հիշում է 90-ականներին իր լրագրողական փորձից, երբ հայերն ու ադրբեջանցիները փամփուշտ էին գնում Լուգանսկի գործարանում:

Հեղինակի ծրագրերի մեջ չէր մտել Լուգանսկ (այդ ժամանակ՝ Վորոշիլովգրադ) թռչելը, ենթադրվում էր, որ նա Մոսկվայից կվերադառնա Երևան: Ամեն ինչ կընթանար նախատեսվածով, եթե չլիներ Ալեքսեյ Շահվերդյանի հետ հանդիպումը «Վնուկովո» օդանավակայանում: Նա աստիճանահարթակում իմ հարևանն էր, ընկերը և, միաժամանակ, Հայաստանի պետական մատակարարման կոմիտեի փոխնախագահը:

— Տոմսդ հոտ հանձնիր, — իսկույն առաջարկեց Ալիկը:

— Ինչու՞:

— Տուն կթռչենք մի քանի ժամ հետո, դրա փոխարեն կգնանք Լուգանսկ` այն էլ առանձին ինքնաթիռով:

— Իսկ մենք ի՞նչ ենք փնտրում Լուգանսկում:

— Լուգանսկում կգտնենք այն, ինչ պետք է…, — վստահ պատասխանեց ընկերս:

Մի խոսքով, դեպի Երևան տոմսը հանձնված էր, երթուղիս նոր սխեմայով գծված, իսկ մեկնման ժամանակը՝ մի քանի ժամով հետաձգված:

Международный олимпийский комитет - Sputnik Արմենիա
Բաքվի պահակային շները կամ սպորտը` Միջազգային օլիմպիական կոմիտեից դուրս

Միանգամից ասեմ, որ նման հետաձգված թռիչքներ ստիպված եմ եղել տանել բազմաթիվ անգամներ… Իմ չվերթային ինքնաթիռն արդեն վաղուց հասել էր Երևան, հնարավոր է՝ արդեն դեպի Մոսկվա հետադարձ թռիչքի ճանապարհին էր, իսկ մենք տառապում էինք Վնուկովոյի պատգամավորական սենյակում՝ սպասելով մեր ժամին:

Ժամանակ առ ժամանակ Շահվերդյանին մոտենում էին օդաչուի համազգեստով մարդիկ, ինչ-որ բան շշնջում ականջին: Ալիկը վճռականորեն չէր համաձայնում, մարդիկ հեռանում էին, իսկ ինքնաթիռը չկար ու չկար:

— Եվ որքա՞ն է տևելու այս քաշքշուքը:

— Կարգավորում ենք, — շարունակեց անորոշ պատասխանել ընկերս:

Մեկնեցինք միայն հաջորդ օրը առավոտյան: Շահվերդյանին մոտեցան օդաչուներ, նրանցից մեկի հետ Ալիկը առանձնացավ, պորտֆելից, որից մի վայրկյան անգամ չէր բաժանվել, հանեց մի ծրար ու տվեց օդաչուին, դրանից հետո ինձ ներառեցին ինքնաթիռի թռիչքների ցուցակում, և ինքնաթիռն ուղևորվեց Լուգանսկ:

Օդանավը, որում մեզանից բացի իսկապես ոչ ոք չկար, երկու էական թերություն ուներ՝ սառնամանիքը և, այսպես կոչված, սրահում գտնվող երեք կոշտ բազմոցները: Դա բեռնատար ինքնաթիռ էր, որում մարդն անելիք չուներ, առավել ևս` Լուգանսկ թռչելու մտադրություն չունեցող մարդը:

Ինքնաթիռը վայրէջք կատարեց Լուգանսկում: Օդանավի սանդուղքը մոտեցրին միայն այն բանից հետո, երբ երևաց հրացանով զինվորը: Անկախություն հռչակած Ուկրաինան «ատամներն էր ցույց տալիս» նույնը կերպ վարված Ռուսաստանին:

Разрушенный землетрясением памятник В.И. Ленину - Sputnik Արմենիա
Սպիտակյան խրոնիկա. Բաքվից եկած ռազմական ինքնաթիռին «Զվարթնոցը» թու՞յլ է տալիս վայրէջք կատարել

Զինվորիկը թույլ տվեց անցնել Շահվերդյանին, որը դեղին թուղթ ցույց տվեց՝ մեծ կլոր կնիքներով: «Իզվեստիայի» թղթակցի վկայականը խորհրդային անձնագրի հետ միասին նրա վրա տպավորություն չգործեց:

— Վիզա է պետք, — չգիտես ինչու ամաչելով ասաց նա:

— Էլ ինչ վիզա: Մենք բոլորս առայժմ մեկ անձնագիր ունենք՝ խորհրդային: Դու ուղեղ ունե՞ս:

— Լավ, — կմկմաց զինվորը: — Իսկ դուք ծխախոտ ունե՞ք:

Ստանալով մի տուփ «Սալյուտ»՝ ուկրաինական անվտանգության պաշտպանը մի կողմ քաշվեց: Այդ ժամանակ Ալեքսեյ Շահվերդյանն արդեն մոտեցավ կայանատեղիի մոտ գտնվող շենքին, վստահ անցավ միջանցքով. ինչպես երևում է՝ առաջին անգամը չէր:

Դրամարկղ հիշեցնող պատուհանի մոտ ձանձրանում էր մի կին:

— Բարև,- ողջունեց նրան Ալիկը՝ մեկնելով կնիքներով թուղթը: Դրանից հետո պորտֆելից հանեց և կնոջը հանձնեց ևս մի ծրար:

Կինը բացեց ծրարը և սկսեց արագ հաշվել փողերը: Հետո պարզեց բլանկը, որի վրա գրված էր՝ «Լուգանսկի փամփուշտի գործարան»:

— Ստորագրեք, որ ստացել եք, — ասաց կինը:

— Իսկ ինչպե՞ս բեռնել, — հարցրեց Ալիկը:

— Առանց ուշացման: Բեռի վերահաշվարկ անելու՞ եք:

— Ոչ:

— Գնանք ինքնաթիռի մոտ: Տեսնենք՝ ինչպես են բարձում, — ասաց Ալիկը:

Մոտեցանք ելքին: Երեք հոգի մտան շենք: Մեկի ձեռքին դեղին թուղթ էր, ինչպես Ալիկի մոտ: Տղամարդիկ ադրբեջաներեն էին խոսում: Ալիկին բարևեցին հին ծանոթի նման:

— Ի՞նչ վիճակ է այնտեղ, հերթ չկա՞, — հետաքրքրվեց դեղին թղթով մարդը:

— Մեզանից հետո դուք առաջինն եք, — կարճ պատասխանեց Ալիկը:

Մեր ինքնաթիռի մոտ երկու բեռնատար էր կանգնած՝ ամբողջությամբ բեռնված արկղերով: Մի քանի բանվորներ արկղերը տեղավորեցին ինքնաթիռում, դրանց վրա ցանց գցեցին, ձգեցին անկյուններով, և ինքնաթիռը շարժվեց դեպի Երևան:

Մեր հետևից օդ բարձրացավ մեկ այլ ինքնաթիռ՝ նույն փամփուշտներով: Բայց այդ մեկը թռչում էր Բաքու: Պատերազմն արդեն սկսվել էր, բայց երկու հարևան հանրապետություններում զինամթերքի արտադրությունը դեռ կարգավորման կարիք ուներ…

Լրահոս
0