00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ադրբեջանական ինքնաթիռը հայտնվեց Հայաստանում կամ Սևանում տեղի ունեցած ավիաաղետի գաղտնիքը

© Sputnik / Виталий Арутюнов / Անցնել մեդիապահոցСоветский одноместный сверхзвуковой высотный перехватчик МиГ-25
Советский одноместный сверхзвуковой высотный перехватчик МиГ-25 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն իրական դեպք է պատմում, որը տեղի է ունեցել Արցախյան պատերազմի տարիներին` 1993 թվականին։ Ադրբեջանական ինքնաթիռի հափշտակումը ռազմական գաղտնիք էր համարվում, բայց լրագրողներն իմացան այդ մասին։

Այս հետաքրքիր իրադարձությունը տեղի է ունեցել 93-ի հունվարին կամ փետրվարին։ Ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների շարքում ինձ հրավիրել էին նախագահի` անվտանգության գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանի հետ հանդիպման։ Նախագահի անձնակազմից հեռախոսով մի քանի անգամ զգուշացրին, որ տեսախցիկ վերցնել չի կարելի։ Հանդիպումը նախատեսվում էր անցկացնել ոչ ֆորմալ պայմաններում, մամուլի ծառայության մեծ սենյակում։ Համեստ տեսքով առանձնացող Մանուչարյանն այնպիսի տաբատով ու բլուզով էր եկել, ասես մեզանից մեկը լիներ, ոչ թե նախագահի աշխատակազմում աշխատող ու նրան մոտ կանգնած անձանցից մեկը։

Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Պատերազմի ու խաղաղության արանքում. CNN Greece–ն Արցախի մասին ռեպորտաժ է պատրաստել

Իշխանության էին եկել նրա ոչ շատ վաղեմի թիմակիցները, բայց ի տարբերություն նրանց, որոնք միանգամից անցել էին Gutti ապրանքանիշի, նա նախընտրել էր պահպանել սովորական միջին վիճակագրական մտավորականի կերպարը, որն անշահախնդրորեն ծառայում էր հայրենիքին ու ժողովրդին։

Մանուչարյանը բարևեց ու հենվեց պատուհանագոգին։

— Ես խնդրեցի ձեզ հանդիպել, քանի որ մի կարևոր տեղեկություն ունեմ ձեզ համար։

Մեզանից շատերը հանեցին նոթատետրերն ու պատրաստվեցին գրել։

— Ոչ մի բան ֆիքսելու կարիք չկա։ Ես պարզապես տեղեկացնում եմ ձեզ, որ հետո ենթադրություններ չլինեն։ Այն, ինչ հիմա կիմանաք, պետք է գաղտնի մնա։ Դուք պետք է իմանաք այդ մասին, բայց պետք է այլ տարբերակ ներկայացնեք։ Այդպես է պետք` պետության շահերից ելնելով։ Վաղ թե ուշ այս պատմությունը հայտնի կդառնա, դրա շուրջ լուրերը կավելանան, ու, ամենայն հավանականությամբ, այն աղավաղված կերպով զանգվածային տարածում կստանա։ Այդ պատճառով ձեզ խնդրում եմ միասնական ճակատով հանդես գալ ու օգնել մեզ։

Բոլորը հետաքրքրությունից քարացան։

— Երեկ մեր հատուկ ծառայությունների գործողությունը բարեհաջող ավարտ ունեցավ։ Ռազմական չվերթի պատրվակով Ադրբեջանի Դալլյար ռազմական օդանավակայանից օդ բարձրացավ ՄԻԳ-25-ը ու վայրէջք կատարեց մեր «Էրեբունի» օդանավակայանում։ Ինքնաթիռի այս տեսակը կարող է հետախուզական չվերթեր կատարել ու ռմբակոծում իրականացնել։ Ասեմ ավելին` միջուկային զենք կրելու հնարավորություն կա։ Այս գործողությունը շատ երկար է պատրաստվել։ Ռուսաստանում մենք նախկին ռազմական օդաչուի գտանք, որը, բնականաբար, համաձայնեց պարգևատրման դիմաց աշխատել մեզ հետ։ Նրանից պահանջվում էր հետևյալը. գործի անցնել Ադրբեջանի ՌՕՈՒ-ում ու հենց առաջին չերթի ժամանակ ռազմական ինքնաթիռը առևանգել և Հայաստան բերել։ Ինչն էլ բարեհաջող իրականացվեց։ Ձեր խնդիրը հետևյալն է. պետք է հայտնել, որ երեկ Հայաստանի օդային տարածք ներխուժման փորձ կատարելիս Կրասնոսելսկի շրջանում խոցվել է Ադրբեջանի ՌՕՈՒ ՄԻԳ — 25 ինքնաթիռը, որը բազմաթիվ ականատեսների աչքի առաջ Սևանա լիճ է ընկել։ Օդաչուն չի հասցրել կատապուլտով դուրս նետվել։

Выставка Ашота Авагяна, посвященная четырехдневной апрельской войне в Карабахе - Sputnik Արմենիա
Արցախյան քառօրյա պատերազմը՝ ականատեսների աչքերով

— Իսկ հիմա որտե՞ղ է օդաչուն, — հարցրեց ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակիցը։

— Ըստ պայմանավորվածության` մենք նրան արտասահման ուղարկեցինք։ Հույս ունեմ` առաջիկայում ոչ ոք չի իմանա նրա իսկական անունը, նրա և նրա հարազատների գտնվելու վայրը։

Հավաքվածները հասկացող հայացքով թափահարեցին գլուխները։ Ճեպազրույցն ավարտվեց։ Հենց նույն օրը երեկոյան տեղեկատվական գործակալությունները հայտնեցին այդ լուրը, իսկ հաջորդ օրվա թերթերը գրեցին Հակաօդային պաշտպանության մարտիկների հաջողության մասին։ «Վեստիով» թողարկվեց նաև իմ ռեպորտաժը։ Մի քանի օր անց ընդդիմադիր կուսակցություններից մեկի թերթն առանց հեղինակի ու առանց հղման հերոսական առևանգման մասին գրառում հրապարակեց։ Իսկույն հավաքեցի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արմեն Դուլյանի համարը։

— Պետք է շտապ նյութ պատրաստել հետախույզների խոշոր հաջողության մասին։ Ո՞ւմ դիմեմ հարցազրույցի համար։

— Քեզ խնդրել են գաղտնի պահել։

— Իսկ այսօրվա գրառումը։

— Թերթային հիմարություն, — ձայնը բարձրացրեց վրդովված Արմենը։

Թերթում տպված այդ բացահայտումը առանձնապես աղմուկ չարեց։ Պատերազմն ընթանում էր իր հունով։

Լրահոս
0