00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարիերայի վայրիվերումները. ինչպես պատմաբանին անասնապահության բաժնի պետ նշանակեցին

© Sputnik / Сергей Субботин / Անցնել մեդիապահոցПлощадь Абовяна в Ереване
Площадь Абовяна в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է կուսակցական պաշտոնյայի մասին, որին հաջողվել է փայլուն կարիերա անել` հովիվից մինչև դեսպան։

Կցկտուր կրթություն ստացած գյուղացի տղան անհավանական թվացող հաջողությունների է հասել` նա յոթ տարի ղեկավարել է Հայաստանը, որից հետո ազատվել է աշխատանքից, պաշտոնի իջեցում ստացել ու դարձել ԽՍՀՄ Արտակարգ ու լիազոր դեսպան։ Հերոսի անունը վերջում կասեմ, իսկ հիմա մի կարևոր բան նշեմ։

Նրա կենսագրության փաստերի ու անցած վարչական աստիճանների թվարկությունն ազատում է տեղի ունեցածը մեկնաբանելու անհրաժեշտությունից կամ պարզաբանումները նվազագույնին է հասցնում։

Разрушенный землетрясением памятник В.И. Ленину - Sputnik Արմենիա
Սպիտակյան խրոնիկա. Բաքվից եկած ռազմական ինքնաթիռին «Զվարթնոցը» թու՞յլ է տալիս վայրէջք կատարել

Այսպես` բանվորի որդին, հայրենի գյուղում ստացած տարրական կրթությամբ հովիվը սկսում է ճանապարհաշինությամբ զբաղվել, հետո Երևան է գնում ու կոմերիտական դառնում, բայց միևնույն է` որպես սովորական բանվոր է աշխատում։ Սովորում է բանֆակում, բոլշևիկյան կուսակցության անդամ է դառնում, սեփական գյուղ է վերադառնում որպես մշակույթի ու քարոզչության բաժնի պետ։ Կուսակցական կարիերայի մեկնարկին նրան օգնում է ԿԿ առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։

Հետո նա նորից Երևան է վերադառնում, արդեն որպես կարի գործարանի կուսկազմակերպիչ։ Նա արագորեն լրացնում է կրթության բացթողումները, որից հետո նրան ուղարկում են Հայաստանի ԿԿ` որպես ղեկավարող կուսակցական մարմինների բաժնի հրահանգիչ։

Դա արդեն լուրջ է։ ԿԿ–ից չեն վռնդում, ինքնուրույն աշխատանքի են ուղարկում` պաշտոնի բարձրացմամբ։ Տվյալ դեպքում նրան Կապան են գործուղում, որպես շրջկոմի առաջին քարտուղար` ԿԿ անդամ ընտրությամբ։ Դա արդեն պարզապես հիանալի է։

Բայց ահա սկսվում է պատերազմը։ Կամավորներն էին ռազմաճակատ գնում։ Նա նույնպես։ Խիզախորեն կռվեց ու ծանր վիրավորում ստացավ, հասավ մինչև Բեռլին։ Տուն վերադարձավ. պարգևները զբաղեցնում էին ամբողջ կուրծքը, իսկ կրթության բացերը լրացրած չէին։

Այն լրացվում է Երևանի համալսարանի դիպլոմով, մասնագիտությունը` պատմաբան։ Նշանակվում է Հայաստանի կոմկուսի անասնաբուծություն բաժնի վարիչ։ Տրամաբանության տեսակետից տարօրինակ է, բայց կուսակցական կյանքի փորձի համար սովորական բան է։

Памятник, игре в нарды в Ереване - Sputnik Արմենիա
Երևանյան նրբանկատություն կամ հայ տղամարդը բարձունքում է

Հետո` ավելին։ Երևանի կուսակցության քաղկոմի քարտուղար, Մոսկվայում ԿԿ–ին կից վերապատրաստման դասընթացներ, դրանից հետո վերադառնում է տուն` Հայաստանի ԿԿ վարչական ու ֆինանսական մարմինների բաժինը ղեկավարելու։

1953 թվականի մռայլ աշունն էր։ Պլենում։ Ազատում են Հայաստանի ԿԿ առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանին։ Մեր հերոսը խոսք է վերցնում ու քննադատում է իր նախկին ղեկավարին` կադրային աշխատանքում գործած սխալների համար։ Ու արդեն դառնում է Հայաստանի առաջին դեմքը։

Կյանքն իր հունով շարունակվում է, Հայաստանում շինարարություն է գնում, երկիրը զարգանում է, արտադրությունը ծաղկում։ Սակայն 60–ականների ամենասկզբին «վատ հոտ» է գալիս։ Հայաստանի ԿԿ–ն ամբողջական կազմով Մոսկվա է կանչում` պարզաբանումների համար։ Խոստացել էին կռիվ չանել ու խոսքի տերը չեղան։

1960 թվականի դեկտեմբեր։ Երևան է ժամանում Խրուշչովի աջ ձեռքը` ԿԿ ԽՄԿԿ քարտուղար Ֆրոլ Կոզլովը։ Ներկայացնում է Մոսկվայի որոշումը` առաջին քարտուղարի պաշտոնից հայ ընկերոջը հանելու վերաբերյալ։ Բոլորը «կողմ» են քվեարկում։ Ընկեր Սուրեն Թովմասյանը շնորհակալություն է հայտնում կուսակիցներին ու վստահեցնում է Մոսկվային, որ պատրաստ է ցանկացած հանձնարարություն կատարել։

Հանձնարարությունը հետևյալն է` շտապ մեկնել Վիետնամ` որպես Արտակարգ ու լիազոր դեսպան։ Մեկնում է։ Վիետնամից հետո նրան նույն պաշտոնին են նշանակում, այս անգամ` Լիբանանում։

1970 թվականին նրա արտասահմանյան գործուղումն ավարտվում է, նրան գրանցում են ԽՍՀՄ ԱԳՆ պահեստ։ Ցանկանում է Հայաստան վերադառնալ, հանրապետության նոր ղեկավարներին է դիմում այդ խնդրանքով։ Պատասխանում են` «Ձեր մակարդակին ու տաղանդին համապատասխան ոչ մի հարմար բան, ցավոք, չենք կարող առաջարկել…»։

Ցավալի է։ Մահացել է Երևանում 1980 թվականին։ Ափսոս։

…Հիշողությունը հնարամիտ է։ Հիշում եմ Թովմասյանին (այն ժամանակ փոքր էի) որպես բարձրահասակ, ամրակազմ տղամարդ, որը վարպետորեն բիլիարդ էր խաղում։ (Երևանի մոտակայքի Հին Նորքի կառավարական ամառանոցներ)։

Հայելու պես մաքուր ամերիկյան «DeSoto»–ն Թովմասյանին սպասում է Աբովյանի տան մուտքի մոտ։

Ատոմ Հարությունյան. նա Թովմասյանի անձնական վարորդն է, որը տղաներին թույլ էր տալիս արտասահմանյան մեքենային դիպչել։

Երևանում Հանրապետական մարզադաշտում ֆուտբոլային խաղի հաղթական ավարտ, որից հետո Սարգիս Հովիվյանի հետ ամուր գրկախառնություն։

Լրահոս
0