00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ծննդյան «աստվածաշնչյան» պատմությունը. «մանանեխային խորքից» եկած քաղաքը

© Sputnik / Asatur YesayantsГора Арарат. Ереван, Армения
Гора Арарат. Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը ներկայացնում է Հայաստանի մայրաքաղաքի պատմությունը, թե ինչպես կոշտ հողի վրա բուսնեց գեղեցիկ մի քաղաք։

Բերդ: Բնակավայր: Քաղաք: Մայրաքաղաք: Հազվադեպ է պատահում, որ նման էվոլյուցիան տեղի է ունենում երկու-երեք սերնդի ընթացքում: Երևանը հենց այդ դեպքն է: Ողջ են դեռևս մարդիկ, որոնք իրենց հիշողություններում պահպանում են «մանանեխային խորքից» եկած մայրաքաղաքի կայացումը (այս համեմատությունը օգտագործել է Օսիպ Մանդելշտամն իր «Հայաստան» բանաստեղծությունների շարքում): Նրանք հիշում են, թե ինչպես կոշտ ու երբեմն դաժան հողի վրա աճեց այն քաղաքը, որով երդվում ենք, որին ինքնամոռաց սիրում ենք և անպայման վերադառնում ենք այս քաղաք, եթե ճակատագիրը մեզ ուրիշ տեղ է քշում:

Երևանը՝ արևի ու կոնյակի քաղաք - Sputnik Արմենիա
Երևանը՝ արևի ու կոնյակի քաղաք

Երեք հազար տարուց մի քիչ պակաս. սա ակնթարթ է Տիեզերքի համար և ժամանակի անդունդ մարդկային հիշողության համար։ Այդ անդնդի եզրին մաշկը փշաքաղվում է… Մահացել ու ծնվել են ժողովուրդներ, քաղաքներն ու կայսրությունները տրվել են Երկրի վրա թևածող քամիներին, որոնք բազմաթիվ անգամներ վերադարձել են ի շրջանս յուր: Ոչինչ հավերժ չէ երկնքի տակ, բայց դարերի միջով անցած այս հինավուրց թագավորի ամրոցը դիմավորում է իր երկու հազար յոթ հարյուր իննսունիններորդ տարեդարձը: Նրան վիճակված էր դառնալ հայկական պետության տասներկուերորդ մայրաքաղաքը:

Առաջին Հանրապետության և հետագա խորհրդայնացման ժամանակ քաղաք, որպես այդպիսին, չկար: Բնակչությունը հազիվ 30 հազար էր, փողոցները` փոշոտ… Որպես Էրիվանյան խանության և Ցեղասպանության ժառանգություն` ընդամենը մի քանի փողոցների և թաղամասերի անվանումներն էին հայկական, մնացածը (Աստաֆևսկայա, Կոմենդանտսկայա) ռուսական էին: Դիզենտերիա, խոլերա, ինչպես հիմա գրիպը, ջրի հարցը սուղ էր, կլիման էլ բոլորովին կուրորտային չէր: Մի քանի եկեղեցի և մզկիթ, տներ, հիմնականում` կավաշեն. ահա այն ժամանակվա Էրիվանը: Շահումյանի հուշարձանի տեղում Սուրբ Նիկոլայ եկեղեցին էր, որը գտնվում էր Տաճարի հրապարակում, հետո տաճարը դարձավ Անտանտայի բռնագրավված տեխնիկայի բավականին հետաքրքիր թանգարան, իսկ 1931 թ-ին այն քանդեցին:

Այնպես որ քաղաքում երկար ժամանակ որևէ նշանակալի շինություններ չեն եղել, բացառությամբ Էրեբունու բերդի: 1920-ականների սկզբին հարուստները սկսեցին ֆինանսավորել Երևանի կառուցապատումը, առաջին հերթին`Աֆրիկյանների ընտանիքը (ունեին գործարաններ և ընկերություններ), Եսայի Ջանփոլադյանը (ստեղծվեց առաջին թատրոններից մեկն այն շենքում, որը հետագայում հայտնի էր որպես Սպայի տուն (այժմ այն չկա)), առևտրական Ալեքսանդր Ազիզյանը, որի որդին դարձավ Ռադիոտան հիմնադիրը, և կաշեգործ Գաբրիելյանները:

Երևանում նշվեց քաղաքի 2799–ամյակը - Sputnik Արմենիա
Սիրո քաղաք Երևանս. մայրաքաղաքը նշեց ծննդյան 2799–ամյակը

Իսկ քաղաքը սկսեցին կառուցել Վասիլի Միրզոևը և Բորիս Մեհրաբյանը: Առաջինը սովորել էր Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Ֆինլանդիայում փորձաշրջանն անցնելուց հետո Միրզոևը խնդրել էր աշխատել Հայաստանում և հայտնվել էր Էրիվանի մարզային գրասենյակում, որտեղ միակ հայ մասնագետն էր: 1903-ին նա նախագծեց ջրատարը, որի կառուցումը սկսվեց ընդամենը յոթ տարի անց:

Նա ստիպված էր երկու տարում նախագծել և կառուցել ձիաքարշ տրամվայ, զարմանալի է, բայց ինչ-ինչ պատճառներով ձիաքարշ տրամվայի առկայությունն այն ժամանակ անհրաժեշտ պայման էր քաղաքի ջրատարի կառուցման համար: Միրզոևը կառուցեց բնակելի և հասարակական շատ կարևոր շենքեր, որոնք փոխեցին քաղաքի տեսքը: Խորհրդային տարիներին աշխատեց պետական տարբեր պաշտոններում, կազմակերպեց «Հայկական տեխնիկական ընկերակցությունը», որը միավորեց երևանյան տեխնիկներին:

Իսկ Մեհրաբյանը կառուցեց քաղաքային Դուման, բանկերը, եկամտաբեր տները և Գիլանյանների հայտնի լիմոնադի գործարանը: Սակայն նրա ամենակարևոր աշխատանքը դարձավ քաղաքային պլանը, որում նշված էին 1911 թվականի դրությամբ առկա բոլոր շինությունները։ Այդ պլանը տասնամյակ անց հիմք դարձավ Թամանյանի գլխավոր հատակագծի համար:

Երկու «Մ»-երի` Միրզոևի և Մեհրաբյանի գլխավոր վաստակը դարձավ քաղաքի կոմունալ ենթակառուցվածքների, տնտեսական և կենցաղային կոմունիկացիաների, հատկապես ջրամատակարարման համակարգի ստեղծումը: Այդ մարդկանց շնորհիվ Երևանում ստեղծվեցին բազմաթիվ ցայտաղբյուրները:

Ալեքսանդր Թամանյանն այն մարդն է, որի մասին խոսվել ու գրվել է այնքան, որ կրկնելու կարիք չկա: Թամանյանը հանճար է, որը չխուսափեց միանգամայն հասկանալի մարդկային սխալներից, որոնք, հաշվի առնելով նրա անձի մեծությունը, նույնպես հանճարեղ էին: Թամանյանի երազանքն էր քաղաք-այգին, բայց Երևանի կլիման ու հողն առանձնահատուկ էին, ու ոչ բոլոր բույսերն էին կարողանում աճել այստեղ: Քաղաքը գտնվում էր սարերով շրջապատված մի բնական թասի մեջ, որտեղ լեռների օդը դժվարությամբ էր պտտվում, ու կար նաև ջրի տխրահռչակ խնդիրը:

Թամանյանին խորհուրդ էին տալիս մայրաքաղաք կառուցել ներկայիս Աբովյան քաղաքի տարածքում, որտեղ ավելի լավ կլիմա է, օդը` մաքուր, տեղը` շատ, հոսող հողերի փոխարեն էլ` ժայռեր (մեր աչքի առաջ է Չերյոմուշկայի դառը փորձը): Թամանյանի որոշումը, սակայն, մնաց անփոփոխ, և հիմա կարիք չկա կռահելու, թե ինչ կլիներ, եթե լսեր այդ խորհուրդները: Նա ստեղծեց այն, ինչ ստեղծեց, և այսօր մենք մեզ չենք էլ պատկերացնում առանց այդ ստեղծածի:

Թամանյանի նպատակն էր քաղաքն ընդլայնել այնպես, որ կողմնորոշվելու խնդիր չլինի. փողոցների ճառագայթներն օղակ էին կազմում քաղաքի կենտրոնում: Այդ կենտրոնում պետք է լիներ ներկայիս Օղակաձև այգու նմանակը, հետիոտների զբոսանքի համար նախատեսված տարածք: Եվ ամեն ինչ պետք է անպայման կանաչապատված լիներ:

Թամանյանի քաղաքը պետք է ունենար գլխավոր պողոտաներ, առաջին հերթին դա Ստալինի պողոտան էր (նույն ինքը ՝ Լենինի, նույն ինքը ՝ այսօրվա Մաշտոցի պողոտան), նրան հատող Գլխավոր պողոտան և Հյուսիսային պողոտան` բոլորովին ոչ այնպիսին, ինչպիսին կառուցվել է այսօր: Այն պետք է հասներ մինչև Հանրապետության հրապարակ, և այդ պողոտայում պետք է տեղակայվեին միայն վարչական շենքեր: Ի դեպ, Թամանյանը, այո, կարող է տարօրինակ թվալ, նույնպես նախագծում էր 20-հարկանի բարձրահարկեր:

Прогулка по Еревану: встреча нового и старого в рамках 2798-летия “Эребуни-Ереван” - Sputnik Արմենիա
Երևան` հետխորհրդային քաղաքների պապը, կամ ինչպես է հայկական մայրաքաղաքը նեղել Հռոմին

Բարեբախտաբար, հայտնվեցին Թամանյանի գործի հրաշալի շարունակողները:  Նա ստեղծեց ավարտուն նախագիծ, բայց երբ կառուցում էին նոր շենքերը, օրինակ` Օպերան, նա արդեն ողջ չէր,  և աշխատանքը շարունակեցին որդիները` Յուրին և Գևորգը: Թամանյանի զինակիցն էր նաև Կարո Հալաբյանը, որը հայտնի է իր մոդեռնիզմով (մասնավորապես` Նալբանդյան փողոցում գտնվող հրշեջ տեղամասի դիմացի շենքը): Նիկոլայ Բունիաթյանը ստեղծեց «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը, «Երևան» և «Սևան» (վերջինն էլ արդեն չկա) հյուրանոցների շենքերը, երկու հրաշալի զուգահեռ առանձնատներ Թումանյան և Նալբանդյան խաչմերուկում: Սամվել Սաֆարյանն իրականացրեց գլխավոր հրապարակում բոլոր նախարարությունների, Գիտությունների ակադեմիայի շենքերի կառուցումը: Կարելի է նշել Միքայել Մազմանյանին, իհարկե, նաև Քոչարին։ Այդ մարդկանց կյանքի ընթացքում Երևանի բնակչության թիվը մոտեցավ կես միլիոնի:

Երևանը դարձավ եռաստիճան քաղաք` ելնելով տեղանքի առանձնահատկություններից. դեռ տասնյակ տարիներ առաջ գերմանացի մասնագետները մատնանշել էին այս յուրահատկությունը համաշխարհային քաղաքաշինության մեջ:

Կառուցվեցին գործարաններ, օդանավակայաններ. այն ամենը, ինչի կարիքն ուներ քաղաքը լիարժեք դառնալու համար: 1950-60-ական թվականներին փայլեց ճարտարապետ Մարկ Գրիգորյանի աստղը: Կառուցվեցին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի, այժմ Ազգային ժողովի շենքը, Լենինյան հրապարակի անսամբլը և, իհարկե, Մատենադարանը` ճարտարապետի ստեղծագործական գագաթնակետն ու հայկական ժամանակակից ճարտարապետության գլուխգործոցը:

1970-ականների կեսերին ի հայտ եկավ մետրոպոլիտենի շինարարության հարցը: Խորհրդային Միությունում մի հիմար կանոն կար, ըստ որի մետրոն կարող էր կառուցվել միայն այն քաղաքներում, որտեղ բնակչության թիվը գերազանցում էր մեկ միլիոնը: Երևանը դեռ «միլիոնատեր» չէր, և հետևաբար, մետրոն սկսեցին կառուցել «ստորգետնյա տրամվայ» ծածկանունով: Շահագրգիռ կողմերը հասկանում էին, որ միության ղեկավարությանը չեն կարողանա երկար  ժամանակ հիմարացնել և ամբողջ թափով սկսեցին քաղաքի բնակեցման երկրորդ ալիքը, որը նման էր առաջինին, երբ իրականացվում էր Թամանյանի նախագիծը։ Սակայն երկրորդ ալիքն ավելի լայնածավալ եղավ. ամբողջական գյուղեր վերաբնակեցվեցին:  Քաղաքը բախվեց նախկինում չեղած խնդիրների` հոգեբանական, հարմարվողականության, բայց սա արդեն առանձին թեմա է:

Այսպիսով, Երևանի բնակչությունը գերազանցեց մեկ միլիոնը, գործարկվեցին մետրոյի գնացքները, բլրի վրա ձգվեց Մարզահամերգային համալիրը: Ամառային երեկոներին փչող քամին սողոսկեց բացօթյա սրճարաններ, «Հրազդան» մարզադաշտը քաղաքի կենտրոն նետեց երկրպագուների ուրախության ու խանդավառության ալիքները, իսկ ուսանողները, որոնք ձանձրացել էին դասախոսություններից, սուրճ ու պաղպաղակ համտեսեցին սրճարանների երկրորդ հարկում, որտեղ նրանց հնարավոր չէր տեսնել փողոցից: Կյանքը եռաց Երևանում:

Ծնունդդ շնորհավոր:

Լրահոս
0