00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Առաջնայինն, ըստ իշխանությունների, պետությունն է. բա մարդկա՞նց շահերը՝ հարցնում են սոցցանցերի օգտատերերը
18:06
7 ր
Էդիտա Գզոյան
Շատ հայ կանայք ցեղասպանության զոհից վերածվեցին հերոսի․Գզոյան
18:47
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական «աչքերը» Նամիբիայի երկնքում ու Կարինայի գիտական հաղթանակը

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցПолировка главного зеркала Большого Телескопа Альт-Азимутального
Полировка главного зеркала Большого Телескопа Альт-Азимутального - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակին գիտությունն առաջատար դիրք ուներ Հայաստանում։ Հիմա իրավիճակը փոխվել է, բայց հայկական անունները շարունակում են շողալ համաշխարհային գիտական երկնակամարում։ Վերջին օրինակը 18 տարեկան Կարինա Մովսեսյանն է։

1991 թվականին Հայաստանի արդյունաբերությունը նպատակաուղղված ու անվերադարձ վերացվեց հաշված շաբաթների ընթացքում, գրեթե նույնը կատարվեց և գիտության հետ։ Այդ փաստը ստիպում է մտածել, որ գիտությունն արմատախիլ անելու համար հարկավոր էր ֆիզիկապես վերացնել գիտական մտքի կրողներին։

Այս միտքը հաստատում է հետևյալ նորությունը. «Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» (European Union Contest for Young Scientists) 29-րդ մրցույթի գլխավոր մրցանակակիր դարձավ Չեխիայում սովորող 18-ամյա Կարինա Մովսեսյանը։ Տալլինում անցկացված մրցույթին մասնակցել են 120 երիտասարդ գիտնական Եվրամիության և այլ երկրներից։ Հաղթողը ստանալու է 7 հազար դոլար մրցանակ և աշխատանքի փորձ է ձեռք բերելու միջազգային հեղինակավոր հետազոտական կազմակերպություններում»։

Карина Мовсесян - Sputnik Արմենիա
ԵՄ–ի լավագույն գիտնականը հայուհի է

Սա աղջկա առաջին հաղթանակը չէ։ Կարինան արդեն մրցանակներ է ստացել Լոս Անջելեսում անցկացված միջազգային մրցույթում և լավագույնն է ճանաչվել ուռուցքաբանության ոլորտում կատարած հետազոտությունների համար։ Կարինան հայտնաբերել է մեխանիզմ, որը կարող է կանխել ուռուցքի զարգացումը։

Աստղաֆիզիկոսին էլ պետք է սպանել, որ նա գիտությամբ չզբաղվի։ Քանի որ մի քանիսին անձամբ եմ ճանաչում, վստահեցնում եմ` այլ տարբերակ չկա։ Աստղաֆիզիկոսները բանաստեղծների նման են։ Բավական է խոսել տիեզերքից` նրանց աչքերը փայլում են, ու կարող են անվերջ պատմել։ Սակայն ի տարբերություն շատ այլ գիտնականների, նրանք միանգամից նշում են, որ իրենց ասածների մեծ մասն ընդամենը վարկած է, հնարավոր սցենարներից միայն մեկը։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս Կոնստանտին Շիխլյարովը մի անգամ ասել է. «Մի պահ է գալիս, որ հասկանում ես` ևս մի քայլ ու կխենթանաս։ Ամեն ինչն այնքան գրավիչ է, որ հնարավոր չէ կանգ առնել»։

Մի քանի տարի առաջ զրուցում էի Ֆելիքսի հետ։ Նա խորհրդային ամենահեղինակավոր բուհերից մեկի` Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շրջանավարտ է։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորն այսօր Մաքս Պլանկի անվան միջուկային ֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոսների խմբի ղեկավարն է ու Դուբլինի համալսարանի պրոֆեսորներից մեկը։

Ֆինանսավորումից գրեթե զուրկ ու էնտուզիազմի շնորհիվ ապրող հայկական աստղաֆիզիկայի համար լուսավոր ճանապարհ հարթեց H.E.S.S. — High Energy Stereoscopic Systems ծրագիրը։ Այս նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել «չերենկովյան» աստղադիտակների համակարգ, որոնք կկարողանան գամմա ճառագայթներ արձակել, օգնել մուգ նյութի ուսումնասիրության ժամանակ։ Թույլատրվել է աստղադիտակներ տեղադրել Նամիբիայի բարձրադիր անապատային վայրերում։ Համաշխարհային նախագծի ղեկավարներից մեկը Ֆելիքս Ահարոնյանն է։

Девушки-манекенщицы сушат волосы феном - Sputnik Արմենիա
Գյուտարար հայեր. Կանանց կյանքը հեշտացրել է մեր հայրենակիցը

Աֆրիկյան պետությունը որպես նախագծի իրականացման հարթակ է ընտրվել այն պարզ պատճառով, որ Ծիր Կաթինը դիտելու համար մոլորակի ամենահարմար վայրը հենց այստեղ է գտնվում։ Ընդ որում, երկինքը գրեթե միշտ պարզ է, ամիսներ, եթե ոչ տարիներ շարունակ կարող է անձրև չտեղալ։

H.E.S.S. աստղադիտակները իներցիայով են աստղադիտակ անվանում։ Իրականում սովորական աստղադիտակների ու H.E.S.S. աստղադիտակների միջև հսկայական տարբերություն կա։ Չխորանալով տեխնիկական նրբությունների մեջ` ասենք, որ դրանց կարևորագույն մասը հայելիներն են, որոնք զգայուն են լույսի հոսքի նկատմամբ։ Ստացված տեղեկությունը մշակվում է մաթեմատիկական մեթոդներով, որոնք թույլ են տալիս որոշել գամմա ճառագայթման աղբյուրն ու դրա էներգետիկ բնութագրերը։

Հայելիների հետ կապված առանձին պատմություն կա։ Նամիբիայի անապատի համար հայելիներ պատրաստելու մրցույթ էր հայտարարվել, որին մասնակցել էին աշխարհահռչակ ընկերությունները Գերմանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից։ Թվում էր, թե Հայաստանի համեստ հայտը կանտեսվի, բայց Ֆելիքս Ահարոնյանը բուռն գործունեություն ծավալեց։

Ահարոնյանի հեղինակությունը որոշիչ գործոն դարձավ այդ հարցում, և 1500 հայելիները պատրաստվեցին Հայաստանում։ Ահարոնյանին հաջողվեց արտասահմանյան գործընկերներին ու տեղացի մասնագետներին համոզել, որ կարող են որակյալ կատարել պատվերը։

Ու սկսվեց. Վ.Էլբակյանը, Ա. Վարդանյանը, Լ.Սարգսյանը, Ռ.Գալյանը, Ռ.Խոսրովյանը, Ա.Հովհհանիսյանը և այլ մասնագետներ (ներողություն, որ բոլորին չեն հիշատակվել) արեցին ամեն բան, որպեսզի պատվերը ժամանակին պատրաստ լինի ու հայկական «աչքերը» Նամիբիայի երկինք նայեն։

Հիացական մակդիրները, որոնք հնչում էին աստղադիտակների համակարգի բացման ժամանակ, շատ կարևոր էին։ Carl Zeiss ընկերությունից ու Մաքս Պլանկի ինստիտուտի ղեկավարությունից հայ մասնագետներին ուղղված շնորհակալական խոսքերը նշանակում էին, որ գիտությունն ապրում է Հայաստանում։ Ի դեպ, հայկական թիմը միակն էր, որը ոչ մի անգամ չի խախտել մատակարարման նշանակված ժամկետները։

Իսկ Ֆելիքս Ահարոնյանը ժպտալով ասել է հարցազրույցում. «Եթե օտարերկրյա գործընկերներին պատմեի` ինչպիսի նախնադարյան սարքավորումներով են պատրաստվել այս գլուխգործոցները, նրանք չէին հավատա ու ինձ գլուխգովանի տեղ կդնեին։ Այդ պատճառով էլ աշխատում էի շրջանցել այս թեման»։

Ասածս ի՞նչ է։ Գիտությունն անհաղթ է, ու գուցե արժե՞ այդ ոլորտի նկատմամբ փոքր-ինչ գթասրտություն դրսևորել, քանի դեռ ողջ են այս գիտնականները, ինժեներները, խառատներն ու մեխանիկները։ Արժե՞ յուրաքանչյուրին հնարավորություն տալ, որ գոնե ուսանողների մի կուրս հավաքեն ու մասնագետներ պատրաստեն, այդ շրջանավարտներին էլ ապահովեն աշխատանքով։ Պետության համար նրանք «օդից եկած փողի» աղբյուր կլինեն… Իսկ մասնագետներն ամեն տարի պակասում են։

Գրում եմ ու հասկանում, որ իզուր. ո՞ւմ է այսօր հետաքրքրում այս ամենը…

Լրահոս
0