Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը կհետևի հայ դպրոցականների գնահատականներին

433
(Թարմացված է 19:11 02.09.2017)
Լիլիթ Հարությունյան
Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դարձել է Հայաստանի «տեսարժան վայրերից» մեկը... Այդպես են որոշել հայ դպրոցականների համար օրագրեր արտադրող ընկերությունները։

Հիշում եմ հիացմունքս, երբ օրագրերի տխուր կազմերի վրա գեղեցիկ պատկերներ հայտնվեցին, հատկապես տպավորիչ էին հեթանոսական Գառնու տաճարի, Տաթևի վանքի և Հայաստանի մյուս տեսարժան վայրերի պատկերները։ Դրանցից բացի, օրագրերի կազմերին հաճախ նաև էկզոտիկ կենդանիներ էին պատկերվում, ինչը նույնպես բավական ընդունելի էր։

Բայց պարզվում է` ժամանակակից երեխաների համար այդ ամենը քիչ էր։  Համենայն դեպս, այդպես են մտածել դպրոցական օրագրեր արտադրող ընկերությունները, և մրցակցությունը նրանց ստիպել է ապշեցուցիչ քայլի գնալ, այն է` դպրոցական օրագրերի վրա պատկերել Ամերիկայի սեքս–խորհրդանիշ, բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, ծագումով հայ Քիմ Քարդաշյանին։

Դե ինչ, հեղինակներն, իհարկե «ստեղծարար» միտք ունեն, բայց փոքրիկ մտավախություն կա` այնքան չստեղծագործեն, որ տետրերի և օրագրերի վրա Maxim կամ Playboy ամսագրերի լուսանկարներ տպագրեն… Հուսանք` գործը դրան չի հասնի։

Дневники с фотографий Ким Кардашьян
Шушан Петросян
Քիմ Քարդաշյանի պատկերով օրագիր

Քարդաշյանն ուրիշ է։ Հայկական ծագում ունի, այսպես ասած, հայկական ինքնատիպ «տեսարժան վայր» է։ Եվ դա արդարացնում է նույնիսկ աստղի անկաշկանդ լանջաբացվածքը։ Չէ՞ որ «տեսարժան վայրերը» միշտ էլ պետք է շահավետ կողմից ներկայացնել` իրենց ողջ հմայքով ու գեղեցկությամբ։

Հետաքրքիր է իմանալ, թե այս առումով ինչ են մտածում դպրոցականների ծնողները։

«Կարծում եմ` սա պահանջարկի հետևանք է։ Շուկայում շատ բան կարող է լինել, բայց չէ՞ որ վերջնական ընտրությունը ծնողն է անում։ Ես իհարկե, նման ապրանք չեմ գնի։ Երեխայիս համար Թումանյանի պատկերով օրագիր եմ գնել», –  Sputnik Արմենիայի  հետ զրույցում ասաց Նարինեն, որի աղջիկը սովորում է 7-րդ դասարանում։

  • Օրագրի կազմին Քիմ Քարդաշյանի լուսանկարներն են
    Օրագրի կազմին Քիմ Քարդաշյանի լուսանկարներն են
    Шушан Петросян
  • Օրագրի կազմին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն են
    Օրագրի կազմին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն են
    Шушан Петросян
1 / 2
Шушан Петросян
Օրագրի կազմին Քիմ Քարդաշյանի լուսանկարներն են

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, հավանաբար, տեղյակ չէին դպրոցական օրագրերի վրա Քարդաշյանի հայտնվելու մասին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ նման պատկերներն արգելված են։

«Մինչև այսօր որևէ բողոք չենք ստացել։ Բայց դա արգելված է։ Նշված դեպքը հիմք է խնդրի լուծմամբ զբաղվելու համար», – ասաց նա։

Դե ինչ, ինչպես ասում են, «Աստված է՛լ բեթարից ազատի»։

Իհարկե, խնդիրը նոր չէ։ Օրագրերի կազմերին երբեմն նաև վամպիրներ, հրեշներ և  սարսափազդու այլ հերոսներ են պատկերում, ինչը, եկեք համաձայնենք, որ ավելի վատ է…

Русская версия

433