00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ միգրանտները Թուրքիայում. կյանքը քաղաքականության ստվերի տակ

© SputnikНа улицах квартала Кумкапы
На улицах квартала Кумкапы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի տարբեր քաղաքներում ապրող հայ միգրանտները համեստ ու մեկուսի կյանքով են ապրում: Նրանց թվի վերաբերյալ տեղեկությունները տարբեր են: Sputnik Արմենիան Sputnik Թուրքիայի հետ համատեղ հատուկ նախագիծ է պատրաստել այն մասին, թե ինչպես են հայերն ապրում Թուրքիայում։

Ըստ թուրքական աղբյուրների` Թուրքիա տեղափոխված հայերի թիվը հասնում է 100 հազարի: Իսկ ՀՀ սփյուռքի նախարարության տվյալների համաձայն` նրանց թիվը մոտավորապես 20 հազար է: Այս մարդկանց «միգրանտ» անվանելը բարդ է, քանի որ նրանց կեսը Թուրքիայի տարածքում է գտնվում ոչ օրինական ձևով, իսկ մյուսները, ինչպես նշում է քրդամետ Ազգերի ժողովրդավարություն կուսակցության, «Նոր զարթոնք» հայկական երիտասարդական միության ներկայացուցիչ Մուրադ Մըհչըն, արմատներով անքակտելիորեն կապված են Թուրքիայի հետ:

Города мира. Измир - Sputnik Արմենիա
95 տարվա մեջ 1–ին անգամ Իզմիրի հայերը պատարագ կլսեն

«Հայ միգրանտներից շատերն, ըստ էության, միգրանտներ չեն, այլ մարդիկ, որոնց ժամանակին վերաբնակեցրել են, հնարավոր է` նրանց հայրերն ու պապերը ժամանակին ապրել այս տարածքներում։ Իհարկե, ճիշտ չէ, երբ համայնքի ներկայացուցիչներին, որոնց նախնիներն օրինական էին ապրում այս տարածքներում, այսօր միգրանտներ են համարվում», —ասել է Մըհչըն:

Sputnik-ի հետ զրույցում նա խոսել է նաև հայ միգրանտներին Թուրքիայից վտարելու սպառնալիքի, ինչպես նաև այն բարդությունների մասին, որոնք ստիպված են հաղթահարել Թուրքիայում բնակվող հայերը։

«Այս մարդիկ փորձում են ինչ-որ կերպ բարելավել իրենց կյանքը`աշխատելով առանց որևէ սոցիալական երաշխիքների ու պաշտպանության: Միգրանտների մեծ մասը կանայք են, որոնք հիմնականում աշխատում են տներում և հաճախ բռնություն են ենթարկվում: Ինչ վերաբերում է երեխաններին, ապա նրանք էլ կրթություն ստանալու հետ կապված լուրջ խնդիր ունեն» — նշեց նա:

Թուրքիայում բնակվող հայերը երբեմն նաև «քաղաքական գործիք» են դառնում:

Театр  Форум из Турции в Гюмри - Sputnik Արմենիա
Անուշ, թե՞ Զուրհա. ինչպես են հայերը քրդացել

«Ամեն տարի ապրիլի 24-ի նախաշեմին հայերը դառնում են քաղաքական շահարկումների թիրախ և վերածվում են արտաքին քաղաքականության գործիքի, ինչը պայմանավորված է թուրքական լոբբինգի դիրքերն ամրապնդելու փորձերով: Թուրքիայում բնակվող հայերի թիվն ուռճացված է, ինչի հետևանքով էլ այսպիսի հայտարարություններ են արվում. «Մենք օգնության ձեռք ենք մեկնում հայ բնակչությանը, 100 հազար հայերին մենք ապահովում ենք բնակարանով և աշխատանքով: Բայց եթե դուք գործեք նման կերպ, մենք կարտաքսենք նրանց»։ Սա քաղաքական դիրքորոշում է, որը չի համապատասխանում էթիկական պատկերացումներին», — նշել է Մըհչըն:

Սակայն հարկ է նշել, որ չնայած առկա բոլոր դժվարություններին, Թուրքիան շարունակում է ժամանակավոր կամ մշտական կացարան հանդիսանալ մեծաթիվ հայերի համար: Հայրենիքի տնտեսական բարդ իրավիճակը, եվրոպական երկրներ մեկնելու համար վիզա ստանալու բարդությունները հայերին դրդում են ապրել Թուրքիայում: Բացի այդ, ինչպես նշել է Մըհչըն, Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացինները հայերի երրորդ կամ չորրորդ սերնդի հետնորդներ են, որոնք ժամանակին ստիպված են եղել լքել Թուրքիան:

«Ուզում եմ իմ անկյունը ունենալ, ինձ ուրիշ ոչինչ պետք չէ»

85 տարեկան Ալինան ապրում է Ստամբուլի Գումգափի (Kumkapı) տարածքի փոքրիկ բնակարանում. 1995 թվին նա ամուսնացել է Թուրքիայի քաղաքացու հետ, որը նրանից շատ ավելի մեծ էր: Ամուսնու վաղաժամ մահից հետո նրա փոքր թոշակը մնացել է Ալինային, որն այսօր հազիվ է կարողանում ծայրը ծայրին հասցնել այդ գումարով։

«Թող ես իմ անկյունն ունենամ և մի քիչ փող, որպեսզի կարողանամ ապրել: Ինձ ուրիշ ոչինչ պետք է չէ»,- ասաց Ալինան: Ու թեև նա մեկուսի կյանքով է ապրում, այնուհանդերձ չի ուզում հեռանալ երկրից: 

«Ես մի տղա ունեմ, որը վարորդ է աշխատում Սիբիրում: Ապրում է կնոջ և երեխաների հետ: Նա ինձ անընդհատ կանչում է իրենց մոտ, բայց ես չեմ կարող գնալ այստեղից: Այն քաղաքում, որտեղ ապրում է տղաս, շատ ցուրտ է, ես չեմ դիմանա այդ ցրտին: Բացի դրանից ես սովորել եմ Ստամբուլին: Իհարկե, վատ է, որ հարևաններ գրեթե չունեմ: Ես միշտ ուրախանում եմ, երբ ինչ-որ մեկը գալիս է ինձ տեսակցության», — ասաց նա:

© SputnikԹուրքիա
На улицах квартала Кумкапы - Sputnik Արմենիա
Թուրքիա

«Մենք երբեք չենք կարող թոշակ ստանալ»

Այդ նույն թաղամասում է գտնվում նաև Մեհմեդ-բեյի խանութը, որի այցելուներից մեկն էլ Գումգափիում ապրող Աննան է: Ուղեղի կաթվածից հետո նրա ամուսինն այլևս չի կարողանում աշխատել, կինը խնամում է ամուսնուն ու երկու զավակներին մեծացնում կոշիկի գործարանում վաստակած գումարով: Չնայած հոգնածությանը` նա իր տարիքից ավելի երիտասարդ է երևում:

Հարցին, թե դեռ քանի տարի է պատրաստվում աշխատել, Աննան պատասխանեց. «Մեզ համար թոշակ չկա: Մենք Թուրքիայի քաղաքացի չենք, այդ պատճառով կաշխատենք այնքան ժամանակ, քանի դեռ կարողանում ենք: Ո՞վ չի ուզում վերադառնալ տուն: Բայց մենք ստիպված ենք աշխատել: Բարեբախտաբար, Ստամբուլում մենք աշխատանք ունենք: Կա արդյո՞ք ավելի կարևոր բան մեր իրավիճակում, երբ այլ տարբերակներ չկան», — ասաց նա:

ФОНТАНЫ - Sputnik Արմենիա
Հայերը Տաջիկստանում. դասագրքի ստեղծողներն ու Պամիրի ուսումնասիրողները

«Երազում եմ ապրել Իտալիայում»

36 տարեկան Նաիրին Թուրքիայում է բնակվում 1999 թվականից: Նա այստեղ է եկել ծնողների հետ, հետագայում ամուսնացել է և սեփական ընտանիքը ստեղծել: Այսօր Թուրքիայում ապրում է նրանց ընտանիք երրորդ սերունդը: «Ինչո՞ւ է նա որոշել ապրել Թուրքիայում» հարցին Նաիրին պատասխանեց. «Համենայն դեպս, այստեղ մենք կարող ենք փող աշխատել, թև ոչ այդքան շատ: Իհարկե, մենք կուզեինք ապրել ու աշխատել հայրենիքում, բայց չի ստացվում։ Մեր ընտանիքի մի մասն ապրում է Ռուսաստանում, մենք՝ այստեղ: Այնպես չէ, որ մենք երազում էինք Թուրքիայում ապրելու մասին»։

Նաիրիի խոսքով` Թուրքիայում փող վաստակելու համար պետք է շատ և համառ աշխատել:

«Թուրքիայում մարդիկ ապրում են ռոբոտների պես`տնից աշխատավայր և այդպես շարունակ: Այստեղ վաստակած գումարը հերիքում է, որ սոված չմնան: Միայն Ստամբուլում ապրում է մոտ 20 միլիոն մարդ: Եթե չկարողանաս ավելի լավ աշխատանք գտնել, ապա կարող ես տներում հատակ լվանալ և 100 լիրա»,- ասաց նա:

Նաիրիի խոսքով` իրենք երբեք խտրականության չեն ենթարկվել։

«Քաղաքականությունը վերաբերում է պետությունների ղեկավարներին, ոչ թե մարդկանց: Եթե դու կարող ես գումար վաստակել մի երկրում, որը քո երկրին թշնամի է համարում, եթե տեղի բնակչությունը քեզ լավ է վերաբերվում, ապա ամեն ինչ այդքան վատ չէ, այսինքն այստեղ ապրում են բարի մարդիկ», — ասաց նա:

Նաիրիի խոսքով՝ Թուրքիայում ապրելու դժվարություններից մեկն էլ այն է, որ կանայք փողոց դուրս գալիս պետք է համապատասխան ձևով հագնված լինեն:

«Հայաստանում կանայք այդ իմաստով շատ ավելի ազատ են: Նրանք կարող են միայնակ դուրս գալ փողոց անգամ ուշ երեկոյան, այցելել տարբեր ակումբներ: Մեր ազգը սիրում է ուրախանալ»,- ասաց նա:

Լրահոս
0