Սաղավարտ

Ադրբեջանում ավագ լեյտենանտ է ինքնասպանություն գործել

174
(Թարմացված է 10:59 13.07.2021)
Ադրբեջանցի զինվորականն ինքնասպանություն է գործել ոչ մարտական պայմաններում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական բանակի զինծառայող, ավագ լեյտենանտ Օրհան Ահմեդովը ինքնասպան է եղել` կրակելով իրեն ամրակցված զենքից: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Վարանդայի շրջանում ևս 2 ադրբեջանցիներ են պայթել ականի վրա

«Միջադեպը տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում: Նախնական վարկածով` ինքնասպանությունը կապ չունի զինվորական ծառայության հետ», - հայտնել են գերատեսչությունից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

Հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա. դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլիում

174
թեգերը:
Սպա, ինքնասպանություն, Ադրբեջան
Հիվանդանոց

Վրաստանում կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքով վարակված նորածին է մահացել

40
(Թարմացված է 15:41 16.07.2021)
Բժիշկները շնչառական անբավարարություն են ախտորոշել, փոքրիկին թոքերի արհեստական օդափոխության սարքին են միացրել, բայց նորածնին փրկել չի հաջողվել:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Թբիլիսիի Ցիցիշվլիի անվան մանկական հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքով վարակված նորածինը։ Տեղեկությունը հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Ավելի վաղ 5 օրական երեխային ծանր վիճակում հասցրել էին բժշկական կենտրոն։ Բժիշկները նորածնին միացրել էին թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Երեխային բուժում էին գրեթե երեք շաբաթ, բայց փրկել չի հաջողվել։

Մոսկվայում եղբայրը 7–րդ հարկից նետել է նորածին քրոջը. երեխան մահացել է

Թբիլիսիի հիվանդանոցում մինչև մեկ տարեկան ևս երկու երեխա կա, որոնք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ «Դելտա» (հնդկական) և «ալֆա» (բրիտանական) մանրէահիմքերով վարակված երեխաները ծայրահեղ ծանր վիճակում են։

Գիտնականն ասել է, թե որքան ժամանակ կպահանջվի COVID-ի առաջացման բնույթը պարզելու համար

«Ալֆան» հայտնաբերել են 2020 թ․-ի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայում։ Դրանով վարակվելու դեպքում մահվան ելքերի թիվը կազմում է 59 տոկոս, վարակի փոխանցելիությունը (մարդուց մարդուն)՝ 82 տոկոս:

Օտարերկրացիները ՀՀ-ում կպատվաստվեն, եթե... մանրամասնում է նախարարությունը

40
թեգերը:
Մահ, երեխա, կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Կորոնավիրուսի միանգամից 2 շտամով վարակված կինը մահացել է Բելգիայում
Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել
Թբիլիսի

Թեժ գիշեր Թբիլիսիում. ԼԳԲՏ–ի պատճառով կազմակերպված ցույցերից հետո ձերբակալվածներ կան

127
(Թարմացված է 10:53 07.07.2021)
Թբիլիսիում ԼԳԲՏ–ի հակառակորդները փորձել են ներխուժել այն տարածք, որտեղ անցկացվել է ԼԳԲՏ համայնքի աջակցությանն ուղղված «լռության ակցիան»։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Նախորդ գիշեր Վրաստանի խորհրդարանի դիմաց գտնվող տարածքը զբաղեցրել են ԼԳԲՏ–ի` ագրեսիվ տրամադրված հակառակորդները։ Նրանք օրենսդիր մարմնի շենքի մոտ խաչ են տեղադրել ու կախել Վրաստանի դրոշը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։

ԼԳԲՏ–ին աջակցություն հայտնողները մինչ այդ ծիածանագույն մեծ դրոշ էին տեղադրել Վրաստանի խորհրդարանի մոտ։ Դա զայրացրել է ավանդական արժեքների կողմնակիցներին։

Պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեն ստիպված է եղել անձամբ բանակցություններ վարել և փորձել է հանդարտեցնել ցուցարարներին, բայց ապարդյուն։

Ավելի ուշ ԼԳԲՏ–ի հակառակորդները ի վերջո դադարեցրել են խորհրդարանի շենքի դիմաց կազմակերպած ակցիան։ Տեղում մի քանի մարդ է մնացել և քիչ թվով իրավապահներ։

Թբիլիսիում փորձել են պայթեցնել ԼԳԲՏ համայնքին պաշտպանող ՀԿ–ի գրասենյակը

ԼԳԲՏ–ի հակառակորդները հուլիսի 6-ի ողջ երեկոյի ընթացքում փորձել են ներխուժել այն տարածք, որտեղ բռնության դեմ «լռության ակցիա» է անցկացվել։ Այնտեղ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել, «Թբիլիսի փրայդի» ներկայացուցիչները ԼԳԲՏ խորհրդանիշով գնացել են աջակցելու ակցիային։

Ոստիկանությունը պատ է կազմել բախումներ թույլ չտալու համար։ Հակաակցիայի մասնակիցները շշեր, ձու, ճայթուկներ, քարեր և ամրանների կտորներ են նետել, առանձին բախումներ են տեղի ունեցել պողոտայում։ Անկարգությունների հետևանքով մի քանի ոստիկան և «լռության ակցիայի» մասնակիցներ են տուժել։

Երբ ոստիկանները «լռության ակցիայի» մասնակիցներին անվտանգ վայր են տեղափոխել, ԼԳԲՏ–ի հակառակորդները տեղափոխվել են խորհրդարանի մոտ, որտեղ խաչ են տեղադրել և դրոշի համար նախատեսված ձողից պոկել ԵՄ դրոշը։

Վրաստանի վարչապետն անդրադարձել է Թբիլիսիի անկարգություններին

Մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել։ Ձերբակալվածների և տուժածների հստակ թիվը դեռ հայտնի չէ։

Որ դեպքում հնարավոր կլիներ խուսափել Վրաստանում ԼԳԲՏ շքերթի պատճառով առաջացած բախումներից

127
թեգերը:
ԼԳԲՏ, Թբիլիսի, Վրաստանի Հանրապետություն
Արխիվային լուսանկար

166 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

0
(Թարմացված է 11:05 25.07.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 166–ով և դարձել 228798: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Տվյալները թարմացվում են...

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4034 մարդ (+166), կատարվել է 1305307 թեստավորում (+5748), առողջացել են վարակվածներից 218958–ը (+162): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 4 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4584 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ում և դարձել 1115։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

Օտարերկրացիները ՀՀ-ում կպատվաստվեն, եթե... մանրամասնում է նախարարությունը

0
թեգերը:
Հայաստան, Մահ, համավարակ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Բոլոր պատվաստանյութերն էլ չպատվաստվելուց լավ են. Նուբար Աֆեյան
Նուբար Աֆեյանը կարող է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել
Պետք է պատվաստվել մինչև համավարակի նոր ալիքի ուժգնացումը. կորոնավիրուսի թվերն աճում են