Թբիլիսի

Թեժ գիշեր Թբիլիսիում. ԼԳԲՏ–ի պատճառով կազմակերպված ցույցերից հետո ձերբակալվածներ կան

127
(Թարմացված է 10:53 07.07.2021)
Թբիլիսիում ԼԳԲՏ–ի հակառակորդները փորձել են ներխուժել այն տարածք, որտեղ անցկացվել է ԼԳԲՏ համայնքի աջակցությանն ուղղված «լռության ակցիան»։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Նախորդ գիշեր Վրաստանի խորհրդարանի դիմաց գտնվող տարածքը զբաղեցրել են ԼԳԲՏ–ի` ագրեսիվ տրամադրված հակառակորդները։ Նրանք օրենսդիր մարմնի շենքի մոտ խաչ են տեղադրել ու կախել Վրաստանի դրոշը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։

ԼԳԲՏ–ին աջակցություն հայտնողները մինչ այդ ծիածանագույն մեծ դրոշ էին տեղադրել Վրաստանի խորհրդարանի մոտ։ Դա զայրացրել է ավանդական արժեքների կողմնակիցներին։

Պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեն ստիպված է եղել անձամբ բանակցություններ վարել և փորձել է հանդարտեցնել ցուցարարներին, բայց ապարդյուն։

Ավելի ուշ ԼԳԲՏ–ի հակառակորդները ի վերջո դադարեցրել են խորհրդարանի շենքի դիմաց կազմակերպած ակցիան։ Տեղում մի քանի մարդ է մնացել և քիչ թվով իրավապահներ։

Թբիլիսիում փորձել են պայթեցնել ԼԳԲՏ համայնքին պաշտպանող ՀԿ–ի գրասենյակը

ԼԳԲՏ–ի հակառակորդները հուլիսի 6-ի ողջ երեկոյի ընթացքում փորձել են ներխուժել այն տարածք, որտեղ բռնության դեմ «լռության ակցիա» է անցկացվել։ Այնտեղ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել, «Թբիլիսի փրայդի» ներկայացուցիչները ԼԳԲՏ խորհրդանիշով գնացել են աջակցելու ակցիային։

Ոստիկանությունը պատ է կազմել բախումներ թույլ չտալու համար։ Հակաակցիայի մասնակիցները շշեր, ձու, ճայթուկներ, քարեր և ամրանների կտորներ են նետել, առանձին բախումներ են տեղի ունեցել պողոտայում։ Անկարգությունների հետևանքով մի քանի ոստիկան և «լռության ակցիայի» մասնակիցներ են տուժել։

Երբ ոստիկանները «լռության ակցիայի» մասնակիցներին անվտանգ վայր են տեղափոխել, ԼԳԲՏ–ի հակառակորդները տեղափոխվել են խորհրդարանի մոտ, որտեղ խաչ են տեղադրել և դրոշի համար նախատեսված ձողից պոկել ԵՄ դրոշը։

Վրաստանի վարչապետն անդրադարձել է Թբիլիսիի անկարգություններին

Մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել։ Ձերբակալվածների և տուժածների հստակ թիվը դեռ հայտնի չէ։

Որ դեպքում հնարավոր կլիներ խուսափել Վրաստանում ԼԳԲՏ շքերթի պատճառով առաջացած բախումներից

127
թեգերը:
ԼԳԲՏ, Թբիլիսի, Վրաստանի Հանրապետություն
Դատարան

Ադրբեջանում 2 հայ զինծառայողի 15 տարվա ազատազրկման են դատապարտել

29
(Թարմացված է 14:00 28.07.2021)
Բաքվի դատարանը նրանց դատապարտել է «լրտեսության և պետական սահմանի ապօրինի հատման համար»։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ադրբեջանում հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բաքվի դատարանը նրանց դատապարտել է «լրտեսության և պետական սահմանի ապօրինի հատման համար»։

Ավելի վաղ 7 տարվա ազատազրկման էին դատապարտվել հայ գերիներ Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բահրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արման Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Ամբարդանյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ֆելիքս Գրիգորյանը։ Նմանատիպ դատավճիռ էր կայացվել նաև 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ։

Գերիների վերադարձը կարող է կառուցողական միջավայր ստեղծել. ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բայրամովին

29
թեգերը:
Դատարան, գերի, հայ, Ադրբեջան
Ըստ թեմայի
Միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանում գտնվող գերիներին այցելելու համար. փաստաբանների պալատ
Արմեն Սարգսյանն ընդունել է Շառլ Միշելին. խոսել են գերիների, պատերազմի ու Արցախի մասին
«Նոր գերիների փոխանակման հույս ունե՞ք». Նատալի Լուազոն հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին
Հիվանդանոց

Վրաստանում կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքով վարակված նորածին է մահացել

40
(Թարմացված է 15:41 16.07.2021)
Բժիշկները շնչառական անբավարարություն են ախտորոշել, փոքրիկին թոքերի արհեստական օդափոխության սարքին են միացրել, բայց նորածնին փրկել չի հաջողվել:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Թբիլիսիի Ցիցիշվլիի անվան մանկական հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքով վարակված նորածինը։ Տեղեկությունը հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Ավելի վաղ 5 օրական երեխային ծանր վիճակում հասցրել էին բժշկական կենտրոն։ Բժիշկները նորածնին միացրել էին թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Երեխային բուժում էին գրեթե երեք շաբաթ, բայց փրկել չի հաջողվել։

Մոսկվայում եղբայրը 7–րդ հարկից նետել է նորածին քրոջը. երեխան մահացել է

Թբիլիսիի հիվանդանոցում մինչև մեկ տարեկան ևս երկու երեխա կա, որոնք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ «Դելտա» (հնդկական) և «ալֆա» (բրիտանական) մանրէահիմքերով վարակված երեխաները ծայրահեղ ծանր վիճակում են։

Գիտնականն ասել է, թե որքան ժամանակ կպահանջվի COVID-ի առաջացման բնույթը պարզելու համար

«Ալֆան» հայտնաբերել են 2020 թ․-ի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայում։ Դրանով վարակվելու դեպքում մահվան ելքերի թիվը կազմում է 59 տոկոս, վարակի փոխանցելիությունը (մարդուց մարդուն)՝ 82 տոկոս:

Օտարերկրացիները ՀՀ-ում կպատվաստվեն, եթե... մանրամասնում է նախարարությունը

40
թեգերը:
Մահ, երեխա, կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Կորոնավիրուսի միանգամից 2 շտամով վարակված կինը մահացել է Բելգիայում
Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել

Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները

0
(Թարմացված է 14:35 28.07.2021)
Հուլիսի 28-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում մարտերը վերսկսվեցին։ Հրադադարի համաձայնագրի կնքումից ի վեր սա ամենամեծ էսկալացիան է։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է սահմանային լարվածության օջախները։
Լարվածության օջախները հայ–ադրբեջանական սահմանին
© Sputnik / Shushanik Avdalyan

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած սահմանազատման և սահմանազատման խնդիրների ֆոնին։

Լարվածության առաջին օջախը մայիսի 12-ին էր. այն ժամանակ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի շրջանում։

Հուլիսի 14-ին Ադրբեջանն էսկալացիայի գնաց արդեն Նախիջևանի ուղղությամբ։ Հարձակման ենթարկվեցին Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերը։ Այստեղ փոխհրաձգության ընթացքում հայ զինվոր զոհվեց, ավելի ուշ վիրավորվեց Երասխի գյուղապետը։ Միջադեպերը պարբերական բնույթ են կրում։

Հուլիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի մարզում կրակ են բացել արդեն մայիսին գրաված դիրքերից: Գիշերային և առավոտյան մարտերի ընթացքում հայկական կողմից զոհվել է 3 զինվորական, 4-ը վիրավորվել են:

«Գրավել են, հետո հետ շպրտվել». ՊՆ–ում ընդունել են ռազմական կցորդներին

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են հրադադարի մասին։

0
թեգերը:
Ադրբեջան, դիրքեր, Գեղարքունիքի մարզ, Սահման, Հայաստան