Աչի Պուրցելաձեն ու Գագիկ Եզակյանը

«Հայն ու վրացին․ դուբլ 2»․ Աչի Պուրցելաձեն ու Գագիկ Եզակյանը նոր երգ են ձայնագրել

156
(Թարմացված է 15:36 05.07.2021)
Ժողովուրդների բարեկամություն, հավերժական արժեքներ ու մարդկային փոխըմբռնում. պատմում ենք՝ ինչի մասին են վիճում ու երգում երաժիշտներ Պուրցելաձեն ու Եզակյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Վրացի Աչի Պուրցելաձեն ու հայ Գագիկ Եզակյանը ձայնագրել են իրենց հիթի շարունակությունը, որը կոչվում է «Հայն ու վրացին․ դուբլ 2»։

Պուրցելաձեի ու Եզակյանի «Հայն ու վրացին հավերժ վիճում էին» առաջին երգը հիթ է դարձել, իսկ հիմա՝ մի քանի տարի անց, երգիչները որոշել են թողարկել դրա շարունակությունը։

Երկրպագուներին դուր է եկել նոր տարբերակը։ Կատարումը կրկին այն մասին է, թե ինչպես են վրացիներն ու հայերը հավերժ մրցում։

«Երգի բառերը շատ մեծ նշանակություն ունեն։ Բրավո, Գեորգի Կարապետյան, ջա՜ն, Եզակյան և Պուրցելաձե, բրավո», «Կեցցեն տղաները։ Մենք իրոք կիսելու բան չունենք։ Ամենակարևորը առողջությունն ու բարեկամությունն է», «Կեցցեք։ Սպասում ենք դուբլ 3-ին»,- գրում են օգտատերերը։

Յուրաքանչյուր իտալացի երկու հայրենիք ունի, մեկը Հայաստանն է. լեգենդար դիրիժոր Մուտի

«Հայն ու վրացիները հավերժ վիճում էին» առաջին երգը ավելի քան 7 մլն դիտում է հավաքել, շարունակությունը դեռ նոր է թափ հավաքում։

Համակրանքի պոռթկում՝ կենացներ ու երգեր հայ–վրացական բարեկամության մասին

 

156
Դատարան

Ադրբեջանում 2 հայ զինծառայողի 15 տարվա ազատազրկման են դատապարտել

73
(Թարմացված է 14:00 28.07.2021)
Բաքվի դատարանը նրանց դատապարտել է «լրտեսության և պետական սահմանի ապօրինի հատման համար»։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ադրբեջանում հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բաքվի դատարանը նրանց դատապարտել է «լրտեսության և պետական սահմանի ապօրինի հատման համար»։

Ավելի վաղ 7 տարվա ազատազրկման էին դատապարտվել հայ գերիներ Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բահրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արման Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Ամբարդանյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ֆելիքս Գրիգորյանը։ Նմանատիպ դատավճիռ էր կայացվել նաև 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ։

Գերիների վերադարձը կարող է կառուցողական միջավայր ստեղծել. ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բայրամովին

73
թեգերը:
Ադրբեջան, հայ, գերի, Դատարան
Ըստ թեմայի
Միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանում գտնվող գերիներին այցելելու համար. փաստաբանների պալատ
Արմեն Սարգսյանն ընդունել է Շառլ Միշելին. խոսել են գերիների, պատերազմի ու Արցախի մասին
«Նոր գերիների փոխանակման հույս ունե՞ք». Նատալի Լուազոն հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին
Հիվանդանոց

Վրաստանում կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքով վարակված նորածին է մահացել

40
(Թարմացված է 15:41 16.07.2021)
Բժիշկները շնչառական անբավարարություն են ախտորոշել, փոքրիկին թոքերի արհեստական օդափոխության սարքին են միացրել, բայց նորածնին փրկել չի հաջողվել:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Թբիլիսիի Ցիցիշվլիի անվան մանկական հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքով վարակված նորածինը։ Տեղեկությունը հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Ավելի վաղ 5 օրական երեխային ծանր վիճակում հասցրել էին բժշկական կենտրոն։ Բժիշկները նորածնին միացրել էին թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Երեխային բուժում էին գրեթե երեք շաբաթ, բայց փրկել չի հաջողվել։

Մոսկվայում եղբայրը 7–րդ հարկից նետել է նորածին քրոջը. երեխան մահացել է

Թբիլիսիի հիվանդանոցում մինչև մեկ տարեկան ևս երկու երեխա կա, որոնք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ «Դելտա» (հնդկական) և «ալֆա» (բրիտանական) մանրէահիմքերով վարակված երեխաները ծայրահեղ ծանր վիճակում են։

Գիտնականն ասել է, թե որքան ժամանակ կպահանջվի COVID-ի առաջացման բնույթը պարզելու համար

«Ալֆան» հայտնաբերել են 2020 թ․-ի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայում։ Դրանով վարակվելու դեպքում մահվան ելքերի թիվը կազմում է 59 տոկոս, վարակի փոխանցելիությունը (մարդուց մարդուն)՝ 82 տոկոս:

Օտարերկրացիները ՀՀ-ում կպատվաստվեն, եթե... մանրամասնում է նախարարությունը

40
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, կորոնավիրուս, երեխա, Մահ
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Կորոնավիրուսի միանգամից 2 շտամով վարակված կինը մահացել է Բելգիայում
Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել
Արփի Վանյան

Պատկերացնում եմ՝ ինչպես եմ Հադրութ մտնում, գերեզման վազում․ արցախցիների կյանքը կռվից հետո

15
(Թարմացված է 09:04 02.08.2021)
Պատերազմից հետո հայրենազրկված հադրութցիները բազմաթիվ խնդիրների առաջ են հայտնվել՝ սոցիալական, իրավական, հոգեբանական։ Նոր միջավայրում ինտեգրումն էլ հեշտ չի ստացվում։

Գրող, սցենարիստ Արփի Վանյանը ծնունդով Հադրութից է, սակայն արդեն երկար տարիներ Երևանում է ապրում։ Ասում է` տարին տարի չէր լինի, եթե ընտանիքի հետ գոնե երկու անգամ հարազատ Հադրութ չգնային...

Արցախյան 44–օրյա պատերազմից հետո Արփին հիմնադրել է «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն, որը զբաղվում է բռնի տեղահանված հադրութցիների սոցիալական, իրավական, նաև Հադրութի մշակութային ժառանգության հարցերով։

Իսկ խնդիրները շատ են ու բազմապիսի։ Նոյեմբերի եռակողմ հայտարարությունից հետո Արցախի նախագահը որոշակի օգնություն է ցուցաբերել, որով ՀԿ–ն կարողացել է մի քանի ամսով լուծել 25 ընտանիքի կեցության հարցը։

Իսկ ներկայում, Արփիի խոսքով, սոցիալական խնդիրը բավականին սուր է հատկապես տղամարդկանց դեպքում։ Կանայք և երեխաները պետությունից 68 հազար դրամի չափով աջակցություն են ստանում, իսկ տղամարդիկ՝ ոչ։

«Անհասկանալի տրամաբանություն է։ Տղամարդիկ մի քանի անգամ դիմել են և՛ ՀՀ ղեկավարությանը, և՛ Արցախի, ամեն անգամ ասել են՝ այո՛, ճիշտ եք, կվերանայենք այդ հարցը, բայց մինչև այսօր չեն վերանայել։ Ստացվում է, որ տղամարդիկ (պատերազմ անցած կամ չանցած) այսօր գրպանում մի կոպեկ փող չունեն` աշխատանք են փնտրում, գտնել չեն կարողանում»,- շեշտում է Արփին։

Ըստ էության՝ անգամ պատերազմի դժոխքով անցած տղամարդիկ, որոնք չեն վիրավորվել և հաշմանդամության կարգ չունեն, որևէ աջակցություն չեն ստանում։

Արփին ընդգծում է՝ աշխատանք գտնելու համար տղամարդիկ տարբեր դռներ են թակում։ Նրանց խոստանում են՝ «կզանգենք», բայց զանգ այդպես էլ չի ստացվում։

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն հայթայթած ֆինանսական միջոցների հաշվին կարողանում է ժամանակ առ ժամանակ աջակցության ծրագրեր իրականացնել։ Դրանցից մեկն, օրինակ, «Նախշուն Հադրութ» ծրագիրն է։

«Կանանց տվել ենք թելեր և շյուղեր, պլեդներ են գործում, հետո մենք իրենցից գնում ենք այդ պլեդները, փորձում վաճառել՝ այդպիսով օգնելով կանանց գումար վաստակելու հարցում»,–պատմում է Արփին։

Այսօր հադրութցիների առջև ծառացած ամենամեծ խնդիրներից մեկն էլ իրավական աջակցություն ու խորհրդատվություն ստանալն է։ Մարդիկ Հադրութում թողել են իրենց տունն ու ունեցվածքը. անհրաժեշտ է գույքագրել ամբողջը, ներկայացնել միջազգային կառույցներին։ ՀԿ–ն ունի մեծ ծրագիր՝ հավերժացնելու հադրութցիների պատմությունները։

Պապին, Ծիտը, Գևորգը... մոռանալ չի կարելի. կապիտանը պատմում է հերոսների ու չհերոսների մասին

«15 թվի եղեռնից հետո չկային տեխնիկական հնարավորություններ՝ արձանագրելու ցեղասպանությունը վերապրածների պատմությունները։ Հիմա այդ մարդիկ այլևս ողջ չեն, շատ պատմություններ կորսված են։ Բայց այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս վավերագրել այս ամենը։ Ուզում ենք հադրութցիների պատմությունը՝ իրենց հետ բերած լուսանկարներով, նյութերով ներկայացնել»,- ասում է Արփին` նշելով, որ ներկայում այս ծավալուն ծրագրի իրականացման համար են ֆինանսավորում փնտրում։

Ի թիվս առկա մի շարք խնդիրների՝ Արփին ընդգծում է նաև ինտեգրման խնդիրը։ Միշտ չէ, որ դա հարթ է ստացվում, հատկապես, երբ մարդիկ տարբեր բարբառներով են խոսում։ Այս ամենի կողքին Արփին կարևորում է իրենց՝ Հադրութի բարբառի պահպանումը, պարբերաբար հադրութցիների հանդիպումների կազմակերպումը, որ հավաքվեն ու հարազատ բարբառով զրույցի բռնվեն։

Իսկ բոլոր ծրագրերի հիմքում, անշուշտ, Հադրութ վերադառնալու երազանքն է։ Արփին նշում է՝ առանց այդ հավատի ամեն բան անիմաստ է դառնում, կյանքի գույներն են կորչում։

«Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ վերադառնալու եմ։ Ես անընդհատ պատկերացնում եմ՝ ինչպես եմ մտնում Հադրութ, ինչպես եմ նկարում, ինչպես եմ վազում գերեզմաններ, չխենթանալու համար՝ մամայիս հետ երկնքում եմ խոսում, ասում եմ՝ գիտեմ, որ դու վերևում ես, ոչ թե այնտեղ...»։

Արցախցի կանայք սկսում են զրոյից․ երբ պետությունը լուռ է, անհատն է գործի անցնում

Ծաղկուն քաղաքը թշնամին քարուքանդ արեց, google maps-ի օգնությամբ տեսել են՝ հարազատ փողոցներն ու տներն այրված են։ Ցավը մեծ է, բայց հույսն ու հավատն ավելի մեծ են։ Հենց դրանք են օգնում հաղթահարել առկա բազմաթիվ խնդիրները, ուժ տալիս պայքարել հայրենի տուն վերադառնալու համար։

15
թեգերը:
Հադրութ, Պատերազմ
Ըստ թեմայի
Կառավարությունում քննարկել են քաշաթաղցիների և հադրութցիների բնակապահովման հարցը
Շնորհակալություն, Երևան. հադրութցիները ծառեր են տնկել Նոր Նորքում
Ստեփանակերտում կառուցվող շենքի բնակարանները կտան Շուշիից ու Հադրութից տեղահանվածներին