ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը այսօր հեռախոսազրույց են ունեցել: Տեղեկությունը հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մոսկովյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր:
Հիշեցնենք, որ հունվարին 11–ին Մոսկվայում կայացել է եռակողմ` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպում, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով նախատեսվում է ապաշրջափակել կոմունիկացիաները` բացել ցամաքային և երկաթուղային հաղորդակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ կապված խորհրակցություն է ացնկացրել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
«Հարգելի գործընկերներ, ինչպես և պայմանավորվել էինք, այսօր մենք ձեզ հետ կքննարկենք երկու հարց։ Առաջինը՝ տոնական միջոցառումների ընթացքում անվտանգության ապահովման հարցն է։ Եվ երկրորդ հարցը միանգամայն կոնկրետ, միջազգային բնույթի է՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ապահովման և ընդհանրապես Հարավային Կովկասի իրավիճակի հետ», - Պուտինի այս խոսքերով է սկսվել խորհրդակցությունը։
Խորհրդակցություն ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Քննարկվել է նաև Ռուսաստանում ամանորյա տոներին անվտանգության ապահովման հարցը։
Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը․ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը
Նշենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։ Ընդդիմությունը հայտարարել է, որ պատրաստվում է փակել դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը՝ թույլ չտալու Փաշինյանի թռիչքը Մոսկվա։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Այլ երկրից Վրաստան ժամանած 50-ամյա մի տղամարդու մոտ կորոնավիրուսի նոր մանրէահիմք է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով «Rustavi-2» հեռուստաալիքին։
Պարզել են, թե ում հետ շփվել է վարակվածը։ Նրանք ինքնամեկուսացել են։ Ընդ որում` տղամարդը վերջին շրջանում Մեծ Բրիտանիայում չի եղել։
ՌԴ–ում COVID-ի դեմ պատվաստում ստացածները հավաստագիր կստանան․ Պուտինը հանձնարարական է տվել
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել։ Մեծ Բրիտանիայի շնչառական վիրուսային սպառնալիքների խորհրդատվական խորհուրդը հաստատել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տեսակը արագ է տարածվում ու ավելի մեծ զգուշություն է պահանջում բնակչությունից։
Թեև նախնական գնահատականների համաձայն՝ վարակի նոր տեսակը սովորականից 70%-ով ավելի վարակիչ կարող է լինել, դեռ ոչինչ չի խոսվում դրա մահացության բարձր տոկոսի հավանականության մասին։
Ռիսկի խմբում 0-19 տարեկաններն են. ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի նոր մուտացիան
ԱԺ բարձր ամբիոնից Շուշիի մասին հայտարարությունը բարկացրել է հայոց հինավուրց բերդաքաղաքի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին։ Թշնամու ջրաղացին ջուր լցնելը նա առնվազն մեծագույն սխալ է համարում։ Ո՞վ չգիտի, որ սովետական տարիներին Շուշիում շատ ադրբեջանցիներ են բնակվել։
«Եթե Շուշին ադրբեջանցիներով բնակեցված է եղել, ապա Քարին Տակում, Հադրութում, Ավետարանոցում, Սղնախում ադրբեջանցի չի եղել։ Ինչո՞ւ այդ հարցերը չեն բարձրաձայնում, ինչո՞ւ չեն ասում, որ դրանք հայկական են եղել, իսկ հիմա ադրբեջանցիներն են այնտեղ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Նախկին քաղաքապետն ասում է` պետք չի Ալիևին հաճոյանալու համար նոր դեպրեսիայի մեջ գցել առանց այն էլ ճնշված ու ընկճված հայ ժողովրդին։ Փոխարենն առաջարկում է նույն ոգևորությամբ ու պատրաստակամությամբ հիշել ու հիշեցնել հայկական Նախիջևանի, Գետաշենի, Շահումյանի ու Արծվաշենի մասին։
«Չէ՞ որ 1920 թ-ի կոտորածից հետո սկսել են Շուշին հայաթափել։ Ինչու՞ վարչապետը չի խոսում Նախիջևանի, Գետաշենի, Շահումյանի մասին, թող դրանց մասին էլ բարձրաձայնի, որ Ալիևն իմանա, որ դա էլ մերն է, մենք էլ պահանջատեր ենք դրանց համար»,- նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` թե՛ ադրբեջանցիներով բնակեցված, թե՛ դժբախտ ու դժգույն քաղաք լինելու Փաշինյանի հայտարարությունները նպատակաուղղված են և չեն կարող պատմության չիմացության հետևանք լինել։ Իսկ այդ հայտարարություններից հետո նախկին համայնքապետին այլ բան չի մնում, քան մտածել, որ Շուշիի անկումն էլ մտացածին է եղել։
«Կարծում եմ, որ Շուշին հանձնել են։ Երբ կռվում էինք, չէի մտածում, որ այդպիսի բան կարող է լինել, չնայած մարդիկ ասում էին, որ Շուշին հանձնված է, բայց ես չէի ընդունում դա, բայց այսօր արդեն փաստ է դառնում, որ այն պլանավորված է եղել»,- հավելեց նախկին քաղաքապետը։
Հիշեցնենք` հունվարի 20-ին վարչապետ ՀՀ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, հայտարարեց, որ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, ապա հռետորական հարց հնչեցրեց`ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։