ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Թբիլիսիի Սարաջիշվիլիի փողոցում սեփական մեքենայում նստած միջին տարիքի տղամարդու վրա մի քանի անգամ կրակել են ու սպանել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Ականատեսների խոսքով՝ լսվել է 5-6 կրակոց: Մարդասպանին հաջողվել է անմիջապես փախչել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկությունը: Հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածով ՝ սպանություն և ապօրինի զենք-զինամթերքի կրում:
Դեպքի վայրում աշխատում են քննիչները։
Հարձակում Վրաստանում. զինված տղամարդը խոշոր գումար է գողացել ինկասացիայի մեքենայից
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը այսօր հեռախոսազրույց են ունեցել: Տեղեկությունը հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մոսկովյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր:
Հիշեցնենք, որ հունվարին 11–ին Մոսկվայում կայացել է եռակողմ` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպում, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով նախատեսվում է ապաշրջափակել կոմունիկացիաները` բացել ցամաքային և երկաթուղային հաղորդակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ կապված խորհրակցություն է ացնկացրել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
«Հարգելի գործընկերներ, ինչպես և պայմանավորվել էինք, այսօր մենք ձեզ հետ կքննարկենք երկու հարց։ Առաջինը՝ տոնական միջոցառումների ընթացքում անվտանգության ապահովման հարցն է։ Եվ երկրորդ հարցը միանգամայն կոնկրետ, միջազգային բնույթի է՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ապահովման և ընդհանրապես Հարավային Կովկասի իրավիճակի հետ», - Պուտինի այս խոսքերով է սկսվել խորհրդակցությունը։
Խորհրդակցություն ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Քննարկվել է նաև Ռուսաստանում ամանորյա տոներին անվտանգության ապահովման հարցը։
Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը․ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը
Նշենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։ Ընդդիմությունը հայտարարել է, որ պատրաստվում է փակել դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը՝ թույլ չտալու Փաշինյանի թռիչքը Մոսկվա։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգերԱլեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել և ձերբակալվել օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պատիժների կատարման դաշնային ծառայությանը (ՊԿԴԾ)։
«Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից», - հավելել են գերատեսչությունում:
Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։
Հիշեցնենք` Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում էր առաջացրել։
Մերկելը գաղտնի հանդիպել է Նավալնու հետ. Spiegel
Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:
Մինչ այդ Նավալնու դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլի յուրացնելու գործերով:
«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը